Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Տիգրանյան — ԵԴ/0501/01/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Տիգրանյան — ԵԴ/0501/01/18

Վճռաբեկ դատարանԵԴ/0501/01/187 նոյեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 14183518 քրեական գործը: 2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թիվ 15166418 և 15165918 քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 15165918 համարով: Նախաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 30-ի որոշմամբ թիվ 15165918 և 1418

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0501/01/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0501/01/18

Նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյան

Դատավորներ՝ Ա.Ազարյան

Ն.Հովակիմյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝

մասնակցությամբ՝ դատավորներ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ`

Դ.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

ամբաստանյալ`

Ա.ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

պաշտպան`

Ա.ԱՆԴՐԻԿՅԱՆԻ

2019 թվականի նոյեմբերի 7-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արիգ Սամվելի Տիգրանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 14183518 քրեական գործը:

2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թիվ 15166418 և 15165918 քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 15165918 համարով: Նախաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 30-ի որոշմամբ թիվ 15165918 և 14183518 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 14183518 համարով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Արիգ Տիգրանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

2018 թվականի հուլիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Տիգրանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Ա.Տիգրանյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ամբաստանյալ Ա.Տիգրանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Տիգրանյանի պաշտպանի միջնորդությունը բավարարել է և (Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասինե ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ` ամբաստանյալ Ա.Տիգրանյանի նկատմամբ քրեական հետապնդումը

3

դադարեցրել

է,

Ա.Տիգրանյանի

իսկ

քրեական

նկատմամբ

գործի

կիրառված

վարույթը՝

կարճել:

ստորագրություն

Նույն

որոշմամբ

չհեռանալու

մասին

խափանման միջոցը վերացվել է:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Տիգրանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. (Նա, անընդունելի

համարելով

Հայաստանի

Հանրապետությունում

գործող

(Վիվառո-Բեթինգե

[սահմանափակ պատասխանատվությամբ] ընկերության կողմից ՀՀ վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ սափրվելու կամ չսափրվելու վերաբերյալ խաղադրույք

ընդունելու

պատասխանատվությամբ]

հանգամանքը,

ընկերության

(Վիվառո-Բեթինգե

գույքը

վնասելու

[սահմանափակ

մեկ

միասնական

դիտավորությամբ, 2018 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 02։00-ից մինչև 04։00-ն ընկած ժամանակահատվածում գնացել է Երևան քաղաքի Կասյան թիվ 8, Կոմիտաս թիվ 12, Կոմիտաս թիվ 46, Ն.Զարյան թիվ 1/9, Բաղրամյան թիվ 56 հասցեներում գործող՝ (Վիվառո-Բեթինգե բուքմեյքերական գրասենյակների մոտ, որտեղ գետնից հավաքած քարերով դիտավորյալ հարվածել և կոտրել է նշված հասցեներում գտնվող գրասենյակների դռների, կողային պատուհանների ապակիները։

Այնուհետև նա կոտրել է Երևան քաղաքի Հ.Քոչար թիվ 7 հասցեում գտնվող (Վիվառո-Բեթինգե

բուքմեյքերական

գրասենյակի՝

(VivaroBet.comե

գրառմամբ

գովազդային վահանակի տառերը, որից հետո գնացել է Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 32/2 և Ամիրյան թիվ 18/2 հասցեներում գտնվող՝ (Վիվառո-Բեթինգե բուքմեյքերական գրասենյակների

մոտ,

նույն

եղանակով,

դիտավորությամբ

կոտրել

է

հիշյալ

գրասենյակների դռների, կողային պատուհանների ապակիները և պատուհանի հետնամասում տեղադրված, (Hisenseե ապրանքանիշի հեռուստացույցը՝ (ՎիվառոԲեթինգե ՍՊԸ-ին պատճառելով խոշոր չափերի՝ 1.376.660 (մեկ միլիոն երեք հարյուր

4

յոթանասուվեց հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով նյութական վնասե1։

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. ((…) Ամբաստանյալի

անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում (…) [պ]արզվել է նաև, որ ամբաստանյալ Արիգ Տիգրանյանը դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ ոչ

մեծ

ծանրության

հանցագործություններ

կատարելու

համար,

այն

է`

ԱՎԴ2/0025/01/17 քրեական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 26-ի դատավճռով, 2 (երկու) դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ դատապարտվել է տուգանքի` նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։ Նշված գումարն ամբաստանյալը 2018 թվականի հունիսի 1-ին վճարել է, ինչի արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին հանվել է համապատասխան հաշվառումից պատիժը կրած լինելու պատճառով: (…)ե2։

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. ((…)

Համաներման ակտի 2-րդ հոդվածի 10-րդ կետում սահմանված են այն դեպքերը, որոնց առկայության պայմաններում օրենսդիրը բացառել է համաներման կիրառումը: Վերաքննիչ

դատարանն

արձանագրում

է,

որ

նախ՝

ամբաստանյալ

Ա.Տիգրանյանին վերագրված արարքը կատարվել է 2018 թվականի մայիսի 13-ին, իսկ թվարկված հոդվածների շարքից բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, այսինքն` այն կատարած անձանց, այդ թվում` ամբաստանյալ Ա.Տիգրանյանի նկատմամբ համաներման կիրառումը սահմանափակված չէ: Քրեական գործի նյութերի, մասնավորապես՝ Ա.Տիգրանյանի վերաբերյալ դատվածության վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ (ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն 2018 թվականի նոյեմբերի 29-ին կատարված հարցման արդյունքներով) բացակայում են նաև Համաներման օրենքի մեջ նշված այն սահմանափակումները, որոնք կարող էին արգելք հանդիսանալ ամբաստանյալ Ա.Տիգրանյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման համար:

1

2

Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 246:

Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 99-108:

5

Այսպիսով, Դատարանը, հաշվի առնելով վերոնշյալ իրավակարգավորումները, դրանք տարածելով սույն գործով պարզված փաստական հանգամանքների վրա, փաստում է, որ Համաներման ակտի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի (աե ենթակետի ուժով ամբաստանյալ Ա.Տիգրանյանի նկատմամբ համաներման կիրառումը վերապահված է բացառապես Վերաքննիչ քրեական դատարանին, և վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը կարճման: (…)ե3:

8. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի` 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 6/7-3726 գրության համաձայն` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2017 թվականի հուլիսի 26-ի դատավճռով Ա.Տիգրանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով, և հանցանքների համակցությամբ դատապարտվել տուգանքի` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով: Պատժի կրումից ազատվել է 2018 թվականի հունիսի 11-ին4։

9. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի` 2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ Ե/Պ-2-770 գրության համաձայն` Ա.Տիգրանյանը հաշվառված

է

եղել

ՀՀ

արդարադատության

նախարարության

պրոբացիայի

ծառայության Երևանի տարածքային բաժնում, իսկ կից ներկայացված տեղեկանքի համաձայն` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2017 թվականի հուլիսի 26-ի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2017 թվականի օգոստոսի 28-ին, որը պրոբացիայի ծառայությունում ստացվել է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին: 2018 թվականի մարտի 15-ին Ա.Տիգրանյանը ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի երրորդ բաժին և վերցվել հաշվառման: 2018 թվականի ապրիլի 13-ին Ա.Տիգրանյանը կատարել է 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամի չափով վճարում և վճարման անդորրագրի բնօրինակը ներկայացրել է պրոբացիայի ծառայություն, իսկ 2018 թվականի հունիսի 1-ին` 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամի չափով վճարում, սակայն վճարման անդորրագրի բնօրինակը ներկայացրել է 2018 թվականի հունիսի 11-ին: Նույն օրը Ա.Տիգրանյանը հանվել է հաշվառումից` 2017

3

4

Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 27-31:

Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 17-18:

6

թվականի հուլիսի 26-ի դատավճռով սահմանված 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ տուգանքը փաստացի վճարելու հիմքով5:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակի համոզմամբ` Վերաքննիչ դատարանը խախտել է Համաներման մասին օրենքի դրույթների պահանջները` կայացնելով անհիմն և ապօրինի դատական ակտ:

Բողոքաբերը, գործի փաստական հանգամանքները գնահատելով Համաներման մասին օրենքի դրույթների համատեքստում, փաստել է, որ անհիմն են ամբաստանյալ Ա.Տիգրանյանի

նկատմամբ

համաներման

կիրառումը

բացառող

հանգամանքի

բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները: Բողոք բերող անձի պնդմամբ` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով ամբաստանյալին մեղսագրվող հանցանքը վերջինս կատարել է մեկ այլ հանցանքի կատարման համար նախատեսված պատիժը կրելու ընթացքում, ինչը Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` անձի նկատմամբ համաներման կիրառումը բացառող հանգամանք է:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ամբաստանյալ Ա.Տիգրանյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման արգելքի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` (1. Ուրիշի գույքը

դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել` պատժվում է (…):

5

Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 74-75:

7

2. Նույն գործողությունը, որը`

(…)

2) խոշոր չափերի վնաս է պատճառել,

(…)

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետովե: ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի

35-րդ

հոդվածի

համաձայն`

(1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (…)

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

(…)

5.

Դատարանը,

հայտնաբերելով

քրեական

հետապնդումը

բացառող

հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը: (…)ե:

Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն`

(Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև

դադարեցնել

հետապնդում

քրեական

2018

հետապնդումը

թվականի

կամ

հոկտեմբերի

չիրականացնել

քրեական

ներառյալ

կատարած

21-ը

հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝

(…)

անձինք

կարող

են

մեղադրվել

կամ

մեղադրվում

են

այնպիսի

հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկումե:

Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի համաձայն`

(Համաներումը չկիրառել (բացառությամբ սույն հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով նախատեսված դեպքերի)` այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ

գտնվելու

կամ

պատիժը

կրելու

ընթացքում

կրկին

դիտավորյալ

հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համարե:

8

Համաներման ինստիտուտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ համաներումն իրենից ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ է ներկայացնում, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը,

որով

հանցանք

կատարած

անձինք

կարող

են

ազատվել

քրեական

պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։

Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում։ Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսվում են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն։ Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները,

որոնք

սահմանում

են

անձանց

շրջանակը,

որոնց

նկատմամբ

համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։ Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության6:

14. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` (1. Տուգանքի

կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (…) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (…):

2. Տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (…) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: (…)

Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշումը:

6

9

3. Դատապարտյալը պարտավոր է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատական ակտով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով տարածքային մարմին:

(…)

5. Դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք

չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը: (…)

8. Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք` պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում էե:

ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն`

(Տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը`

1) դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի. (…)ե: (Հայաստանի

Հանրապետության

արդարադատության

նախարարության

պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 395-Ն որոշման հավելվածի համաձայն` ((…) Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված

անձի (այսուհետ` պրոբացիայի շահառու) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (…):

(…) Դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում դատական ակտի հիման վրա պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում, (…), նրան պատշաճ կերպով

10

ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ (…), կազմում է անձնական գործ (…), լրացնում հաշվառման քարտ (…):

(…) Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, պրոբացիայի շահառուի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում` օրենքով սահմանված պատասխանատվությունը`(…)

(…) Տուգանքի գումարի ամբողջությամբ վճարումից հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին (…), և դրա մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (…) ինֆորմացիոն կենտրոնին:

(…) Պրոբացիայի շահառուն հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերով`

1) (…) տուգանքի դեպքում` գումարն ամբողջությամբ վճարելիս. (…)ե: Մեջբերված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ տուգանքի ձևով նշանակված պատժի կրման հիմքն օրինական ուժի մեջ մտած դատական ակտն է, քանի որ դատապարտյալը, ըստ առկա կարգավորումների, պարտավոր է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատական ակտով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով տուգանք պատժատեսակի կատարումն

ապահովող՝

դատապարտյալի

մշտական

բնակության

վայրի

պրոբացիայի ծառայության տարածքային մարմին: Մասնավորապես՝ տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ստանալուց հետո, պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է պարզել դատապարտյալի գտնվելու վայրը, նրան պատշաճ ծանուցել տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, իսկ դատապարտյալի՝ տարածքային

մարմին

ներկայանալուց

պարզաբանել

տուգանք

պատժատեսակը

իրավունքները

և

հետո

անհապաղ

կրելու

պարտականությունները,

կարգն

ինչպես

ստորագրությամբ

ու

պայմանները,

նաև

սահմանված

պատասխանատվությունը: Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո տարածքային

մարմինը

դատապարտյալին

տալիս

է

պատիժը

կրած

լինելու

11

վերաբերյալ տեղեկանք` այդ մասին հայտնելով դատական ակտը կայացրած դատարանին և ՀՀ ոստիկանությանը:

Վերոգրյալ վերլուծությունից բխում է, որ տուգանքի ձևով նշանակված պատժի կրման ընթացքը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից, իսկ այն դեպքում, երբ դատապարտյալն ամբողջությամբ վճարում է որպես տուգանք նշանակված գումարը և վճարման անդորրագիրը ներկայացնում տարածքային մարմին, հանվում է հաշվառումից: Միաժամանակ, անձին տեղեկանք է տրվում պատիժը կրած լինելու մասին: Այսինքն` տուգանք պատժատեսակի կրումից անձն ազատվում է գումարն ամբողջությամբ վճարելուց հետո, իսկ քանի դեռ այն չի վճարվել ամբողջությամբ, դատապարտյալը շարունակում է գտնվել պատժի կրման ընթացքում:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Տիգրանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 02։00-ից մինչև 04։00-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ վնասել է (Վիվառո-Բեթինգե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքը և ընկերությանը պատճառել խոշոր չափերի՝ 1.376.660 ՀՀ դրամի նյութական վնաս7։

Առաջին ատյանի դատարանը, վերոնշյալ արարքի համար պատիժ նշանակելիս, արձանագրել է, որ ամբաստանյալ Ա.Տիգրանյանը դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար, այն է` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 26-ի դատավճռով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` երկու դրվագով, որոնց համար ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ` նշանակվել է տուգանք` 60.000 ՀՀ

դրամի չափով8:

Վերաքննիչ

դատարանն

իր

որոշմամբ

փաստել

է,

որ

ամբաստանյալ

Ա.Տիգրանյանն իրեն վերագրված արարքը կատարել է 2018 թվականի մայիսի 13-ին, իսկ Համաներման մասին օրենքում թվարկված հոդվածների շարքում, որոնց դեպքում համաներման ակտի կիրառումը բացառվում է, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքը բացակայում է, այսինքն`

7

8

Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

12

ամբաստանյալ

Ա.Տիգրանյանի

նկատմամբ

համաներման

կիրառումը

սահմանափակված չէ: Բացի այդ, քրեական գործի նյութերի, մասնավորապես Ա.Տիգրանյանի վերաբերյալ դատվածության տեղեկանքի համաձայն՝ բացակայում են նաև Համաներման մասին օրենքով նախատեսված այն սահմանափակումները, որոնք կարող էին արգելք լինել ամբաստանյալի նկատմամբ վերոնշյալ օրենքը կիրառելու համար9:

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի` 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 6/7-3726 գրության համաձայն` Ա.Տիգրանյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2017 թվականի հուլիսի 26ի դատավճռով նշանակված պատժի կրումից ազատվել է 2018 թվականի հունիսի 11-

ին10։

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի` 2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ Ե/Պ-2-770 գրության համաձայն` Ա.Տիգրանյանը 2018 թվականի մարտի 15-ին ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի երրորդ բաժին և վերցվել է հաշվառման: Դատապարտյալն իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելու անդորրագրի բնօրինակը պրոբացիոն ծառայություն է ներկայացրել 2018 թվականի հունիսի 11-ին և նույն օրը հանվել է հաշվառումից` 2017 թվականի հուլիսի 26-ի դատավճռով սահմանված 60.000 ՀՀ դրամ տուգանքը փաստացի վճարելու հիմքով11:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման մասին օրենքի կիրառման արգելքի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ: Այսպես` ըստ գործի փաստական տվյալների` Ա.Տիգրանյանը նախկինում` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2017 թվականի հուլիսի 26-ի դատավճռով դատապարտվել է տուգանքի` 60.000 ՀՀ դրամի չափով: Նշված դատավճիռն

օրինական

ուժի

մեջ

է

մտել

2017

թվականի

հուլիսի

26-ին:

Դատապարտյալը դատարանի դատավճռով նշանակված տուգանքն ամբողջությամբ 9

Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

11

Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

10

13

վճարել է 2018 թվականի հունիսի 1-ին, վճարման անդորրագրի բնօրինակը պրոբացիայի ծառայություն է ներկայացրել 2018 թվականի հունիսի 11-ին և նույն օրը տուգանքը փաստացի վճարելու հիմքով հանվել հաշվառումից: Սույն գործով մեղսագրվող հանցանքն Ա.Տիգրանյանը կատարել է 2018 թվականի մայիսի 13-ին: Այլ

կերպ`

Ա.Տիգրանյանը,

մինչև

նշանակված

տուգանքի

գումարն

ամբողջությամբ վճարելը՝ 2018 թվականի հունիսի 1-ը, հանդիսացել է պատիժը կրող անձ, մինչդեռ իրեն մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքը վերջինս կատարել էր 2018 թվականի մայիսի 13-ին, այսինքն` տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելու ընթացքում: Ուստի, վերոշարադրյալից բխում է, որ Ա.Տիգրանյանի նկատմամբ առկա է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` համաներման ակտի կիրառումը բացառող հանգամանք:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ կիրառել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթը, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել`

պատշաճ

իրավական գնահատականի չարժանացնելով գործում առկա և սույն որոշմամբ մեջբերված փաստական տվյալների համակցությունը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել ամբաստանյալ Ա.Տիգրանյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառելիության հարցում:

17. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 13-16-րդ կետերում կատարված վերլուծությունը`

Ա.Տիգրանյանի

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

նկատմամբ

Համաներման

մասին

է,

օրենքի

որ

ամբաստանյալ

կիրառման

արգելքի

բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել (Էրեբունի-Երևանի

հիմնադրման

2800-ամյակի

և

Հայաստանի

առաջին

հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

14

Միևնույն

ժամանակ,

հաշվի

առնելով

այն,

որ

Վերաքննիչ

դատարանն

ամբաստանյալի նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելու պայմաններում անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, Վճռաբեկ

դատարանը

գտնում

է,

որ

Ա.Տիգրանյանի

վերաբերյալ

Վերաքննիչ

դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի ամբաստանյալի ներկայացրած վերաքննիչ բողոքը և դրա արդյունքում հանգի համապատասխան հետևության:

Միաժամանակ

Վճռաբեկ

դատարանը

փաստում

է,

որ

ամբաստանյալ

Ա.Տիգրանյանի նկատմամբ անհրաժեշտ է որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ելնելով

վերոգրյալից

և

Սահմանադրության

162-րդ,

Հանրապետության

դատական

ղեկավարվելով

163-րդ,

Հայաստանի

171-րդ

օրենսգիրքե

Հանրապետության

հոդվածներով,

Հայաստանի

(Հայաստանի

Հանրապետության

սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արիգ Սամվելի Տիգրանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Ամբաստանյալ Արիգ Սամվելի Տիգրանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

15

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 նոյեմբերի, 2019 թ.
Գործի #:
ԵԴ/0501/01/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել