Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մարտիրոսյան — ԵԴ/35626/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մարտիրոսյան — ԵԴ/35626/02/22

Վճռաբեկ դատարանԵԴ/35626/02/2228 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Աշոտ Մարտիրոսյանի ն Սինարա Խեչոյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) հայցի ընդդեմ Սյուզաննա Մկրտչյանի՝ գրավը դադարած ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2024 թվականի որոշման դեմ Սյուզաննա Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են դադարած ճանաչել Երնանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Սյուզաննա Մկրտչյանի գրավի իրավունքը: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղա

Ամբողջ Տեքստ

ՄԿ

ՄԸՏ Ո տ Հ

37 ն 3 7 9

ՀՏՀ շԱԼՑԻՇ-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35626/02/22 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35626/02/22

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Լ. Հովհաննիսյան

Ս. Մատինյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի փետրվարի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Աշոտ Մարտիրոսյանի ն Սինարա Խեչոյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) հայցի ընդդեմ Սյուզաննա Մկրտչյանի՝ գրավը դադարած ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2024 թվականի որոշման դեմ Սյուզաննա Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են դադարած ճանաչել Երնանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Սյուզաննա Մկրտչյանի գրավի իրավունքը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.05.2024 թվականի որոշմամբ Սյուզաննա Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 25.07.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

2

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սյուզաննա Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ, 226-րդ, 227-րդ, 233-րդ, 247րդ ն 368-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգրքի 9-րդ, 157-րդ ու 192-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, 22.03.2023 թվականի դատական նիստում քննարկելով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ իր միջնորդությունը, հեռացել է խորհրդակցական սենյակ ն վերադառնալով դատական նիստի՝ նուն օրը բանավոր հայտարարել է, որ մերժում է գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Գործի նյութերում բացակայում է գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը: Պարզ չէ նան, թե ինչ պատճառով է դատարանը մերժել գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Առկա չէ նան արձանագրային որոշում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործով առկա են եղել կասեցման հիմքեր, մինչդեռ դատարանները մերժել են կասեցնել գործի վարույթը՝ որնէ ձնով ջպատճառաբանելով այն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ գրավի իրավունքը չի կարող դադարել, քանի որ գրավով ապահովված են ոչ միայն 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ որպես փոխառություն, այլն այդ գումարի նկատմամբ հաշվարկվող՝ փոխառության գումարի երկու տոկոսի նե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման ենթակա գումարները. այդ պահանջները քննվում են թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.05.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ՝ հայցը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) սույն քաղաքացիական գործով պատասխանող Սյուզաննա Մկրտչյանը ներկայացրել գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն խնդրելով թիվ ԵԴ/35626/02/22 քաղաքացիական գործի վարույթը կասեցնել:

Դատարանը 11.07.2023 թվականի դատական նիստում կայացված արձանագրային որոշմամբ Սյուզաննա Մկրտչյանի միջնորդությունը մերժել է (հատոր 1-ին, գ.թ. 63, 64, 67-69).

2) թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.03.2016 թվականին կայացված վճռով բավարարվել է Էդիկ Ասլանյանի ու Աշոտ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հենրիկ Օհանյանի, երրորդ անձ Սինարա Խեչոյանի, ն վճովել

Յ

է՝ «որպես 22.01.2010 թվականին Աշոր Մարտիրոսյանի, Սիանարա Խեչոյանի ն Հենրիկ Օհանյանի միջն կեքված անշարժ գույքի շինծու առուվաճառքի պայմանագրի հետնանք նշված պայմանագիրը դիտել որպես էդիկ Ասլանյանի, որպես փոխառուի ն Հենրիկ Օհանյանի, որպես փոխատուի միջն կեքված 15,000 ԱՄՆ դոլար գումարի փոխառության պայմանագիր ն Աշոտ Մարտիրոսյանի, Սինարա Խեչոյանի, որպես գրավատուների ն Հենրիկ Օհանյանի, որպես գրավառուի միջն կեքված ք. Երնան, Հալաբյան փողոցի 43-րդ շենքի 15-րդ բնակարանի գրավի պայմանագիր:

Անվավեր ճանաչել ք. Երնան, Հալաբյան փողոցի 43 շենքի 15-րդ բնակարանի նկատմամբ Հենրիկ Օհանյանի գույքի եկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-001-4-54 մատյանի 000171 համարի տակ գրանցված սեփականության իրավունքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 267929, փրված 27.01.2010 թվականին)»:

Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ, որի հիման վրա տրվել է կատարողական թերթ (հիմք՝ «ոո .ՇՕԱՐԼ.Ձող»).

3) թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործով դիմելով դատարան՝ Հենրիկ Օհանյանը պահանջել է Էդիկ Ասլանյանից բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, 18.07.2013 թվականից մինչն 18.07.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ամսական 276 տոկոսադրույթով տոկոս ն 18.07.2018 թվականից մինչ, պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս՝ միաժամանակ խնդրելով բռնագանձումը տարածել Աշոտ Մարտիրոսյանին ու Սինարա Խեչոյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա՝ Երնանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի վրա:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.04.2019 թվականին կայացված վճռով Հենրիկ Օհանյանի հայցն ընդդեմ Աշոտ Մարտիրոսյանի, Սինարա Խեչոյանի ն Էդիկ Ասլանյանի բավարարվել է մասնակիորեն, վճռվել է՝ «էդիկ Սամվելի Ասլանյանից հօգուտ հայցվոր' Հենրիկ Վարդանի Օհանյանի բռնագանձել 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ' որպես փոխառության գումար ն բռնագանձումը տարածել համապատասխանողներ՝ Աշոտ Սերգեյի Մարտիրոսյանին ն Սինարա Սարգսի Խեչոյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա' ք. Երնան, Հալաբյան փողոց, 43 շենք, թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի վրա:

(:.):

18.07.2013թ.-ից մինչն 18.07.2018թ.-են ընկած ժամանակահատվածի համար 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նեկատմամբ հաշվարկված ամսական 27 տոկոսադրույթով տոկոս ն 18.07.2018թ.-ից միեչն պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս պատասխանող' Էդիկ Սամվելի Ասլանյանից բռնագանձելու մասին պահանջները մերժել:

(:.»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2020 թվականի որոշմամբ Հենրիկ Օհանյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն՝ 18.07.2013 թվականից մինչն 18.07.2016 թվականն ընկած ժամանակահատվածի համար 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ամսական 2 տոկոս

4

տոկոսադրույքով տոկոս ն 18.07.2016 թվականից մինչե պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս պատասխանող Էդիկ Ասլանյանից բռնագանձելու հայցապահանջների մասերով, բեկանվել է, ու այդ մասերով գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության. մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2020 թվականի որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործից առանձնացվել է Հենրիկ Օհանյանի իրավահաջորդ Սյուզաննա Մկրտչյանի հայցապահանջն ընդդեմ Էդիկ Ասլանյանի, Աշոտ Մարտիրոսյանի ն Սինարա Խեչոյանի՝ վերը նշված տոկոսները բռնագանձելու մասին պահանջը՝ առանձին վարույթում քննելու համար, ու գործին շնորհվել է նոր գործի համար (հիմք՝ «Մ/Պ .ՇՕԱՐԷ.Յող»).

4) թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.03.2016 թվականին կայացված վճոի ու Հենրիկ Օհանյանի մահվանից հետո՝ 11.05.2022 թվականին Սյուզաննա Մկրտչյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 18.05.2022 թվականին գրանցվել է վերջինիս գրավի իրավունքը Երնանի Աջափնյակ, Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 բնակարանի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 41):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ ն 233-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածի իմաստով գրավով ապահովված պահանջի ծավալին (բովանդակությանը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), (...) Ա օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նան արժեթղթի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքի 15-րդ գլխով:

5

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ապահովված իրավունքը ծագում ն գործում է պարտավորության ծագման պահից մինչն պարտավորության պատշաճ կատարումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառու (պարտատիրոջ հանդեպ գրավատու (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նան օրենքի հիման վրա՝ դրանում նշված հանգամանքների երնան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրի ուժով ծագած գրավի մասին նույն օրենսգրքի կանոնները համապատասխանաբար կիրառվում են օրենքի հիման վրա ծագած գրավի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն` գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նան գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ՝ գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից: Ոչ փաստաթղթային ձնով թողարկված արժեթղթերի գրավի իրավունքը ծագում է իրավունքների գրառում կատարող անձի մոտ համապատասխան գրառում կատարելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ գրավը դադարում է գրավով ապահովված պարտավորությունը դադարելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել նան գրավով, որը, լինելով ապահովված իրավունք, գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է: Գրավի իրավունքը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Գրավի իրավունքը ծագում ն գործում է պարտավորության ծագման պահից մինչն դրա պատշաճ կատարումը:

Գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունքն է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր

6

պահանջները: Այսինքն գրավի նպատակը «գրավառուի գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է:

Գրավի իրավունքը կարող է ծագել նան օրենքի հիման վրա՝ դրանում նշված հանգամանքների երնան գալով: Այս դեպքում նս նման գրավի նկատմամբ ենթակա են կիրառման պայմանագրի ուժով ծագած գրավի մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից:

Միննույն ժամանակ օրենսդիրը սահմանել է գրավով ապահովված պահանջի ծավալը՝ նախատեսելով, որ գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Ընդ որում, այդ պահանջը մասնավորապես ներառում է նան տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նան գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը:

Գրավի դադարման հիմքերից է գրավով ապահովված պարտավորությունը դադարելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք, է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:

Գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում ն իրավական արժնորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետնյալ առանձնահատկությունները.

«բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի ն յուրաքանչյուրի պյաարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

«հետնելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ) (տե՛ս «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

7

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի առանցքային գործառույթն ապահովման գործառույթն է, որի ուժով պարտատերը հնարավորություն է ունենում գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով ստանալ իր պահանջի բավարարում: Գրավի իրավունքի այս գործառույթը հիմք ընդունելով՝ օրենսդիրը սահմանել է գրավ դրված գույքի բռնագանձման ն իրացման դեպքում գրավատուի ն գրավառուի միջե փոխհաշվարկի կատարման պահանջ: Մասնավորապես՝ օրենսդիրը գրավառուին հնարավորություն է տվել գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից պահել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները ն բավարարել իր պահանջները, իսկ այդ գումարների նվազեցման արդյունքում մնացած գումարը ենթակա է տրման գրավատուին: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն. իրացնելու իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ գրավը չի կարող ծառայել որպես կողմերից որնէ մեկի (գրավատուի կամ գրավառուի) հարստացման միջոց. այն կոչված է ողջամիտ հավասարակշոություն ապահովելու՝ մի կողմից՝ գրավառուի՝ գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով իր պահանջի բավարարում ստանալու իրավունքի, մյուս կողմից` գրավատուի՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար ծախսերը նե գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը հետ ստանալու օրինական շահի միջն (տե՛ս «Էվոկաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.03.2016 թվականին կայացված վճռով բավարարվել է Էդիկ Ասլանյանի ու Աշոտ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հենրիկ Օհանյանի, երրորդ անձ Սինարա Խեչոյանի, ն վճռվել է՝ «որպես 22.01.2010 թվականին Աշոտ Մարտիրոսյանի, Սիանարա Խեչոյանի ն Հենրիկ Օհանյանի միջն կեքված անշարժ գույքի շինծու առուվաճառքի պայմանագրի հետնանք եշված պայմանագիրը դիտել որպես էդիկ Ասլանյանի, որպես փոխառուի ն Հենրիկ Օհանյանի, որպես փոխատուի միջն կնքված 15,000 ԱՄՆ դոլար գումարի փոխառության պայմանագիր ն Աշոտ Մարտիրոսյանի, Սինարա Խեչոյանի, որպես գրավատուների ն Հենրիկ Օհանյանի, որպես գրավառուի միջն կնքված ք. Երնան, Հալաբյան փողոցի 43-րդ շենքի 15-րդ բնակարանի գրավի պայմանագիր:

Անվավեր ճանաչել ք. Երնան, Հալաբյան փողոցի 43 շենքի 15-րդ բնակարանի նկատմամբ Հենրիկ Օհանյանի գույքի եկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-001-Լ454 մատյանի 000171 համարի տակ գրանցված սեփականության իրավունքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 267929, փրված 27.01.2010 թվականին)»:

Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ, որի հիման վրա տրվել է կատարողական թերթ:

Թիվ ԵԱՆԴ/2965/02/1/6 քաղաքացիական գործով Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.04.2019 թվականին կայացված վճռով Հենրիկ Օհանյանի հայցն ընդդեմ Աշոտ Մարտիրոսյանի, Սինարա Խեչոյանի ն Էդիկ Ասլանյանի

8

բավարարվել է մասնակիորեն, վճռվել է՝ «էդիկ Սամվելի Ասլանյանից հօգուտ հայցվոր' Հենրիկ Վարդանի Օհանյանի բռնագանձել 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ' որպես փոխառության գումար ն բռնագանձումը տարածել համապատասխանողներ' Աշոտ Սերգեյի Մարտիրոսյանին ն Սինարա Սարգսի Խեչոյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա' ք. Երնան, Հալաբյան փողոց, 43 շենք, թիվ 15 հասցեում Կր թայարանի վրա:

18.07.2013թ.-ից մինչն 18.07.2018թ.-են ընկած ժամանակահատվածի համար 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նեկատմամբ հաշվարկված ամսական 27 փոկոսադրույթով տոկոս ն 18.07.2018թ.-ից միեչն պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս պատասխանող' Էդիկ Սամվելի Ասլանյանից բռնագանձելու մասին պահանջները մերժել:

(:.»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2020 թվականի որոշմամբ Հենրիկ Օհանյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2019 թվականի վճիռը մասնակիորեն՝ 18.07.2013 թվականից մինչն 18.07.2016 թվականն ընկած ժամանակահատվածի համար 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ամսական 2 տոկոս տոկոսադրույքով տոկոս ն 18.07.2016 թվականից մինչե պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս պատասխանող Էդիկ Ասլանյանից բռնագանձելու հայցապահանջների մասերով, բեկանվել է, ու այդ մասերով գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության. մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2020 թվականի որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԱՆԴ/2965/02/6 քաղաքացիական գործից առանձնացվել է Հենրիկ Օհանյանի իրավահաջորդ Սյուզաննա Մկրտչյանի հայցապահանջն ընդդեմ Էդիկ Ասլանյանի, Աշոտ Մարտիրոսյանի ն Սինարա Խեչոյանի՝ վերը նշված տոկոսները բռնագանձելու մասին պահանջը՝ առանձին վարույթում քննելու համար, ու գործին շնորհվել է նոր գործի համար:

Թիվ ԵԱԴԴ/3129/02/4 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.03.2016 թվականին կայացված վճռի ու Հենրիկ Օհանյանի մահվանից հետո՝ 11.05.2022 թվականին Սյուզաննա Մկրտչյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 18.05.2022 թվականին գրանցվել է վերջինիս գրավի իրավունքը Երնանի Աջափնյակ, Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 բնակարանի նկատմամբ:

Այժմ Համահայցվորները, դիմելով Դատարան, պահանջել են դադարած ճանաչել Երնանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Սյուզաննա Մկրտչյանի գրավի իրավունքը՝ հայցի հիմքում դնելով այն, որ Էդիկ Ասլանյանը մահացել է ն չունի ժառանգությունն ընդունած ժառանգներ, Էդիկ Ասլանյանի կողմից փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով

9

Հենրիկ Օհանյանը դիմել է դապտարան' գումար բռնագանձելու մասին պահանջով, որը բավարարվել է, ն 06.03.2020 թվականին դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, սակայն դատական ակտե ուժի մեջ մտնելուց հերո մեկ տարվա ընթացքում հայցվորը կատարողական թերթ ստանալու համար դիմում չի ներկայացրել, ուստի բաց է թողել օրենքով սահմաեված ժամկետը, այսինքե' էդիկ Ասլանյանի պարտավորությունը դադարել է: Թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործով կայացված վճիռն այլես կատարման ենթակա չէ:

Դատարանը, պատճառաբանելով, որ՝

- «Երնան քաղաքի Հալաբյան փողոցի շենք 43 թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի եկատմամբ Սյուզաննա Մկրտչյանի հոր' Հենրիկ Օհանյանի գրավի իրավունքն առաջացել է Երնան քաղաքի Աջափեյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով 2016թ. մարտի 4-ի վճռի հիման վրա»,

- «Արվյալ քաղաքացիական գործով պատասխանող Սյուզաննա Առաքելյանի հայրը' Հենրիկ Օհանյանը բաց է թողել թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով 2016թ. մարտի 4-ի վճռի հիման վրա կատարողական թերթ տալու մեկամյա ժամկետը, ինչպես նան բացակայում է եշված բաց թողեված ժամկետը վերակաեգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը (այն ընդհանրապես չի ներկայացվել): Նշված փաստերը ընդունել է եան պատասխանող Սյուզաննա Մկրտչյանը»,

- «օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով ն հետագայում բաց թողեված ժամկետը վերականգնելու մասին պահանջ չներկայացնելու փաստով պատասխանողի հայրը' Հենրիկ Օհանյանը զրկվել է թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործի վճռով սահմանված գումարը պահանջելու սուբյեկտիվ իրավունքի իրացման իրավական հնարավորությունից, իսկ Էդիկ Ասլանյանն ազատվել է նույն վճռով սահմանված պարպտավիորությունից, հերնաբար' վճռով սահմանված հայցվորի պարտավորությունն օրենքի ուժով դադարել է, իսկ դրամական պարտավորության կատարման հիմքով որպես ակցեսոր պարտավիրություն դադարել է նան գրավի իրավունքը»

ու, գտնելով, որ՝

- «Հենրիկ Օհանյանի կողմից դատավարական անգործություն ցուցաբերելու ն թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացրած չլինելու հանգամանքը չի կարող բացասաբար անդրադառնալ էդիկ Ասլանյանի, ինչպես նան գրավատուներ Աշոր Մարտիրոսյանի ն Սիեարա Խեչոյանի իրավունքների ն օրինական շահերի վրա' անորոշ ժամկետով գրավի (արգելանքի) տակ թողնելով գրավատուների սեփականությունը հանդիսացող գույքը՝ զրկելով երանց գույքն իրենց հայեցողությամբ փտնեօրինելու, տիրապետելու ն օգտագործելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից»,

25.07.2023 թվականին վճիռ է կայացրել Համահայցվորների հայցը բավարարելու մասին:

Նշված վճոի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանող Սյուզաննա Մկրտչյանը` որպես վերաքննիչ բողոքի հիմք նշելով Դատարանի կողմից նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածը խախտելը, իսկ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հիմնավորում՝ նան այն, որ «գրավի իրավունքը չի կարող դադարել, երբ այդ գրավով ապահովված է ոչ միայն 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը որպես փոխառություն, այլն այդ գումարի նկատմամբ հաշվարկվող փոխառության գումարի 2 տոկոսի ն ՀՀ քաղ

10

օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման ենթակա գումարները /տես ԵԱՆԴ/2965/02/16 գործով հայցապահանջի առարկաները/»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝

- «սույն գործով երկու կողմերն էլ ընդունել են այն փաստը, որ Հենրիկ Օհանյանի կողմից 25.04.2019 թվականի վճռի չբեկանված մասով օրենքով նախատեսված ժամկետում կատարման չի ներկայացվել: Նշյալով առաջնորդվել է նան Դատարաել»,

- «Դատարանի հետնությունները' փոխառության պարտավորության դադարած լինելու դեպքում այն ապահովող գրավի պարտավորության դադարած լինելու մասին, իրավաչափ են»

ու գտնելով, որ՝

- «Սույն գործով հայցվորները էդիկ Ասլանյանի ն Հենրիկ Օհանյանի միջն կնքված փոխառության պարտավորական իրավահարաբերությունների գրավատուներն են, ն նրանք Դատարան դիմել են իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերմամբ գրավի իրավունքը դադարած ճանաչելու պահանջով: Այն հանգամանքը, որ վճիռը հարկադիր կատարման ենթակա չլինելը ինքնին հանգեցնելու է գրավի իրավունքի դադարման, վկայում է երա մասին, որ համահայցվորները իրավունք ունեին եման պահանջով դիմել Դատարան ն իրենց պահանջը հիմնավորել թույլատրելի, վերաբերելի ապացույցների ծավալով»,

20.05.2024 թվականին որոշում է կայացրել Սյուզաննա Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքը մերժելու ւ Դատարանի 25.07.2023 թվականի վճիոն անփոփոխ թողնելու մասին:

Վկայակոչված իրավական ակտերի ն դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են ու չին կարող հիմք հանդիսանալ Սյուզաննա Մկրտջյանի բերած վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժելու ե Դատարանի 25.07.2023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու համար հետնյալ պատճառաբանությամբ:

Վերը նշված փաստերի վերլուծությունից բխում է, որ տվյալ դեպքում Երնանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Հենրիկ Օհանյանի (սույն գործով պատասխանող Սյուզաննա Մկրտչյանի իրավանախորդն է) գրավի իրավունքը, որը հետագայում ժառանգության իրավունքով փոխանցվել է Սյուզաննա Մկրտչյանին, ծագել է օրենքի հիման վրա, այն է՝ թիվ ԵԱԴԴ/3129/02/14 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, 04.03.2016 թվականին վճիռ կայացնելով Էդիկ Ասլանյանի ու Աշոտ Մարտիրոսյանի հայցը բավարարելու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ ե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետերով, ըստ էության, կիրառել է շինծու գործարքի անվավերության հետնանքներ, որի արդյունքում Հենրիկ Օհանյանի հանդեպ Էդիկ Ասլանյանի ունեցած 15.000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամական պարտավորության կատարումը համարել է ապահովված վերը նշված անշարժ գույքով: Հետագայում նշված վճռից բխող գրավի իրավունքը գրանցվել է:

Սույն գործերի փաստերի վերլուծությունից հետնում է նան, որ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում Հենրիկ Օհանյանի կողմից ընդդեմ Աշոտ Մարտիրոսյանի, Սինարա Խեչոյանի ն Էդիկ Ասլանյանի ներկայացվել են ոչ միայն 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար բռնագանձելու, այլ նան՝ 18.07.2013 թվականից մինչն 18.07.2018 թվականնե ընկած ժամանակահատվածի համար 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ամսական 2 տոկոս, ու 18.07.2018

11

թվականից միեչն պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի կարգով հաշվարկված բանկային տոկոս բռնագանձելու մասին պահաեջներ, որոնց մասով Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննության առնելու արդյունքում նույն վճիռը բեկանվել է, ն այդ մասերով գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Ընդ որում, նշված գործով հայցվորը պահանջել է բռնագանձումը՝` պտարածե ՆԱշոր 0Մարտիրոսյանին ն ՆՍինարա Խեչոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա Երնանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանի վրա նպատակ ունենալով ապահովելու ինչպես 15.000 ԱՄՆ դոլար գումարի, այնպես էլ՝ վերը նշված տոկոսների չափով գումարի՝ որպես դրամական պարտավորությունների կատարումը:

Գործի նոր քննության ժամանակ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 06.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԱՆԴ/2965/0216 քաղաքացիական գործից առանձնացվել է Հենրիկ (Օհանյանի իրավահաջորդ Սյուզաննա Մկրտչյանի հայցապահանջն ընդդեմ Էդիկ Ասլանյանի, Աշոտ Մարտիրոսյանի ն Սինարա Խեչոյանի՝ վերը նշված տոկոսները բռնագանձելու մասին՝ առանձին վարույթում քննելու համար՝ գործին շնորհելով նոր գործի համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմք ընդունելով սույն գործի քննության շրջանակներում թիվ ԵԱՆԴ/2965/02//6 քաղաքացիական գործով պարզված վերը նշված հանգամանքները՝ անշարժ գույքի նկատմամբ Սյուզաննա Մկրտչյանի գրավի իրավունքը չէր կարող դատական կարգով ճանաչվել դադարած այն պայմաններում, երբ թիվ ԵԱՆԴ/2965/02/16 քաղաքացիական գործով ներկայացված պահանջներից նան վերը նշված տոկոսները բռնագանձելու մասին պահանջներն են եղել ապահովված գրավի առարկա հանդիսացող՝ Երնանի Հալաբյան փողոցի 43-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանով, այսինքն՝ այդ պահանջներն օրենքի իմաստով նս ներառված են եղել գրավով ապահովված պահանջների ծավալում: Ավելին՝ սույն գործով ինչպես Դատարանի կողմից 25.07.2023 թվականին վճիռ կայացնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից 20.05.2024 թվականին որոշում կայացնելիս այդ պահանջների մասով գործի քննությունը դեռնս ավարտված չի եղել, ն առկա չի եղել այդ պահանջները մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են:

Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայություն, բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 20.05.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու ն փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման դատական ակտ, ու դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից այն առումով, որ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք, ու գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նուն հոդվածով ամրագրված անձի արդար

12

դատաքննության իրավունքի տարր: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի նան պատասխանողի համար, ն գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում վերը նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքի հիմքին՝ կապված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9րդ ն 157րդ հոդվածները խախտելու հետ, ու դրա վերաբերյալ հիմնավորմանը, արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի նշված հիմքն անհիմն է հետնյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` միջանկյալ դատական ակտեր են նուն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձնով կամ արձանագրային որոշմամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` արձանագրային որոշումը դատական նիստի ընթացքում դատարանի բանավոր կայացրած որոշումն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են դատարանի արձանագրային որոշումները ն կարգադրությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձնով կայացնում է այն որոշումները, որոնք՝

1) ենթակա են բողոքարկման.

2) կայացվում են դատական նիստից դուրս.

3) նույն օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեն առանձին ակտի ձնով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում չնշված որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին ակտի ձնով կամ ամրագրվել դատական նիստի արձանագրության մեջ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետնյալ որոշումները՝ գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ միջանկյալ դատական ակտեր են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձնով կամ արձանագրային որոշմամբ: Արձանագրային որոշումը դատական նիստի ընթացքում դատարանի բանավոր կայացրած որոշումն է, որի մասին նշում է կատարվում դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում: Ընդ որում, օրենսդիրը սպառիչ թվարկել է այն որոշումների տեսակները, որոնք առաջին ատյանի դատարանը կայացնում է առանձին ակտի ձնով, դրանք են՝ բողոքարկման ենթակա որոշումները, դատական նիստից դուրս կայացվող որոշումները ն այն որոշումները, որոնք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, պետք է կայացվեն առանձին ակտի ձնով: միաժամանակ դատարանին իրավունք վերապահելով առանձին ակտի ձնով կայացնելու նան միջանկյալ՝։ դատական ակտ հանդիսացող այլ որոշումները:

Տվյալ դեպքում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը միջանկյալ դատական ակտ է, որը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, չի հանդիսանում բողոքարկման ենթակա

13

որոշում, Ա քանի որ սույն գործով գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացվել է դատական նիստում, ու նման որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, ենթակա չէ պարտադիր կարգով առանձին ակտի ձնով կայացման, ուստի Դատարանը, 11.07.2023 թվականի դատական նիստում թիվ ԵԴ/35626/02/22 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման վերաբերյալ նշումը կատարելով բացառապես թղթային արձանագրությունում ն այդ որոշումը չկայացնելով առանձին ակտի ձնով, դատավարական իրավունքի որնէ նորմի խախտում թույլ չի տվել:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատական ծախսերը գործին մասնակցող անձանց

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/35626/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել