ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ուժը կորցրած ճանաչել 41-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասը: Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ կետով` «5. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերի վրա:»: Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով` «ե) սույն օրենքի 6-րդ հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերով կատարվող գործարքների.»: Այդ կապակցությամբ նախկին «ե» ենթակետը համարել «զ» ենթակետ: Հոդված 4. Օրենքի 74-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 74. Բ ՐՈՔԵՐԱՅԻՆ և ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1. Բրոքերային գործունեություն է համարվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա այլ անձի կամ անձանց հաշվին արժեթղթերով գործարքներ կատարելու գործունեությունը: Բրոքերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման` որպես մասնագիտացված գործունեություն, բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերով իրականացվող բրոքերային գործունեության: Բրոքերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է բրոքերային գործունեության լիցենզիայի հիման վրա: Բրոքերն այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է բրոքերային գործունեություն, ընդ որում, նման գործունեություն իրականացնելը թույլատրվում է միայն բրոքերային ընկերության կազմում կամ անունից, ինչպես նաև սույն կետով նախատեսված դեպքերում` բանկի կազմում կամ անունից:
2. Դիլերային գործունեություն է համարվում տվյալ անձի հաշվին արժեթղթերի առուվաճառքի գործունեությունը, եթե այն տվյալ անձի գործունեության հիմնական մասն է կազմում: Դիլերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման` որպես մասնագիտացված գործունեություն, բացառությամբ այն դեպքի, երբ այն իրականացնում են բանկերը: Դիլերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է սույն օրենքով սահմանված դիլերային գործունեության լիցենզիայի հիման վրա: Դիլերն այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է դիլերային գործունեությունը, ընդ որում, նման գործունեություն իրականացնելը թույլատրվում է միայն դիլերային կամ բրոքերային ընկերության կամ բանկի կազմում կամ անունից:»: Հոդված 5. Օրենքի 80-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը լրացնել հետևյալ բառերով` «բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության»: Հոդված 6. Օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը լրացնել հետևյալ բառերով` «, բացառությամբ բանկերի կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերի պահառության գործունեության»: Հոդված 7. Օրենքի 106-րդ հոդվածի 2-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Ֆոնդային բորսայի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերով գործարքների կատարմանը կարող են ուղղակիորեն մասնակցել նաև բանկերը:»: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 17 նոյեմբերի 2001 թ. ՀՕ-246 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-246 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.11.2001-29.02.2008) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.882 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.10.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.11.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.11.2001 Ուժը կորցրել է 29.02.2008 Հիմնական ակտ 23.10.2001, ՀՕ-246 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.07.2000, ՀՕ-82 06.07.2000, ՀՕ-82 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հոկտեմբերի, 2001 թ.
- Գործի #:
- ՀՕ-246
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
