Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-62-Ն4 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «մարմնի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմնի,» բառերով, իսկ նույն նախադասության «և ոստիկանության» բառերը հանել։ Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 2-րդ կետի «իրավասու մարմնի եզրակացություն» բառերը փոխարինել «տեղեկություն» բառով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2․2-րդ մասերով. «2․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունն էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրվելու պահից ինքնաշխատ եղանակով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստր, որի հիման վրա տվյալ անձի վարելու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարում է։ 2․2․ Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված՝ վարելու իրավունքը դադարելու մասին տվյալ անձը տեղեկացվում է համապատասխան տեղեկությունը տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման էլեկտրոնային հարթակի իր անձնական էջում արտացոլելու միջոցով, իսկ առկայության դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով։»։ Հոդված 3. 1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի։ 2․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային առողջապահության համակարգի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան էլեկտրոնային ռեգիստրի միջև փոխգործելիությունն ապահովելու օրվանից։ 3․ Էլեկտրոնային առողջապահության համակարգի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան էլեկտրոնային ռեգիստրի միջև փոխգործելիությունն ապահովվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-62-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-62-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.04.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.03.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.03.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.04.2026 Հիմնական ակտ 04.03.2026, ՀՕ-62-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.07.2005, ՀՕ-166-Ն 08.07.2005, ՀՕ-166-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-62-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել