Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սուքիասյան — ՀԿԴ/0066/06/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սուքիասյան — ՀԿԴ/0066/06/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0066/06/231 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում ՀՇ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերով, ՀՇ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՇ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՇ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62206223 քրեական վարույթը: 202 թվականի փետրվարի 2-ին ՀՇ գլխավոր դատախազության ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչու

Ամբողջ Տեքստ

թ. | (ՅՆ | ՇԿԴ/0066/06/23

ՍԱՑ Հ»յ 32

ՀՀո աա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Վ.Դոլմազյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան

ՀԸ հկվճռաբկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ս.ՄԱՐԱԲՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

2024 թվականի մարտի Լին քաղաք Երնանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արամ Գարուշի Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ

2

դատարան) 2023 թվականի ապրիլի 3-ի որոշման դեմ պաշտպան Վ.Գնորգյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62206223 քրեական վարույթը:

202 թվականի փետրվարի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ

հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Ալեքսանյանի կողմից որոշում է կայացվել Արամ Գարուշի Սուքիասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՇԸ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3րդ կետերով՝ չորս դրվագով:

2023 թվականի փետրվարի 22-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Արամ Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):

2 Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 22ի որոշմամբ հարուցվել է վարույթ ն 2023 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. Շսկող դատախազի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի ապրիլի 3ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի որոշումը թողնվել անփոփոխ՝ միաժամանակ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը Ա.Սուքիասյանի ձերբակալումը ոջ իրավաչափ ճանաչելիս թույլ է տվել դատավարական օրենքի խախտում, որը դատական ակտի բեկանման ն գործը նոր քննության ուղարկելու

Յ

հիմք է, սակայն հաշվի առնելով, որ վիճարկվող դատական ակտի կայացումից հետո Ա.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ուստի Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը բեկանելու ն վարույթը նոր քննության փոխանցելու մասին որոշման կայացումը համարել է առարկայազուրկ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ պաշտպան Վ.Գնորգյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

41 Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը գտել է, որ թեն ձնական առումով կայացվել է գործի ելքը ճիշտ լուծող դատական ակտ, սակայն Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման հիմքում դրված պատճառաբանությունները հանգեցրել են դատական սխալի:

Բողոքի հեղինակը նշել է, որ ԱՍուքիասյանի կողմից ենթադրյալ արարքի կատարման հիմնավոր կասկածն անմիջականորեն Օ ծագել է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեռնս 2022 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 13:32ին, նկատի ունենալով, որ այն ճերբակալման արձանագրությամբ ն որոշմամբ նշվել է որպես Ա.Սուքիասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ արարքի առերնույթ կատարման ժամանակ:

Բողոքաբերը, անդրադառնալով Ա.Սուքիասյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելուն նշել է, որ հիմնավոր կասկածի անմիջականորեն ծագած լինելու հիմքով ձերբակալումը կարող էր իրավաչափ համարվել միայն նշված արարքը կատարելու պահին, կամ այն ավարտելուց անմիջապես հետո՝ առանց ժամանակային խզման, այն է՝

4

2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:32-ին: Բողոքաբերը ընգծել է, որ վարույթն իրականացնող մարմինը դրսնորել է անգործություն նան 2023 թվականի փետրվարի 9- ին վարույթ նախաձեռնելուց հետո, մասնավորապես գործողություններ չի իրականացրել նան փետրվարի 16-ին, 17-ին, 18-ին զննում կատարելու արձանագրություններից հետո ն վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման ոչ իրավաչափությունը քողարկելու համար ստեղծել է արհեստական հիմք այն է ականատեսի մատնանշումը Ա.Սուքիասյանին որպես քրեական օրենքով արգելված արարքը կատարողի:

Բողոքի հեղինակը գտել է, որ եթե առաջնորդվեն վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությամբ, ապա եթե ականատեսն ուղղակի չմատնանշեր Ա.Սուքիասյանին՝ որպե քրեական օրենքվ նախատեսված արար՝։ կատարող, ապա

օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԱՆՍուքիասյանը չէր ձերբակալվելու ն նրան մեղադրանք չէր առաջարդվելու: Բացի այդ, բողոքաբերը ընդգծել է, որ ձերբակալված Մ.Խաչատրյանի հարցաքննությունը սկսվել է 20.02.2023 թվականին` ժամը 20:00-ին, ն ավարտվել է 22:20-ին, ձերբակալված Տ.Թոփուշյանի հարցաքննությունը սկսվել է 20.02.2023 թվականին՝ ժամը 12:10-ին, ն ավարտվել՝ 15:50-ին, ձերբակալված Վ.Սարգսյանի հարցաքննությունը սկսվել է 20.02.2023 թվականին՝ ժամը 11:20-ին, ավարտվել՝ 15:15-ին, ձերբակալված Լ.Խաչատրյանի հարցաքննությունը սկսվել է 20.022023 թվականին` ժամը 12:50-ին, ավարտվել՝ 14:20ին ն որպես ձերբակալման պատճառ արձանագրությամբ նշվել են Վ.Սարգսյանից, Տ.Թոփուշյանց ն Լ.Խաչատրյանից կաշառք ստանալու ենթադրյալ դեպքերը, այն պարագայում, երբ ձերբակալման պահին՝ ժամը 15:15ին ավատրվել է դեռնս միայն ԼԱԽաչատրյանի հարցաքննությունը: Հետնաբար, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ այդ անձանց հարցաքննություններից անմիջապես հետո, երբ արդեն օպերատիվ տվյալները որոշակիցավել ն հիմնավորվել են այդ անձանց ցուցմունքներով, նոր միայն Ա.Սուքիասյանը ձերբակալվել է, չի համապատասխանում իրականությանը:

Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտին, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի Լի կետի համաձայն` ձերբակալումը կարող է կիրառվել հանցանք կատարած լինելու

5

անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պարագայում, այսինքն կասկածը պետք է միաժամանակ լինի ն անմիջականորեն ծագած ն միաժամանակ նան հիմնավոր, ուստի տվյալ պարագայում, նկատի ունենալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, հարկ է արձանագրել, որ եթե անգամ կասկածը համապատասախանել է հիմնավոր լինելու չափանիշներին, ապա միանշանակ չի եղել անմիջականորեն ծագած:

Վերոգրյալից ելնելով բողոքաբերը խնդրել է փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ հիմք ընդունելով բողոքում նշված հիմնավորումները:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Արամ Սուքիասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերով՝ չորս դրվագով, քրեական հետապնդում է հարուցվել այն արարքների համար որ. «/...) /Ն/ա, 2020 թվականի հունիսի 10-ից, իսկ Մանուկ Գեղամի Հակոբյանը 205 թվականի օգոստոսի 3ից զիաղեցիեկ են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2րդ սպայաւկաւն գումարտակի Էին սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչի պաշտոնը ն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի ու ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30ի թիվ 1816 որոշման համաձայն ճանապարհային երթնեկութան գրբնագավառում կրե եեւ վարչական իրավախախտումները նախականխելու, կանխելու դրանց վերաբերյալ արձանագրություններ կազմելու պարվտականություններ:

2022 թվականի դեկտեմբերի 25ին՝ ժամի 1Թ3:32ի սահմաններու, ՀՀ ոսվփիկանության ճանապարհային ոռատիկանության 6Ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի Լին սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչ Արամ Սուքիասյանը նույն դասակի տեսուչ Մանուկ Հակոբյանի հետ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 613 1 01 հաշվառման համարանիշի, թիվ 2167 կողային համարի ծառայողական ավվոտմեքենայով ծառայություն են իրականացրել Արարատի

6

մարզի Արտաշատ համայնքի վարչական տարածքում Արտաշատ-Երնան ավտոճանապարհին, որի ընթացքում ճանապարհային երթնեկության կանոնի խախտման, այն է` երթնեկության սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են Վահագն Մելսիկի Սարգսյանի կողմից վարած «Տոյոփա Քեմրի» մակնիշի, 37 ԼՔ 626 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Այդ ժամանակ պաշտոնատար անձ հանդիսացող Արամ. Սուքիասյանը ն Մանուկ Հակոբյանը խմբով Վահագն Սարգսյանի օգտին ապօրինի անգործության` վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու ն վարչական պատասխանատվությաւն չենթարկելու հաւմար նրանից պահանջել են 5000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո պայմանավորվածությաւն, արդյունքում արացել են 3.000 ՀՀ դրամ կաշառք:

Արդրանքու, Վահագն Սարգսյանի կողմից թույլ տրված վերոնշյալ իրավախախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1244րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու նպատակով Արամ Սուքիասյանի ն Մանուկ Հակոբյանի կողմից վարչական իրավախախպման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:

Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամի 12:05-ի սահմաններում, Արամ Սուքիասյանը նույն դասակի տեսուչ Մանուկ Հակոբյանի հետ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 68 Ա 01 հաշվառման համարանիշի, թիվ 2167 կողային համարի ծառայողական ավտոմեքենայով ծնեւտայություս են իրականացրել Երնան-Զանգակ ավտոճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում, որի ընթացքում ճանապարհային երթնեկության կանոնի խախպման, այն է՝ երթնեկության սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են Մարատ Սերոբի Խաչատրյանի կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի, 35 ՃՇ 943 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Այդ ժամանակ պաշտոնավաւլր անձ հանդիսացող Արամ Սուքիասյանը ն Մանուկ Հակորյանը խմբով Մարատ Խաչատրյանի օգտին ապօրինի անգործության՝ վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթննկության կանոնի վերոհիշյալ

7

խախտումը չարձանագրելու ն վարչական պատասխանաղտվության չենթարկելու համար նրանից ընդունել են 5.000 ՀՀ դրամ կաշառք փալու առաջարկը ն արացել են 5.000 ՀՀ դրամ կաշառք:

Արդյունքու, Մարատ Խաչատրյանի կողմից թույլ տրված վերոնշյալ իրավախախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1244րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանամվության միջոցների կիրառումն ապահովելու նպատակով Արամ Սուքիասյանի ն Մանուկ Հակոբյանի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:

Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 3530-ին` ժամը 16:39-ի սահմաններում, Արամ Սուքիասյանը նույն դասակի տեսուչ Մանուկ Հակոբյանի հետ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 63 Ա 01 հաշվառման համարանիշի, թիվ 2167 կողային համարի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Երնան-Եերասն ավտոճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում, որի ընթացքում ճանապարհային երթնեկության կանոնի խախպման, այն է՝ երթնեկության սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են Տիգրան Կարապետի Թովսեշյանի կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի, 25 ՐԻ 200 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Այդ ժաւմանակ պաշվտնատար անձ հանդիսացող Արամ Սուքիասյանը ն Մանուկ Հակոբյանը խմբով Տիգրան Թովաւշյանի օգտին ապօրինի անգործության՝ վերջինիս կողմից թույլ փրված ճանապարհային երթենկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու ն վարչական պատասխանամվության չենթարկելու համար նրանից ընդունել են 5.000 ՀՀ դրամ կաշառք փալու առաջարկը ն արացել են 75.000 ՀՀ դրամ կաշառք:

Արդյունքու, Տիգրան Թոփոշյանի կողմից թույլ տրված վերոնշյալ իրավախախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1244րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանամվության միջոցների կիրառումն ապահովելու նպատակով Արամ Սուքիասյանի ն Մանուկ

8

Հակոբյանի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:

Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամի 17:39-ի սահմաններում, Արամ Սուքիասյանը նույն դասակի տեսուչ Մանուկ Հակոբյանի հեվ. «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 658 Ա 01 հաշվառման համարանիշի, թիվ 21Թ67 կողային համարի ծառայողական ավտոմեքենայով ծառայությունս են իրականացրել Երնան-երասն ավտոճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում, որի ընթացքում ճանապարհային երթնեկության կանոնի խախպման, այն է՝ երթնեկության սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են Լյովա Գուրգենի Խաչատրյանի կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի, 35 24 168 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Այդ ժամանակ պաշտոնատաւր անձ հանդիսացող Արամ Սուքիասյանը ն Մանուկ Հակոբյանը խմիով Լյովա Խաչատրյանի օգտին ապօրինի անգործության՝ վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու ն վարչական պատասխանամտվության չենթարկելու համար նրանից ընդունել են 5.000 ՀՀ դրամ կաշառք տալու առաջարկը ն արացել են 75.000 ՀՀ դրամ կաշառք:

Արդյունքու, Լոռվա Խաչատրյանի կողմից թույլ տրված վերոնշյալ իրավախախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1244րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու նպատակով Արամ Սուքիասյանի ն Մանուկ Հակոբյանի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել: (...)»/:

7. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 23ի որոշման համաձայն՝ «(..) (Միջնորդությանը կից ներկայացված նյութերից երնում է, որ սույն գործով մեղադրյալ Արում Սուքիասյանի կողմից իրեն մեղսագրված արարքների մասին հայտնի է դարձել առնվազն 2025 թվականի հունվարի 3Լից, երբ ՀՀ ՆԳՆ ւՏե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 99-102։

9

ոստիկանության ներքին անվտանգության վարչության ԾՔ բաժնի ՀԿԳ ավագ տեսուչի կողմից ներկայացվել | զեկուցագիր:

Այդ տեղեկությունները հայտնի են եղել նան քրեական վարույթ նախաձեռնելիս՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, հետնաբար Արամ. Սուքիասյանին 2023 թվականի փետրվարի 20-ին ձերբակալելը չի կարող գնահատվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագաեւծ հիմնավոր կասկածի աւռոկայությաւմը:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգիքի 109-րդ հոդվածի Էին մասի 2-րդ կետով ձերբակալումն Օ։»իրականացնելուն, ապա Դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը որոշակի տակտիկական հնարք է փորձել կիրառել, դրանով պատրանք կամ արհեարական հիմք արեղծել, իրր հանցանք կատարելու կասկածը ծագել է անմիջականորեն:

Դատարանը գտնում է, որ Արամ Սուքիասյանի կողմից ենթադրյալ հանցանքներ կատարած լինելու մասին ավելի ամբողջական տեղեկություններ են եղել, քան ենթադրյալ կաշառք տված վարորդների վերաբերյալ, հետնաբար այդ վարորդների կողմից հայտնած հանգամանքները չեն, որ տեղեկություններ են տալիս, որ ենթադրյալ հանցանքները առտերնոււթ կատարվել են Արամ Սուքիասյանի կողմից: Նման պայմաններում Արամ Սուքիասյանի ձերբակալումը չի կարող իրավաչափ ճանաչվել:

Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով, որ պահպանված չէ կալանավորման պայմաններից ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի 288-րդ հողվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված իմպերատիվ պահանջը, Դատարանը գտնում է, որ քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալ Արամ Գարուշի Սուքիասյանի նկափտմամի կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, պետք է մերժել՝ առանց անդրադառնալու կալանավորման իրավաչափության մյուս պայմաններին: (...)»7:

8. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշման համաձայն` «(՛..) Վերաքննիչ դատարանն նախ հարկ է համարում նշլ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108րդ հոդվածի Լին մասի Լին կետով անձին ձերբակալելու համար անհրաժեշվ է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն շ Տե'ս նյութեր, հատոր 2, թերթ 38-47:

10

ծագած կասկածը լինի հիմնավոր, ինչն անմիջականորեն բխում է տվյալ նորմի բովանդակությունից: Հեվւնաբար, այն դեպքում, երը, օրինակ, անձը հանցանք կատարած լինելու կասկածի հիման վրա հայտնվում է իրավասու մարմնի տեսադաշտում ն/կամ հասանելիության վանկ, սնսւկայն այդպիսի կասկածը դեռես հիմնավոր չէ, անձի ձերբակալումը չի կարող իրավաչափ համարվել: Այլ կերպ՝ այդպիսի իրավիճակներում, անհրաժեշտություն է առաջանում մինչ ձերբակալումի` արուգելու կասկածի հիմնավոր լինելը ն դրա առկայությունը հավասպտելուց (ոչ այն շեմի, ինչ կալանքի դեպքում) անմիջապես հետ միայն ձերբակալելու անձին: Այսինքն` ընդունելի է նան բողոքաբերի այն փաարարկը, որ հնարավոր է առերնույթ հանցանքի վերաբերյալ ստացված տվյալը բավարար լինի, օրինաւկ, քրեսւկան վարույթ նախաձեռնելու համալ, սակայն բավարար չլինի ձերբակալման համար անհրաժեշտ՝ կասկածի հիմնավոր լինելու շեմը հաղթահարված համարելու համար: Վերոգրյալի համապտեքարում, ողջամիտ է այն մոտեցումը, որ հնարավոր է անձի կողմից հանցանքը կատարելու կասկածն առկա է, սակայն այն ձերբակալման շեմի տեսանկյունից հիմնավոր դարձնելու համար վարույթն իրականացնող մարմինը կատարում է լրացուցիչ ապացուցողական ն/(լամ վարութային այլ գործողություններ, իսկ անձր ձերբակալվում է այդպիսի գործողությունների արդյունքում արացված տվյալներից անմիջապես հետո, երբ կասկածն արդեն իսկ հիմնավոր է:

Սույն վարույթի մաւստերի պայմաններում, ինչպես հետնում է վարույթի նյութերի ուսումնասիրությունից, թեն մեղադրյալին մեղսագրվող արարքները առերնույթ կատարվել են 2022 թվականի դեկտեմբերի 25-ից դեկտեմիերի 30ն ընկած ժամանակահավտվածում, իսկ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ օպերատիվ տվյալները ստացվել են ավելի վաղ, քան քրեական վարույթ նախաձեռնելը, սակայն քրեական վարույթ նախաձեռնելուց հետո իրականացվող նախաքննության ընթացքում: 2023 թվականի փեվտվարի 20-ին պարզվել են ենթադրարար կաշառք տվող անձանց տվյալները (տե՛ս ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի՝ 2023 թվականի փետրվարի 20-ի թիվ 28/14 գրությունը), նույն օրր այդ անձինք հարցաքննվել են, իսկ հարցաքննության ընթացքում նրանց ներկայացվել են համապատասխան ՕՀՄ-

11

ներով արձանագրված տվյալներից 0 (տեսաձայնագրություն, . ձայնագրություն) հատվածներ, ն դրանց վերաբերյալ տեղեկություններ արանալուց անմիջապես հետո, երբ արդեն օպերատիվ տվյալները որոշակիացվել ն հիմնավորվել նն այդ անձանց ցուցմունքներով, ՀՀ քրեական դավզաւվարության օրենսգրքի 109-րդ հողվածի Լին մասի 2րդ կերով նախատեսված հիմքով, այն է՝ ականատեսն ուղղակի մատնանշել է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի, Արամ Սուքիասյանը ձերբակալվել է:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ԱՍուքիասյանի ձերբակալումն ընդհանուր առմամի իրականացվել է Սաւհմանադրության 27-րդ հողվածի ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109րդ հոդվածով ասհմանված պայմանների պահպանմամի, հեփնարար Ա.Սուքիասյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ բավարար հիմքեր չեն եղել: Ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ առումով Առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ եզրակացության:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թեւ Առաջին ավտյանի դատարանը ԱՍուքիասյաւնի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելիս թույլ է տվել դատավարական խիխրավունկքի խախվում, որի դեպքու, երբ կալանավորման իրավաչավության պայմանները ընդհանրապես քննարկման առարկա չէին դարձել, վիճարկվող որոշում, ենթակա էր րեկանման, իսկ վայսւյթը՝ փոխանցման նոր քննության, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ վիճարկվող դատական ակտի կայացումից հետո Արամ Սուքիասյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամը որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը (վես սույն որոշման 41-րդ կեվլ) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` նման պայմաններում Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը բեկանելու ն վարույթը նոր քննության մտխանցելու մեւսին որոշման կայացումը դարձել է առարկայազուրկ: (...)»: 5Տես նյութեր, հատոր 2, թերթեր 106-115:

12

Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ ԱՍուքիասյանի ձերբակալումն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված պայմանների պահպանմամբ:

10. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք ունի, անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով

(-.) 4) անձին իրավասու մալրմին ներկայացնելու նպապտաւկով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպավաւկով. (...:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝

«Լ. Յուրաքանչյուր ոք ունն ազատության ն անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազավությունից զիկել այլ կերպ, քան հետեյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով.

(-.)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալում: իրավախախվում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

(..):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝

13

«Լ. Վարույթի ընթացքում անձի նկատմամը հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան այն օրենսգրքով սահմանված հիմքերով ն կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:

2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմաւմը հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի ակզրունքով: Արգելվում է անձի նկատմամը ընտրել ավելի խիար հարկադրանքի միջոց, քան այն, որով քրնական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը:

Յ Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի:

4 Անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, րժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով (...)»:

Նույն օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ձերբակալումը կարող է կիրաովել՝

1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.

2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.

3)խափանման միջոցի պայմանները խախպաւծ մեղադրյալի նկատմամբ:

2. Անձր համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից: Ձերբակալման՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը հաշվարկվում է նույն պահից:

3 Սույն հոդվածի Լին մասի Լին ն 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը ն պայմանները սահմանվում են Հայաարանի Հանրապետության օրենսդրությամի:»:

14

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաճայն՝

«. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթն՝

Ս նա րոնվկ է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հեվո.

2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.

3) տվյալ անձի կամ նրա հագուարի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, երա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ փրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.

4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաարատող այլ հիմքեր, ն միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ:

(-.)

9. Եթե ձերբակալվածի նկատմամի ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարաւնի որոշմամբ չի ընտրվում կալանք, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է արուգի նաւն ձերբակալման իրավաչափությունը: (...)»:

ՃՇ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաճայն՝

«1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետնյալ երեք որոշումներից մեկը.

Ս միջնորդությունը մերժելու մուսին.

(-.)

2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի Լին մասի Էին կերով նախատեսված որոշումը, եթն՝

15

(.-.)

5) հանգում է հետնության, որ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի Լին մասի Լին կետով սաւհմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծնգաւժ: (...)»:

1. Վճռաբեկ դատարանը, Այբերտ. Հովհաննիսյանի գործով կայացված որոշմամբ, վերլուծութան ենթարկելով սոյն որոշման նախորդ կետում մեջբերված քրեադատավարական նորմերը, արձանագրել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ քննարկվող ձերբակալման ինստիտուտի հիմքում դրված է հանցագործության կանխման ն խափանման 1ո Ոճոցոճուլ ժ6ԱՇէօ (անձին ենթադրյալ հանցագործություն, ։Օ`կատարելու պահին (տաք հետքերով) բռնելու) սկզբունքը Վճռաբեկ դատարանը գտել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալումը կիրառվում է այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները (օբյեկտիվ կողմի հատկանիշները) ն այն կատարող անձն իրավասու մարմնին հայտնի են դառնում հենց այդ հոդվածում թվարկված իրավիճակներից որնէ մեկի ակնհայտ առկայության դեպքում, այսինքն՝ ակնհայտ անմիջականորեն: Վճռաբեկ դատարանի այս հետնությունը բխել է նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից, որի համաձայն` դատարանը մերժում է կալանքի միջնորդությունը այն դեպքում, երբ անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը սահմանել է երկու փոխկապակցված գործոն ձերբակալման քննարկվող տեսակի հիմքում ընկած «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» ծազման անմիջականության ակնհայտությունը որոշելու համար, մասնավորապես` ժամանակային գործոնը, այսինքն՝ երբ հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատող փաստական իրավիճակի ի հայտ գալու ն անձին ազատությունից զրկելու միջե ժամանակային խզում չկա, ն հանցանքի արտաքին դրսնորման գործոնն է, երբ ձերբակալումն իրականացվում է ենթադրյալ հանցանքի

16

արտաքին հանցանշանների (բացահայտ հետքերի) հիման վրա (ոտ ձքքուծուտ): Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկվող երկու գործոնների միաժամանակյա առկայության դեպքում է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալումը կարող է համարվել իրավաչափ, դրանցից մեկի բացակայությունը ձերբակալումը դարձնում է ոչ իրավաչափ դրանից բխող հետնանքներով:

Ելնելով ձերբակալման քննարկվող տեսակի կիրառման հիմքերի ն դատավարական կարգի առանձնահատկություններից՝ օրենսդիրը նախատեսել է նան մի շարք երաշխիքներ ոչ իրավաչափ ձերբակալման հետնանքների առումով, մասնավորապես, սահմանել է, որ եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, ապա դատարանը պարտավոր է մերժել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը ն կարգադրել մեղադրյալին անհապաղ ազատ արձակել: Նման կարգավորման բովանդակային իմաստն այն է, որ եթե սկզբնական ազատությունից զրկումը եղել է ոչ իրավաչափ, ապա այն չպետք է ունենա շարունակություն՝ վերաճելով կալանքի, որպեսզի զսպի իրավասու մարմիններին ձերբակալման քննարկվող տեսակը կամայականորեն կիրառելուց քանի որ, ի տարբերություն ձերբակալման մյուս տեսակների, անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալումը տնում է 72 ժամ, ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի, նե նրա նկատմամբ համապատասխան խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում ն ըստ այդմ՝ առավել խոցելի է իրավունքների պաշտպանության տեսանկյունից ն այլն:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալման կիրառման դատավարական կարգն ունն մի շարք առանձնահատկություններ: Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունից հետնում է, որ ձերբակալման քննարկվող տեսակը կիրառվում է

17

հետաքննության մարմնի աշխատակցի կողմից՝։ առանց նախապես կայացված դատավարական որոշման, քանի որ այն հանդիսանում է օրենքով նախատեսված փաստական իրավիճակներից որնէ մեկին հակազդելու դատավարական հիմնական ձնը, որի դատավարական ամրագրումը (հետաքննության մարմնի աշխատակցի կողմից արձանագրություն կազմելը, այնուհետն՝ քննիչի կողմից որոշում կայացնելը) միշտ իրականացվում է հետո (քօտէ էճօէսո), երբ ձերբակալվածը բերվում է հետաքննության մարմին կամ վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմին:

Ձերբակալման քննարկվող տեսակը (դրան ուղեկցող անձնական խուզարկության հետ միասին) այն բացառիկ դատավարական միջոցն է, որը կիրառվում է մինչն քրեական վարույթ նախաձեռնելը ն բացառապես ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի աշխատակցի կողմից սեփական նախաձեռնությամբ (առանց քննիչի որոշման կամ հանձնարարության) ն կարող է տնել առավելագույնը 6 ժամ՝ մինչն քննիչի կողմից ձերբակալելու կամ ազատ արձակելու մասին որոշում կայացնելը: Հետնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո հետաքննության մարմինն իրականացնում է քննիչին օժանդակող գործառույթ ն օպերատիվ-հետախուզական գործունեություն (ՀԸ քրեական 6դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի Լին ն 3-րդ կետեր): Հետնաբար, նախաձեռնված քրեական վարույթի դեպքում, երբ իրականացվում է կոնկրետ դեպքի հանգամանքների վերաբերյալ նախաքննություն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալման կիրառում հնարավոր չէ, անկախ նրանից, թե քննության արդյունքում հայտնի է դառնում ենթադրյալ հանցանք կատարած անձը, որը մինչ այդ անհայտ էր կամ քննիչի կողմից ձեռք են բերվում քննության առարկա դեպքին կոնկրետ անձի առնչությունը հաստատող ապացույցներ: Այս կանոնից միակ բացառությունը վերաբերում է գաղտնի քննչական գործողություններ կատարելու ընթացքում ենթադրյալ հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու հնարավորությանը, քանի որ հետաքննության մարմնի

18

աշխատակիցը տվյալ դեպքում գործում է սեփական նախաձեռնությամբ ն անմիջականորեն կարող է բախվել ենթադրյալ հանցանքի փաստին ն այն կատարողին":

12. Մեջբերված օրենսդրական կարգավորումների վերլուծության արդյունքում, վերահաստատելով ն զարգացնելով Վճռաբեկ դատարանի` Ալբերվ. Հովհաննիսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի» առկայության դեպքում ձերբակալման հիմքերը հանդիսանում են այն փաստական իրավիճակները, որոնք հիմնավորում են հենց այդ կասկածանքը ն դրա հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն կալանավորման», որի կիրառման համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի առկայությունը ն դրա բավարար լինելը որոշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից` ձնավորած իրավական դիրքորոշումներով սահմանված չափանիշներովծչ, ձերբակալման դեպքում ենթադրյալ հանցանքը կատարած լինելու կասկածի հիմնավոր լինելը ն դրա ապացուցվածության աստիճանը (ապացուցման շեմը) որոշված է օրենքով: Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի Լին մասով սահմանված` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում օրենսդիրը որպես ձերբակալման հիմք սահմանել է հենց հիմնավոր կասկած առաջացնող փաստացի իրավիճակները, որոնցից որնէ մեկի առկայությունն ինքնին բավարար է անձին ձերբակալելու համար: Այս սկզբունքից միակ բացառությունը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4- րդ կետին, որի դեպքում հիմնավոր կասկածից զատ օրենսդիրը սահմանել է նան, որ պետք է միաժամանակ անձը դեպքի վայրից կամ քրեական վարույթն (ձերբակալումն 4 Տե'ս, մուտ ոամռոմբ Վճռաբեկ դատարանի՝ Ալթերւր Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը:

5 Կալանավորման դեպքում հիմնավոր կասկածի հասկացության ն չափանիշների մասին մանրամասն տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի Է.Եղիազարյանի վերաբերյալ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 ա վճռաբեկ դատարանի Է.Եղիազարյանի վերաբերյալ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը:

19

իրականացնելու իրավասություն ունեցող՛) իրականացնող մարմնից թաքնվելու փորձ կատարի կամ չունենա բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չինի: Այսինքն՝ կասկած ծնող իրավիճակները հանդիսանում են նան անձին ձերբակալելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1Լին մասի 1- ից 4րդ կետերով նախատեսված հիմքերը ն դրանով պայմանավորված կասկածի հիմնավոր լինելը տվյալ դեպքում պետք է գնահատել օրենքով սահմանված իրավիճակներով, այլ ոչ թե հետագայում ձեռք բերված ն այն հաստատող այլ ապացույցներով:

Վերոգրյալից հետնում է, որ դատարանը պետք է գնահատի, թե արդյոք տվյալ դեպքում առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որնէ իրավիճակ, թե ոչ:

Վճռաբեկ դատարանը արձանագրում է նան, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած հասկացությունը չի ենթադրում կասկածի հետագա հիմնավորման պահանջ, քանի որ նման դեպքերում կխախտվի անմիջականության չափանիշը: Այսինքն՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը բացառում է կասկածի հետագա հիմնավորման հնարավորությունը, այն միշտ պետք է առկա լինի ի սկզբանե:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- 2023 թվականի հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ԾՔ բաժնի ՀԿՀ ավագ տեսուչ Ա.Բաղդասարյանի կողմից կազմված, ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Ա.Հովհաննիսյանին ուղղված զեկուցագրի համաճայն՝ ԱՍուքիասյանը ն Մ.Հակոբյանը ճանապարհային երթնեկության կանոնների խախտումներ թույլ տված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններիցս որպես կաշառք պահանջել ն ստացել են տարբեր չափերի գումարներ: Զեկուցագրում նշված են ոստիկանության ծառայողներ Ա.Սուքիասյանի ն Մ.Հակոբյանի ծառայողական ավտոմեքենայի տվյալները, «Արտաքին դիտում» ն 7 Տե՛ս, ամռՏ ոամոոմ տ Վճռաբեկ դատարանի՝ Ալբեր: Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը:

20

«Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու ն դրանց արդյունքում ձեռք բերված տեղեկություններըձ,

- 2023 թվականի փետրվարի Լին ՀՀ ներքին գործերի նախարար Վ.Ղազարյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին հասցեագրվել է գրություն, որով ուղարկվել են Ա.Սուքիասյանի ն մյուսների կողմից կաշառք պահանջելու ն ստանալու վերաբերյալ իրականացվող ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերը՝ հետագա ընթացքը լուծելու համար",

- 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62206223 քրեական վարույթըճ,

- 2023 թվականի փետրվարի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Խաչատրյանի կողմից կազմվել է «Արտաքին դիտում» ն «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու արդյունքնեի վերաբերյալ :ձայնագրություններ՝ ն 6տեսաձայնագրությունների համադրված զննության արձանագրությունը", նույնաբովանդակ արձանագրություններ կազմվել են նան 2023 թվականի փետրվարի 16-ին, փետրվարի 18-ին,

- 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ներքին անվանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ.Մանուչարյանի կողմից կազմվել է ԱՆՍուքիասյանին ձերբակալելու վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի 2023 թվականի փետրվարի 2Օին՝ ժամը 15:15-ին, Ա.Սուքիասյանը ձերբակալվել է ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բ.Չիլինգարյանի մոտ բերվելուց հետո կազմվել է նշված արձանագրությունը: Արձանագրությամբ, որպես ձերբակալման հիմք, նշվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած Ց Տես նյութեր, հատոր 1, թերթեր 12:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 19:

օ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 2127:

ռ Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 61-66:

21

հիմնավոր կասկածի առկայությունը, այն է՝ ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարք կատարողի՞,

- 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բ.Չիլինգարյանի կողմից կազմվել է իր օգտին պաշտոնատար անձի կողմից ապօրինի անգործության համար կաշառք տալու անմիջականորեն Օ`ծագած հիմնավոր կասկածի առկայութան հիմքով Արամ Սուքիասյանին ձերբակալելու մասին որոշում,

- 202: թվականի փետրվարի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Ալեքսանյանի կողմից որոշում է կայացվել Արամ Գարուշի Սուքիասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերով՝ չորս դրվագով,

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Արամ Սուքիասյանի կողմից նրա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 մարտի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0066/06/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել