Մնացականյան — ԵԴ/52031/02/22
Ամփոփում
քննելով ըստ Վոլոդա Մնացականյանի դիմումի՝ «Գործարարների, ներդրողների իրավական աջակցության միավորում» հասարակական կազմակերպութան արբիտրաժային դատարանի (այսուհետ՝ Արբիտրաժային դատարան) վճիռը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Վոլոդյա Մնացականյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Վոլոդյա Մնացականյանը պահանջել է իր մասով չեղյալ ճանաչել Արբիտրաժային դատարանի 07.09.2022 թվակա
Ամբողջ Տեքստ
Մ: Կ
ն ԵՐ5-Ա Ս)
ՆԱՅՔ Օ
ԱՍՆԻԿՐ2»,
ՀԵ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/52031/02/22 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/52031/02/22
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
Դատավորներ՝ Մ. Հարթենյան
Ա. Խառատյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վոլոդա Մնացականյանի դիմումի՝ «Գործարարների, ներդրողների իրավական աջակցության միավորում» հասարակական կազմակերպութան արբիտրաժային դատարանի (այսուհետ՝ Արբիտրաժային դատարան) վճիռը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Վոլոդյա Մնացականյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վոլոդյա Մնացականյանը պահանջել է իր մասով չեղյալ ճանաչել Արբիտրաժային դատարանի 07.09.2022 թվականի թիվ 50-2643/04/22 արբիտրաժային վճիռը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.03.2022 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2023 թվականի որոշմամբ Վոլոդյա Մնացականյանի բերած վերաքննիչ բողոքի
2
ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վոլոդյա Մնացականյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը ն 36-րդ հոդվածի Լին մասի 15-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում սահմանելով բողոքարկման ենթակա որոշումների սպառիչ ցանկ, միաժամանակ նուն մասի 15-րդ կետով հնարավորություն է ընձեռել բողոքարկելու նան «այլ որոշումներ»՝ օրենքով սահմանված դեպքերում` որպես այդպիսին նկատի ունենալով նան այն դեպքը, երբ դատարանը կնախատեսի բողոքարկման հնարավորություն իր կողմից կայացված դատական ակտի համար:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 320-րդ հոդվածի 1-ին մասի ու 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, որոշման եզրափակիչ մասում նշել է, որ «Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո ն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում» դրանով իսկ հնարավորություն ընձեռելով դիմողին ու դատավարության մյուս մասնակիցներին բողոքարկելու տվյալ որոշումը:
Բողոքաբերը նշել է, որ առնվազն մեկ այլ՝ թիվ ԵԴ/16569/02/22 քաղաքացիական գործով, որտեղ վեճի առարկան նս հանդիսացել է արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչումը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել վերաքննիչ բողոքը ն այն քննել է ըստ էության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 03.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/16569/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ
Յ
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հնարավորության հարցին:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ան ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրական դատարանն իր որոշումներում հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարնորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական ն վարչական):
Իր մի շարք որոշումներում անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին՝ Սահմանադրական դատարանն ամրագրել է հետնյալը.
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով' դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման (տես, օրինակ, Սահմանադրական
4
դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477, 19.06.2018 թվականի թիվ ՍԴՈ-1420 որոշումները):
Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է նան, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ ն անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք ն պարտականություն (տես Սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈւ690 որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե'ս էշինգդեյնն ընդդեմ Միացյալ (Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատճելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, Ա եթե կիրառված միջոցների Ա հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (ւրե՛ս Խալֆաուին ընդդեմ Ֆրաեսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք նուն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի
5
Լին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետնյալ որոշումները՝
1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը.
3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները.
4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը, վճոի վրիպակները, գրասխալները ն թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին որոշումները.
5) գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները.
6) հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշումը.
7) գործի վարույթը կարճելու մասին որոշումը.
8) դատական տուգանք կիրառելու մասին որոշումը.
9) օտարերկրյա արբիտրաժային վճռի ճանաչման ն հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.
10) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.11) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.
12 օտարերկրա դատական ակտը ճանաչելու ն կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.
13) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը.
14) դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.
15) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք՝ պայմանով, որ այդ իրավունքը նախատեսված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Տվյալ դեպքում օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում թվարկելով առաջին ատյանի դատարանի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը, միննույն ժամանակ չի սահմանափակել դրանց շրջանակը՝ նշելով, որ վերաքննության կարգով կարող են բողոքարկվել նան այլ որոշումներ՝ պայմանով, որ բողոքարկումը նախատեսված լինի օրենքով:
Տվյալ դեպքում ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ այլ օրենքով արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով առաջին ատյանի դատարանի կայացրած
6
որոշման բողոքարկում նախատեսված չէ: Ավելին, հենց այդ նկատառումով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 320-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել է, որ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն «օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը գործին մասնակցող անձինք վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք չունեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:
Նշված իրավակարգավորման բովանդակությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով, նման բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում եզրահանգում է, որ եթե վերաքննության կարգով բողոքարկվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, ապա նման բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա է մերժման:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 15.03.2023 թվականի որոշմամբ մերժել է Վոլոդյա Մնացականյանի դիմումը՝ Արբիտրաժային դատարանի 07.09.2022 թվականի թիվ 50-2643/04/22 արբիտրաժային վճիոն իր մասով չեղյալ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 15.03.2023 թվականի որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով:
Վերաքննիչ դատարանը 03.05.2023 թվականին որոշում է կայացրել բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված հիմքով մերժելու մասին:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները Ա սույն գործի փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 03.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը հիմնավոր է ու իրավաչափ, բխում է վերը նշված իրակական ակտերից ն դրանց վերաբերյալ սույն գործով արտահայտված դիրքորոշումներից:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է.
Բողոք բերած անձի կողմից վկայակոչվել է թիվ ԵԴ/16569/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, հիմնավորելով, որ այդ դատական ակտում ՀՀ
7
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 03.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, թիվ ԵԴ/16569/02/22 քաղաքացիական գործով «Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանածելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելով, իրականացրել է վերաքննության կարգով բողոքի քննություն: Այսինքն, վերը նշված քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում, մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը, մասնավորապես նշել է. «Գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքենության կարգով վերանայման իրավունք" նույն օրենսգրքով եախատեսված դեպքերում ն կարգով», «դատարանն իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնեց համար լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ (...) հոդվածով սահմանվել են վերաքենության կարգով բողոքարկման ենթական որոշումեերը, որոնց թվում բողոքարկվող արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշումը, ընդգրկված չէ, ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի որնէ այլ հոդվածով, ինչպես նան ՀՀ օրենքներով նույնպես չի սահմանվել եման որոշումը բողոքարկելու իրավունքը», «տվյալ դեպքում վերաքենիչ բողոքը բերվել է այն դատական ակտի դեմ, որի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով վերաքենություն նախատեսված չէ»:
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ թիվ ԵԴ/16569/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի որոշմամբ արտահայտած վերը նշված դիրքորոշումները, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են, իսկ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 03.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը Ա արձանագրելով, որ թեն թիվ ԵԴ/16569/02/22 քաղաքացիական գործով 24.03.2023 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի տված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, այնուամենայնիվ, գտնում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված նորմն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններին համապատասխան, ու վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված հիմքով:
8
Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/52031/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
