Ավետիսյան — ՎԴ/2664/05/15
Ամփոփում
քննելով Աղասի Ավետիսյանի ն Մկրտիչ Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.06.2018 թվականի որոշման դեմ ըստ հայցի Աղասի Ավետիսյան ն Մկրտիչ Ավետիսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձինք Հունան Ավետիսյանի, Հեղինե Ավետիսյանի, Լուսինե Ավետիսյանի, Ջեմմա Ավետիսյանի, Սուրեն Ավետիսյանի, Հրայր Խաչատուրյանի ն «Եվրովերելակ» ՍՊԸ-ի՝ Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը
Ամբողջ Տեքստ
ԵՒ 5.
Հաշմոլթաո---
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2664/05/15
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2664/05/15
Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Ա. Թովմասյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աղասի Ավետիսյանի ն Մկրտիչ Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.06.2018 թվականի որոշման դեմ ըստ հայցի Աղասի Ավետիսյան ն Մկրտիչ Ավետիսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձինք Հունան Ավետիսյանի, Հեղինե Ավետիսյանի, Լուսինե Ավետիսյանի, Ջեմմա Ավետիսյանի, Սուրեն Ավետիսյանի, Հրայր Խաչատուրյանի ն «Եվրովերելակ» ՍՊԸ-ի՝ Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաձելու ն որպես հետնանք՝ աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը ն դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աղասի Ավետիսյանը ն Մկրտիչ Ավետիսյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու գործողությունները ն որպես հետնանք՝ անվավեր ճանաձել 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը ն դրա հիման վրա Հրայր ԽԽաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կամ անվավեր ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խնաչատրյանի 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը ն որպես հետնանք՝ անվավեր ճանաձել աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը ն դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 19.12.2016 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը՝ Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու ն որպես հետնանք՝ 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը ն դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաձելու պահանջների մասով, կարճվել է:
Դատարանի նույն թվականի վճռով հայցը՝ Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաձելու ն որպես հետնանք՝ աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը ն դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2018 թվականի որոշմամբ Աղասի Ավետիսյանի ն Մկրտիչ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 19.12.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Աղասի Ավետիսյանը ն Մկրտիչ Ավետիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Ժաննա Մկրտչյան):
Յ
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 10-րդ, 28-րդ, 75-րդ, հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ, 26-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքի 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետեյալ փաստարկներով.
Թիվ ԿԴ10020/02/14 քաղաքացիական գործով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի պահանջն ուղղված է եղել «Եվրովերելակ» ՍՊԸ-ի, Հունան Սուրենի Ավետիսյանի, Հեղինե Արամայիսի Ավետիսյանի, Ջեմմա Գնորգի Ավետիսյանի, Մկրտիչ Ավետիսյանի, Աղասի Ավետիսյանի, Սուրեն Հովակի Ավետիսյանի, Լուսինե Ավետիսյանի, Հեղինե Ավետիսյանի դեմ, որն էլ ամբողջությամբ բավարարվել է, հետնաբար սույն գործով հայցվորները հանդիսացել են քաղաքացիական գործով պատասխանողներ, իսկ կատարողական վարույթով՝ պարտապաններ: Ուստի հարկադիր կատարողը պարտավոր էր կատարողական գործողությունների ընթացքում իրի կողմից կայացված որոշումների պատճենները դրանց կայացումից հետո՝ եռօրյա ժամկետում, պատշաճ ձնով ուղարկել վերջիններիս, ինչը, սակայն, չի կատարել: Օրենքով սահմանված կարգով ծանուցված չլինելու պարագայում հայցվորները զրկված են եղել կատարողական գործողությունների շրջանակներում օգտվելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ ն այլ հոդվածներով սահմանված կատարողական վարույթի կողմի իրավունքերից:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սամանված «հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձնով ուղարկվում է պահանջատիրոջը ն պարտապանին, ինչպես նան սույն օրենքով նախատեսված այլ անձանց ն մարմիններ» հոդվածը իրավակիրառ պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով հակասում է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ ն 61-րդ հոդվածներին` այնքանով, որքանով չի համապատասխանում սեփականութան իրավունքի ճանաչման, երաշխավորման ն պաշտպանության սահմանադրական մոտեցումներին, մասնավորապես՝ չի ապահովում կատարողական թերթով պարտապան չհանդիսացող, սակայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվող գույքի սեփականատեր հանդիսացող անձանց ծանուցման իրական հնարավորությունը իրավակիրառ պրակտիկայում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պարտապանին պատշաճ ձնով ծանուցելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ ն հետապնդում է պարտապանի նան այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ: Սույն վարչական գործով Ծառայությունը հրապարակային սակարկության կարգով բռնագանձել է հայցվորների գույքը, ինչի մասին վերջիններս չեն ծանուցվե, չեն ուղարկվել բռնագանձման ծանուցագրեր, որի արդյունքում հայցվորները, որպես տան՝ գրավի առարկայի համասեփականատերեր, զրկվել են հարկադիր կատարողի գործողությունները վիճարկելու իրական հնարավորությունից:
4
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2018 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել՝ հայցն ամբողջությամբ բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը ունի հստակ կարգավորում առ այն, որ կատարողական վարույթում ընդգրկվում ն մասնակից են դարձվում կատարողական թերթով որպես պահանջատեր ն պարտապան նշված անձինք, իսկ անհրաժեշտության դեպքերում նան խնամակալության ն հոգաբարձության մարմնի ներկայացուցիչներ: Հարկադիր կատարողն իրավունք չունի ինքնիրավչություն դրսնորել ն կատարողական վարույթին ներգրավել պարտապան կամ պահանջատեր չհանդիսացող կամ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով չնախատեսված անձանց: Հետնաբար Վերաքննիչ դատարանը, իրավացիորեն գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները ն իրականացնելով գործի լրիվ, օբյեկտիվ ն բազմակողմանի քենություն, եկել է ճիշտ եզրահանգման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1 ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԿԴ10020/02/14 քաղաքացիական գործով 14.012014 թվականին տրված կատարողական թերթերի համաձայն ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ուսումնասիրելով իր վարույթում քննվող քաղաքացիական գործով (ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Եվրովերելակ» ՍՊԸ-ի, Հունան Սուրենի Ավետիսյանի, Հեղինե Արամայիսի Ավետիսյանի, Ջեմմա Գնորգի Ավետիսյանի, Մկրտիչ Ավետիսյանի, Աղասի Ավետիսյանի, Սուրեն Հովակի Ավետիսյանի, Լուսինե Ավետիսյանի ն Հեղինե Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին) հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, որոշվել է՝ որպես հայցի ապահովման միջոց հայցագնի՝ 4.329.376,70 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ «Եվրովերելակ» ՍՊԸ-ին, Հունան Ավետիսյանին ն Հեղինե Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքի, դրամական միջոցների վրա, բացառությամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում առկա հաշիվների, ինչպես նան գրավադրված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4 շենք, թիվ 142 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 66, 72):
2. Նշված կատարողական թերթերի հիման վրա Ծառայության Կոտայքի մարզային բաժանմունքի հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի կողմից 10.02.2014 թվականին հարուցվել են համապատասխանաբար թիվ 07/01505/44 ն թիվ 07/01506/14 կատարողական վարույթները (հատոր 1-ին, գ.թ. 67, 73):
3. Ծառայության Կոտայքի մարզային բաժանմունքի հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի կողմից 29.04.2014 թվականին ընդունված «Կատարողական վարույթը ավարտելու մասին» որոշումներով որոշվել է ավարտել 10.02.2014 թվականին հարուցված թիվ 07/01-505/14 ն թիվ 07/01506/14 կատարողական վարույթները՝ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողություններ, ավարտված լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 68, 74):
5
4. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԿԴ10020/02/14 քաղաքացիական գործով 20.06.2014 թվականին տրված կատարողական թերթերի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործն ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Եվրովերելակ» ՍՊԸ-ի, Հունան Սուրենի Ավետիսյանի, Հեղինե Արամայիսի Ավետիսյանի, Ջեմմա Գնորգի Ավետիսյանի, Մկրտիչ Ավետիսյանի, Աղասի Ավետիսյանի, Սուրեն Հովակի Ավետիսյանի, Լուսինե Ավետիսյանի ն Հեղինե Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, վճռել է հայցը բավարարել` «Եվրովերելակ» ՍՊԸ-ից, Հունան Ավետիսյանից ն Հեղինե Ավետիսյանից համապարտությամբ հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 4.244.487,10 ՀՀ դրամն վճարված պետական տուրքի գումարը, սկսած 25.12.2013 թվականից մինչն վարկի մնացորդի գումարը՝ 3.874.308,70 ՀՀ դրամը, բանկին վերադարձնելու օրը հաշվարկել համաձայնագրի 12 կետով նախատեսված տարեկան 15 տոկոս տոկոսադրույքը, սկսած 25.12.2013 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել վարկային պայմանագրի 6.6 ն 6.7 կետերով նախատեսված տույժերի գումարը՝ բոնագանձումը տարածելով բանկում գրավադրված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4 շենք, թիվ 142 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, միաժամանակ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել բռնագանձված գումարի երկու տոկոսը` որպես պետական տուրք. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.012014 թվականի որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց հայցագնի՝ 4.329.376,70 ՀՀ դրամի չափով պատասխանողներ «Եվրովերելակ» ՍՊԸ- ին, Հունան Ավետիսյանին ն Հեղինե Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքի, դրամական միջոցների վրա, բացառությամբ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում առկա հաշիվների, ինչպես նան գրավադրված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4 շենք, թիվ 142 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված արգելանքը պահպանել մինչն վճռի կատարումը: Նույն կատարողական թերթերի համաձայն՝ պահանջատերն է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն, պարտապանները՝ Հեղինե Ավետիսյանը ն Հունան Ավետիսյանը (հատոր 1-ին, գ.թ. 69, 75):
5. Ծառայության Կոտայքի մարզային բաժանմունքի հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի կողմից 04.09.2014 թվականին կայացված որոշումներով որոշվել է վերսկսել 29.04.2014 թվականին ավարտված թիվ 07/01-505/14 կատարողական վարույթը որպես նոր՝ թիվ 07/01-8270/14 կատարողական վարույթ, իսկ 29.04.2014 թվականին ավարտված թիվ 07/01-506/14 կատարողական վարույթը որպես նոր՝ թիվ 07/01-827114 կատարողական վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 70, 76):
6. Ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Խաչատրյանի 03.02.2015 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ որոշվել է Հունան, Հեղինե, Ջեմմա, Սուրեն, Մկրտիչ, Աղասի ն Լուսինե Ավետիսյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում գրավադրված՝ քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4-րդ շենք, թիվ 142 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի (գնահատման գինը՝ 18.232.000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը՝ Թ.674.000 ՀՀ դրամ) (հատոր 1-ին, գ.թ. 11):
6
7. «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» 27.04.2015 թվականի թիվ 8270/14-15/01 արձանագրության համաձայն՝ գրավի առարկա հանդիսացող՝ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4 շենք, թիվ 142 բնակարանի՝ 16.04.2015 թվականին՝ ժամը 13.00-ին, սկսված ն 27.04.2015 թվականին՝ ժամը 13.00-ին, ավարտված աճուրդի հաղթող մասնակիցը Հրայր ՒԽԽաչատուրյանն է, լոտի մեկնարկային գինը՝ 8.9715114 ՀՀ դրամ, լոտի վաճառքի գինը՝ 9.0215114 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 81):
8. Կենտրոն նոտարական գրասենյակի սեղանամատյանում 971 համարով գրանցված 04.05.2015 թվականի «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի» համաձայն՝ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Սերժիկ Խաչատրյանը՝ որպես վաճառող, ն մյուս կողմից Հրայր ԽԽաչատուրյանը՝ որպես գնորդ, կնքել են պայմանագիր, որով Ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 27.04.2015 թվականի թիվ 070070զ008270/14-15/01 արձանագրության հիման վրա վաճառողը վաճառել է, իսկ գնորդը գնել է համատեղ սեփականության իրավունքով Ջեմմա Գնորգի Ավետիսյանին, Սուրեն Հովակի Ավետիսյանին, Մկրտիչ Սուրենի Ավետիսյանին, Աղասի Սուրենի Ավետիսյանին, Հունան Սուրենի Ավետիսյանին, Լուսինե Սերյոժայի Ավետիսյանին, ն Հեղինե Արամայիսի Ավետիսյանին պատկանող 86 քմ մակերեսով՝ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ռոսիայի փողոց, 4 շենք, թիվ 142 հասցեում գտնվող բնակարանը 9.0215114 ՀՀ դրամ գումարով: Նշված անշարժ գույքը վաճառվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.06.2014 թվականին տրված թիվ ԿԴ10020/02/144 կատարողական թերթի համաձայն 27.04.2015 թվականին կայացած գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով (հատոր 1-ին, գ.թ. 82):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի -ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձի լսված լինելու իրավունքի իրացման ապահովման վերաբերյալ կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմաեր. արդյոք գրավի առարկայի եկատմամբ սեփականության իրավունք ունեցող, սակայն կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող անձը պետք է ներգրավվի կատարողական վարույթում, ն ինչ կարգով պետք է ապահովվի վերջինիս լսված լինելու իրավուեքը:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:
7
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում ն հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչն անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուծ ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու տնօրինելու ն կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության ն պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի Լին, 3-րդ ն 4-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու օգտագործելու ն տնօրինելու իրավունք, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:
Սեփականության իրավունքն իր ամրագրումն է ստացել նան «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունում, որի Էին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասն արտոնում է օրենքով նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որպիսիք պայմանավորված են հանրային շահերով կամ անհրաժեշտ են հարկերի, տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
8
ՀՀ սահմանադրական դատարանը 30.10.2018 թվականի թիվ ՍԴՈ-1432 որոշմամբ արձանագրել է, որ սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական ն իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նան՝ որպես մասնավոր ն հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարնոր նշանակություն:
Մեկ այ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն առանձնացրել է սեփականությունից զրկելու հետնյալ հիմնական տարրերը.
- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին ն համաձայնությանը հակառակ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում.
- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց.
- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման ն տնօրինման իրավազորությունների միաժամանակյա դադարեցում առանց շարունակության երաշխավորման (տես ՀՀ սահմանադրական դատարահի 13.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-903 որոշումը):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը ն (կամ) նրանց ներկայացուցիչները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը ն պարտապանը:
Նույն հոդվածի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ պարբերության համաձայն` պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն մասնակցել կատարողական գործողություններին:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պատշաճ ձնով ուղարկվում է պահանջատիրոջը ն պարտապանին, ինչպես նան սույն օրենքով նախատեսված այլ անձանց ն մարմիններ:
Հարկադիր կատարողի որոշումը կողմերն է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ՝ կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:
9
Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի մասնակիցները կողմերն են՝ պահանջատերը ն պարտապանը, ն (կամ) նրանց ներկայացուցիչները, որոնց վերաբերյալ էլ նշումը կատարվում է հենց կատարողական թերթում: Միաժամանակ, հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական գործողությունների ընթացքում իր կողմից կայացված որոշումների պատճենները դրանց կայացումից հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձնով ուղարկել պահանջատիրոջը ն պարտապանին: Հետնաբար, հարկադիր կատարողը կատարողական թերթում որպես պահանջատեր ն պարտապան չնշված անձին այդ որոշումներն ուղարկելու որնէ պարտավորություն չունի, ն դա չի կարող դիտվել որպես վերջինիս կողմից թույլ տրված օրենքի խախտում: Այսինքն` կատարողական վարույթում ներգրավվում ն կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին` կատարողական թերթում որպես պահանջատեր ն պարտապան նշված անձանց (տե՛ս Սուսաննա ն Հասմիկ Փոթոյանեերե ըեդդղեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԵԷԴ/1130/02/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձնավորում՝ իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլն՝ ձնավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձնավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ ն հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը՝ ձնավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեն թիվ ԵԷԴ/1130/02/10 վարչական գործով 05.04.2013 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտվել առ այն, որ կատարողական վարույթում ներգրավվում ն կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին` կատարողական թերթում որպես պահանջատեր ն պարտապան նշված անձաեց, այդուհանդերձ, գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններով `պլայմանավորված օբյեկտիվորեն առկա է նշված դիրքորոշումը վերանայելւ ն զարգացնելու անհրաժեշտություն ներքոշարադրյալ հիմնավորումներով: Այսպես՝
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նուն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջն ծագած հարաբերությունները:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների
10
առանձնահատկություները սահմանվում են Պօրենքնեով ն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է որնէ վարչական վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյո՛ք գոյություն ունեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով իրականացվող վարջական վարույթը կարգավորող հատուկ օրենքներ, ն, եթե այդպիսիք գոյություն ունեն, ապա պետք է որոշի, թե որքանո՞վ են հատուկ օրենքով կարգավորված իր կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները (տես ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դրանում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների ն `վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տե՛ս, Սարգիս ՒիԽարիկյանն ընդդեմ Երեանի քաղաքապետարանի ն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կատարողական վարույթն իրենից ներկայացնում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի նկատմամբ նս կիրառվում են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները այնքանով, որքանով հարկադիր կատարողի կողմից կատարողական վարութի շրջանակներում իրականացվող կատարողական գործողությունները կարգավորող հատուկ օրենքով սահմանված չեն վարչական վարույթի առանձնահատկություններ, որոնց շրջանակներում կարգավորվում են շահագրգիռ անձանց կատարողական գործողություների մասին ծանուցելու, ինչպես նան կատարողական վարույթին վերջիններիս ներգրավելու վերաբերյալ դրույթներ:
Վճռաբեկ դատարաեն արձանագրում է, որ կատարողական վարույթը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթ, հարուցվում է հարկադիր կատարողի որոշման հիման վրա ն ավարտվում վարչական ակտի ընդունմամբ: Իսկ հարուցված կատարողական վարույթի ընթացքում իրականացվող կատարողական գործողությունների վրա, բացի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքից, ընդհանուր կարգով տարածվում է նան «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:
Ընդ որում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթի՝ մասնավորապես կատարողական վարույթի կարգավորմանն ուղղված օրենք, սահմանել է կատարողական վարույթի մասնակիցների շրջանակը, որում ընդգրկվում են կատարողական վարույթի կողմերը՝
11
պահանջատերը ն պարտապանը, ինչպես նան վերջիններիս ներկայացուցիչները: Այսինքն՝ ստացվում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, ըստ էության, բացառում է բացի վերոնշյալ անձանցից կատարողական վարույթին այլ մասնակիցների ներգրավվածությունը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորումը հնարավորություն չի ընձեռում այն անձանց, ում իրավունքներին ն օրինական շահերին առնչվում է կամ կարող է առնչվել կատարողական վարույթը եզրափակող ակտը, գործնականում իրացնելու իրենց իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-142) անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերություների մասնակիցնեը ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետնանքները ն վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների ն պարտավորությունների հարցում:
Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձնակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման ն փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետնաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը ն ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ՝ «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց՝ իրավունքը պետք է ունակ լինի հետնել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը ն կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (1հ6ճ Տսոմճյ 1165 Մ. էհճ Սոլէճմ (Կոցմօտ (ճքքիՇճեօո ոօ. 6538/74, 26/04/79, 8 49):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ վերը նշված վարչական վարույթում երրորդ անձանց վերաբերյալ որնէ առանձնահատկություն, ինչը նշանակում է, որ այդ վարչական վարույթում երրորդ անձանց կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ կիրառելի է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:
Այսպես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի Լին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված՝ վարույթի հարուցման, ընթացիկ ն եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ
12
մասի համաձայն՝ դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված՝ նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փու): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փու): Նուն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետնանքները վերացնելու, ինչպես նան օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի Լին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց Լ..) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի ն այլ պայմանների մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիջներին պատշաճ ձնով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչն վարչական ակտն ընդունելու միջն ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու՝ լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն Օգործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված ն ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
13
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ
հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին ն նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե՝ (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե՝ (այ) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որնէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձնաի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նան օրենքով նախատեսված այլ դեպքերում:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը ն վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն -ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:
ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է հետնյալը.
1) անձի լսված լինելու իրավունքը մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,
2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու ե քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք ն իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,
Յ) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,
4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետնյալ գործառութային նշանակությունը. մի կողմից անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ ն պարզել դրանց օբյեկտիվությունը ն լիարժեքությունը՝ վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,
5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,
14
6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր ն վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների ն օրինական շահերի վրա,
Դ լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,
8) «(..) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետնում է,
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 ապրիլի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/2664/05/15
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
