ԵԴ1/1086/06/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 27. Անձնական ազատությունը · ՄԻԵԿ հոդված 5. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք · Հոդված 115. Խափանման միջոցների տեսակներըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2024 թվականի հունիսի 10-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ծանը հանցագործությունների քննության բաժնում, ՀՀՇ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել էթի ւսն վարույթը: 2024 թվականի հունիսի 10-ին աը. է: 2024 թվականի հունիսի 13-ին անն ււ" ։ ճորսակվել՝ ՀՇ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` ձերբակալման առավելագույն ժամկետը լրանալու հիմքով: 2024 թվականի հունիսի 13-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների
Ամբողջ Տեքստ
ԵԴ1/1086/06/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան
նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Գ.Ստեփանյան
22 օգոստոսի 2025 թվական
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ
[անընթեռնելի] վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը․
1. 2024 թվականի հունիսի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը։
2024 թվականի հունիսի 10-ին [անընթեռնելի] ձերբակալվել է։ 2024 թվականի հունիսի 13-ին [անընթեռնելի] ազատ է արձակվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ ձերբակալման առավելագույն ժամկետը լրանալու հիմքով։
2024 թվականի հունիսի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 457-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը։
2024 թվականի հունիսի 13-ին որոշում է կայացվել թիվ [անընթեռնելի] և քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու մասին։ Միացված վարույթին շնորհվել է [անընթեռնելի] համարը:
2024 թվականի հունիսի 13-ին [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 457-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել:
2024 թվականի հունիսի 13-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ [անընթեռնելի] դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին։ 1.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 14-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է, և [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ պարտավորեցնելով տնային կալանքի կրման ընթացքում չօգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում չունենալ 2
3
նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, այդ թվում՝ փոստային առաքանուց, բացառությամբ՝ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի, բնակության վայրում չհյուրընկալել այլ անձանց, բացառությամբ պաշտպանի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետով սահմանված մերձավոր ազգականների։
1.2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի և մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 (երկու) ամիս ժամանակով։ Միաժամանակ վերացվել են [անընթեռնելի] նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 14-ի որոշմամբ նրա վարքագծի նկատմամբ կիրառված սահմանափակումները, իսկ այլ անձանց հետ հաղորդակցվելու մեղադրյալի իրավունքը սահմանափակելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը վերացվել է և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառվել են վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
3. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից
ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ մերժվել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ
4
դատարանի` 2025 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, և միաժամանակ բողոքարկվող դատական ակտը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին։ Ի հիմնավորումը վերոնշյալի բողոք բերած անձը փաստարկել է, որ միջնորդության հիմնավորվածությունը հաստատող փաստական հանգամանքներն իրենց ամբողջությամբ բավարար են մեղադրյալ [անընթեռնելի] օրինական վարքագիծը տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ երաշխավորելու համար։
Ըստ բողոքաբերի, [անընթեռնելի] մեղսագրվող առերևույթ
հանցանքների ենթադրյալ կատարման ժամանակահատվածներն ունեն էական ժամանակային խզումներ, ինչը հիմք է ողջամիտ ենթադրություն կատարելու առ այն, որ մեղադրյալի կողմից հիշյալ արարքների՝ հետագա շարունակական կատարումն առավել քան հավանական է, առնվազն այն հանգամանքով պայմանավորված, որ նշված գործողություններն ըստ էության հանդիսանում են մեղադրյալ [անընթեռնելի] և վերջինիս հետ փոխկապակցված անձանց (նաև այլ պետություններում բնակվող) ֆինանսական միջոցների ստացման հիմնական աղբյուրը կամ ըստ էության ապրուստի միջոցը։ Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ [անընթեռնելի] կողմից ենթադրյալ կատարված հանցանքները չեն սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, այլ ընդգրկված են նաև մի շարք օտարերկրյա պետություններում ենթադրյալ գործունեություն ծավալող անձինք և կազմակերպություններ։
Բողոքի հեղինակի պնդմամբ՝
հանդիսանում է
որը լուրջ ֆինանսական գործարքների մեջ է օտարերկրյա
կազմակերպությունների ու անհատների հետ, որոնք գործունեություն են ծավալում ինչն ուղղակիորեն առնչվում է նրան մեղսագրված արարքների հետ, որպիսի պայմաններում, ըստ բողոքաբերի, առկա է ողջամիտ ենթադրություն, որ ենթադրյալ հանցավոր գործունեությունը Հայաստանի
Հանրապետությունից օտարերկրյա կազմակերպությունների ու անհատների հետ իրականացնում է ոչ միայն անձամբ, այլ այն կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող այլ անձանց միջոցով, որի պայմաններում մեղադրյալի ազատությունը չսահմանափակելը կարող է հանգեցնել նրա վրա դրված պարտականությունների չկատարմանը՝ այն է՝ անօրինական ազդեցություն գործադրելուն ինչպես օտարերկրյա կազմակերպությունների և անհատների վրա, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բնակվող այլ անձանց վրա՝ իր օգտին շահեկան ցուցմունքներ տալու նպատակով։ Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, պետք է հաշվի առնել այն, որ մեղադրյալին մեղսագրվող արարքներից փողերի լվացման կատարումը կրում է շարունակական բնույթ, որպիսի հանգամանքն առավել քան կանխատեսելի է դարձնում ընտրված խափանման միջոցների պարագայում հետագայում ևս նման վարքագծի դրսևորման հավանականությունը։
Ըստ բողոք բերած անձի, թեև կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, սակայն այդ գործողությունների կատարումը կրում է շարունակական բնույթ, ուստի քրեական վարույթով կատարվող գործողությունները չեն կարող բաժանվել սկզբնական և այլ փուլերի։ Մասնավորապես, դեռևս չի պարզվել հանցագործության կատարման մեջ ներգրավված հնարավոր անձանց ողջ շրջանակը, ինչպես նաև հետագայում ստացվելիք իրավական օգնության խնդրանքի պատասխանի, առգրավված համակարգիչների և հեռախոսների զննությամբ ամենայն հավանականությամբ ձեռք բերվելիք տվյալները նոր քննչական և դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտություն կառաջացնեն, որպիսի պայմաններում ողջամիտ և 5
6
իրատեսական է վարույթ իրականացնող մարմնի մտավախությունն առ այն, որ [անընթեռնելի] ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քրեական վարույթին կամ կատարել նոր հանցանք, որպիսի պայմաններում այլընտրանքային խափանման միջոցներ վարչական հսկողություն և բացակայելու արգելքն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը՝ մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ վարչական հսկողություն և բացակայելու արգելք կիրառելու մասով բեկանել, կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ կիրառված տնային կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել 2 (երկու) ամիս ժամկետով և սահմանափակել նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ
հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 1-ին մասով, 469-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքների համար, որ.
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
7
[անընթեռնելի]
8
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 2-23։
9
Ստորադաս դատարանների դիրքորոշումները․
8. Մեղադրյալ
նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված
տնային կալանքի ժամկետը երակարաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ «(...) Քննարկելով հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը՝ Դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերում առկա են բավարար տվյալներ՝ մեղադրյալ
կողմից ենթադրյալ
հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար: Դատարանը նաև արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ առկա չեն:
(...)
Տվյալ դեպքում, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված վարույթի նյութերը` Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում դրսևորվել է պատշաճ ջանասիրություն և արագություն, վերջինս իրականացրել է բազմաթիվ ապացուցողական, քննչական և վարութային գործողություններ՝ հաշվի առնելով սույն վարույթով ներգրավված անձանց շրջանակը, վարույթի քննության մեծածավալությունը։
(...)
Քննության առարկա դարձած թիվ
վարույթով Դատարանը,
անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ նշված հիմքերին՝ մեղադրյալ
կողմից հանցանք կատարելը կանխելու և
մինչդատական վարույթում քննությանը խոչընդոտելու վտանգի առկայությանը արձանագրում է, որ վարույթի քննության այս փուլում, դրանց առկայությունը զգալիորեն նվազել է, այն աստիճան, որ Դատարանը գտնում է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել ազատության սահմանափակման հետ չկապված ավելի մեղմ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառման պայմաններում:
10
Մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարման առկայությանն անդրադառնալով՝ Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերի ուսումնասիրությունից կարելի է ենթադրել, որ սույն վարույթի քննությունն այլևս չի գտնվում ապացույցների հավաքման և ձեռք բերման սկզբնական և ակտիվ փուլում, վարույթի համար առանցքային և էական նշանակություն ունեցող մի շարք գործողություններ արդեն իրականացվել են, որի արդյունքում վարույթի հետագա ընթացքին մեղադրյալի անազատության մեջ գտնվելն այլևս արդարացված չի կարող համարվել:
(...)
Դատարանը վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած դեռևս
իրականացվելիք հետևյալ գործողություններին՝ շարունակել զննման ենթարկել առգրավված համակարգիչների պարունակությունը, բջջային հեռախոսի պարունակությունը, զննել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, զննել բջջային օպերատորներից ստացված տեղեկատվությունները, ստանալ [անընթեռնելի] ուղարկված իրավական օգնության մասին
խնդրանքների պատասխանները, ստանալ այլ իրավասու մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները, մեղադրյալի կողմից որևէ ազդեցություն չի կարող ունենալ, արձանագրելով, որ մեղադրյալին շարունակական տնային կալանքի տակ պահելն այլևս արդարացված չէ։
Դատարանը հատկանշական է համարում նաև մեղադրյալի անձնական հատկանիշները, վերջինս բնութագրվում է դրականորեն, նախկինում դատվածություն չի ունեցել, տնային կալանքի կիրառման պայմաններում տվյալ խափանման միջոցի որևէ պայման չի խախտել, անգամ վերջինիս վարքագծի նկատմամբ դրված սահմանափակումները վերացված լինելու պայմաններում /Դատարանին նման տեղեկատվություն հայտնի չէ, այդպիսի տեղեկություններ չներկայացվեց նաև դատավարության մասնակիցների կողմից/, վերջինս վարույթի քննությանը չի խոչընդոտել:
Այս հանգամանքները Դատարանին հիմք են տալիս եզրակացնելու, որ էականորեն նվազել է մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու և այլ անձանց
11
վրա ապօրինի ազդեցություն ունենալու ռիսկերի առկայությունը և չնայած այն հանգամանքին, որ մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանքի կատարումը կրել է շարունակական բնույթ, այնուամենայնիվ դատարանը գտնում է, որ վարչական հսկողության և բացակայելու արգելքի համակցված կիրառումն ի զորու է նվազեցնելու նոր հանցանք կատարելու վտանգը (…)»:
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննիչի ներկայացված միջնորդությունը մասնակի բավարարելով, արձանագրել է, որ առկա է մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու՝ քրեական վարույթին խոչընդոտելու և հանցագործություն կատարելու հավանականությունը:
Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ հիմնավորումները ընդունելի են նաև իր համար:
Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին և նույնպես փաստում է, որ քննարկվող վտանգը վարույթի ներկա փուլում նվազել է։ Նշված հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, հաշվի է առնում նաև հետևյալ հանգամանքները.
1. Նախաքննության ընթացքում արդեն իսկ կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, իսկ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված, դեռևս կատարվելիք քննչական գործողությունների՝ առգրավված համակարգիչների և բջջային հեռախոսի պարունակության, բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության և բջջային օպերատորներից ստացված տվյալների զննությունների և ուղարկված իրավական օգնության մասին խնդրանքների և այլ իրավասու մարմիններին ուղարկված հարցումների 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 20-35:
12
պատասխանները ստանալու վրա մեղադրյալը չի կարող որևէ ազդեցություն ունենալ, քանի որ վերջիններս կատարվելու են իրավասու պետական մարմնի կողմից և չեն հանդիսանում այնպիսի գործողություններ, որոնց իրականացմանը մեղադրյալը օբյեկտիվորեն կարող է միջամտել,
2. Մեղադրյալ
տևական ժամանակ գտնվել է
տնային կալանքի տակ,
3. Նախաքննության ընթացքում չի ստացվել որևէ տվյալ մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու և ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու կամ նման փորձ կատարելու մասին:
(...)
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ (…) մեղադրյալի շուրջ 5 ամիս անազատության մեջ գտնվելու պայմաններում չի կարող բավարար փաստարկ լինել մեղադրյալի նկատմամբ առավել խիստ այլընտրանքային խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հիմնավորում լինելը: (...)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ արձանագրված հանգամանքների միասնությունը առաջին ատյանի դատարանին հնարավորություն է տվել ողջամիտ դատողություններ անելու այն մասին, որ առկա պայմաններում տնային կալանքից ավելի մեղմ խափանման միջոցների կիրառումն ի զորու է չեզոքացնելու արձանագրված վտանգները և քննության տվյալ փուլում կարող է գործուն երաշխիք հանդիսանալ՝ մեղադրյալ
օրինական վարքագիծն ապահովելու
համար (...)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք մեղադրյալ
օրինական
վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներ վարչական հսկողության և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5-րդ, թերթեր 14-27։
13
11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով
(...),
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքերում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (…)»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) տնային կալանքը դիտարկում է որպես ազատությունից զրկելու ձև, որը կարող է խախտել Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ «Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը»։ Ազգային դատարանները պետք է ցույց տան, որ այս միջոցի կիրառումն անհրաժեշտ է և բխում է որոշակի, վերաբերելի և բավարար պատճառներից։ Օրինակ՝ փախուստի դիմելու կամ քրեական գործի քննությանը խոչընդոտելու իրական վտանգը*։
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ De Tommaso v. Italy գործով 2017 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 43395/09, կետ 87 և Buzadji v. The Republic of Moldova գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 23755/07, կետեր 103-110։
14
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…) [Ա]յլընտրանքային խափանման միջոցներն են՝
1) տնային կալանքը,
2) վարչական հսկողությունը,
(...)
5) բացակայելու արգելքը,
(...)»:
Նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝
«1. Այլընտրանքային
խափանման միջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ համակցված, եթե հնարավոր է ապահովել դրանց պայմանների միաժամանակյա պահպանումը:
2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կարող է կիրառել միայն դատարանը: Դատական վարույթում դատարանն իրավասու է կիրառելու նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները:
3. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները կարող է կիրառել`
(...)
3) դատարանը` խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը լուծելիս: (…)»: Նույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը: (…)»: 11.1. Վկայակոչված իրավադրույթների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման ու կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը
15
կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը։ Ընդ որում` վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ու պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս, վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։ 11.2. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով։ Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված
դատողությունների վրա։
11.3. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես 5 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները։ 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis, Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը։
16
կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս։ Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին?:
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ
հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 1-ին մասով, 469-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և մեղադրանք է ներկայացվել այն ենթադրյալ
արարքների համար, որ նա,
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը։
17
Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ
կողմից իրեն վերագրվող հանցանքները կատարելու հիմնավոր
կասկածն ու վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ ջանասիրություն և արագություն դրսևորելու հանգամանքը։ Անդրադառնալով միջնորդությամբ նշված հիմքերին՝ մեղադրյալ
կողմից նոր հանցանք կատարելը
կանխելու և մինչդատական վարույթում քննությանը խոչընդոտելու վտանգի առկայությանը, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վարույթի քննության այս փուլում, այն զգալիորեն նվազել է այն աստիճան, որ մեղադրյալի պատշաճ 8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
18
վարքագիծը կարող է ապահովվել ազատության սահմանափակման հետ չկապված ավելի մեղմ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառման պայմաններում։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի
դատողություններն իրավաչափ են և առկա պայմաններում տնային կալանքից ավելի մեղմ խափանման միջոցների կիրառումն ի զորու է չեզոքացնելու արձանագրված վտանգները և քննության տվյալ փուլում կարող է գործուն երաշխիք հանդիսանալ՝ մեղադրյալ
օրինական վարքագիծն ապահովելու համար։
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական հսկողություն և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ
օրինական
վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝
մեղսագրվում է, ի թիվս այլնի՝ առանձնապես ծանր
ենթադրյալ հանցանքի կատարում, որի համար պատիժ է նախատեսված ազատազրկում՝ վեցից տասներկու տարի ժամկետով"։ Եվրոպական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ մեղսագրվող արարքի՝ ծանր հանցագործություն հանդիսանալն ինքնին բավարար չէ անձի ազատության կանխավարկածը հաղթահարելու համար, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքների համատեքստում՝ պատշաճ գնահատման ենթարկելով մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարման եղանակը, դրանց դրսևորման ձևը՝ ուշադրություն դարձնելով մեղադրյալի դերակատարմանը, ինչպես նաև նրա անձին։
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
19
Մեղադրյալ
իրեն մեղսագրվող՝ քրեական օրենսգրքով
արգելված ենթադրյալ արարքները կատարելիս գործել է անդրազգային հանցավոր խմբում, այսինքն վերջինիս մեղսագրվող ենթադրյալ հանցանքն ունի անդրազգային բնույթ, որի կանխարգելումն անհապաղ ու առաջնահերթ ուշադրություն է պահանջում և որպիսի դեպքերում միջազգային իրավանորմերը պարտավորեցնում են պետություններին ձեռնարկելու «օրինախախտումների կատարման համար դատական կարգով անձանց հետապնդմանն առնչվող ցանկացած ինքնահայաց իրավական լիազորությունների կիրառումը` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան՝ այդ օրինախախտումների նկատմամբ օրինապահ միջոցներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով»2:
Մեղադրյալ
վերագրվող ենթադրյալ առանձնապես ծանր
հանցագործությունը՝ փողերի լվացումը, ունի բարձր լատենտայնություն։ Այս առումով, հատկապես ուշագրավ է այն, որ
Քրեական վարույթի բազմադրվագ և բարդ լինելը, մեղսագրված
հանցագործությունների ամբողջական բացահայտման համար մեծածավալ ապացուցողական գործողությունների կատարման անհրաժեշտությունը՝ այդ թվում տարբեր երկրներից միջազգային իրավական օգնություն ստանալու անհրաժեշտությունը։ Այս առումով հարկ է հիշատակել Եվրոպական դատարանի մոտեցումը կալանքի ժամկետը երկարաձգելու հիմքերի առնչությամբ։ Այսպես, մի 12 Տե՛ս Միավորված Ազգերի Կազմակերպության՝ 1957 թվականի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիա, 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիա, 1998 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիա։
13 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 5։
20
շարք գործերով կայացված վճիռներում, Եվրոպական դատարանը նշել է, որ հանցախմբերին առնչվող գործերով կալանավորված անձին ազատ արձակելու դեպքում նրա կողմից գործով վկաների կամ գործով անցնող այլ կասկածյալների վրա ճնշում գործադրելու կամ վարույթին այլ կերպ խոչընդոտելու ռիսկը հաճախ հատկապես բարձր է։ Ավելին, Marian Sobczynski v. Poland գործով Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում չի արձանագրել և շարունակական կալանքը մեկ տարի երկու ամիս ժամկետով համարել է հիմնավոր՝ հանցավոր խմբի կազմում փողերի լվացման բազմադրվագ դեպքով՝ հիմքում դնելով գործի բարդությունը, վկաների թիվը, լայնածավալ ապացույցների հավաքման գործընթացը և կազմակերպված հանցագործության գործերով անհրաժեշտ հատուկ միջոցառումների իրականացումը5։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը թվարկված հանգամանքները, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են մեղադրյալ
կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր
վրա դրված պարտականությունների չկատարման հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր։
14. Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն պնդմանը, որ կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման մտավախությունն արդարացված էր նախաքննության սկզբնական փուլում և ժամանակի ընթացքում այն նվազել է, ապա Վճռաբեկ դատարանն այդ առնչությամբ հարկ է համարում նշել, որ «վարույթի սկզբնական փուլ» եզրույթը գնահատողական բնույթ ունի և քննության տևողությունը դրա գնահատման ինքնավար գործոն չէ. յուրաքանչյուր դեպքում նախաքննությունը՝ որպես սկզբնական փուլում գտնվող որակելու համար, անհրաժեշտ է հաշվի առնել նաև գործի բարդությունը, ենթադրյալ արարքների կատարման եղանակն ու գործողությունների բնույթը, վարույթին ներգրավված անձանց շրջանակը և այլն: 14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Stvrtecky v. Slovakia գործով 2018 թվականի հունիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 55844/12, կետ 61 և Podeschi v. San Marino գործով 2017 թվականի ապրիլի 13-ի վճիռը, գանգատ թիվ 66357/14, կետ 149։
15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Marian Sobczynski v. Poland գործով 2010 թվականի փետրվարի 2-ի վճիռը, գանգատ թիվ 35494/08, կետեր 30-40։ 16 Տե՛ս սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերը։
14.1. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը, սույն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները, վարույթի նյութերից բխող մյուս տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ողջամտորեն ենթադրելի է քրեական վարույթի քննության տվյալ փուլում մեղադրյալ
կողմից քրեական վարույթին
խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականության շարունակական ռիսկը, ինչը չի կարող չեզոքացվել վարչական հսկողություն և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառմամբ:
15. Միաժամանակ անդրադառնալով ստորադաս դատարանների այն
փաստարկին, որ որոշում կայացնելիս հաշվի են առնվում նաև մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, ապա դրանք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռող բավարար
գործոններ չեն կարող համարվել և ի զորու չեն երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ այլընտրանքային խափանման միջոցներ հանդիսացող վարչական հսկողության և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ։
16. Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ
վերագրվող՝ բարձր
լատենտայնություն ունեցող անդրազգային ենթադրյալ առանձնապես ծանր բնույթ ունեցող հանցանքում առանձնապես ակտիվ դերը, մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանը և սպառնացող պատժի խստությունը ողջամտորեն ենթադրելի են դարձնում նրա՝ քրեադատավարական օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարումը։
17. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ որոշում կայացնելիս հաշվի են առվել մեղադրյալ
շուրջ հինգ ամիս տնային
կալանքի տակ գտնվելու հանգամանքը, ապա Վճռաբեկ դատարանն այդ առնչությամբ հարկ է համարում նշել, որ խափանման միջոցի կիրառման տևողությունը դրա համաչափության գնահատման ինքնավար գործոն չէ և պետք է
գնահատման ենթարկվի՝ հաշվի առնելով նաև գործի բնույթն ու բարդության աստիճանը։ Անձի ոչ իրավաչափ վարքագիծը կանխարգելող միջոցների կիրառման համատեքստում այսպիսի մոտեցում ունի նաև Եվրոպական դատարանը՝ նշելով, որ ինքնին կանխարգելիչ միջոցների կիրառման տևողությունը բավարար չէ եզրահանգելու համար, որ այն համաչափ չէ"։ Տվյալ դեպքում՝ սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ [անընթեռնելի] փաստացի չորս ամիս տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, չի կարող համարվել վերջինիս ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոն։
Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, պատշաճ վերլուծության չի ենթարկել սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված հանգամանքները, որոնք վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող են վկայել [անընթեռնելի]
քրեադատավարական օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների չկատարման հավանականության մասին, ինչը չի կարող չեզոքացվել այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողության և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ, հետևաբար հիմնավոր չեն այդ խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ [անընթեռնելի] օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
18. Անդրադառնալով վճռաբեկ բողոքով բարձրացված՝ մեղադրյալ [անընթեռնելի] [անընթեռնելի] այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակման հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` դեռևս 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ [անընթեռնելի] տնային կալանքի ժամկետը երկարացվել է, սակայն այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակման միջնորդությունը՝ մերժվել։ Նշված որոշումը բողոքարկվել է բացառապես
17 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bulea v. Romania գործով 2013 թվականի դեկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 27804/10, կետ 62:
պաշտպանի կողմից և Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի
սեպտեմբերի 16-ի որոշմամբ թողնվել է անփոփոխ։ Տվյալ դեպքում, այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի՝ 2024 թվականի հոկտեմբերի 4-ի միջնորդությամբ նոր էական փաստական հանգամանքներ չեն ներկայացվել մեղադրյալ
այլ
անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը հիմնավորելու համար, հետևաբար բացակայում են այդ իրավունքը սահմանափակելու հիմքերը։
19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և քննիչի՝ 2024 թվականի հոկտեմբերի 4-ի՝ մեղադրյալ
տնային կալանքի ժամկետը
երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264- րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ
վերաբերյալ Երևան քաղաքի
առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը բեկանել, քննիչի՝ 2024 թվականի հոկտեմբերի 4-ի միջնորդությունը՝ մեղադրյալ
բավարարել և
տնային կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նկատմամբ կիրառված խափանման
24
միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգել 2 (երկու) ամիս ժամկետով՝ առանց այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու։ Տնային կալանքի սկիզբը հաշվել սույն որոշումն ի կատար ածելու պահից։
2. Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանմանը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/1086/06/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
