ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22- ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ գլխով. « ԳԼՈՒԽ 12.2 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ Հոդված 171.12. «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելը 1. Առանց զբոսաշրջային փաթեթի պայմանագրի զբոսաշրջային փաթեթ տրամադրելը կամ զբոսաշրջային ծառայություններ մատուցելը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող պարտադիր տեղեկությունները զբոսաշրջային փաթեթի պայմանագրում չներառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
2. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից իր կանոնադրության փոփոխություններն առանց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համաձայնեցնելու ընդունելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
3. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար ներքին կանոնակարգ չհաստատելը կամ դրա պահանջները չպահպանելը կամ այդ կանոնակարգի՝ պետական լիազոր մարմնի սահմանած նվազագույն պահանջները չապահովելը կամ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները չհավաքելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողների համար տեսանելի հատվածում «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները չտեղադրելը կամ սահմանված ձևին համապատասխան չտեղադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
5. Նոր կառուցվող հյուրանոցներում և առողջարաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալու հնարավորություն չապահովելը կամ այդ մասին հյուրերի համար տեսանելի հատվածներում տեղեկատվություն չտեղադրելը կամ չպահպանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6. Զբոսավարի կամ ուղեկցորդի պարտականություններ կատարելիս տեսանելի հատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ձևի անվանաքարտ չկրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
7. Առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորման զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների գործունեություն իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
8. Առանց որակավորման զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կողմից «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարբերանշան օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
9. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կողմից զբոսաշրջային ավտոբուսի որակավորում չունեցող տրանսպորտային միջոցով փոխադրելը կամ զբոսաշրջային երթուղի կազմակերպելը, եթե անձանց քանակը հավասար է կամ գերազանցում է 9-ը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
10. Զբոսաշրջային ավտոբուսն առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի նշանը զբոսաշրջային ավտոբուսի դիմապակու վրա՝ տեսանելի հատվածում, փակցնելու շահագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
11. Առանց զբոսաշրջային ծառայություն մատուցելու իրավունքի զբոսաշրջային ծառայություններ մատուցելուն ուղղված թիրախավորված առաջարկներ ներկայացնելը մեկ կամ ավելի թվով անձանց հրապարակային վայրերում՝ նպատակ ունենալով համոզելու կամ հարկադրելու այդ անձանց օգտվելու զբոսաշրջային ծառայությունից՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
12. Օտարերկրացու կողմից առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորման զբոսավարի կամ ուղեկցորդի ծառայություններ մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
13. «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-11-րդ մասերով նախատեսված դեպքերի) խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»։ Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «169.30-րդ» բառերից հետո լրացնել «հոդվածներով, 171.12-րդ հոդվածի 6-րդ, 9-12-րդ մասերով (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում կազմված արձանագրությունը տրամադրվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին)» բառերով։ Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 22-րդ, 25-րդ, 37-42-րդ, 45-րդ և 46-րդ մասերով (բացառությամբ 32-րդ մասով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելու դեպքի),» ուղղ. բառերից հետո լրացնել «171.12-րդ հոդվածի 3-5-րդ մասերով,» բառերով։ Հոդված 4. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Օրենսգրքի 171.12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-13-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։»։ Հոդված 5. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Օրենսգրքի 171.12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ և 13-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին արձանագրություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն։»։ Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի։
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 171.12-րդ հոդվածի 6-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 7-րդ և 8-րդ մասերը՝ 2025 թվականի հունիսի 30-ից։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-5-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-5-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.09.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.12.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.01.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.09.2024 Հիմնական ակտ 22.12.2023, ՀՕ-5-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 17.09.2024, ուղղ.24-39Ն ՈՒՂՂՈՒՄ 2023.12.22 ՀՕ-5-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-5-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
