Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աշուղյան — ԼԴ/3598/02/18
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Աշուղյան — ԼԴ/3598/02/18

Վճռաբեկ դատարանԼԴ/3598/02/1830 մայիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Արգինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2022 թվականի որոշման դեմ ըստ հայցի «Արգինա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի (այսուհետ` Կառավարիչ) ընդդեմ Ընկերության տնօրեն Ռուբիկ Աշուղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ն «Հանրախանութ» Դիմաց» 2 ՍՊԸ-ի նկատմամբ Ընկերո

Ամբողջ Տեքստ

«ՏԱՆ /42

ՄԱ Վ ի

7, ի

ՄԱՏԹ Ն

Ա»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3598/02/18 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3598/02/18

Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Լ. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արգինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2022 թվականի որոշման դեմ ըստ հայցի «Արգինա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի (այսուհետ` Կառավարիչ) ընդդեմ Ընկերության տնօրեն Ռուբիկ Աշուղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ն «Հանրախանութ» Դիմաց»

2

ՍՊԸ-ի նկատմամբ Ընկերության ստանձնած պարտավորությունները համապարտության կարգով կատարելու հիմքով Ռուբիկ Աշուղյանից բռնագանձել 10.472.775 ՀՀ դրամ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.04.2022 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 09.12.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Դատավոր՝ Լ. Գրիգորյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:

Վճռաբեկ բողոքի վերաբերյալ «առարկություն» է ներկայացրել Ընկերության տնօրեն Ռուբիկ Աշուղյանը (ներկայացուցիչ Լիլիթ Սարգսյան): (Թեն այդ դատավարական փաստաթուղթը վերնագրվել է «առարկություն», սակայն այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված «վճռաբեկ բողոքի պատասխան» դատավարական փաստաթղթի պահանջներին, ուստի վճռաբեկ դատարանն այն համարում է վճռաբեկ բողոքի պատասխան:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ, 66-րդ հոդվածները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանողը որպես Ընկերության տնօրեն 20.01.2014 թվականին կնքել է Ընկերությանը պատկանող Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 1-1 ն 1-2 հասցեների անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր, ստացել դրանցով սահմանված ընդանուր 9.500.000 ՀՀ դրամ գումարը ն այն չի մուտքագրել Ընկերության դրամարկղ կամ հաշվեհամարին, այդ գումարներով չի մարել իրեն հաստատապես հայտնի թիվ ԼԴ/0045/02/13 քաղաքացիական գործով 25.07.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված Ընկերության պարտավորությունները, որոնց չկատարման հիմքով էլ Ընկերությունը 08.09.2016 թվականին ճանաչվել է սնանկ: Գործի քննության ընթացքում պատասխանողը վերոգրյալ փաստերի դեմ չի առարկել ն չի ներկայացրել հակառակը հիմնավորող ապացույցներ:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գործում առկա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների առկայության մասին վկայող ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ

Յ

հետազոտում չի կատարել, այդ ապացույցները պատշաճ չի գնահատել վերաբերելիության, .թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ հայցվորի վկայակոչած փաստերի հաստատման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում բողոքը մերժել է, մինչդեռ գործում առկա վերաբերելի, թույլատրելի ն արժանահավատ ապացույցներով հիմնավորվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների միաժամանակյա առկայությունը, ինչը բավարար էր վերաքննիչ բողոքը բավարարելու համար:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանն իրականացրել է գործում առկա ապացույցների ուսումնասիրություն, իրավական նորմերի վերլուծություն՝ դրանք համադրելով գործում առկա փաստական հանգամանքների հետ ն կայացրել է օրենքի պահանջներին համապատասխան օրինական դատական ակտ: Արձանագրելով, որ ներկայացված ապացույցները հնարավորություն չեն տալիս հաստատված համարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված վավերապայմանների առկայությունը, որը հանդիսացել է սույն գործով դատարան ներկայացված հայցի իրավական հիմքը, իսկ ներկայացված ապացույցները բավարար չեն եղել պատասխանողի մեղավորությունը հաստատված համարելու համար:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3 ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ4/0034/04/16 գործով կողմից 08.09.2016 թվականի վճռի համաձայն՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ, Տիգրան Սահակյանը նշանակվել է սնանկության գործով հիմնական կառավարիչ (հատոր 1-ին գ.թ 10-13, 36):

2) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2016 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը, որով հանձնարարվել է Կառավարչին «Հանրախանութ «Դիմաց» ՍՊԸ-ի 7.235.400 ՀՀ դրամի պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցել պարտատերերի պահանջների գրանցամատյանում` որպես ստորադաս չապահովված պահանջ (հատոր 1-ին գ.թ 40-42):

3 Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԼԴ4/0034/04/16 սնանկության գործով 16.12.2016 թվականի որոշման համաձայն՝ սկսվել է Ընկերության լուծարման վարույթը (հատոր 1-ին գ.թ 22-23):

4

4) Ռուբիկ Աշուղյանի կողմից 20.01.2016 թվականին տրված բացատրության համաձայն` Ընկերությունն իրեն պատկանող գուք ն դրամական միջոցներ չունի (հատոր 1-ին գ.թ 29):

5) Ռուբիկ Աշուղյանի կողմից 24.11.2016 թվականին տրված հայտարարության համաձայն` Ընկերության միակ մասնակիցը ինքն է, Ընկերությունը երբեք որնէ գործունեություն չի ծավալել, հաշվապահական բոլոր փաստաթղթերը ն կնիքը կորցրել է, Ընկերությունը որնէ գույք չունի (հատոր 1-ին գ.թ 30):

6) Սամվել Չոբանյանի ն Ընկերության տնօրեն Ռուբիկ Աշուղյանի միջն 20.01.2014 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրի համաձայն՝ «Արգինա» ՍՊԸ-ի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոց 1-1 հասցեի անշարժ գույքը Ռուբիկ Աշուղյանը 4.500.000 դրամով վաճառել է Սամվել Չոբանյանին (հատոր 1-ին գ.թ 15):

7) Սամվել Չոբանյանի ն Ընկերության տնօրեն Ռուբիկ Աշուղյանի միջն 20.01.2014 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրի համաձայն՝ «Արգինա» ՍՊԸ-ի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոց 1-2 հասցեի անշարժ գույքը Ռուբիկ Աշուղյանը 5.000.000 դրամով վաճառել է Սամվել Չոբանյանին (հատոր 1-ին, գ.թ. 17):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ, 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է

համարում անդրադառնալ ապացույցների թույլափտրելիությանը, վերաբերելիությանը ն բավարարությանը, ինչպես նան գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկրիվ հերազոտման հիման վրա ներքին համոզմամբ գնահատելու հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է

5

փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդված 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների ն դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարահի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը Ա փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարահի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ն թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա ժուլիկյանն ընդդեմ

6

Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացուցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյուից ե անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին՝ արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը ն. թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նան տվյալ ապացույցի արժանահավատությունը, ն ապացույցների միջն հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս թիվ 3-81(Տ5Դ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը (տե՛ս Աշուր Ղազարյանն ն Մարգարիտ Դալլաքյանն ընդդեմ «Վանաձոր» նորարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի, Մարինե Յուրիկի Պարանյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի թիվ ԼԴ/0898/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության Ան բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվե 6պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տես Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարահի 19.04.2019 թվականի որոշումը):

7

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ եթե պարտապանը սնանկ է ճանաչվել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի մեղքով (ուղղակի կամ անուղղակի գործողություններով պարտապանի գործունեությունն ուղղորդելը ն այլն (կանխամտածված սնանկություն), ապա պարտապան իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ այդ անձինք կրում են համապարտ պատասխանատվություն պարտապանի

պարտավորություններով՝ վերջինիս գույքի անբավարարության դեպքում:

Նշված նորմի վերլուծությունից հետնում է, որ կանխամտածված սնանկության դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում նշված սուբյեկտները, այդ թվում` պարտապան իրավաբանական անձի ղեկավարը կարող են պարտապանի պարտավորություններով համապարտ պատասխանատվություն կրել միայն այն դեպքում, երբ պարտապանի գույքն անբավարար է պարտավորությունները կատարելու համար, ինչը, բնականաբար, կարող է բացահայտվել միայն սնանկության վարույթում սնանկության գործով կառավարչի օրենքով նախատեսված գործողությունների իրականացման արդյունքում: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ կանխամտածված սնանկութան դեպքում պահանջատերերիի պահանջների բավարարման Ա օրինական շահերի պաշտպանության հետ կապված սուբյեկտիվ իրավունքների իրացումն օրենսդիրը նախատեսել է միայն սնանկության վարույթի շրջանակներում, քանի որ միայն սնանկության վարույթի շրջանակներում հնարավոր կլինի պարտապանի գույքի անբավարարության դեպքում բոլոր պահանջատերերին համամասնորեն բավարարում տալը:

Հենց այդ նպատակին է ուղղված կանխամտածված սնանկության գործերով սնանկ ճանաչված պարտապանի գույքի անբավարարության դեպքում օրենքով նախատեսված որոշակի անձանց համար համապարտ պատասխանատվության նախատեսումը: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է նան այդ անձանց համապարտ պատասխանատվության ծագման հիմքը, այն է՝ նրանց քաղաքացիաիրավական մեղքով պարտապանի գործունեությունն ուղղորդելը կամ այլ գործողություններ կատարելը, այդ թվում՝ կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտները պարտապանի նկատմամբ պահանջի առկայության դեպքում ինքնին չեն դառնում պարտապան, հետնաբար նան՝ պարտավորության կողմ՝ սնանկության վարույթում գրանցված պահանջներով, այլ վերջիններիս՝ պարտապանի պարտավորությունների համար համապարտ պատասխանատվությունը ծագում է միայն այն դեպքում, երբ սնանկության վարույթում արձանագրվում է պարտավորությունը կատարելու համար պարտապանի գույքի անբավարարությունը:

Վերը նշված եզրահանգումների արդյունքում Վճռաբեկ դատարանը գտել է, որ թեն օրենսդիրը հստակ չի սահմանել, թե ով կարող է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքում ներկայացնել համապարտ

8

պատասխանատվութան պահանջը, այնուամենայնիվ, այդպիսի պահանջ սնանկության գործի շրջանակներում կարող է ներկայացնել միայն սնանկության գործով կառավարիչը: Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտների համապարտ պատասխանատվությունն օրենսդիրը կապել է բացառապես սնանկության գործով կառավարչի կողմից սնանկության վարույթի ընթացակարգերով սահմանված կարգով կատարված պարտապանի գույքի անբավարարության փաստի արձանագրման հետ, որից հետո պահանջատերերից յուրաքանչյուրի կողմից քաղաքացիական հայցի հարուցումը, հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները, անվիճելիորեն կվատթարացնի մյուս պահանջատերերի վիճակը Ա անհավասար պայմաններ կստեղծի նրանց համար, իսկ բոլոր պահանջատերերի կողմից նման հայցի հարուցումը կխաթարի սնանկության վարույթի իրականացումը՝ անհնարին դարձնելով օրենքով սնանկության գործով կառավարչի վրա դրված պահանջատերերի պահանջների համաչափ բավարարման առաքելությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքում նույն հոդվածով նշված սուբյեկտների նկատմամբ համապարտ պատասխանատվության հիմքով գումարի բռնագանձման պահանջ կարող է ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում ն միայն սնանկության գործով կառավարչի կողմից: Այլ է հարցը, որ նման պահանջի ներկայացման նախաձեռնողը կարող են լինել ինչպես կառավարիչը, այնպես էլ պահանջատերերը (պարտատերերի խորհուրդը, որը ներկայացնում է պարտատերերի շահերը ն նույն օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում կառավարչի գործունեության նկատմամբ):

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նմանատիպ գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես, դատարանները նախ ն առաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար ն ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավաբանական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը ն դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավաբանական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ

իրավահարաբերությունը կարգավորող նյութական, ինչպես նան

դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերություը ն կողմերի իրավունքներն ու սպարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը (տե՛՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արտյոմ Գնորգյանի թիվ ՇԴ/0743/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

9

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ4/0034/04/6 գործով կողմից 08.09.2016 թվականի վճռի համաձայն` Ընկերությունը ճանաչվել է սնանկ, Տիգրան Սահակյանը նշանակվել է սնանկության գործով հիմնական կառավարի:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2016 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը, որով հանձնարարվել է Կառավարչին «Հանրախանութ «Դիմաց» ՍՊԸ-ի 7.235.400 ՀՀ դրամի պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցել պարտատերերի պահանջների գրանցամատյանում` որպես ստորադաս չապահովված պահանջ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԼԴ4/0034/04/16 սնանկության գործով 16.12.2016 թվականի որոշման համաձայն՝ սկսվել է Ընկերության լուծարման վարույթը:

Ռուբիկ Աշուղյանի կողմից 20.01.2016 թվականին տրված բացատրության համաձայն՝ Ընկերությունն իրեն պատկանող գույք ն դրամական միջոցներ չունի:

Ռուբիկ Աշուղյանի կողմից 24.11.2016 թվականին տրված հայտարարության համաձայն` Ընկերության միակ մասնակիցը ինքն է, Ընկերությունը երբեք որնէ գործունեություն չի ծավալել, հաշվապահական բոլոր փաստաթղթերը ն կնիքը կորցրել է, Ընկերությունը որնէ գույք չունի:

Սամվել Չոբանյանի ն Ընկերության տնօրեն Ռուբիկ Աշուղյանի միջն 20.01.2014 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրի համաձայն՝ «Արգինա» ՍՊԸ-ի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոց 1-1 հասցեի անշարժ գույքը Ռուբիկ Աշուղյանը 4.500.000 դրամով վաճառել է Սամվել Չոբանյանին:

Սամվել Չոբանյանի ն Ընկերության տնօրեն Ռուբիկ Աշուղյանի միջն 20.01.2014 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրի համաձայն՝ «Արգինա» ՍՊԸ-ի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոց 1-2 հասցեի անշարժ գույքը Ռուբիկ Աշուղյանը 5.000.000 դրամով վաճառել է Սամվել Չոբանյանին:

Դատարանը, մերժելով Կառավարչի հայցն արձանագրել է, որ հայցվորը պետք է ներկայացներ բավարար, թույլատրելի ն վերաբերելի ապացույցներ Ընկերության սնանկ ճանաչվելու ն դրանում Ընկերության ղեկավարի գործողությունների միջն պատճառահետնանքային կապի առկայության, այդ գործողությունները կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ գիտակցված կատարված լինելու վերաբերյալ, ընդ որում, այդպիսի ապացույցներ կարող են լինել սնանկության կառավարչի կողմից սնանկության վարույթի շրջանակներում կազմած պարտապանի ֆինանսական վերլուծությունը ն դրա արդյունքում իրականացված կառավարչի գործողությունները ն ստացված արդյունքները: «Կանխամտածված սնանկության» հատկանիշների հայտնաբերումը պարտավորեցնում է սնանկության կառավարչին անհապաղ հաղորդում ներկայացնելու

10

քրեական հետապնդման մարմիններին: Ստացվում է, որ ֆինանսական վերլուծության արդյունքում սնանկության կառավարիչը կաշկանդված է ինքնուրույն գնահատելու «Կանխամտածված սնանկության» որակումը. այն քրեաիրավական, թե՝ քաղաքացիաիրավական բնույթի է: Սնանկության կառավարչի կողմից այս պարտականության չկատարումն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի իմաստով գումարի բռնագանձման հայցը մերժելու համար, սակայն սույն գործի նյութերով սնանկության կառավարիչը չի ներկայացրել ինչպես պարտապանի ֆինանսական վերլուծության արդյունքները, այնպես էլ դրա հիմքում ընկած փաստերը, իսկ դատարան ներկայացված ապացույցները բավարար չեն իրականացնելու վերլուծություն Ա հանգելու այն եզրահանգման, որ Ընկերության ղեկավարի գործողությունները ուղղված են եղել ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելուն, ե որ դրանք կատարվել են մեղավորությամբ: Մասնավորապես` հայցադիմումում հայցվորը պնդել է, որ Ընկերության ղեկավարը հայտնել է, թե Ընկերությունը չի ունեցել դրամարկղային գրքույկ: Նման պայմաններում սնանկության կառավարիչը պետք է ներկայացներ ապացույցներ ն վերլուծություն այն մասին, թե օտարված գույքի գումարներն ինչ հանգամանքներում են անհետացել, մասնավորապես՝ դրանք յուրացվել են, պահվել են կառավարչի մոտ, թե, օրինակ ուղղվել են այլ պարտավորությունների կատարմանը: Կառավարչի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերից որնէ կերպ հնարավոր չէ պարզել գույքի օտարումից գոյացած միջոցների տնօրինման կարգը ն առկա չեն կառավարչի կողմից դատարան ներկայացված տեղեկություններ, վերլուծություն՝ այդ փաստը բացահայտելու համար, ընդ որում դրա բացահայտումը սույն գործով ունի առանցքային նշանակություն:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կառավարչի վերաքննիչ բողոքը ե Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ սույն գործի նյութերով Կառավարիչը չի ներկայացրել ինչպես պարտապանի ֆինանսական վերլուծության արդյունքները, այնպես էլ դրա հիմքում ընկած փաստերը, իսկ ներկայացված ապացույցները բավարար չեն եղել իրականացնելու վերլուծություն ն հանգելու այն հետնության, որ Ընկերության ղեկավարի գործողություններն ուղղված են եղել Ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելուն, ն որ դրանք կատարվել են մեղավորությամբ: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով կանխամտածված սնանկության հատկանիշների առկայությունը պետք է հաստատվի բավարար չափով ապացույցների համակցված գնահատմամբ, որպիսի փաստակազմը, սակայն, սույն գործով բացակայել է:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են ն չեն բխում սույն գործի փաստերից հետնյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Դատարան ներկայացված հայցադիմումով Կառավարիչը հայտնել է, որ պատասխանողն Ընկերության տնօրենն է Ա միակ մասնակիցը: Ընկերությունն ունեցել է բավարար ակտիվներ կատարելու թե «Հանրախանութ «Դիմաց» ՍՊԸ-ի նկատմամբ ն թե Կոմիտեի հանդեպ ունեցած պարտավորությունները, սակայն դրանք չի կատարել, օտարել է Ընկերության ակտիվները ն գումարը դրամարկղ կամ

11

հաշվեհամարին չի մուտքագրել, ուստի պատասխանողի գործողությունները պարունակում են կանխամտածված սնանկության հատկանիշներ, ինչի հիման վրա Կառավարիչը պահանջել է Կոմիտեի ն «Հանրախանութ «Դիմաց» ՍՊԸ-ի նկատմամբ Ընկերության ստանձնած պարտավորություններըը համապարտության կարգով կատարելու հիմքով Ընկերության տնօրենից բռնագանձել 10.472.775 ՀՀ դրամ:

Սույն գործով Կառավարչի կողմից Դատարան ներկայացված ապացույցներով հաստատվել են վերոհիշյալ իրավանորմի կիրառման համար էական նշանակություն ունեցող հետնյալ հանգամանքները.

Պատասխանողը հանդիսանում է Ընկերության միակ մասնակիցը ն տնօրենը: Սամվել Չոբանյանի ն Ընկերության միջն 20.01.2014 թվականին կնքված Ընկերությանը պատկանող անշարժ գույքի վաճառքի պայմանագրերի համաձայն՝ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 1-1 ն 1-2 հասցեների անշարժ գույքերը պատասխանողը համապատասխանաբար 4.500.000 դրամ ն 5.000.000 դրամով վաճառել է Սամվել Չոբանյանին: Վերոնշյալ գույքերի օտարման պահին Ընկերության պարտավորության չափն ընդհանուր առմամբ կազմել է 5.934.534 դրամ: Առկա չեն նշված գումարներն Ընկերության դրամարկղ կամ հաշվեհամարին մուտքագրելու Ա ի շահ Ընկերության օգտագործելու վերաբերյալ ապացույցներ, իսկ այդ գումարները դրամարկղ կամ հաշվեհամարին պատասխանողի կողմից չմուտքագրելու հետնանքով Ընկերությունն ի վիճակի չի եղել կատարել իր դրամական պարտավորությունները, 08.09.2016 թվականին ճանաչվել է սնանկ ն այլնս իրեն պատկանող գույք ու դրամական միջոցներ չի ունեցել` Կոմիտեի՝ 2.737.375 դրամի չափով ն «Հանրախանութ «Դիմաց» ՍՊԸ-ի՝ 7.235.400 դրամի չափով պահանջները գրանցվել են Ընկերության պարտատերերի ցուցակում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքում համապարտ պատասխանատվության պահանջը սնանկության գործի շրջանակներում կարող է ներկայացնել միայն սնանկության գործով կառավարիչը: Կանխամտածված սնանկության հատկանիշների բացահայտման պարտականությունը ՀՀ օրենսդրությամբ դրված է սնանկության գործով կառավարչի վրա՝ հաշվի առնելով պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություն իրականացնելու օրենքով սահմանված պարտականությունը:

Տվյալ դեպքում անդրադառնալով վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Կառավարիչը չի ներկայացրել ապացույցներ այն մասին, թե վաճառված գույքերի գումարներն ինչ հանգամանքներում են անհետացել, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կառավարիչն իրականացնելով Ընկերության միակ մասնակցի ն տնօրենի կողմից ֆինանսական միջոցների տնօրինման ժամանակագրական վերլուծություն նե պարզելով, որ Ընկերության տնօրենն ունենալով օրինական ուժի մեջ մտած վճռով Կոմիտեի ն «Հանրախանութ «Դիմաց» ՍՊԸ-ի նկատմամբ պարտավորություններ, վաճառելով Ընկերության գույքերը, վաճառքից առաջացած

12

գումարները չի մուտքագրել Ընկերության դրամարկղ կամ հաշվեհամարին, այդ գումարները չի ուղղել Ընկերության պարտավորությունների կատարմանը` դրանով իսկ կանխորոշել է Ընկերության սնանկ ճանածվելը:

Նման պայմաններում հայցի մերժման հիմք չէր կարող հանդիսանալ սոսկ այն փաստը, որ Կառավարիչը չի ներկայացրել սնանկ ճանաչված անձի ֆինանսական վերլուծության արդյունքները, քանի որ ներկայացված ապացույցներով հաստատված՝ Ընկերության ֆինանսական վիճակի փոփոխությունների համատեքստում պատասխանողի գործողությունների հաջորդականությունն ինքնին վկայում է դրանցով սնանկության հատկանիշներ ստեղծելու մասին: (Թեն տվյալ դեպքում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը կարող էին հաստատվել նան պատասխանողի ֆինանսական վերլուծության արդյունքներով, սակայն առկա չէ կոնկրետ իրավակարգավորում այն մասին, որ դրանք կարող էին հաստատվել միայն նման ապացույցով: Այլ խոսքով՝ գործում գտնվող մյուս ապացույցներն անթույլատրելի համարելու հիմքեր չկան, ուստի գործի վերոհիշյալ փաստերը կարող էին հաստատվել ն տվյալ դեպքում հաստատվել են այլ գրավոր ապացույցներով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կառավարչի կողմից ներկայացված ն գործում առկա ապացույցներով հստակ հիմնավորվել է ինչպես պարտապան Ընկերության սնանկ ճանածվելու ն դրանում Ընկերության միակ մասնակից ն ղեկավար հանդիսացող պատասխանողի գործողությունների միջն պատճառահետնանքային կապի առկայությունը, այնպես էլ այդ գործողությունները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կատարված լինելը:

Այսպիսով, գործում առկա վերաբերելի, թույլատրելի ն բավարար ապացույցներով հիմնավորվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների միաժամանակյա առկայությունը, ինչը հիմք էր Կառավարչի հայցը բավարարելու համար, մինչդեռ ստորադաս դատարանները սխալ գնահատելով գործում գտնվող ապացույցները, եկել են հակառակ եզրահանգման:

Վերը նշված ապատճառաբանություններով ամբողջությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն

13

քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են լ«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ| գլխի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից՝ բավարարված պահանջների չափին համամասնորեն:

Նկատի ունենալով, որ հայցը ենթակա է բավարարման, պատասխանող Ռուբիկ Աշուղյանից պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.472.775 ՀՀ դրամի 27-ը որպես հայցադիմումի ն 3-ական 72-ը որպես վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

14

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն` հայցը բավարարել. «Արգինա» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբիկ Աշուղյանից «Արգինա» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին բռնագանձել 10.472.775 ՀՀ դրամ:

2. Պատասխանող Ռուբիկ Աշուղյանից պետական բյուջե բռնագանձել 837.826 ՀՀ դրամ որպես հայցադիմումի, վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի գումար:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մայիսի, 2023 թ.
Գործի #:
ԼԴ/3598/02/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել