Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-12-Ն17 դեկտեմբերի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 17-ին «ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 15-րդ կետի «80» թիվը փոխարինել «96» թվով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին կետով. «33.1) խաղողագործական մակրոշրջան՝ խաղողագործական մի քանի տարածաշրջաններ կամ խաղողագործական մեկ կամ մի քանի տարածաշրջանների և խաղողագործական տարածաշրջանների մի մասը, որն այդ խաղողագործական տարածաշրջանների մյուս տարածքներից տարբերվում է իր բնակլիմայական պայմաններով, որում խաղողի և դրա վերամշակված արտադրատեսակների որակն ամբողջությամբ կամ հիմնականում պայմանավորված է այդ տեղի բնական գործոններով, և որտեղ խաղողի որոշ սորտերի առանձնահատկությունները լավագույն ձևով դրսևորվում են միայն տվյալ պայմաններում.».

3) 68-րդ կետի «12» թիվը փոխարինել «4» թվով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «տարածաշրջանները» բառից հետո լրացնել «, մակրոշրջանները» բառով.

2) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Խաղողագործական տարածաշրջաններում տարբեր բնակլիմայական առանձնահատկություններ ունեցող խաղողագործական տարածքների առկայության դեպքում ըստ անհրաժեշտության կարող են առանձնացվել մեկ կամ մի քանի խաղողագործական մակրոշրջաններ և միկրոշրջաններ:

4. Խաղողի մշակության մակրոշրջանների և միկրոշրջանների սահմաններն ու դրանց անվանումները սահմանում է կառավարությունը:»: Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը «տարածաշրջանում» բառից հետո լրացնել «կամ մակրոշրջանում» բառերով: Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «կառավարության» բառը փոխարինել «օրենքով» բառով: Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 17. Աշխարհագրական նշումով գինիների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները 1. Աշխարհագրական նշումով գինիներ արտադրողը և (կամ) վերամշակողը և (կամ) պահեստավորողը պարտավոր են (է) առանձին հաշվառել և փաստաթղթավորել աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Աշխարհագրական նշումով գինիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:»: Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 23. Հայկական կոնյակների արտադրությանը ներկայացվող պահանջները 1. Հայկական կոնյակ և (կամ) հայկական կոնյակի սպիրտ արտադրողը և (կամ) վերամշակողը և (կամ) պահեստավորողը պարտավոր են (է) առանձին հաշվառել և փաստաթղթավորել հայկական կոնյակի արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Հայկական կոնյակի և հայկական կոնյակի սպիրտի արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:»: Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Խաղողի օղիները և խաղողի օղիների պատրաստման համար նախատեսված թորվածքներն աշխարհագրական նշում են ստանում կամ այդ նշումից զրկվում են օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը «տարածաշրջանում» բառից հետո լրացնել «կամ մակրոշրջանում կամ միկրոշրջանում» բառերով: Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 44. Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրությանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները 1. Աշխարհագրական նշումով խաղողի օղիներ արտադրողը և (կամ) վերամշակողը և (կամ) պահեստավորողը պարտավոր են (է) հաշվառել և փաստաթղթավորել աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակները:

2. Աշխարհագրական նշումով խաղողի օղիների արտադրության համար նախատեսված խաղողի, հումքի, պատրաստի արտադրանքի մնացորդների, արտադրության և շրջանառության փուլերում դրանց շարժի և պատրաստի արտադրանքի ստացման ու իրացման քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

3. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:»: Հոդված 11. Օրենքի 46-րդ և 47-րդ հոդվածների 1-ին մասերի «անչափահասների, հղի կանանց, մեխանիզմների հետ աշխատող օպերատորների, որոշակի առողջական խնդիրներ ունեցողների համար այդ արտադրանքի օգտագործման սահմանափակումների և» բառերը փոխարինել «այդ արտադրանքի օգտագործման հակացուցումները,» բառերով: Հոդված 12. Օրենքի 50-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «վերամշակողը» բառը փոխարինել «վերամշակումը» բառով.

2) 1-ին մասի «միայն» բառը փոխարինել «գինեգործական արտադրանքի արտադրությունից» բառերով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է առանձին հաշվառել և փաստաթղթավորել վերամշակման համար նախատեսված գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի և ստացված ու իրացված արտադրանքի քանակները:». 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-6-րդ մասերով. «3. Գինեգործական արտադրանքի մնացորդների, վերամշակումից ստացված արտադրանքի մնացորդների, արտադրության ու շրջանառության փուլերում դրանց շարժի և ստացված ու իրացված արտադրանքի քանակների հաշվառման փաստաթղթերը պահպանվում են դրանց վերջին խմբաքանակի իրացումից կամ օգտագործումից հետո՝ առնվազն երեք տարի:

4. Հաշվառման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:

5. Գինեգործական արտադրանք արտադրողը և (կամ) վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն խաղողի տվյալ տարվա բերքի գնման քանակների և միջին գնի մասին:

6. Գինեգործական արտադրանքի մնացորդներ վերամշակողը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն վերամշակված գինեգործական արտադրանքի մնացորդների և ստացված պատրաստի արտադրանքի, մասնավորապես թորումից ստացված սպիրտի քանակների մասին:»: Հոդված 13. Օրենքի 54-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «Իզոտոպային տվյալների ազգային բանկը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով.

2) 3-րդ մասի «իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Կառավարությունը սահմանում է գինեգործական արտադրանք արտադրողների կողմից արտադրության մեջ օգտագործվող, իզոտոպային բաղադրության փորձաքննության համար անհրաժեշտ խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշները լիազոր մարմնին տրամադրելու կարգը:».

4) 5-րդ մասի «, նմուշառման կարգը և նմուշների քանակը սահմանում է կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է Հայաստանի ազգային ստանդարտով» բառերով: Հոդված 14. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) 2-րդ կետից հանել «25-րդ հոդվածի 1-5-րդ մասերի, 26-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերը.

2) 3-րդ կետի «44-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «44-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) զրկվում է հայկական կոնյակ նշումից գինեգործական այն արտադրանքը, որն արտադրվել է սույն օրենքի 23-28-րդ հոդվածների դրույթների խախտումներով:»: Հոդված 15. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 3-րդ և 5-րդ կետերի «2018» թիվը փոխարինել «2016» թվով.

2) 6-րդ կետից հանել «25-րդ հոդվածի 4-րդ մասի և» բառերը, իսկ «2017» թիվը փոխարինել «2019» թվով: Հոդված 16. Անցումային դրույթներ 1. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի գործողությունը կասեցնել մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը` խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության որոշման համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքներով պայմանավորված:

2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը օրենքի 54-րդ հոդվածով նախատեսվող հարաբերությունները կարգավորվում են մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող կարգով և պայմաններով: Հոդված 17. Եզրափակիչ մաս 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 10-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-12-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-12-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.01.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.01.13/2(1182) Հոդ.14 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.01.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.01.2016 Հիմնական ակտ 17.12.2015, ՀՕ-12-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 10.06.2008, ՀՕ-135-Ն 10.06.2008, ՀՕ-135-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2015 թ.
Գործի #:
ՀՕ-12-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել