Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դատական
ՎճռաբեկԿոռուպցիոն քաղաքացիականAI Ինդեքսավորված

Դատական

Վճռաբեկ դատարան16 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Հեղինե Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Գրասենյակ) ընդդեմ Վերսանդիկ Հակոբյանի, Հեղինե Ամիրխանյանի, Արմեն ն Լուսինե Հակոբյանների՝ հողամասը ն դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքելուն հարկադրելու ն զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 15.12.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում

Ամբողջ Տեքստ

ԳՈՒՅ 22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ 3-2589(ՎԴ) Քաղաքացիական գործ թիվ 3-2589(ՎԴ) 2023թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի հունվարի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով

դատական ակտը վերանայելու վերաբերյալ Հեղինե Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Գրասենյակ) ընդդեմ Վերսանդիկ Հակոբյանի, Հեղինե Ամիրխանյանի, Արմեն ն Լուսինե Հակոբյանների՝ հողամասը ն դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքելուն հարկադրելու ն զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 15.12.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

ՊԱՐԶԵՑ

1 Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է հարկադրել Վերսանդիկ Հակոբյանին, Հեղինե Ամիրխանյանին, Արմեն ն Լուսինե Հակոբյաններին Երնանի Աբովյան փողոցի թիվ 10 4/4 հասցեում գտնվող հողամասը ն դրա վրա գտնվող անշարժ գույքը

2

պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքել ն վտարել զբաղեցրած տարածքից:

Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Կարախանյան) (այսուհետ՝ Դատարան) 06.12.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Լ. «Գրիգորյան, Գ. Մատինյան, Ն. Հովսեփյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2006 թվականի վճռով Վերսանդիկ Հակոբյանի բողոքը (հայցը) բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2006 թվականի որոշմամբ Հեղինե Ամիրխանյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 15.05.2020 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ որպես Հեղինե Ամիրխանյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի ն Արայիկ Ղազարյանի բերած դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը վերադարձվել է միաժամանակ սահմանելով ժամկետ որոշմամբ նշված թերությունները վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել Հեղինե Ամիրխանյանը (ներկայացուցիչ Արտակ Զեյնալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումեերով.

Սույն գործով նոր հանգամանք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Հակոբյանը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 14156/07) Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) 17.10.2019թ վճիռը, որի համաձայն տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը նշել է, որ «նախկինում քննել է ներպետական օրենսդրության նուն դրույթների կիրառմանն առնչվող բողոքներ Հայաստանի դեմ բերված բազմաթիվ գործերում ն եկել է այն եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն»:

Դիմումատուները որպես ոչ նյութական վնաս պահանջել են 10.000 եվրո, այդ մասով Եվրոպական դատարանը դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհել է 3.000 եվրո: Դիմումատուները պահանջել են 807.600 ՀՀ դրամ (1480 եվրո) ներպետական դատարաններում ն 3.336.594 ՀՀ դրամ (6170 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի ն ծախքերի համար, այդ մասով, որոշել է շնորհել 3.000 եվրո՝ ներպետական վարույթների ընթացքում Ա Դատարանում վարույթի ընթացքում կրած ծախսերի ն ծախքերի համար ն նյութական վնասի դիմաց՝ 250.000 եվրո՝ գումարած

է)

գանձման ենթակա ցանկացած հարկ, դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը մերժվել է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 3-2589(ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 15.12.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի 3-2589(ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 15.12.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, վերաքննիչ դատարանի 3-2028 (ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 14.07.2006 թվականի վճիոր, Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 3-2028 (ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 06.12.2005 թվականի վճիռը ն գործն ուղարկել նոր քննության կամ բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի 3-2028 (ՎԴ) 2006 Ա 3-2589(ՎԴ) 2006 քաղաքացիական գործերով 28.09.2006 թվականի ն 15.12.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները, վերաքննիչ դատարանի 3-2028 (ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 14.07.2006 թվականի վճիռը, Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 3-2028 (ՎԴ) 2006 քաղաքացիական գործով 06.12.2005 թվականի վճիռը ն գործն ուղարկել նոր քննության» կամ մերժել «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի 10.10.2005 թվականի հայցը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1 ՀՀ կառավարության 01.08.2002 թվականի թիվ 1150-Ն որորշմամբ Աբովյան փողոցին հարող հատվածն ընդգրկվել է Երնանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամասերի ցանկում (գ.թ. 35):

2. Երնանի Աբովյան փողոցի թիվ 10 4/4 հասցեն գտնվել է իրացման գոտում, որի 124.52քմ բնակարանի ն 222քմ հողատարածքի սեփականատերն է Վերսանդիկ Հակոբյանը (գ.թ. 24-27):

3. 27.09.2005 թվականին արվել է գնային առաջարկ, որի համաձայն հատուցման գինը կազմել է 63.499.800 ՀՀ դրամ, սակայն պատասխանողը սահմանված ժամկետում չի արձագանքել: Գրավոր առաջարկը խրախուսման գումարով ներկայացվել է, սակայն պատասխանողը չի ներկայացել ն չի ստորագրել պայմանագիրը (գ.թ. 5):

4. Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2002 թվականի վճռով Գրասենյակի հայցը բավարարվել է՝ Վերսանդիկ Հակոբյանին պարտավորեցվել է 54.838.000 ՀՀ դրամ փոխհատուցմամբ կնքել պայմանագիր (գ.թ. 75-77):

5. ՀԸ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճռով Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքի հիման վրա հայցը բավարարվել է՝ վճռվել է Վերսանդիկ Հակոբյանին ն Հեղինե Ամիրխանյանին պարտավորեցնել 60.292.000 ՀՀ դրամի դիմաց կնքել անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր, նրանց ընտանիքի անդամների հետ վտարել վիճելի հասցեից (գ.թ. 299-300):

4

6. ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշմամբ Վերսանդիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 259-260):

7. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հակոբյանը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով 17.10.2019 թվականի վճռով արձանագրել է, որ տեղի է ունեցել թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետով ն նոյն հոդվածի 3Յրդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է' առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ,։ որը հիմնավորվոմ է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:

Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:

Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Ա վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ

5

հիմնավորվել է անձի Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...):

Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախնառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե՛ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի ն մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական ։պարտավորություն,, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նան ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր ն (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու ն դրանց հետնանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, ՏՇօ22օ87 ռոմ Շուռ ւ. ռլ, գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249):

Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղվլած անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից ։պետություննեի վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք ն ներառում է միմյանց հետ փոխկապված հետնյալ երեք իրավական պահանջները.

1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,

6

2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,

3. Րօտեխեօ յո ութցոսո սկզբունքից բխող՝ մինչն խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:

4. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետնանքով դիմումատուի կրած բացասական հետնանքների վերացման ն, վերջին հաշվով, մինչն խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ ԻՇՏԱԵՒԱԷՕ 1ո 1ուօտոստ սկզբունք) նպատակով: Միննույն ժամանակ ոօՏԱխեօ ո ութջսոտ իրականացնելը կարող է հնարավոր չլինել ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետնանքները վերացվում են՝ հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի ն վերջինիս նախադեպային իրավունքի վրա:

Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը ն դրա հետնանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ ԼՏէխխեօ տ ոածոսատ սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տես, ՔռքռուշիոլօքօսլօՏ ռոմ ՕէհօոՏ Մ. (ՇՐՇ56 գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, ՏօԼքս( ռոմ 4Տեօր մ. 1սոնօյ/ գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական

պատասխանատվության առաջնային Ա հիմնարար ԻՇՏէսէօ ո 1ոէօջոստ սկզբունքը ենթադրում է մինչ, խախտումը գոյություն Օ ունեցած դրության հնարավորինս վերականգնումը ն քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, Լուօո ձիճ, հետնյալ միջոցառումները.

-` դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,

- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,

- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում ն այլն:

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձնավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից ն պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո՝ հաշվի առնելով նան Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Օշռլռո չ. 1աոկօյ գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210):

7

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային իրավական պարտավորությունից: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 ն 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈՌ-Ղ4 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (օտէմսեօ ո |Ու6Ջոսող): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նան, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է |քտօ օօ հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի ն կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ Ք(2000)2 հանձնարարականը, անդրադառնալով 1օտենեօ ո 1ուօցոստ սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետնյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող՝ դատական ակտերի վերջնական լինելու ՇՏ յսմ՛Շճճ սկզբունքի նկատմամբ.

8

1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,

2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետնանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ Ա չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետնանքների վերացում: Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից ն պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո՝ հաշվի առնելով նան Եվրոպական Օ-դատարանի նախադեպային իրավունքը: Հետնաբար, Եվրոպական դատարանի Հակոբյանը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից (խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը ։-պետք է տրվի մինչե իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (ո6Տէսէօ 1ո 1ոէօտոստ), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Գրասենյակի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է հարկադրել Վերսանդիկ Հակոբյանին, Հեղինե Ամիրխանյանին, Արմեն ն Լուսինե Հակոբյաններին՝ հողամասը ն դրա վրա գտնվող անշարժ գուքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր կնքել ն վերջիններիս վտարել զբաղեցրած տարածքից:

Դատարանի 06.12.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճռով Վերսանդիկ Հակոբյանի բողոքը (հայցը) բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2006 թվականի որոշմամբ Հեղինե Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Հակոբյանը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի թիվ 14156/07 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 17.10.2019 թվականի վճռով հաստատել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են նրան, որ «52. Դատարանը նախկինում քննել է ներպետական օրենսդրության նույն դրույթների կիրառմանն առնչվող բողոքներ Հայաստանի դեմ բերված բազմաթիվ գործերում ն եկել է այն եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն»:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական

9

դատարանների կողմից թույլ է տրվել դիմումատուների կոնվենցիոն իրավունքի խախտում, այն է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 14156/07) գործով Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճիռը նոր հանգամանք է ն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 15.12.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:

Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով ն ազատություններով, հաշվի առնելով Հակոբյանը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միննույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Հեղինե Ամիրխանյանի խախտված կոնվենցիոն իրավունքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս՝ մինչն կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 15.12.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու Ա դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճիռը բեկանելու միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերսանդիկ Հակոբյանի՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի հիման վրա թիվ 3-2028(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի վճիռն արդեն իսկ բեկանվել է Ա գործն ուղարկվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Նկատի ունենալով, որ բողոք բերած անձը չի ներկայացրել ն սույն գործում բացակայում են Եվրոպական դատարանի վճռով որոշված նյութական վնասի ն դիմումատուի կրած ծախսերի ու ծախքերի գումարները ստացված լինելու վերաբերյալ ապացույցներ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հեղինե Ամիրխանյանի խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնումը պետք է կատարվի նշված գործի քննության շրջանակներում՝ վերոհիշյալ հարցը պարզելու միջոցով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 15.12.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու ն Վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի վճիռը բեկանելու ու գործը Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան' նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ, 408-րդ ն 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

10

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 15.12.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունվարի, 2023 թ.
Գործի #:
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել