Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-166-Ն22 հունիսի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2012 թվականի հունիսի 22-ին «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում` 1) 1-ին մասը «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ամսվա ընթացքում,» բառերով.

2) 2-րդ մասը «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերերը` տվյալ ամսվա ընթացքում,» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ՀՎՀՀ տրամադրելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված ՀՎՀՀ տրամադրելու օրը, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:».

4) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ով սահմանված ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:»: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը որոշվում է դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար սույն կետով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի և դիմում-հայտարարությամբ ներկայացված` տվյալ տարվա մնացած ամբողջական ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ կամ 9 ամիս) համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի հանրագումարի չափով: Դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի մեկ երրորդի և դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթիվը ներառող ամսվանից մինչև տվյալ եռամսյակի ավարտը ներառող ամբողջական ամիսների թվի արտադրյալով: Դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթվից:»: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում` 1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով: Ընդ որում, սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար սույն օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված գործակիցները հաշվի չեն առնվում: Սույն օրենքի N 8 հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան` բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված սրահի համար ստացված արտոնագրերում չնշված որևէ օրվա ընթացքում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից արտոնագրում չնշված յուրաքանչյուր օրվա համար գանձվում է արտոնագրային վճար` սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով մեկամսյա ժամանակահատվածի համար տվյալ վայրի մասով հաշվարկված արտոնագրային վճարի չափով:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով. «8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված տուգանքները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»: Հոդված 4. Օրենքի` 1) N 1, N 3 և N 5 հավելվածներում` ա. 1.1-ին տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում», բ. 1.7-րդ տողերը «համակարգչային տեխնիկայի» բառերից հետո լրացնել «, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի» բառերով.

2) N 1 հավելվածով հաստատված ցանկի 6-րդ և N 2 հավելվածով հաստատված ցանկի 7-րդ սյունակներից հանել «հեռավոր և» բառերը: Հոդված 5. Օրենքի N 8 հավելվածում` 1) 5-րդ կետի` ա. առաջին պարբերությունում «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա)» բառերը փոխարինել «(տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան տասներկուամսյա ժամանակահատվածը)» բառերով, բ. երկրորդ պարբերությունից հանել «եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա» բառերը, գ. լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությունով. «Այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ 2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ 2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ 2 և ավելի մակերես ունեցող սրահներում, այդ սրահի մասով արտոնագիր տրամադրվում է սույն հավելվածով սահմանված կարգով` տվյալ տարվա որևէ ամսվա կոնկրետ օրվա կամ օրերի համար: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված կարգով արտոնագիր ստանալու համար արտոնագրային վճար վճարող համարելու մասին հայտարարությունը կարող է ներկայացվել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի նախընտրած` արտոնագրային վճար վճարող համարվելու որևէ օրվան կամ օրերին նախորդող ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում:».

2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն հավելվածի N 2 ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, սույն հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:».

3) 7-րդ և 8-րդ կետերից հանել «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա)» բառերը.

4) 9-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. Գործունեության տեսակը Ելակետային տվյալը Արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը 1 միավորի (դրամ) Երևան քաղաքում մարզկենտրոններում այլ քաղաքներում այլ վայրերում սահմանամերձ գյուղերում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն տարածք, մինչև 20 մ 2 ներառյալ 30000 21000 21000 10500 5250 տարածք, 20-ից մինչև 50 մ 2 ներառյալ 30000 գումարած 20 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 15000 21000 գումարած 20 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 10500 21000 գումարած 20 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 10500 10500 գումարած 20 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 5250 5250 գումարած 20 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 2625 տարածք, 50 մ 2 ավելի` մինչև 300 մ 2 ներառյալ 75000 գումարած 50 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 21000 52500 գումարած 50 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 15000 52500 գումարած 50 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 15000 52500 գումարած 50 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 15000 13125 գումարած 50 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 7500 տարածք, 300 մ 2 ավելի` մինչև 500 մ 2 ներառյալ 600000 գումարած 300 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 12000 427500 գումարած 300 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 8000 427500 գումարած 300 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 8000 427500 գումարած 300 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 8000 200625 գումարած 300 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 4000 տարածք, 500 մ 2 մակերեսից ավելի 840000 գումարած 500 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 6000 587500 գումարած 500 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 3500 587500 գումարած 500 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 3500 587500 գումարած 500 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 3500 280625 գումարած 500 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ 2 համար` 1750 հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն տարածք 750 420 420 210 105 թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխա-դրում մեքենայի քանակ 9500 5600 5600 2800 1400 վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն աշխատատեղ 15000 12000 9000 4500 2250 ավտոտեխսպա-սարկման կայան-ների (կետերի) գործունեություն աշխատատեղ 15000 12000 12000 6000 3000 ավտոկանգառների գործունեություն տարածք 600 120 120 60 30 բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղան 40000 20000 20000 10000 5000 5) 10-րդ կետի «եռամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.

6) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված դրույքաչափին ավելացրած յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամ:».

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12. Սույն հավելվածի 5-րդ կետով նշված որևէ ժամանակահատվածում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և սույն հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ: Անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ 2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ 2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ 2 և ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում որևէ ամսվա օրվա կամ օրերի համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի մեկ երեսուներորդի և գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:».

8) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ ենթակետերով. «6) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչև ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 0,5. 7) մեկամսյա ժամանակահատվածի համար` 1,0: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս սույն կետով սահմանված գործակիցը նվազեցվում է 0,02-ով` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությամբ ներկայացված մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար:».

9) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Ընդ որում, սույն հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն նրանց կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց կողմից կարող է վճարվել իրենց հայեցողությամբ, և որը թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածի համար հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:».

10) N 1 ձևով սահմանված արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարության 4-րդ տողից հանել «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա)» բառերը.

11) N 2 ձևով սահմանված արտոնագրի ձևում վերջին աղյուսակից հետո լրացնել նոր մաս հետևյալ բովանդակությամբ. «Օրենքի N 8 հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատերերի հաշվառման հասցեում հաշվառված այլ անձանց տվյալները, որոնց համար վճարվում է արտոնագրային վճար. Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը Հաշվառման հասցեն` համաձայն անձնագրի»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում ստացված արտոնագրերի համար վճարված արտոնագրային վճարների գումարների վերահաշվարկներ չեն կատարվում: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2012 թ. հունիսի 30 Երևան ՀՕ-166-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-166-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2012-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2012.07.11/33(907) Հոդ.823 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.06.2012 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.06.2012 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2012 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 22.06.2012, ՀՕ-166-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.12.2010, ՀՕ-209-Ն 22.12.2010, ՀՕ-209-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 14.08.2012, N 22 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունիսի, 2012 թ.
Գործի #:
ՀՕ-166-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել