Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-406-Ն24 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբեր ի 24 - ին « ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով. «3.1) ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետով սահմանված ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման և զարգացման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը.»: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝ 1) «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ժ. ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը,». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե», «ժզ» և «ժէ» ենթակետերով. «ժե. ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը, ժզ. ռազմական ապրանքի լրամասերի և բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման կարգը, ժէ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը.»: Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ժա. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը.»: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին գլխով. « ԳԼՈՒԽ 5.1 ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ Հոդված 14.1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) կատարումը, դրանց արդյունքների փորձարկումները 1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքները իրականացվում են համապատասխան աշխատանքների կատարման մասին կարգի հիման վրա:

2. Պետական (միջգերատեսչական) փորձարկումներ անցկացնող միջգերատեսչական փորձարկումների հանձնաժողովն իրականացնում է պայմանագրի փուլի աշխատանքների և փորձարկումների արդյունքների ընդունում: Հանձնաժողովը ձևավորվում է պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների ղեկավարների ընդունած համատեղ հրամանով: Հոդված 14.2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների, փորձանմուշների հանձնման-ընդունման աշխատանքները 1. Ավարտված ԳՀՓԿԱ արդյունքներն ընդունվում են գնումների մասին օրենսդրության և համապատասխան աշխատանքների կատարման մասին կարգի հիման վրա:

2. Պետական պատվիրատուն ԳՀՓԿԱ արդյունքների իրագործումն ապահովելու նպատակով իր ընդունած պայմանագրի արդյունքները հանձնում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին՝ ԳՀՓԿԱ նպատակներին համապատասխան օգտագործելու համար:

3. ԳՀՓԿԱ արդյունքների հանձնում-ընդունումն իրականացվում է որպես պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնի և արդյունքն ընդունող պետական շահագրգիռ մարմնի ղեկավարների համատեղ հրամաններով:»: Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-406-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-406-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.11.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.11.2024 Հիմնական ակտ 24.10.2024, ՀՕ-406-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.03.2015, ՀՕ-16-Ն 25.03.2015, ՀՕ-16-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-406-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել