Բարխուդարյան — ՎԴ/9799/05/18
Ամփոփում
քննելով «Հայաստանի Զարգացման ն Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.04.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ «Երնանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանի հայցի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Կազմակերպություն՝ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերության սնանկության գործով կառավա
Ամբողջ Տեքստ
Լ2:Թ-- ՏՐԻ»
/// 118 ՅԵ Հրի
ածո ժ
արշ ՀԿ
ՀՀՋՅ ղիա Ե՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9799/05/18
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9799/05/18
Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան
Դատավորներ՝ Կ. Մաթնոսյան
Ա. Առաքելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2022 թվականի նոյեմբերի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Զարգացման ն Ներդրումների Կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.04.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ «Երնանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանի հայցի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Կազմակերպություն՝ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության 13.06.2018 թվականի Երնան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 125/4 հասցեում գտնվող գործարանի նկատմամբ կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 25.12.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.04.2021 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ «Գագիկ Բարխուդարյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 25.12.2019 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Ա. Բաբայանը սույն գործով ներկայացրել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ, 249-րդ ն 250-րդ հոդվածները, «Գույքի եկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 27-րդ ն 40-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39. 1-րդ ն 39.2-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական մարմինը նոտարական կարգով կնքված պայմանագրին վստահելու իրավունք ունի այնքան ժամանակ, քանի դեռ այն անվավեր չի ճանաչվել որնէ դատարանի կողմից, ն միայն դրա անվավեր ճանաչումը կարող է հանգեցնել պետական գրանցման անվավերության: Տվյալ դեպքում կադաստրն ունեցել է նոտարի կողմից վավերացված պայմանագրին վստահելու լիարժեք իրավունք, ինչպես նան օրինական ակնկալիք, որ այն կատարվել է իրավաչափորեն իրականացված բռնագանձման գործընթացի հիման վրա ն հաջորդել է դրան:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն պարագայում, երբ հիմնական պարտավորության դիմաց գույքն ի սեփականություն ընդունելու գործընթացը կատարվում է նոտարական վավերացմամբ կնքված պայմանագրի հիմքով, ապա իրավահաստատող փաստաթուղթ կադաստրի համար պետք է հանդիսանա հենց այդ պայմանագիրը, քանի որ նոտարը համապատասխան պայմանագիրը վավերացնելիս ստուգել է դրա իրավաչափությունը, նոտարական գործում հավաքագրել տվյալ գործարքի հիմք հանդիսացող փաստաթղթերի բնօրինակները ն գնահատել դրանք, ու մերժման հիմք չհայտնաբերելով՝ այն վավերացրել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ նոտարի կողմից պայմանագիրը վավերացնելիս տվյալ գործընթացի իրավաչափությունը հաստատելու համար Կազմակերպությունը նոտարի պահանջով նրան է ներկայացրել բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ նան բռնագանձման ծանուցումների բնօրինակները, որոնք կցվել են
Յ
նոտարական գործին ն դրանց առկայության պայմաններում է նոտարն իրավասու եղել վավերացնել պայմանագիրը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ միայն բռնագանձման ծանուցումը ոչ իրավաչափ ճանաչելը կամ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաձելը կարող են հանգեցնել պետական գրանցման անվավերության: Բռնագանձման գործընթացի ենթադրյալ ոչ իրավաչափությունը չէր կարող քննարկման առարկա դառնալ Վերաքննիչ դատարանի կողմից, Ա նան դրա հիմքով անվավեր ճանաչվեր պետական գրանցումը. այդ հիմքով պետք է նախ անվավեր ճանաչվեր առուվաճառքի պայմանագիրը, քանի որ այն կնքվել է բռնագանձման ծանուցումը պատշաճ իրականացնելու հիմքով:
Ավելին, Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԿԴ/1315/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի ընդդեմ Երնանի «Ադամանդ» Ապրանքա-Հումքային Բորսա ՓԲԸ-ի Ա Կորպորացիայի՝ աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 19.10.2018 թվականի վճռով հայցը մերժել է: Նշված հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ իբրն Կորպորացիայի կողմից իրեն ուղարկված որնէ բռնագանձման ծանուցում չի ստացվել: Նույն գործի քննության ժամանակ դատարանի կողմից էական է համարվել «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի 09.06.2017 թվականի թիվ 2/3-2475 գրությունը, որն ապացույցների համադրության մեջ գնահատման արժանացնելու արդյունքում դատարանը հաստատված է համարել, որ «Երեանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի կողմից բռնագանձման որնէ ծանուցում ստացված չլինելու փաստարկն անհիմն է, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի հիշյալ գրությունը վերաբերում է «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ին ուղարկված բռնագանձման ծանուցումն ստացված լինելու փաստի առկայությանը: Դատարանը հայցը մերժել է Ա բռնագանձման վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելու փաստը հաստատել է՝ հիմք ընդունելով նան օրինական ուժի մեջ մտած վերը նշված վճիռը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.04.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն, կայացնել նոր դատական ակտ՝ վերաքննիչ բողոքը մերժելու մասին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3) Վարկատու «ՓՄՁ ներդրումնե» ՈւվՎԿ ՓԲԸի (Կազմակերպության իրավանախորդն է) Ա վարկառու Ընկերության միջն 05.12.2014 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն` վարկատուն պարտավորվել է վարկառուին հատկացնել 180.000.000 ՀՀ դրամ գումարի չափով փուլային վարկ՝ նույն պայմանագրում նշված երկու փուլերով (հատոր 1-ին, գ.թ. 21-26).
2) Նույն կողմերի միջն 05.12.2014 թվականին կնքվել է նան անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) լ)պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 0համաձայն՝ Կազմակերպության ն Ընկերության միջն 05.12.2014 թվականին կնքված վարկային պայմանագրով նախատեսված դրամական պարտավորության կատարում ապահովելու համար Ընկերությունը, գրավ է դրել Երնանի Շենգավիթ համայնքի Արշակունյաց
4
պողոտայի թիվ 125/4 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 1,06972հա մակերեսով հողամասը, 4.988,7քմ մարկերեսով շենք, շինությունները (հատոր 1-ին, գ.թ. 28-30).
3) Պայմանագրի 3.3 կետով Ընկերությունը տվել է իր համաձայնությունն այն մասին, որ Կազմակերպություն Օ-իրավունք ունի վարկային պայմանագրով սահմանված պարտավորություններն իր կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում պահանջները բավարարելու նպատակով առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել գրավ դրված անշարժ գույքի վրա ն իրացնել այն ուղղակի վաճառքի կամ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այդ թվում պահանջելու անշարժ գուքը վարկային պայմանագրով սահմանված պարտավորության համապատասխան չափի դիմաց Կազմակերպությանը կամ վերջինիս նշած անձին ի սեփականություն հանձնելու (հատոր 1-ին, գ.թ. 28-30).
4) Պայմանագրի հիման վրա Կազմակերպության անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 08.12.2014 թվականին կատարվել է գրավի իրավունքի պետական գրանցում, ն տրվել է գույքի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցման վկայական (հատոր 2-րդ, գ.թ. 38).
5) Երնանի Արաբկիր ն -Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2016 թվականի վճռով Արաշ Նոսրաթիալամդարիի դիմումը բավարարվել է, ու Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 31-33).
6) 28.12.2016 թվականին Կազմակերպությունն Ընկերությանը գրավոր տեղեկացրել է վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության չափի մասին 28.12.2016 թվականի դրությամբ՝ առանձին նշելով հիմնական պարտքի ն տույժի գումարների չափը, ու պահանջել է նշված ծանուցումն ստանալուց ոչ ուշ, քան տասը բանկային օրվա ընթացքում կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների վաղաժամկետ ն ամբողջական մարում միաժամանակ հայտնելով որ նշված պարտավորությունը չկատարվելու դեպքում կնախաձեռնի համապատասխան միջոցներ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքի ն երաշխավորության պայմանագրերից բխող վարկային կազմակերպության իրավունքներն իրականացնելու համար, այդ թվում՝ գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով կամ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթաց: Նշված գրությունը փոստին է հանձնվել 29.12.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 126-128).
7) Կազմակերպությունը դիմում է ներկայացրել Երնանի Արաբկիր ն -Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջի չափը հաստատելու ն ապահովված իրավունքի առարկան արտադատական կարգով իրացնել թույլատրելու խնդրանքով: Երնանի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2017 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Կազմակերպության դիմումը բավարարվել է, Ընկերության նկատմամբ հաստատվել է Կազմակերպության պահանջը՝ 170.233.045 ՀՀ դրամի չափով, ն վերջինիս թույլատրվել է, պահպանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-252-րդ հոդվածներով սահմանված պայմանները, արտադատական կարգով իրացնել նան Երնանի Արշակունյաց պողոտայի թիվ 125/4 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 34-42, հատոր 2-րդ, գ.թ. 26-34).
5
8) Կազմակերպության, ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի ն «Երնանի «Ադամանդ» Ապրանքա-Հումքային Բորսա» ՓԲԸ-ի միջն 07.02.2014 թվականին կնքված պայմանագրի հիման վրա կազմակերպվել է աճուրդ, որը 06.06.2018 թվականին չի կայացել՝ որնէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով (հատոր 2-րդ, գ.թ. 23).
9) ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի նե Կազմակերպության միջն 08.06.2018 թվականին կնքվել է գույքը հանձնելու մասին պայմանագիր, որով ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ն, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ ն 250-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Կազմակերպության ու գրավատուի միջն կնքված Պայմանագիրը, 70.490.000 ՀՀ դրամի դիմաց Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել է Երնանի Շենգավիթ համայնքի Արշակունյաց պողոտայի թիվ 125/4 հասցեում գտնվող գործարանը (հատոր 1-ին, գ.թ. 47-48).
10) ՞Վեր` նշված պայմանագրի հիման վրա 13.06.2048 թվականին Կազմակերպության անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Երնանի Շենգավիթ համայնքի Արշակունյաց փողոցի թիվ 125/4 հասցեում գտնվող գործարանի նկատմամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 49).
11) Թիվ ԵԿԴ/1315/02/17 քաղաքացիական գործով Ընկերությունը հայց է ներկայացրել Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Երնանի «Ադամանդ» ապրանքահումքային բորսա» ՓԲԸ-ի ն Կազմակերպության` վերջինիս ու «Երնանի «Ադամանդ» ապրանքահումքային բորսա» ՓԲԸ-ի միջն կնքված աճուրդի անցկացման մասին պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին՝ հայցի հիմքում դնելով նան այն, որ Կազմակերպությունը պարտավոր էր Ընկերությանը պատշաճ կերպով հանձնել բռնագանձման ծանուցում, որից հետո միայն երկու ամիս անց նրա մոտ կծագեր գույքը գրավատուի անունից իրացնելու իրավունք, մինչդեռ Կազմակերպությունը, չունենալով գրավատուի անունից գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելու իրավունք, կնքել է աճուրդի անցկացման մասին պայմանագիր՝ խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները (հատոր 2-րդ, գ.թ. 58-63).
12) Թիվ ԵԿԴ/1315/02//7 քաղաքացիական գործով Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2018 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է: Նշված վճիռը չի բողոքարկվել ն 10.12.2018 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 58-63):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Գույքի
6
նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի կիրառության համատեքստում անդրադառնալ հիփոթեքի առարկայի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքների պետական գրանցման առանձնեահատկություններին:
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ողջ ընթացակարգը կարգավորված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, որի 2-րդ հոդվածով սահմանված են նույն օրենքում օգտագործվող հետնյալ հիմնական հասկացությունները.
իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր՝ օրենքով սահմանված հիմքերով պետական գրանցման ենթակա իրավունքների ձեռքբերման համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի ավարտի իրավական ձնակերպման համար անհրաժեշտ ն բավարար գրավոր փաստաթուղթ, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրեր, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտեր, դատական ակտեր, իսկ օրենքի ուժով ճանաչված իրավունքի համար՝ այդ օրենքով նման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ն բավարար նախապայման հանդիսացող իրավաբանական փաստերը հաստատող գրավոր փաստաթղթեր,
իրավահաստատող փաստաթղթեր՝ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր ն գույքագրման փաստաթղթեր.
պետական գրանցում` նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման Ա սահմանափակումների ճանաչման, ինչպես նան պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատճչելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նան օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում՝ նան այդ գլխով սահմանված փաստաթղթերը:
7
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու
պարտականությունը կրում են իրավունքի պետական գրանցման համար դիմող անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման կամ ձեռքբերման պարտականությունը Օ`դրված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վրա:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 24-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն դիմող՝' պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով ն դիմումի հետ ներկայացնի իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, (..):
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը մուտքագրվելուց հետո գրանցող մարմինն ուսումնասիրում է իրավունքի պետական գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերը ն նույն օրենքով նախատեսված պետական գրանցման վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում նույն օրենքի 13- րդ հոդվածով նախատեսված տվյալները մատյանում գրառելու միջոցով:
Հիփոթեքի առարկայի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքների պետական գրանցում իրականացնելու առանձնահատկությունները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով, որի 1-ին մասի (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն նան գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելւ հանգամանք` 01հաստատող փաստաթուղթը, իսկ եթե գրավառուն իրավաբանական անձ է, ապա նան հիփոթեքի առարկան որպես սեփականություն գրավառուին հանձնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում՝ գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը:
8
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ սույն գործով վիճարկվող իրավունքի պետական գրանցումն իրականացնելու պահին գործող խմբագրությամբ 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածով սահմանված հիմքով գրավառուի սեփականության իրավունքի պետական գրանցումը, նույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված մերժման հիմքերից բացի, պետք է մերժվի նան, եթե իրավունքի պետական գրանցման դիմումը ներկայացնելու պահին չի լրացել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու օրվան հաջորդող երկամսյա ժամկետը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նան, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ընդգրկում է նան սեփականության իրավունքի պետական գրանցումը Նման գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ հիփոթեքի առարկայի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքների պետական գրանցման դեպքում նան գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե գրավառուն իրավաբանական անձ է, ապա նան հիփոթեքի առարկան որպես սեփականություն գրավառուին հանձնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը:
Միննույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են իրավունքի պետական գրանցման համար դիմած անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման կամ ձեռքբերման պարտականությունը դրված. է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վերը նշված նորմերը, արձանագրել է, որ անշարժ գույքի պետական ռեգիստրի որնէ սպասարկման գրասենյակ ներկայացվող սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից պետք է ներկայացվի նան բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Ըստ այդմ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ կարող է լինել ն ՛ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, ն՛' ծանուցումը հանձեված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված եշումը (տե՛ս, Հարություն
9
Թովմասյանն ըեդդեմ Աեշարժ գույքի կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3164/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.05.2021 թվականի որոշումը):
Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու ն այն իրացնելու կարգի վերաբերյա համապատասխան իրավակարգավորումներ է նախատեսում նան ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե՝
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ՝
2) առկա է գրավառուի ն գրավատուի միջն կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նան վերջինիս գրավոր համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
Նույն հոդվածի 1.1 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ գույքը հանդիսանում է հաջորդող գրավի առարկա, ի լրումն նուն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների, նոր գրավառուն իրավասու է բռնագանձելու ն իրացնելու գրավի առարկան՝ բացառապես նույն օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձնով ծանուցում է գրավատուին ն պարտապանին (եթե գրավատուն ե պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): (.) Բոնագանձման ծանուցումը գրավատուին ն պարտապանին (եթե գրավատուն նե պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում՝ նան գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն նույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն ն գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով՝ հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով: Նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավառուի ն գրավատուի միջն կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ (բացառությամբ նույն օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված դեպքի) կարող է սահմանվել գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավ դրված գույքի` օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որնէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, գրավառուն յոթ օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել գրավ դրված
10
գույքը գրավով ապահովված պարտավորության ն իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն՝ վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը (...):
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց իրեն կամ իր նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ առկա է գրավառուի ն գրավատուի միջն կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նան վերջինիս գրավոր համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
Նշված պայմանները կիրառելի են նան գույքի հաջորդող գրավի առարկա հանդիսանալու դեպքում, որի ժամանակ ի լրումն այդ պայմանների, նոր գրավառուն իրավասու է բռնագանձելու ն իրացնելու գրավի առարկան՝ բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով:
Միաժամանակ, օրենսդիրը գրավառուին իրավունք է վերապահել գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավոր' պատշաճ ձնով ծանուցելու գրավատուին ն պարտապանին (եթե գրավատուն ն պարտապանը տարբեր սուբյեկրներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին նշված գործողություն, Օ։:որակելով որպես բռնագանձման ծանուցում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադառնալով գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձնով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջին՝ արձանագրել է, որ այն ինքնանպատակ չէ ն ուղղված է գրավատուի այլ իրավունքների իրականացման ապահովմանը:
Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը ենթադրում է գրավառուի կողմից գրավատուին՝ վերջինիս կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու մասին իրազեկելու (ծանուցելու) կապակցությամբ գրավառուի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն պատշաճ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի՝ առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկացնելու փաստը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի տեղեկանալու իրավունքը ն գրավառուի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավառուի իրավունքների ապահովման հետ: Այդ իրավունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գրավատուին ընձեռված է առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին
11
տեղեկանալու հնարավորություն: Այդ իսկ պատճառով գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը գրավառուի պարտականությունն է, որի չպահպանման դեպքում վերջինս չի կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը (տե՛ս, Վարդան Պետրոսյանն ընդդեմ «Արարատ» նոտարական տարածքի նորար Ալվարդ Հովհանեիսյանի թիվ ՎԴ3Յ/0092/05/1/0 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2010 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ հարկ է համարում ընդգծել, որ գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձնով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ: Այն հետապնդում է գրավատուի այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ, ուստի կարնորվում է ոչ միայն այն հանգամանքը, թե արդյոք ապահովված է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու ն այդ մասին ապացույցն իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելու օրենսդրական պահանջը, այլ նան այն, թե բռնագանձման ծանուցման բովանդակությունն արդյոք ձնակերպված է այնպես, որ գրավատուի համար պարզ լինի, թե ինչ գործընթաց է նախատեսվում իրականացնել: Այ կերպ ասած, բռնագանձման ծանուցումը պետք է պարունակի բավարար տեղեկատվություն առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու գործընթացի վերաբերյալ, ինչն իրական հնարավորություն կտա գրավատուին լիարժեքորեն իրացնելու իր իրավունքները, ուստի բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու փաստը հաստատված համարելու դեպքում անպայմանորեն պետք է հաստատվի նան բռնագանձման ծանուցման իրականացվող գործընթացի վերաբերյալ բավարար տեղեկատվություն պարունակելու հանգամանքը, որպիսի պարագայում միայն կարելի է փաստել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ «օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի (իրավահարաբերության ծագման պահին գործող լխմբագրությամբ: պահանջը պահպանված լինելը:
Ամփոփելով վերոգրյալը ն իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելությունը Ա այդ առումով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ բռնագանձման ծանուցման պատճենը գրավատուին հանձնելու, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու պահանջը կարող է բավարարված լինելր միայն այն դեպքում, եթե բռնագանձման ծանուցման բովանդակությունը պարունակում է բավարար տեղեկատվություն առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու գործընթացի վերաբերյալ: Այլ կերպ ասած գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ
12
գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ միասին գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանք` հաստատող փաստաթուղթը կարող են բավարար լինել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) պահանջը պահպանված լինելը փաստելու համար միայն այն պարագայում, եթե բռնագանձման ծանուցման բովանդակությունը ձնակերպված լինի այնպես, որ գրավատուի համար պարզ լինի, թե ինչ գործընթաց է նախատեսվում իրականացնել: Ըստ այդմ, իրավունքի պետական գրանցում իրականացնող իրավասու մարմինը գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման վարույթի ընթացքում, ի թիվս այնի, պետք է նան սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատական տա գրավառուի կողմից ներկայացված բռնագանձման ծանուցման բովանդակությանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` վարկատու «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ի (Կազմակերպության իրավանախորդն է) ն վարկառու Ընկերության միջն 05.12.2014 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ վարկատուն պարտավորվել է վարկառուին հատկացնել 180.000.000 ՀՀ դրամ գումարի չափով փուլային վարկ՝ նուն պայմանագրում նշված երկու փուլերով: Նուն կողմերի միջն 05.12.2014 թվականին կնքվել է նան Պայմանագիրը, որի համաձայն՝ Կազմակերպության ն Ընկերության միջն 05.12.2014 թվականին կնքված վարկային ։պայմանագրով նախատեսված դրամական պարտավորության կատարում ապահովելու համար Ընկերությունը գրավ է դրել Երեանի Շենգավիթ համայնքի Արշակունյաց պողոտայի թիվ 125/4 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 1,06972հա մարկերեսով հողամասը, 4.988,7քմ մարկերեսով շենք, շինությունները: Պայմանագրի 3.3 կետով Ընկերությունը տվել է իր համաձայնությունն այն մասին, որ Կազմակերպությունն իրավունք ունի վարկային պայմանագրով սահմանված պարտավորություններն իր կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում պահանջները բավարարելու նպատակով առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գրավ դրված անշարժ գույքի վրա ն իրացնելու այն ուղղակի վաճառքի կամ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` պահանջելու անշարժ գույքը վարկային պայմանագրով սահմանված պարտավորության համապատասխան չափի դիմաց Կազմակերպությանը կամ վերջինիս նշած անձին ի սեփականություն հանձնելու:
13
Պայմանագրի հիման վրա Կազմակերպության անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 08.12.2014 թվականին կատարվել է գրավի իրավունքի պետական գրանցում, ն տրվել է գույքի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցման վկայական:
Երնանի Արաբկիր ն -Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2016 թվականի վճռով Արաշ Նոսրաթիալամդարիի դիմումը բավարարվել է, ու Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Դրանից հետո՝ 28.12.2016 թվականին, Կազմակերպությունն Ընկերությանը գրավոր տեղեկացրել է վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության չափի մասին 28.12.2016 թվականի դրությամբ` առանձին նշելով հիմնական պարտքի ն տույժի գումարների չափը, ու պահանջել է նշված ծանուցումն ստանալուց ոչ ուշ, քան տասը բանկային օրվա ընթացքում կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների վաղաժամկետ Ա ամբողջական մարում միաժամանակ հայտնելով, որ նշված պարտավորությունը չկատարվելու դեպքում կնախաձեռնի համապատասխան միջոցներ վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքի ն երաշխավորության պայմանագրերից բխող վարկային կազմակերպության իրավունքներն իրականացնելու համար, այդ թվում՝ գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով կամ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթաց: Նշված գրությունը փոստին է հանձնվել 29.12.2016 թվականին:
Կազմակերպությունը դիմում է ներկայացրել Երնանի Արաբկիր ն Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջի չափը հաստատելու ն ապահովված իրավունքի առարկան արտադատական կարգով իրացնել թույլատրելու խնդրանքով: Երնանի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2017 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ, այսինքե' բռնագանձման ծանուցումն ուղարկելուց երկու ամիս հետո, Կազմակերպության դիմումը բավարարվել է, Ընկերության նկատմամբ հաստատվել է Կազմակերպության պահանջը՝ 170.233.045 ՀՀ դրամի չափով, ն վերջինիս թույլատրվել է, պահպանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-252-րդ հոդվածներով սահմանված պայմանները, արտադատական կարգով իրացնել նան Երնանի Արշակունյաց պողոտայի թիվ 125/4 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Կազմակերպության, ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի Ա «Երնանի «Ադամանդ» Ապրանքա-Հումքային Բորսա» ՓԲԸ-ի միջն 07.02.2014 թվականին կնքվել է պայմանագիր, որի հիման վրա կազմակերպվել է աճուրդ, որը 06.06.2018 թվականին չի կայացել՝ որնէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով: Արդյունքում ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ի ն Կազմակերպության միջն 08.06.2018 թվականին կնքվել է գույքը հանձնելու մասին պայմանագիր, որով ««Ֆլորես» աճուրդի տուն» ՍՊԸ-ն, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ ն 250-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Կազմակերպության ու գրավատուի միջն կնքված Պայմանագիրը, 70.490.000 ՀՀ դրամի դիմաց Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել է Երնանի Շենգավիթ համայնքի Արշակունյաց պողոտայի թիվ 125/4 հասցեում գտնվող գործարանը: Նշված պայմանագրի հիման վրա 13.06.2018 թվականին
14
Կազմակերպության անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Երնանի Շենգավիթ համայնքի Արշակունյաց փողոցի թիվ 125/4 հասցեում գտնվող գործարանի նկատմամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, ե Կազմակերպությանը տրվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական:
Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 13.06.2018 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ հայցի դիմքում դնելով նան այն, որ «կադասփտրիե ներկայացված դիմումին կից առկա չի եղել համապատասխան ապացույց, որ նախքան ք. Երնան, Արշակունյաց պողորա թիվ 125/4 գործարանի հասցեում գտնվող անշարժ գույքի արտադատական կարգով իրացումը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն բռնագանձման ծանուցում է ուղարկել «Երեանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ին, ինչպես նան համապատասխան ապացույց, որ այդ ծանուցումն «Երնանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի կողմից ստացվել է: «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ոչ «Երնանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ին ն ոչ էլ ՀՀ. կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեին բռնագանձման որնէ ծանուցում չի ուղարկվել»:
Դատարանը 25.12.2019 թվականին վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ ՀՀ կադաստրի կոմիտեն գրանցումը կատարել է գույքը հանձնելու մասին պայմանագրի հիման վրա՝ առանց գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենն իր տիրապետման ներք
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/9799/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
