Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Շահբազյան — ԵԴ/21807/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Շահբազյան — ԵԴ/21807/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/21807/02/2024 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Գառնիկ Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմինե Շահբազյանի ընդդեմ Գառնիկ Շահբազյանի գույքի նկատմամբ Արմինե Շահբազյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու, հրապարակային սակարկություններով վաճառելու ու ստացված գումարը հավասարապես կողմերի միջն բաշխելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Արմինե Շահբազյանը պահանջել է «ԽԷՋՇԷԾԷՏ-8է7 8 180» մակնիշի, 35ՒԷՒՕ691 համարանիշի, '7/Ք02452322յ619049 նույնացման համարով տրանս

Ամբողջ Տեքստ

ԻՄ:

21ԹՎՅՏԱԱՆ ւն

ԻԸ ջ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21807/02/20 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21807/02/20

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

Տ. Նազարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

2023 թվականի մարտի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գառնիկ Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմինե Շահբազյանի ընդդեմ Գառնիկ Շահբազյանի գույքի նկատմամբ Արմինե Շահբազյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու, հրապարակային սակարկություններով վաճառելու ու ստացված գումարը հավասարապես կողմերի միջն բաշխելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմինե Շահբազյանը պահանջել է «ԽԷՋՇԷԾԷՏ-8է7 8 180» մակնիշի, 35ՒԷՒՕ691 համարանիշի, '7/Ք02452322յ619049 նույնացման համարով տրանսպորտային միջոցի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը 1/2-րդ բաժնի չափով, տրանսպորտային միջոցը վաճառել հրապարակային սակարկություններով՝ վաճառքից ստացված գումարը հավասարապես բաշխել Արմինե Շահբազյանի ն Գառնիկ Շահբազյանի միջն:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 22.11.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ «ԽԷՔՇԷՇԷՏ-8էԻ7 8 180» մակնիշի, 35ՒՕ691 համարանիշի, Պ/002452322)619049 նույնացման համարով տրանսպորտային միջոցի նկատմամբ ճանաչվել է Արմինե Շահբազյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը՝ 1/2-րդ բաժնի չափով: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2022 թվականի որոշմամբ Արմինե Շահբազյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է ն Դատարանի 22.11.2021 թվականի վճիռը՝ մերժված մասով, բեկանվել ն փոփոխվել է, որոշվել է. «ԽԷՋՇԷԶԷՏՔ8էԷԻ7 8 180» մակնիշի, 35ՒՕ691 համարանիշի, 7/0Ծ02452322)619049 նույնացման համարով տրանսպորտային միջոցը հրապարակային սակարկություններով վաճառել ն ստացված գումարը հավասարապես բաշխել է ընդհանուր սեփականության մասնակիցների՝ Արմինե ն Գառնիկ Շահբազյանների միջն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Շահբազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Շահբազյանը (ներկայացուցիչ՝ Միքայել Դանիելյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի Լին մասի, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 197-րդ ն 199-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8- րդ, 60-րդ ն 62-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, անհիմն եզրահաեգել է, որ քննարկվող իրավիճակում վիճելի տրանսպորտային միջոցի բաժանումը կամ դրանից բաժինն առանձնացնելն անհնար է առանց դրա նպատակային նշանակության փոփոխման կամ առանց դրան վնաս հասցնելու, այսինքն՝ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է քաղաքացիաիրավական իմաստով՝ անբաժանելի համարվող գույքի, որի սպարագայում սեփականության իրավունքում բաժնի

3

առանձնացման կարգը սահմանվում է բողոքում վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի ն, մասնավորապես, դրա 6-րդ կետի կանոններով:

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ սույն գործով փորձաքննություն նշանակված չի եղել: Հայցվորը չի միջնորդել փորձաքննություն կատարել վիճելի շարժական գույքի շուկայական արժեքը որոշելու համար կԱ/կամ առաջարկ չի ներկայացվել փոխհատուցելու կամ վճարելու համապատասխան գումարը: Այսինքն՝ այս եղանակով (առանց փորձաքննություն նշանակելու) Վերաքննիչ դատարանը, վեճի առարկա գույքի բաժնի առանձնացումը չէր կարող քննարկել, առավել նս որոշում կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Ընդ որում, վերոնշյալ փաստի ապացուցման բեռը ն դրանից բխող բացասական հետնանքները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն, պետք է կրեր հայցվոր կողմը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 22.11.2021 թվականի վճռին:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.

Բողոք բերած անձը ոչ Դատարանում, ոչ Վերաքննիչ դատարանում երբնէ չի քննարկել, չի բողոքարկել, դիրքորոշում ն առարկություն չի ներկայացրել տրանսպորտային միջոցի բաժանելի կամ անբաժան լինելու փորձագիտական եզրակացության անհրաժեշտության, գույքի իրական առկայության, կամ համանման այլ հարցերի վերաբերյալ:

Ավելին, տրանսպորտային միջոցի անբաժանելի գույք հանդիսանալու, այսինքն՝ գույքից բնեղենով բաժին առանձնացնելու անհնարինության փաստն առավել քան ակնհայտ, անժխտելի ու հանրահայտ է, ինչն էլ իրավաչափորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը:

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1. Գառնիկ Շահբազյանը ն Արմինե Կակոյանն ամուսնացել են 26.09.2016 թվականին, որի վերաբերյալ Կենտրոն Ա Նորք Մարաշ ՔԿԱԳ մարմնում կատարվել է գրանցում ն տրվել ԱԲ176469 ամուսնության վկայականը: Ամուսինները որոշել են կրել Շահբազյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 9):

2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 07.07.2020 թվականի 7-7-27577 գրությամբ հայտնվել է, որ Գառնիկ Շահբազյանի անվամբ 28.02.2017 թվականից մինչ օրս մաքսային հայտարարագրի հիման վրա հաշվառված է «ԽԷՋՇԷՍԷՏ- 8ԷԱ7 8 180» մակնիշի 35 ՒՕ 691 համարանիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 10):

4

3. Արմինե Շահբազյանը 2020 թվականի հուլիսի 8-ին ամուսնալուծության Ա ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին հայցադիմում է ներկայացրել դատարան (հատոր 1- ին, գ.թ. 13):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1- ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույե բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ընդհանուր սեփականության ներքո գտեվող գույքը հրապարակային սակարկությունեերով վաճառելու համար անհրաժեշր նախապայմանների հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ. Սահմանադարության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն Օ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադարության 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով օրենքով սահմանված դեպքերի:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ՝ ի շահ հանրության, ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ն միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները

5

չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի 60վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով ն այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջն ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս ն դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու ն դրանից բաժին առանձնացնելու հիմքերը ն կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն՝

1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջն բաժանվել նրանց համաձայնությամբ:

2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի :պլահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

3. Բաժնային սեփականության մասնակիցների միջն ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի ն պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք, ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

4. Նույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել ն ընդհանուր գույքի օգտագործման մե. այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նան այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

6

5. Նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

6. Ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նուն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ:

Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական նորմերը, Վճռաբեկ ։դատարանն արձանագրում է, որ ընդհանուր գույքը բաժանելիս Ա դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժիններն օրենքի ուժով համարվում են հավասար, եթե այ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ, իսկ դատարանն ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու իրավունք ունի միայն որոշակի նախապայմանների առկայության, մասնավորապես՝ ընդհանուր գույքը բաժանելու կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված կանոններով դրանից բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքերում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ վերը հիշատակված դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող իրավակարգավորումը հնարավոր է համարում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել ինչպես բնեղենով, այնպես էլ դրամական հատուցմամբ: Ընդ որում, նախապատվությունը տրվում է բաժինը բնեղենով առանձնացնելուն, քանի որ այս դեպքում անձը շարունակում է պահպանել իր սեփականության իրավունքը բնեղենով առանձնացված մասի նկատմամբ, մինչդեռ փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ դադարում է:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջն բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի ն պայմանների մասին համաձայնությունը (տե՛ս Դավիթ Ասատրյանն ըեդդեմ Սվետլանա Ասատրյանի ն Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02//0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը նախատեսել է հետնանքներ այն դեպքերի համար, երբ կոնկրետ տեսակի գուքը բաժանելու հնարավորությունը սահմանափակված է օրենքով կամ անհնար է առանց այդ գույքին անհամաչափ վնաս պատճառելու: Այդպիսին կարող են համարվել այն դեպքերը, երբ կոնկրետ գույքի կամ գույքի որոշակի տեսակի համար օրենքով, իսկ եթե օրենքում հղում է կատարվում այլ իրավական ակտի, այդ ակտով նախատեսված է բաժանման արգելք, կամ գույքն ունի պատմական նշանակություն կամ մշակութային արժեք ն բաժանման դեպքում

7

այն կկորցնի իր նշանակությունը: Յուրաքանչյուր դեպքում կոնկրետ գործի փաստերից ելնելով՝ դատարանները նշված պայմանների հաշվառմամբ պետք է գնահատեն գույքի բաժանման հնարավորությունը: Եվ միայն նշված պայմանների բացակայության դեպքում է առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից իրավունք ստանում պահանջելու վճարել իր բաժնի արժեքը (տե՛ս Աղաջան ն Հնազանդ Ավագյանների ընդդեմ Նելի Հարությունյանի թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումներին, նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կանոնը, համաձայն որի՝ «ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նուն հոդվածի 3- 5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ», չպետք է մեկնաբանել որպես նշված պայմանների առկայության դեպքում դատարանի՝ տվյալ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հայեցողական լիազորություն: Հիշյալ նորմում «իրավունք ունի» ձնակերպումը անհրաժեշտ է մեկնաբանել միայն որպես մինչ նուն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքներն ապացուցված լինելը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու արգելք, իսկ հիշյալ 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքների ապացուցված լինելու դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանի համար ծագում է պարտականություն գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու համար (տե'ս Ազնիվ Մինասյանն ընդդեմ Օդարուհի Կիրակոսյանի ն այլոց թիվ ԵԿԴ/3249/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

Նշված նորմերը վերլուծելով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ տվյալ դեպքում ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց պատկանում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջն կնքված պայմանագրով: Այդ գույքը համատեղ սեփականության մասնակիցների միջե բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը բաժանելիս ն դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները որպես կանոն համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ: Ընդ որում, համատեղ սեփականության ներքո գտնվող ընդհանուր գույքը բաժանելու ն դրանից բաժին առանձնացնելու հիմքերի ն կարգի նկատմամբ հավասարապես կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու ն դրանից բաժին առանձնացնելու կանոնները: Նշված հոդվածով սահմանված կանոնի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցների միջն ընդհանուր գույքը բաժանելու կամ

8

դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի ն պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Այն դեպքում, երբ ընդհանուր գույքը բաժանելը կամ դրանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելն ակնհայտ աննպատակահարմար է, ապա դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ (տես Պավել Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Աշոր Տեր-Վարդանյանի ընդդեմ Սվետլանա Եփրեմյանի թիվ ԵԱԴԴ/0223/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2021 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սուն գործում առկա փաստերի համաձայն՝ Գառնիկ Շահբազյանը ն Արմինե Կակոյանն ամուսնացել են 26.09.2016 թվականին: 28.02.2017 թվականին ձեռք են բերել «ԽԷՔՇԷՇԷՏ-8էի7 8 180» մակնիշի 35 ՒՕ 691 համարանիշի ավտոմեքենան, որը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 07.07.2020 թվականի 7-7-27577 գրության համաձայն՝ հաշվառվել է Գառնիկ Շահբազյանի անվամբ:

Դիմելով դատարան Արմինե Շահբազյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված տրանսպորտային միջոցի 12-րդ մասի նկատմամբ, տրանսպորտային միջոցը վաճառել հրապարակային սակարկություններով՝ վաճառքից ստացված գումարը հավասարապես բաշխել իր ն Գառնիկ Շահբազյանի միջն:

Դատարանը, արձանագրելով, որ Գառնիկ Շահբազյանի ն Արմինե (Կակոյանի) Շահբազյանի ամուսնությունը գրանցվել է 26.09.2016 թվականին, իսկ վիճելի գույքը ձեռք է բերվել 28.02.2017 թվականին, եզրահանգել է, որ տրանսպորտային միջոցը համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, քանզի այն ձեռք է բերվել կողմերի համատեղ ամուսնության ընթացքում: Դատարանն այդ մասով հայցային պահանջը բավարարել է ն տրանսպորտային միջոցի նկատմամբ ճանաչել Արմինե Շահբազյանի սեփականության իրավունքը՝ 1/2-րդ բաժնի չափով: Սակայն հայցադիմումով հայցվորի ներկայացրած մյուս պահանջը՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու ն ստացված գումարը կողմերի միջն հավասարապես բաշխելու վերաբերյալ, մերժել է՝ պատճառաբանելով, որ հայցվորը չի ներկայացրել որնէ ապացույց առ այն, որ հիշատակված գույքը հնարավոր է բնեղենով առանձնացնել կամ դրանից բաժինն առանձնացնել, իսկ գործում առկա չէ փորձագիտական եզրակացություն կամ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանը գույքի բաժանման հնարավորության մասով որնէ ապացուցման պարտականություն հայցվորի հանդեպ չի

9

սահմանել, ուստին չի կարող նան այդ փաստի չապացուցման բացասական հետնանքները դնել վերջինիս վրա: Վերաքննիչ դատարանը նշել է, որ քննարկվող իրավիճակում առհասարակ բացակայոմ է նման փաստն ապացուցելու անհրաժեշտությունը, քանի որ ինքնին ակնհայտ է, որ վեճի առարկա գույքի՝ //ԷՋՇԷԾԷՏ- ՑԷԽ7 8 180 մակնիշի 35ՒՕ691 համարանիշի ավտոտրանսպորտային միջոցի բաժանումը կամ դրանից բաժինն առանձնացնելն անհնար է առանց դրա նպատակային նշանակության փոփոխման կամ առանց դրան վնաս հասցնելու, այսինքն՝ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է քաղաքացիաիրավական իմաստով՝ անբաժանելի համարվող գույքին:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ բերված հայցը ենթակա է բավարարման ամբողջությամբ՝ այդ թվում ն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու Ա ստացված գումարը կողմերի միջն հավասարապես բաշխելու մասով, նկատի ունենալով նան, որ տվյալ դեպքում գործի քննության ընթացքում պատասխանողն իր նախապատվության իրավունքից օգտվելու կամահայտնություն չի դրսնորել, իսկ հայցվորը դեռնս հայցադիմումում նշել է, որ հայցի ներկայացման միջոցով պահանջում է մինչն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը վճարել իր բաժնի արժեքը՝ իր ընդհանուր սեփականության իրավունքի դադարեցման դիմաց, որպիսի ժամկետում այն չվճարելու դեպքում հայցվորը պնդում է ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին իր պահանջը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետնյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

2. Յուրաքանչյուր ապացուց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

3. Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

4. Դատարանի համար որնէ փաստ նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատարանների կողմից գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման իրավական վերլուծությանը, ուստի սույն որոշմամբ կրկին դրան չի անդրադառնում (տե՛ս, ի թիվս այլնի, Վարուժան Ավագյանն ըեդդեմ Քեարիկ ն Կորյուն Հարությունյանների թիվ ԵԱՔԴ/4311/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05. 2019 թվականի որոշումը):

10

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատարանի ներքին համոզմունքի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ այն չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից ն դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա ն լինի գործի բազմակողմանի ն օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ ն հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլե դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետնում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ ն բազմակողմանի քննություն չի իրականացվել (տե'ս Զարուհի ն Գայանե Այվազյաններն ըեդդմ Նաիրա Պետրոսյան ն Մարիա Այվազյանի թիվ ԵԿԴ/4379/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանող Գառնիկ Շահբազյանը 10.05.2021 թվականին Դատարան ներկայացրած առարկություններով հայտնել է, որ մինչն հայցի հարուցումը հայցվորին տեղյակ է պահել, որ ընդունում է նրա սեփականության իրավունքն ավտոմեքենայի նկատմամբ, առաջարկել է վճարել արժեքի 72-ը, ինչպես նան գնել իր բաժնեմասը կամ համատեղ վաճառել ավտոմեքենան, սակայն Արմինե Շահբազյանն այդ առաջարկներին չի համաձայնել: Խնդրել է նան հնարավորություն ընձեռել շուկայական արժեքին համահունչ ընդհանուր գույքը բաժանել՝ մյուսի բաժինը գնելու եղանակով:

Այս պայմաններում, Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ «(.) գործի քննության ընթացքում պատասխանողն իր նախապատվության իրավունքից օգտվելու կամահայտնություն չի դրսնորել», որոշում է կայացրել ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ գործում առկա չէ վիճելի գույքի շուկայական արժեքի վերաբերյալ, հայցվորի կողմից վիճելի գույքում իր բաժնեմասի արժեքը փոխհատուցմամբ դադարեցնելու կամ պատասխանողի բաժնեմասը գնելու մասին պատասխանողին ուղղված առաջարկների վերաբերյալ որնէ ապացույց:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն փաստելով, որ տրանսպորտային միջոցը հանդիսանում է անբաժանելի գույք ն դրանից բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, որնէ կերպ չի անդրադարձել սեփականության մասնակիցների կողմից միմյանց փոխհատուցում վճարելու հարցին, առավել նս, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ, մասնավորպես, պատասխանողի կամքն ուղղված է եղել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բնեղենով պահպանելուն: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը բաժնային սեփականության մասնակիցների միջն ընդհանուր գույքը բաժանելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-ից 5-րդ կետերով սահմանված նախապայմաններին չանդրադառնալով, նույն հոդվածի 6-րդ կետում նշված տարբերակով որոշում է կայացրել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:

11

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ ապացուցման վերաբերյալ կարգավորումներով, գործի նոր քննության ընթացքում համադրելով գործում առկա ապացույցները, դատարանը պետք է պարզի, թե արդյոք սույն գործով առկա է կողմերի փոխադարձ համաձայնությունը վիճելի գույքի բաժնեմասը գնելու վերաբերյալ, թե՝ ոչ, որից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հարցին:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ| գլխի կանոններին համապատասխան:

Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Գառնիկ Շահբազյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մասնակիորեն բավարարման ն գործը մասնակիորեն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2022 թվականի որոշումը` Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2022 թվականի վճիռը՝ հայցի մերժված մասով բեկանելու ն փոփոխելու, այն է՝ «ԽԷՔՇԷՕԷՏ-8Էի7 8 180» մակնիշի, 35քՕ691 համարանիշի, 70Շ02452322)619049 նույնականացման համարով տրանսպորտային միջոցը հրապարակային սակարկություններով վաճառելու Ա ստացված գումարը հավասարապես ընդհանուր սեփականության մասնակիցների՝ Արմինե ն Գառնիկ Շահբազյանների միջն բաշխելու, ինչպես նան պետական տուրքի բաշխման մասերով ն գործն այդ մասերով ուղարկել նոր քննության:

12

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2022 թվականի որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ, ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/21807/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել