Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ԵԴ/25649/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ԵԴ/25649/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/25649/02/2025 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Լնոն Սարգսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Լնոն Սարգսյանից հօգուտ իրեն բռնագանձել 82.578 ՀՀ դրամ, որից 80.000 ՀՀ դրամը՝ ապահովագրական հատուցման գումար, 2.578 ՀՀ դրամը կետանցի օրվանից 30.04.2020 թվականից մինչն 06.08.2020 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հո

Ամբողջ Տեքստ

Ի ԷՎ ի

ՇՏ» ք Կ)

կ ԱՆՑ 7 Տ

ՀՀՀշ շիւ ՀԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25649/02/20 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25649/02/20

Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան

Դատավորներ՝ Ա. Խառատյան

Մ. Հարթենյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահող ն զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի հունվարի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Լնոն Սարգսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Լնոն Սարգսյանից հօգուտ իրեն բռնագանձել 82.578 ՀՀ դրամ, որից 80.000 ՀՀ դրամը՝ ապահովագրական հատուցման գումար, 2.578 ՀՀ դրամը կետանցի օրվանից 30.04.2020 թվականից մինչն 06.08.2020 թվականը ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ, ինչպես նան 80.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած

2

հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը ն 1,652 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի, 55.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 04.02.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 04.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքնեիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Այսպես՝ Դատարանը խախտել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ՀԿ-ի կողմից հաստատված թիվ ՔԼ1-001 ընդհանուր պայմանների 16-րդ կետը:

Ըկերությունն ունենալով պարտավորություն ապացուցելու իր կողմից վկայակոչած փաստը, Դատարան է ներկայացրել Լնոն Սարգսյանի կողմից ապահովագրած մեքենան որպես տաքսի շահագործելու փաստը հավաստող լուսանկար, տեսանյութ, որը Դատարանը համարել է ոչ թույլատրելի ապացույց:

Մինչդեռ, Դատարանի կողմից վերոնշյալ նորմի ճիշտ կիրառման դեպքում պարզ կլիներ, որ Ընկերությունը Լնոն Սարգսյանի կողմից ապահովագրված ավտոմեքենան տաքսի շահագործելու փաստը հավաստող ապացույցները ձեռք է բերել իր օրինական իրավունքը իրացնելու հիմքով՝ ղեկավարվելով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ՀԿ-ի կողմից հաստատված թիվ ՔԼ1-001 ընդհանուր պայմանների 16-րդ կետով:

Պայմանները համարվում են Վկայագրի անբաժանելի մաս, ն պարունակում ԱՊՊԱ պայմանագրի կողմերի 6/ապահովագիր, ամպահովագրող/ իրավունքները ն պարտականությունները:

Սույն դեպքում Լնոն Սարգսյանն Ընկերության հետ կնքել է ՏԼ 437774 վկայագիրը, ն հանդիսանալով ապահովադիր, արդեն իսկ ընդունել է ՏԼ 437774 վկայագրի կետերով ն դրա անբաժանելի մաս կազմող պայմաններով սահմանված պայմանները: Նույնը ն ապահովադիրը:

Այսինքն ապահովադիրը ապահովագրողին պայմանների 16-րդ կետի ուժով արդեն իսկ թույլատրել է անհրաժեշտության դեպքում ստանալ փաստաթղթեր ն այլ տեղեկություններ:

Ապահովագրողի կողմից պայմաններով սահմանված իր իրավունքի իրացման արդյունքում ձեռք բերված ապացույցները պարզապես չեն կարող դիտարկվել ոչ թույլատրելի, այն էլ Դատարանի կողմից առանց այդ եզրահանգման վերաբերյալ հիմնավորման՝ հանգեցնել հայցի մերժման: Նշվածը դատավարական իրավունքի կոպիտ խախտում է, ինչպես նան Ընկերության իրավունքների ոտնահարում:

Բացի այդ, ապահովադրի ն ապահովագրողի միջն կնքված վկայագրում առկա են անձնական տվյալներ, որոնք հենց ապահովադիրն է տրամադրել ապահովագրողին:

Յ

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.07.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1. «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերության ն Լնոն Սարգսյանի միջն 16/10/2019 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ ՏԼ437774 վկայագիրը, որով անձնական օգտագործման նպատակով ապահովագրվել է մարդատար տեսակի 35 ԽԹ 687 հ/հի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը (հատոր 1, գ.թ. 11):

2. 10.03.2020 թվականին ժամը 19:35-ին Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա Մեծարենցի փողոցում` ապահովագրված մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ՃՏՊ (հատոր 1, գ.թ. 12 ):

Յ. Պատահարից հետո պատասխանողը ստորագրել լէ համաձայնեցված հայտարարագիր՝ ընդունելով իր մեղավորությունը տվյալ ապահովագրական պատահարում (հատոր 1, գ.թ. 12):

4. Համաձայն 11.03.2020թ. Վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 006982 եզրակացության` տուժողին պատճառված վնասի չափը գնահատվել է 80.000/ութսուն հազար/ ՀՀ դրամ (հատոր 1, գ.թ. 13):

5. Տուժողի՝ ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումի հիման վրա կազմվել է ապահովագրական հատուցում վճարելու թիվ Շ121005415 որոշումը, համաձայն որի՝ տուժող կողմին որպես ապահովագրական հատուցում պետք է վճարվի ընդհանուր 80.000/ութսուն հազար/ ՀՀ դրամ գումար /Հիմք՝ թիվ Շ121005415 համարի ապահովագրական հատուցումը վճարելու վերաբերյալ որոշում, փոխհաշվարկի տեղեկանք/ (հատոր 1, գ.թ. 18):

6. Դատարան է ներկայացվել ավտոմեքենայի 35 Թ 687 հ/հ-ի լուսանկարներ /02/12/2019թ/ `տաանիքին ամրացված 1Խմ տարբերանշանով, ինչպես նան տեսանյութ/լազերային կրիչ/ (հատոր 1, գ.թ. 17, 19):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում, որի առկայությունը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյոք ապահովագրական պայմանագրի մեջ մատնանշված ն պայմանագիրը կեքելու պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից ընդունված ն հաստատված ԹԼ 1001 կանոններին հղում

4

կատարելե իեքեին համապատասխանում է «Անեձեական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տվյալների սուբյեկտի կողմից համաձայնություն տալու պահանջներիե' վերահաստատելով եախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության՝ օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների Ա ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցլ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով ն անհրաժեշտ է ժողովրդավարական

հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նան ։անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանութան կամ այ անձանց իրավունքնեի ն ազատությունների պաշտպանության նպատակով:

«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 28.01.1981 թվականի կոնվենցիայի ((այսուհետ՝ Կոնվենցիա) ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 01.09.2012 թվականին) 1-ին հոդվածի համաձայն՝ Կոնվենցիայի նպատակն է ապահովել յուրաքանչյուր Կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության վայրից, իրավունքների ն հիմնարար ազատությունների, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով (տվյալների պաշտպանություն):

Համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ Կոնվենցիայի նպատակներով՝

ա. «Անձնական տվյալներ» նշանակում է' ինքնությունը հաստատված ն ինքնությունը Օ։Ց հաստատման ենթակա անհատների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: (....):

Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան անվտանգության միջոցներ պետք է ձեռնարկվեն տվյալների ավտոմատացված ֆայլերում պահվող անձնական տվյալները պատահական կամ չթույլատրված ոչնչացումից կամ պատահական կորստից, ինչպես նան չթույլատրված մուտքից, փոփոխումից կամ տարածումից պաշտպանելու համար:

5

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է անձնական տվյալների` որպես հիմնական իրավունքի պաշտպանությունը: Նշված իրավունքի պաշտպանությունը երաշխավորված է նան Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով, որի մեկնաբանությանն անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատական պրակտիկայում: Հարկ է նշել, որ Եվրոպական դատարանը վերջին տասնամյակում զգալիորեն ընդլայնել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանության ենթակա ոլորտի շրջանակը: Նմանօրինակ զարգացումը ներհատուկ է տվյալ հոդվածի բնույթին, քանի որ հիմնական հատկանիշը դրանց կիրառման ընթացքում հավասարակշռության հաստատման անհրաժեշտություն է մարդու իրավունքների պաշտպանության ն Պայմանավորվող պետության կողմից թույլատրելի հայեցողության շրջանակի միջն:

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անձնական կյանքի գաղափարը տարածվում է անձի ինքնությանն առնչվող տարրերի վրա, ինչպիսիք են՝ նրա անունը, լուսանկարը, ֆիզիկական ն բարոյական անձեռնմխելիությունը, ինչպես նան այն, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված երաշխիքը հիմնականում կոչված է ապահովել յուրաքանչյուր անձի անհատականության զարգացումն իր նմանների հետ հարաբերություններում առանց արտաքին միջամտությունների: Ուստի գոյություն ունի անհատի՝ այլոց հետ շփման գոտի, որը նույնիսկ հանրային համատեքստում կարող է վերաբերել անձնական կյանքին (տե՛ս Մօո ՒԷքոոօմօր մ. Շօրրոճո), 07.02.2012 թվականի վճիռ, կետ 95): Եվրոպական դատարանը նան նշել է, որ անձնական բնույթի տվյալների պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածում նախատեսված անձնական ն ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացման համար (տե՛ս Տռէռնսոոօո ԽԱնոժճոզքծոՏՏջ Օյ ռոմ Տճեճոծմռ Օ) ւ. Էլոլռոժ, 27.06.2017 թվականի վճիռ, կետ 133): Եվրոպական դատարանը մեկ այլ որոշմամբ, արձանագրելով, որ անհատի «անձնական կյանքին» վերաբերող տվյալների պահպանումը նս ենթակա է պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում, միաժամանակ նշել է, որ «անձնական կյանք» եզրույթը չպետք է չափազանց նեղ մեկնաբանել: Մասնավորապես, հարգանքն անձնական կյանքի նկատմամբ ներառում է այլոց հետ հարաբերությունների հաստատումը ն զարգացումը, այդուհանդերձ, որնէ կերպ չի կարող արդարացվել այնպիսի մեկնաբանությունը, որը բացառում է «անձնական կյանք» եզրույթից մասնագիտական կամ աշխատանքային գործունեությունը: Եվրոպական դատարանի դիտարկմամբ նման լայն մեկնաբանությունը բխում է նան «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» 28.01.1981 թվականի կոնվենցիայի դրույթներից, որի նպատակն է «ապահովել յուրաքանչյուր Կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, (...) իրավունքների ն հիմնարար ազատությունների, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը իրեն առնչվող անձնական տվյալներ ավտոմատացված մշակման մասով (տվյալների պաշտպանություն)» (տես /մտօոո մ. Տոմ, 16.02.2000 թվականի վճիռ կետ 65):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի առաջնային նպատակն է պաշտպանել անձնական ն ընտանեկան կյանքը, բնակարանը ն նամակագրություն, պետական մարմինների կամայական միջամտություններից (տե'ս, Լ/ԵՓու մ. Բոռոօօ, 22.02.2018 թվականի վճիռ, կետ 40-42): Այդուհանդերձ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անդամ պետությունները կրում են նան նույնիսկ մասնավոր անձանց միջն Եվրոպական կոնվենցիայի 8-րդ

6

հոդվածով սահմանված իրավունքների պահպանումը երաշխավորելու դրական պարտավորություն (ւրե՛ս 84-ծսԼ6Տս մ. Թօտճոճ, 05.09.2017 թվականի վճիռ, կետ 108- 111): Այս պարտավորությունները կարող են ենթադրել այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք կոչված կլինեն ապահովել հարգանքն անձնական կյանքի նկատմամբ՝ ընդհուպ մինչն անհատների փոխհարաբերություններում (տե՛ս, Բ/ռոտ ւ. Լհօ Սութժ Խոջճօո, 10.04.2007 թվականի վճիռ, կետ 75):

Եվրոպական կոնվենցիայի ներքո պետության համար սահմանված դրական ն բացասական պարտավորությունների գնահատման դեպքում կիրառելի սկզբունքները նմանատիպ են: Հարկավոր է հաշվի առնել արդար հավասարակշոռությունը, որն անհրաժեշտ է ապահովել հանրության՝ որպես մեկ ամբողջության ն անհատի մրցակցող շահերի միջն, ընդ որում Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված նպատակները հստակ դերակատարում ունեն (ե'ս, ձճոծձայոօո ւ. Բոլցոժ, 16.07.2014 թվականի վճիռ, կետ 65): Եվրոպական դատարանը նշել է, որ երբ գործն առնչվում է բացասական պարտավորությանը, անհրաժեշտ է գնահատել, թե արդյո՞ք տվյալ միջամտությունը համապատասխանել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդված 2-րդ մասի պահանջներին, այն է՝ թե արդյո՞ք տվյալ միջամտությունը եղել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք հետապնդել է իրավաչափ նպատակ ն արդյոք անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում:

Վերոնշյալ ներպետական ն միջազգային կարգավորումներից հետնում է, որ անձնական տվյալները, լինելով անձի հիմնական՝ պաշտպանության ենթակա իրավունք, կարող են միջամտության առարկա հանդիսանալ: Մասնավորապես, սահմանադիրը նախատեսել է անձնական տվյալների մշակման իրավական հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով դրա իրականացման չափանիշները, որոնք, ըստ էության, բխում են Հայաստանի Հանրապետության վավերացրած վերաբերելի միջազգային փաստաթղթերի բովանդակությունից: Այսպես, անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքվ սահմանված նպատակով, անձի

համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության՝ օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: Վերը թվարկված չափանիշներն առավել մանրամասն կարգավորված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք): Այսպես՝

Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկներ կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը բացահայտել է նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը, այն է՝

1) անձնական տվյալ՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թուլ է տալիս կամ կարող է թուլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.

2) անձնական տվյալների մշակում՝ անկախ իրականացման ձնից ն եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.

7

3) անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց՝ անձնական տվյալները

որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ

ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում` զանգվածային լրատվության

միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման

ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը.

4) անձնական տվյալների օգտագործում՝ անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձնավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետնանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին.

6) տվյալների սուբյեկտ` ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները.

7) տվյալների բազա՝ որոշակի հատկանիշներով համակարգված անձնական տվյալների ամբողջություն.

Լ...)

15) հանրամատչելի անձնական տվյալներ՝ տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատճելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նան այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատճելի տեղեկություններ.

(...):

Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալները մշակվում են օրինական ն որոշակի նպատակներով ն առանց փտվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում անձնական տվյալներ մշակող համարվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից ստանալ որոշակի գործողության համար անհրաժեշտ ն անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության մեջ ուղղակիորեն մատնանշված անձնական տվյալը:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝

1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, ն տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ

2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատճելի աղբյուրներից:

Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ րվյալների սուբյեկտի համաձայնությունը համարվում է տրված, ն մշակողն այն մշակելու իրավունք ունի, երբ՝

8

1) մշակողին հասցեագրած ն տվյալների սուբյեկտի ստորագրած փաստաթղթում նշված են անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաթուղթն իր բովանդակությամբ հանդիսանում է անձնական տվյալները մշակելու դեմ առարկություն.

2) մշակողը տվյալները ստացել է տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագրի հիման վրա Ա օգտագործում է այդ պայմանագրով սահմանված գործողությունների նպատակով.

3) տվյալների սուբյեկտն իր կամքով, օգտագործելու նպատակով բանավոր փոխանցում է մշակողին իր անձնական տվյալների մասին տեղեկությունները:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողը կամ նույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորված անձը տվյալների սուբյեկտի համաձայնությունն Օ։ստանալու նպատակով ծանուցում է տվյալներ մշակելու մտադրության մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցման մեջ նշվում են՝

1) տվյալների սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը.

2) անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը ն նպատակը.

3) մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը.

4) անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը, որոնց համար հայցվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը.

5) այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները.

6) անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը հայցող մշակողի կամ նրա ներկայացուցչի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) ն գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը.

7) տվյալների սուբյեկտի կողմից անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ.

8 հայցվող համաձայնության գործողութան ժամկետը, ինչպես նան համաձայնությունը հետ կանչելու կարգը ն դրա հետնանքները:

Վկայակոչված իրավակարգավորումները հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձնական տվյալների մշակումն օրինական կարող է որակվել միայն այն դեպքում, երբ ւրվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, ն տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ երբ մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից: Վերոգրյալից հետնում է, որ թե սահմանադիրը, ն թե օրենսդիրը կարնորել է անձնական տվյալների մշակման պարագայում տվյալների սուբյեկտի կողմից տրված համաձայնությունը: Իրավակիրառ պրակտիկայում որոշակի հետաքրքրություն է ներկայացնում այդպիսի համաձայնության բովանդակության բացահայտումը (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ե ըեդդեմ Ռաֆիկ Մանուկյանի թիվ ԵԴ/6046/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2022 թվականի որոշումը):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ Եվրոպական դատարանը մի շարք գործերով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, երբ տվյալները մշակողի կողմից անձնական տվյալների բացահայտումը տեղի է ունեցել առանց տվյալների սուբյեկտի համաձայնության (տե՛՛ս, օրինակ Թամս ւ. Լիջ Թօքսենօ օք Խ/ԹԼմօ:ճ, 15.04.2015 թվականի վճիռ, կետեր 30,32: ԽԹճխԱ6 մ. Լոհսզում, 27.02.2018 թվականի վճիռ, կետեր 103,106: ՏԾՒՕ մ. էտլօուզ, 03.09.2015 թվականի վճիռ, կետեր 17-19,64): Ընդ որում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տվյալների սուբյեկտի համաձայնություն, պետք է ուղիղ ն միանշանակ արտահայտված լինի, որպեսզի այն անձնական տվյալն օգտագործելու

9

համար վավեր պայման դիտարկվի (տե՛ս, ԿօոօմոլՕմռ մ. Թատջռ, 09.10.2014 թվականի վճիռը, կետեր 47-48):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշե, որ Օրենքի նախագիծը մշակվել է Եվրապառլամենտի ու Եվրախորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 24-ի ԵՄ-95-46 «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» դիրեկտիվի (այսուհետ՝ Դիրեկտիվ) դրույթների հիման վրա՛, հետնաբար «տվյալների սուբյեկտի համաձայնություն» արտահայտությունը հարկ է համարում բացահայտել նան դիրեկտիվի դրույթների վերաբերելի կարգավորումների համատեքստում: Այսպես՝ համաձայն Դիրեկտիվի 2-րդ հոդվածի` «տվյալների սուբյեկտի համաձայնություն» նշանակում է որոշակի ն տեղեկացված ազատ տրված ցանկացած կամահայտնություն, որով տվյալների սուբյեկտը տալիս է իր հավանությունը՝ իր անձնական տվյալները մշակելու համար: Փաստորեն, Դիրեկտիվը սահմանում է, որ համաձայնություն է"

Ս «ցանկացած կամահայտեություն, որով տվյալների սուբյեկտը տալիս է իր հավանությունը», ն այն պետք է լինի'

2) «ազատ տրված»,

3) «որոշակի» ն

4) «տեղեկացված»:

Դիրեկտիվով համաձայնության համար սահմանված վերոնշյալ չափանիշներին անդրադարձել է Եվրամիության Հոդված 29 Անձնական տվյալների պաշտպանության աշխատանքային խումբը /ՃոեօՇ 29 Օտ Քօէտշեօո Պ/օՌԿոջ Քճեյ/ (այսուհետ նան՝ Հոդված 29) Համաձայնության հասկացության վերաբերյալ 2011թ.-ի հուլիսի 13-ի իր 15/2011 կարծիքում:

Հոդված 29-ը, անդրադառնալով «ցանկացած կամահայտեություն, որով տվյալների սուբյեկտը տալիս է իր հավանությունը» չափանիշին, նշել է, որ սկզբունքորեն չկան սահմանափակումներ, թե համաձայնությունն ինչ ձնով պետք է վերցվի, սակայն այն պետք է լինի կամահայտնություն: Համաձայնությունը կարող է տրվել գրավոր՝ հաստատված ստորագրությամբ, բանավոր, գործողության միջոցով, որն ակնհայտ վկայում է համաձայնության մասին: (Թեն համաձայնությունը կարող է տրվել ցանկացած ձնով, սակայն այն պետք է հստակ արտացոլի տվյալների սուբյեկտի կամքն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Այսինքն, համաձայնությունը պետք է լինի «միանշանակ»: Սա նշանակում է, որ չպետք է որնէ կասկած մնա, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունն ուղղված է հենց անձնական տվյալների մշակմանը: Այլ կերպ ասած՝ տվյալների սուբյեկտի կամահայտնությունը, որով նա տալիս է իր հավանությունն անձնական տվյալների մշակման վերաբերյալ, պետք է միանշանակորեն վկայի տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ, իսկ եթե կա տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ ողջամիտ կասկած, ապա համաձայնությունը չի կարող համարվել միանշանակորեն տրված:

Հոդված 29-ը, անդրադառնալով «ազատ տրված» լինելու չափանիշին, նշել է, որ համաձայնություն կարող է վավեր համարվել, եթե տվյալների սուբյեկտը համաձայնությունը տվել է իր իրական ընտրությամբ (ազատ, կամավոր որոշմամբ), 1 Տես «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ն ««Փախստականների ն ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման հիմնավորում հէէք:///ԽՄ.քՅԱՅո6ոէ.Յո/ժ188Տ5.քհք

10

առանց խաբեության, սպառնալիքի, հարկադրանքի կամ համաձայնություն չտալու դեպքում իր համար բացասական հետնանքի: Եթե համաձայնություն տալ կամ չտալու հետնանքները խաթարում են անձի ազատ ընտրությունը (8՛56ժօտ օք Շհօլ6), ապա համաձայնությունը չի համարվի ազատ տրված:

Հոդված 29-ը, անդրադառնալով «որոշակի» լինելու չափանիշին, նշել է, որ համաձայնությունը կարող է վավեր համարվել, եթե այն կոնկրետ է: Այլ կերպ ասած, ընդհանուր համաձայնությունը, առանց անձնական տվյալի ճշգրիտ նպատակը մանրամասնելու, ընդունելի չէ: Համաձայնությունը պետք է լինի հասկանալի, այսինքն, այն պետք է վերաբերի անձնական տվյալների մշակման հստակ ն ճշգրիտ շրջանակի:

Հոդված 29-ը, անդրադառնալով «տեղեկացված» լինելու չափանիշին, նշել է, որ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը պետք է հիմնված լինի անձնական տվյալների մշակման հանգամանքները ն հետնանքները գիտակցելու ն հասկանալու, անձնական տվյալների մշակման (մշակվող տվյալների, մշակման նպատակի, այլ անձանց հնարավոր փոխանցման, տվյալների սուբյեկտի իրավունքների ն այլնի) վերաբերյալ ճշգրիտ ն լիարժեք տեղեկությունների վրա: Ընդ որում, տեղեկությունները պետք է հասանելի, հասկանալի ն տեսանելի լինեն տվյալների սուբյեկտի համար, այլ ոչ թե «հասանելի ինչ-որ տեղ»:

Անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության վերոնշյալ չափանիշներն, ըստ էության, արտացոլված են նան Օրենքում, համաձայն որի՝ տվյալների սուբյեկտի անձնական տվյալների մշակումը պետք է առնվազն համապատասխանի Օրենքով նախատեսված անձնական տվյալների մշակման համաձայնության «որոշակիության» ն «տեղեկացվածության» չափանիշներին:

Համաձայնության` «որոշակի» լինելու չափանիշը ենթադրում է, որ այն պետք է հստակ արտացոլի տվյալների սուբյեկտի կամքն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Այսինքն, համաձայնությունը պետք է լինի «միանշանակ», ինչը նշանակում է, որ այն չպետք է որնէ կասկած հարուցի տվյալների սուբյեկտի համաձայնությունը հենց անձնական տվյալների մշակմանն ուղղված լինելու առնչությամբ: Այլ կերպ ասած, տվյալների սուբյեկտի համաձայնությունը, որով նա տալիս է իր հավանությունը անձնական տվյալների մշակման վերաբերյալ, պետք է հաստատապես վկայի տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ, իսկ եթե կա տվյալների սուբյեկտի մտադրության վերաբերյալ ողջամիտ կասկած, ապա համաձայնությունը չի կարող համարվել հաստատապես տրված: «Որոշակի» լինելու չափանիշը վերաբերում է նան ինչպես փոխանցման ենթակա անձնական տվյալների, այնպես էլ՝ այն նպատակների հստակ սահմանմանը, ի իրագործումն որոնց պետք է մշակվեն այդ անձնական տվյալները: Այսինքն` համաձայնությունից պետք է հստակ լինի ն մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը, ն դրանց մշակման նպատակների շրջանակը:

Միաժամանակ, անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ համաձայնությունը միշտ ենթադրում է անձնական տվյալի մշակման վերաբերյալ անձնական տվյալների սուբյեկտների իրազեկվածություն: Հենց այս նպատակով օրենսդիրը սահմանել է անձնական տվյալներ մշակողի կամ Օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված լիազորված անձի կողմից տվյալների սուբյեկտի համաձայնությունն ստանալու նպատակով ծանուցման կառուցակարգ, որը կոչված է ապահովելու համաձայնության՝ «տեղեկացված» լինելու չափանիշին համապատասխանությունը:

Վճռաբեկ դատարանը միննույն ժամանակ գտնում է, որ պայմանագրով սահմանված ն որպես պայմանագրային դրույթ անձնական տվյալների մշակման մասին համաձայնությունը, պետք է հստակ 6`պարունակիի անձնական տվյալների համաձայնության բոլոր էական պայմանները: Հետնաբար՝ որնէ պայմանագրով

11

տվյալների սուբյեկտի «քողարկված» համաձայնությունը չի կարող համարվել վերջինիս կողմից տրված Ա Օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրային հարաբերությունների պարագայում անձնական տվյալների մշակումը պետք է իրականացվի բացառապես տվյալների սուբյեկտի կողմից նման անձնական տվյալների մշակման մասին պարտադիր ծանուցմամբ, ընդ որում՝ ծանուցումը պետք է պարունակի Օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված՝ ծանուցման մեջ նշվող պարտադիր պայմանները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միննույն անձնական տվյալները կարող են օգտագործվել, մշակվել տարբեր նպատակներով: Տվյալների սուբյեկտի կողմից իր կողմից տրամադրված անձնական տվյալները պետք է օգտագործվեն բացառապես այն նպատակով, որ նպատակով տվյալների սուբյեկտը տվել է նման համաձայնություն: Ավելին, միննույն տեղեկատվության ընդհանուր օգտագործումը` առանց անձնական տվյալների համաձայնության մեջ որոշակի նպատակների մատնանշման, ինքնին հակասում է Օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին: Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անձնական տվյալների համաձայնության մեջ մատնանշված միննույն տեղեկատվության մշակման մասին ընդհանուր (բոլոր նպատակներով) օգտագործման մասին համաձայնությունը չի կարող համարվել 3Օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարան ներկայացված գումարի բռնագանձման վերաբերյալ հայցի հիմքում Ընկերությունը դրել է այն հանգամանքը, որ ապահովադիր Լնոն Սարգսյանի կողմից չի կատարվել 16.10.2019 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ ՏԼ 437774 վկայագրով ն դրա անբաժանելի մասը հանդիսացող ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով ստանձնած պարտավորությունը: Մասնավորապես` Ընկերությունը Լնոն Սարգսյանին պատկանող 35 Ք 687 համարանիշով մարդատար մեքենան ապահովագրել է անձնական օգտագործման նպատակով, սակայն պատահարի պահին տվյալ վայրում արված լուսանկարներում երնում է, որ ավտոմեքենան օգտագործվել է, որպես տաքսի ծառայություն Օ իրականացնող մեքենա: Հայցադիմումին կից ներկայացնելով տտտ.քօիօօ.ճոտ կայքից ներբեռնած տեսագրությունը, Ընկերությունը պնդել է, որ ներկայացվող տեսագրությունում պարզ երնում է այն հանգամանքը, որ «Ֆոլցվագեն» մակնիշի 35 ՔՔ 687 համարանիշով մեքենայի վրա առկա է եղել տաքսի ծառայություն իրականացնող տարբերանշան: Հաշվի առնելով վերոգրյալը, Ընկերությունը գտել է, որ նշված հանգամանքը հակասում է Կանոնների նորմերին ն համարվում է կեղծ տեղեկատվության տրամադրում Ապահովագրողին:

Դատարանն արձանագրել է, որ «Գործում առկա չէ որնէ թույլատրելի ն վերաբերելի ապացույց 35 ՔՔ 687 պետհամարանիշի ավտոտրանսպորտային միջոցը «ո. անձնական» նպատակով օգտագործելու վերաբերյալ, (..)): ՛Դատարանը՝ անդրադառնալով հայցադիմումին կից ներկայացված երկու լուսանկարներին, որոնց մեջ պատկերված ավտոմեքենայի վրա առկա է 35 Թ 687 հաշվառման համարանիշը ն «տաքսի» ծառայության նշան, արձանագրում է, որ նշված լուսանկարները չեն կարող համարվել հայցի փաստական հիմքը հիմնավորող թույլատրելի ն վերաբերելի ապացույցներ հետնյալ պատճառաբանությամբ.

12

Նախ նշված լուսանկարներով չի երնում, որ 35 ՔՔ 687 պետհամարանիշի ավտոտրանսպորտային միջոցն օգտագործվել է «ոչ անձնական» նպատակով ն ավտոտրանսպորտային միջոցը շահագործվել է որպես «տաքսի»:

«Սույն դեպքում գործի նյութերից հետնում է, որ գործով ձեռք չեն բերվել ապացույցներ առ այն, որ պատասխանողը տվել է իր համաձայնությունը որնէ անձնական տվյալ՝ մասնավորապես լուսանկարահանելու ն որոշակի անձնական տվյալներ օգտագործելու նպատակով: Նշվածից հետնում է, որ ընկերության կողմից դատարան ներկայացված ապացույցը ձեռք է բերվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, քանի որ պատասխանողի անձնական տվյալները մշակվել են առանց պատասխանողի համաձայնության: (...) Այսինքն՝ հայցվորի կողմից ներկայացված ապացույցը՝ դրանում առկա տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ 35 Բ 687 պետհամարանիշի ավտոմեքենան շահագործվել է ոչ թե անձնական նկատառումներով, այլ՝ որպես տաքսի»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը վերահաստատել է Դատարանի եզրահանգումը ն արձանագրել, որ «(...) սույն գործով ձեռք չեն բերվել ապացույցներ առ այն, որ Ապահովադիրը տվել է իր համաձայնությունն իր կողմից տրված տվյալներն այլ՝ տվյալ դեպքում ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող ն լուսանակարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների համակարգ մուտք գործելու միջոցով պատասխանողի որոշակի անձնական տվյալներ օգտագործելու նպատակով: Նշվածից հետնում է, որ ընկերության կողմից Դատարան ներկայացված ապացույցները ձեռք են բերվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, քանի որ պատասխանողի անձնական տվյալները մշակվել են առանց պատասխանողի համաձայնության Ա դրանք չեն օգտագործվել այն նպատակով, ինչ նպատակով տրամադրված են եղել»:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստեր ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Ընկերությունն օգտագործելով ապահովագրական պայմանագրով իրեն հասու դարձած ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի տվյալները, մուտք է գործել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնական կայքէջի տեխնիկական միջոցով հայտնաբերված իրավախախտումների բաժին ն ներբեռնել պատասխանողին պատկանող ավտոտրանսպորտային միջոցով կայացված վարչական իրավախախտման տեսանյութը, այն դեպքում, երբ պատասխանողի կողմից իր անձնական տվյալներն Ընկերությանն է փոխանցվել բացառապես ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ակնկալիքով, ն պայմանագրով իր կողմից փոխանցված անձնական տվյալները որնէ այ նպատակով օգտագործելու վերաբերյալ համաձայնություն պատասխանողը չի տվել:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն դեպքում խոսքը գնում է գրավոր ն ավտոմեքենայի սեփականատիրոջ ուղղակի կամքն արտահայտող համաձայնության մասին, իսկ տվյալ դեպքում Լնոն Սարգսյանի կողմից անձնական տվյալներն Ընկերությանը ներկայացնելը հետապնդել է միայն կողմերի միջն ավտոապահովագրական պայմանագրի կնքման նպատակ, ինչը նշանակում է, որ այդ նպատակից ն պայմանագրում կոնկրետ նշված (սահմանված) գործողություններ կատարելու նպատակից դուրս որնէ այլ նպատակով Ընկերությունն իրավասու չէր պատասխանողին պատկանող անձնական տվյալներն օգտագործել:

13

Բացի այդ, անձնական տվյալները չեն կարող մշակվել աննպատակ, Ա անձնական տվյալների մշակումն իրավաչափ կլինի, եթե առկա լինի տվյալները մշակելու օրինական ն որոշակի նպատակ: Ավելին, գործում առկա չէ նան որնէ ապացույց այն մասին, որ սուն գործով պլաատասխանողի համաձայնությունը ստանալու նպատակով համապատասխան անձնական տվյալը մշակելու մտադրության մասին վերջինս Ընկերության կողմից ծանուցվել է:

Ընկերութան ն Լնոն Սարգսյանի միջն 16.10.2019 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ ՏԼ 437774 Վկայագրի «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ 7-րդ կետի համաձայն՝ «Տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագորության ընդհանուր պայմանները (սույն պայմանագրում, եան ԱՊՊԱ պայմաններ)՝ ներառյալ ապահովագրական գումարի չափը, պայմանագրի կեքման համար անհրաժեշտ փաստաթղթերի ն տեղեկությունների սրացման ու օգտագործման պայմանները, ապահովագրական պատահարները (ռիսկերը) ն սույն պայմանագրի շրջանակներում կամ դրանից դուրս ԱՊՊԱ ոլորտում իրականացվող ծանուցումների կատարման կարգն ու պայմանեերը սահմանված են «Հայաստանի ավտոպահովագրողեերի բյուրո» ԻԱՄ-ի (այսուհետ' Բյուրո) իրավասու մարմեի կողմից հաստատված ն Բյուրոյի' տոո.քզգք.գ ոո պաշտոնական ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնում հրապարակված ԱՊՊԱ պայմաններով, որոնք կիրառվում են անմիջականորեն: (..)»:

Վկայագրի «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ վերոնշյալ 7-րդ կետը բովանդակում է միայն ապահովագրողի ն ապահովադիրի կողմից ԱՊՊԱ ընդհանուր պայմանների շուրջ ձեռք բերված համաձայնություն. «Լկայագրի «Ապահովագրության պայմաններ» վերտառությամբ վերոնշյալ 7նրդ կետը անմիջականորեն չի պարունակում անձնակա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/25649/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել