Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սաֆարյան — ԱՐԱԴ2/0602/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սաֆարյան — ԱՐԱԴ2/0602/02/22

Վճռաբեկ դատարանԱՐԱԴ2/0602/02/224 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Գեղամ Սաֆարյանի ն երրորդ անձ Շողիկ Սաֆարյանի՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Գեղամ ն Շողիկ Սաֆարյաններին սեփականության իրավունքով պատկանող՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Իրինդ 14-րդ փողոցի թիվ 1 բնակելի տուն հա

Ամբողջ Տեքստ

«ՀԽ 2423

Մ 2ՅԱԱ ԱՐ ի

/22ՄՏԹՅԻԻ

ՀԱՏ

ՄՏԱ ՏՅ

աա Տ ԴԵՐԱ

«Ա. Ի 54 ջ)

ՀՅ» ՋՈՆՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0602/02/22 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0602/02/22

Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի ապրիլի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Գեղամ Սաֆարյանի ն երրորդ անձ Շողիկ Սաֆարյանի՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Գեղամ ն Շողիկ Սաֆարյաններին սեփականության իրավունքով պատկանող՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Իրինդ 14-րդ փողոցի թիվ 1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքից (այսուհետ` նան Անշարժ գույք) առանձնացնել Գեղամ Սաֆարյանի բաժինը՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինութան կամ աննպատակահարմարության դեպքում` հրապարակային սակարկություններով վաճառել Անշարժ գույքն ու բռնագանձումը տարածել Գեղամ Սաֆարյանին հասանելիք գումարի վրա՝ մնացած գումարը բաշխելով համասեփականատերերի միջն:

2

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.11.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է «(...) Հրապարակային սակարկություններով վաճառել ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. (Թալին, Իրինդ, 14-րդ փողոց, թիվ 1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը, (հողամասի կադաստրային ծածկագիր է՝ 02-048-0025-0013, իսկ շենքի կադաստրային ծածկագիրն է՝ 02-048-0025-0013-001 նպատակային նշանակությունը բնակավայրերի, բնակելի, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 05052021-02-0040) ն վաճառքից ստացված գումարը բաշխել Գեղամ Գարեգինի Սաֆարյանի ն Շողիկ Գարեգինի Սաֆարյանի՝ անշարժ գույքում յուրաքանչյուրի բաժնին համապատասխան՝ բռնագանձում տարածելով Գեղամ Գարեգինի Սաֆարյանին հասանելիք 1/2 բաժնի վրա՝ թիվ ԱՐԱԴ2Չ/0070/02/20 քաղաքացիական գործով բռնագանձման ենթակա գումարի չափով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2024 թվականի որոշմամբ Գեղամ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 21.11.2023 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

Դատավոր Ն. Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, 365-րդ հոդվածի 2-րդ մասը ն 379-րդ հոդվածի Լին ու 5-րդ մասերը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից, քանի որ քննարկել է պարտապանի միակ բնակարանի իրացմանը վերաբերող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները՝ անտեսելով, որ Գեղամ Սաֆարյանն այդպիսի փաստ չի վկայակոչել, դրա քննարկումը վերապահված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, ոչ թե դատարանին, ինչպես նան հարցի քննարկումն առարկայազուրկ է, քանի որ Անշարժ գույքը գնահատվել է 10.500.000 ՀՀ դրամ, այսինքն՝ չի բավարարում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իմաստով միակ բնակարան համարվելու պահանջին: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված հանգամանքը քննության առարկա չի դարձվել Դատարանում գործի քննության ժամանակ, հետնաբար նան այդ մասով ապացուցման բեռ չի բաշխվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գեղամ Սաֆարյանը, ծանուցված լինելով սույն գործի մասին, Դատարանում գործի քննության ժամանակ որնէ դիրքորոշում չի հայտնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի Թալինի տարածքային բաժանմունքի 2108.2020 թվականի որոշման ն իրեն ուղղված 25.08.2020 թվականի գրության մեջ նշված հանգամանքների մասին, ուստի Վերաքննիչ դատարանը չպետք է անդրադառնար բողոքում նշված այդ փաստարկին: Ընդ որում, Գեղամ Սաֆարյանը զրկված չի եղել Դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, բողոքում չի բարձրացրել Դատարանի կողմից օրենքով սահմանված իր այս կամ այն պարտականությունը չկատարելու կամ կիրառելի իրավունքի սխալ ընտրության հարց:

Յ

Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի վրա դրել է պարտականություն պարզելու, թե պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքերից ո՞ր մեկի մասով է առավել նպատակահարմար բաժնեմասն առանձնացնելու պահանջ ներկայացնելը, մինչդեռ հաշվի չի առել տնօրինչականության սկզբունքը, համաձայն որի` հայցվորն է սեփական հայեցողությամբ որոշում, թե ինչ եղանակով տնօրինի նյութական ն դատավարական իր իրավունքները: Վերաքննիչ դատարանն ըստ էության սահմանափակել է իր կողմից ընտրված օբյեկտի մասով դատարան դիմելու իր իրավունքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ որպես պարտապանին պատկանող ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պայման օրենսդիրը նախատեսել է այլ, այսինքն՝ միանձնյա սեփականություն համարվող գույքի անբավարարությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պարտապանին պատկանող երեք այլ հողամասերի վերաբերյալ պահանջ ներկայացվելու դեպքում պարտապանը կրելու է անհամեմատ մեծ ֆինանսական բեռ՝ հատուցելով դրա համար նախատեսված դատական ծախսերը: Սույն հայցը հարուցելու նպատակն իր հանդեպ պարտապանի ունեցած վճարային պարտավորությունների կատարումն ապահովելն է, իսկ Անշարժ գույքի արժեքը կարող է բավարար լինել պարտապանի պարտքը մարելու համար, որպիսի պայմաններում վերջինս չի զրկվի իրեն պատկանող մնացած մյուս գույքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2024 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 21.11.2023 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի Թալինի բաժանմունքի 21.08.2020 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշմամբ, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի «28, 28.1 ն 41.71.41» հոդվածներով, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 31.07.2020 թվականին տրված թիվ ԱՐԱԴ2/0070/02/20 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 06517779 կատարողական վարույթն ավարտվել է: Որոշմամբ արձանագրվել է, որ արգելանք է կիրառվել Գեղամ Սաֆարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի 19-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 1 բնակելի տան, 13-րդ փողոցի թիվ 1 բնակավայրի ու 2 միավոր գյուղատնտեսական հողերի վրա, ն պահանջատիրոջն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ դիմել դատարան ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու նե բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1-ին, գթ. 11).

2) 25.08.2020 թվականին Ընկերությանը հասցեագրված թիվ 3677-02/01 գրությամբ նշվել է թիվ 06517779 կատարողական վարույթով պարտապան Գեղամ Սաֆարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի 19-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 1 բնակելի տան, 13-րդ փողոցի թիվ 1 բնակավայրի ու 2 միավոր գյուղատնտեսական հողերի վրա արգելանք դրվելու մասին, ինչպես նան Ընկերությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ դիմել դատարան՝ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու ն բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 12).

4

3)2010.2022 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ Դատարանն Ընկերության վրա, ի թիվս այլնի, դրել է իր նկատմամբ առկա պարտավորության կատարման համար Գեղամ Սաֆարյանի այլ գույքի անբավարարության փաստն ապացուցելու պարտականությունը (հատոր 1-ին, գ.թ. 40-42).

4) ծանուցված լինելով սույն գործի մասին՝ Գեղամ Սաֆարյանը Դատարանում գործի քննության ժամանակ հայցադիմումի պատասխան կամ որնէ դիրքորոշում չի ներկայացրել, չի մասնակցել նշանակված դատական նիստերին (հատոր 1-ին, գթ. 28, 36-39, 49, 59-62, 71, 105, 109-111, 117, 119, 120, 124, 126-128).

5) Դատարանի 21.11.2023 թվականի վճռի դեմ Գեղամ Սաֆարյանը վերաքննիչ բողոք ներկայացրել է հետնյալ հիմքերով` «(...) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 57-րդ, 58-րդ, 60-րդ հոդվածները, 62-րդ հոդվածի Լին ն 6-րդ մասերը ն 66-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասը, միեչդեռ այն պետք է կիրառեր» (բողոքում մեջբերվել են նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ ն 200-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 192-րդ հոդվածի 1-ին ն 4-րդ մասերը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 362-րդ հոդվածի 1-ին մասը, 363-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերը, 365-րդ հոդվածի 1-ին մասը), որոնց առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

- «բողոքարկվող վճիոը օրինական, հիմեավորված ն պատճառաբաեված չէ»,

- «Դատարանը պատասխանող Գեղամ Գարեգինի Սաֆարյանի մոտ, ով եղել է սույն գործով վեճի առարկա անշարժ գույքի բաժնային սեփականության մասնակից, այլ գույքի անբավարարության փաստը հաստատված է համարել, անտեսելով դա հաստատող միակ ապացույցում նշված այն կարնոր հանգամանքը, որ արգելանք է կիրառվել Գեղամ Գարեգիեի Սաֆարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզում գտեվող 2 միավոր անշարժ գույքի ն ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք (Թալին, Իրինդ, 14-րդ փողոց, թիվ 1 բնակելի տուն հասցեում գտեվող անշարժ գույքի վրա:

Այսինքն, հիմեավոր չէ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի (Ռթալինի տարածքային բաժանմունքի հարկադիր կատարողի 21.08.2020 թվականի որոշման ն Ընկերությանն ուղղված 25.08.2020 թվականի գրության մեջ եշված այն հանգամանքը, որ պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա այլ գուք չի հայտնաբերվել, որի հիման վրա Ընկերությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան պարտապանի բաժինն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Ստացվում է, որ Ընկերությունը Դատարան հայցապահանջը ներկայացրել է, ն Դատարանն այդ հայցը բավարարել է հարկադիր կատարողի հակասական որոշման ն գրության հիման վրա միայն, առանց ապացուցելու, որ պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության փաստը առկա է: Եվ դա այե դեպքում, որ այդ փաստը ապացուցելու պարտականությունը Դատարանի որոշմամբ դրված է եղել Ընկերության վրա, ն քանի որ բոլոր ապացույցների հետազոտումից ու գնահատումից հերո այդ փաստի առկայությունը վիճելի է մեացել, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6րդ մասի համաձայն դրա բացասական հետնանքնեերը պետք է կրեր այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը' Ըեկերությունը:

Արձանագրում եմ, որ Դատարանը պարտապան Գեղամ Գարեգինի Սաֆարյանի մոր այլ գույքի անբավարարության փաստը հաստատված է համարել գործում եղած բոլոր ապացույցները գնահատելով առանց ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմեված ներքին համոզմամբ:

5

Դատարանը հարկադիր կատարողի ծեշված որոշում ն նշված գրություն ապացույցները չի գնահատել արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ' փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից: Դատարաեը նշված հերազոտված ապացույցը պետք է ճանաչեր անարժանահավատ, քանի որ դրա հերազոտման, գնահատման կամ այլ ապացույցեերի հետ համադրման արդյունքով հաստատվել էր, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը, այն է, որ բոնագանձման ենթակա այլ գույք առկա չէ, չի համապատասխանում իրականությանը» (հատոր 2-րդ, գթ. 44-53):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ վերաքեեության սահմաններիե՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության:

Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Թեն հավասարության ն մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձնավորվել է նախադեպային իրավունք, որի համաձայն՝ լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը Ա մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության ն հավասարության սկզբունքներ` Եվրոպական դատարանն իր վճիռներում հետնողականորեն բացահայտել է այդ սկզբունքների բովանդակությունը՝ արձանագրելով, որ «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ՝

6

ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե'ս օրինակ' Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գանգատ թիվ 14448/88 գործով Եվրոպական դատարանի 27.10.1993 թվականի վճիռը, կետեր 30-35):

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պայմանավորվող պետություններին չի պարտավորեցնում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ (տես Լեվաժ պրեստասիոն սերվիսեն ընդդեմ Ֆրանսիայի գանգատ թիվ 21920/93 գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 44, էիրին ըեդդեմ Իռլանդիայի գանգատ թիվ 6289/73 գործով Եվրոպական դատարանի 09101979 թվականի վճիռը, կետ 26): Այնուամենայնիվ, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների առնչությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման եղանակը պայմանավորված է տվյալ վարույթի առանձնահատկություններով: Պետք է հաշվի առնել ազգային իրավակարգի շրջանակներում իրականացվող վարույթների ամբողջությունը կամ դրանցում վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների դերակատարումը (տես Մոնելը ն Մորիսե ըեդդեմ Միացյալ (Թագավորության գանգատներ թիվ 9562/81 ն 9818/82 գործով Եվրոպական դատարանի 02.03.1987 թվականի վճիռը, կետ 56):

Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նան վարչական դատարանը: (...):

Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նան վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող դատական համակարգի աստիճանակարգության պայմաններում վերադաս դատական ատյանների, մասնավորապես՝ վերաքննիչ դատարանի գոյությունը դատական ակտերի վերանայման ն դատարանի որոշումների բողոքարկման իրավունքի իրացման կարնոր նախադրյալներից է: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի` որպես դատական ատյանի սահմանադրաիրավական գործառութային խնդիրն առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելն ու այդ միջոցով ստորադաս դատարանի կողմից գործի քննության օբյեկտիվությունը, ինչպես նան կատարված դատավարական գործողությունների օրինականությունը ստուգելն է՝ մարդու ն քաղաքացու իրավունքների ն ազատությունների պաշտպանությունն ապահովելու նպատակով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի

7

հիմքերի Ա հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված նորմը կանխորոշում է դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու օբյեկտային սահմանը' նշելով, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտը պարտավոր է վերանայել վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների շրջանակներում (բացառություն համարվող դեպքերը սահմանված են օրենքով), ն միայն այն պահանջների մասով, որոնք առաջին ատյանի դատարանում քննվել ն որոնց վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացրել: Այսինքն` նախատեսված է առաջին ատյանի դատարանի դատական ակտը սահմանափակ՝ վերաքննիչ բողոքում նշված հիմքերի ն հիմնավորումների ն առաջին ատյանի դատարանի կողմից քննված պահանջի սահմաններում վերանայելու վերաքննիչ դատարանի պարտականությունը, ինչը ոչ լրիվ վերաքննության

առանձնահատկություններից է: Վերաքննության օբյեկտային սահմանը առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակով սահմանափակելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել կանխելու վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների գործառութային տարբերությունն ու տրամաբանական բնույթը ն երաշխավորելու գործին մասնակցող անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Հետնաբար վերաքննության փուլում չպետք է իրականացվեն դատական ակտի վերանայման օբյեկտային սահմաններից դուրս դատավարական գործողություներ ն դրանցով պայմանավորված` կիրառվեն դատավարական ներգործության միջոցներ (տես ըստ «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի դիմումի թիվ ՏԴ/2886/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2023 թվականի որոշումը):

Անդրադառնալով վերաքննության սահմաններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսնորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով ն հիմնավորումներով ու չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (ւրե՛ս «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երնան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերաքննության սահմանների մասին նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները ն առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ սահմանափակ վերաքենության պայմաններում վերաքենության փուլում՝

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված ն բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես.

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում.

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը ն կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ (տե՛ս Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա ն Նոնա Պարանյաններե ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴԼ/Օ1Ց8/02/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերաքննության սահմանների մասին նախկինում արտահայտած իր դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ վերաքննիչ բողոքը

8

դրա հիմքերի ն հիմնավորումների շրջանակում քննելու օրենսդրական կանոնը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված ու դատավարության մյուս մասնակիցների համար չբացահայտված հանգամանքներով վերաքննության սահմաններից դուրս գալու հնարավորությունը: Հակառակ դեպքում վերադաս դատարանը կիրականացնի գործի ըստ էության ն լրիվ ծավալով քննություն, ինչն անհամատեղելի է մրցակցության սկզբունքի ու դրանից բխող՝ սահմանափակ վերանայման ինստիտուտի հետ: Ընդ որում, վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումներով ընդգծվում է անկախ դատարանի կողմից գործի արդարացի՝ մրցակցության ն հավասարության սկզբունքների պահպանմամբ գործը քննելու սկզբունքների կարնորությունը, ինչը համահունչ է դատական պաշտպանության ու արդար դատաքննության սահմանադրական իրավունքներին (տե՛ս «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն ընդդեմ Մարտին Դիլանյանի ու մյուսների թիվ ՇԴ/5144/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2024 թվականի որոշումը):

(Թեն օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքը դրա հիմքերի ն հիմնավորումների սահմաններում քննելու ու դրանցից յուրաքանչյուրին անդրադառնալու վերաքննիչ դատարանի պարտականությունը, այդուհանդերձ նախատեսել է նան ընդհանուր այդ կանոնից որոշակի բացառություններ, որպիսին նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումն է: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին ն դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Անդրադառնալով վկայակոչված սահմանափակմանը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններով: Անհրաժեշտ է, որպեսզի վերաքննիչ բողոքում արտահայտած դիրքորոշումը վերաքննիչ բողոք բերած անձը հայտնած լինի նան առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Այն դեպքում, երբ առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս վերաքննիչ դատարանը հայտնաբերում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որնէ դիրքորոշում չի հայտնել Ա չի փաստարկել դրա հայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքն ու Ա հիմնավորումը: Միաժամանակ օրենսդիրը բացառություն է համարել այն դեպքը, երբ բողոք բերած անձն օբյեկտիվորեն զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, այսինքն՝ երբ խոչընդոտվել կամ սահմանափակվել է դատական պաշտպանության իրավունքի իրացումը (տե'ս Ռուզաննա Ֆարմանյանն ընդդեմ Վարուժան Կարապետյանի թիվ ԵՄԴ/35698/02/5 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատական ակտը, այլ ոչ թե գործն ընդհանրապես: Ըստ այդմ էլ, եթե ստորադաս դատարանը որնէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, կամ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ որնէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում, ապա վերաքննության օբյեկտը բացակայում է (տես «էքսպրես Կրեդիտ ունիվերսալ

9

վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն ընդդեմ Արայիկ Մելքումյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/2680/02/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Նկատի ունենալով, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննությամբ ստուգում է առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը ն հիմնավորվածությունը, դատարանի գործողությունների (անգործության) իրավաչափությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ վերաքննիչ բողոքում նշված դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում հայտնած չլինելու դեպքում վերաքննությունը կդառնա առարկայազուրկ, իսկ վերաքննիչ դատարանը դուրս կգա առաջին ատյանի դատարանում գործի քննության սահմաններից՝ քննարկելով մի հարց, որը քննության առարկա չի դարձել ստորադաս դատարանում (ե՛ս Հայկ Գալստյանն ըեդդեմ «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն ն մյուսի թիվ ԵԱՔԴ/4345/02/5 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.05.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասում գործածվող «բողոքարկվող հարց» արտահայտությանը ն արձանագրել, որ վերաքննիչ բողոքում նշված հիմքը ն դրա կապակցությամբ ներկայացված հիմնավորումը պայմանավորում են «բողոքարկվող հարցի» բովանդակությունը: Հետնաբար «բողոքարկվող հարցի» վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշումը չի կարող մեկնաբանվել առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե վերաքննիչ բողոքն ինչ հիմքի (կամ հիմքերի) Ա հիմնավորումների սահմաններում է բերվել: Ընդ որում, յուրաքանչյուր գործով, ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից, վերաքննիչ բողոք բերած անձն է որոշում ինչպես վերաքննիչ բողոքի հիմքերը (նյութական ն (կամ) դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ), այնպես էլ դրանց հիմնավորումները` պայմանավորելով նան բողոքարկվող հարցի բովանդակությունը (տես, Ռուզաննա :ՏՖարմանյանն ընդդեմ Վարուժան Կարապետյանի թիվ ԵՄԴ/3698/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

Մեկ այ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը բացահայտել է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում» հասկացության բովանդակությունը՝ փաստելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետնյալ դրսնորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը: Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են տվյալ դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի, դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը կարող է արտահայտվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ն կանխորոշված է դատավարության կողմերի իրավունքների ն պլաարտականությունների ծավալով (րես Արմեն Եղիազարյանն ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի ն Մելսիդա Դավթյանների թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ եթե վերաքննիչ բողոքում բողոք բերած անձը նշում է այն մասին, որ դատարանը չի

10

կիրառել կամ սխալ է կիրառել ն (կամ) մեկնաբանել իրավունքի որնէ նորմ, ապա այս դեպքում ոչ թե հայտնում է գործի լուծման համար նշանակություն ունեցող որնէ հարցի կապակցությամբ դիրքորոշում, այլ շարադրում է նյութական կամ դատավարական իրավունքի այն նորմերի խախտումների մասին հիմնավորումները, որոնք իր համոզմամբ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական ակտ կայացնելիս: Այդ դեպքում Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա պետք է դարձնի բողոքում վկայակոչված իրավունքի նորմի ճիշտ կիրառման ն (կամ) մեկնաբանման հարցը՝ գնահատական տալով իրավունքի նորմը ստորադաս դատարանի կողմից ճիշտ մեկնաբանությամբ կամ գործի փաստերի նկատմամբ ճիշտ կիրառված լինելու հանգամանքին (տես ըստ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի դիմումի թիվ ՍեԴ/0319/04/20 սեանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.07.2023 թվականի որոշումը):

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ընկերության կողմից վճռաբեկ բողոքը ներկայացվել է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու հանգամանքով, որը խաթարել է արդարադատության բուն էությունը Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում նախ անդրադառնալ դատավարական իրավունքի այդ նորմի խախտման մասին վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներին: Այսպես՝

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտում թույլ տալն Ընկերությունը պատճառաբանել է ներքոշարադրյալ հիմնավորումներով՝

1. Վերաքննիչ դատարանը դուրս է եկել Գեղամ Սաֆարյանի վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից,

2. Գեղամ Սաֆարյանի վերաքննիչ բողոքում նշված փաստարկները ենթակա չէին քննության Վերաքննիչ դատարանում, քանի որ ծանուցված լինելով սույն գործի մասին՝ վերջինս Դատարանում գործի քննության ժամանակ այդ հարցերի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է անդրադառնալ վերաքննիչ վարույթում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակման առկայությանը, քանի որ այդ հարցի լուծումը կանխորոշում է վճռաբեկ բողոքի քննության ընթացքը նկատի ունենալով, որ Գեղամ Սաֆարյանի վերաքննիչ բողոքի հիմքերին ն հիմնավորումներին անդրադառնալու օրենսդրական արգելքի առկայությունը հաստատելու դեպքում բացակայում է վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալու մասին վճռաբեկ բողոքում նշված հիմնավորումներին անդրադառնալու անհրաժեշտությունը:

Դատարանի 2111.2023 թվականի վճռի դեմ Գեղամ Սաֆարյանը վերաքննիչ բողոք ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 57-րդ, 58-րդ, 60-րդ ն 66-րդ հոդվածների, 62-րդ հոդվածի 1-ին ու 6-րդ մասերի խախտման հիմքերով (բողոքում մեջբերվել են նան դատավարական իրավունքի այլ նորմեր, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ ն 200-րդ հոդվածները), որոնց առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով՝

- բողոքարկվող վճիոը օրինական, հիմեավորված ն պատճառաբանված չէ,

- հիմեավորված չէ պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա այլ գույք հայտնաբերված չլինելու վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

11

Արագածոտեի մարզային բաժնի (Ժալինի տարածքային բաժանմունքի 21.08.2020 թվականի որոշման ն 25.08.2020 թվականի գրության մեջ եշված հանգամանքը,

- Գեղամ Սաֆարյանի մոտ այլ գույքի անբավարարության փաստը հաստատված է համարվել այն փաստի անտեսմամբ, որ արգելանք է կիրառվել համատեղ սեփականության իրավունքով Գեղամ Սաֆարյանին պատկանող' ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող 2 միավոր անշարժ գույքի ն ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք (Թալին, Իրինդ, 14-րդ փողոց, թիվ Լ բնակելի տուն հասցեում գտեվող անշարժ գույքի վրա,

- Ընկերությունը չի ապացուցել Գեղամ Սաֆարյանի մոտ այլ գույքի անբավարարության փաստը,

- եշված փաստը Դատարանը հաստատված է համարել առանց գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու վրա հիմեված ներքին համոզման,

- Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտեի մարզային բաժնի Թալիեի փարածքային բաժանմունքի 21082020 թվականի որոշումը ն 25.08.2020 թվականի գրությունը Դատարանը չի գնահատել արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ' փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Շարադրվածի գնահատման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքում նշված հիմնավորումներով Գեղամ Սաֆարյանը Դատարանին վերագրել է գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի (Թալինի տարածքային բաժանմունքի 21.08.2020 թվականի որոշումը ն 25082020 թվականի գրությունը բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ չհետազոտելու ու չգնահատելու, դրանց բովանդակային հակասություններն անտեսելու, պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության փաստն Ընկերության կողմից ապացուցված չլինելու, ինչպես նան այդ փաստի հաստատման համար նշված ապացույցներն արժանահավատության ն իրենց համակցության մեջ՝ բավարարության տեսանկյունից գնահատված չլինելու մասին խախտումներ, որպիսիք բողոք բերած անձի համոզմամբ հանգեցրել են Դատարանի կողմից ոչ օրինական, չհիմնավորված ու չպատճառաբանված դատական ակտ կայացնելուն:

Հարկ է ընդգծել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ ն 200-րդ հոդվածները մեջբերելով հանդերձ՝ բողոքում նյութական իրավունքի այդ նորմերի խախտումների մասին հիմնավորումներ չեն նշվել:

Վերաքննիչ բողոքում վկայակոչված փաստարկներն ըստ էության վերաբերում են դատական ակտի հիմնավորվածությանը ն պատճառաբանվածությանը, որոնք արտացոլում են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման կապակցությամբ դատարանի դատողությունների ու դրանցից բխող եզրահանգումների հետ բողոք բերած անձի անհամաձայնությունը, այսինքն` իրենց բնույթով այնպիսին են, որ բողոք բերած անձը դրանք կարող էր վկայակոչել, առավել նս՝ դրանց վերաբերյալ որնէ դիրքորոշում հայտնել միայն դատական ակտի բովանդակությանը ծանոթանալուց հետո:

Այլ կերպ ասած՝ գործի լուման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցված լինելու կամ չլինելու, այդ փաստերի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած ապացույցների, վերջիններիս պահանջների Ա առարկությունների հիմնավոր լինելու կամ չլինելու, ինչպես նան իրավունքի կիրառման գործընթացի մասին Դատարանի եզրահանգումներն իրենց արտացոլումը գտել են վճռում, հետնաբար Գեղամ Սաֆարյանը Դատարանում գործի քննության ժամանակ չէր կարող դիրքորոշում հայտնել ապագայում կայացվելիք դատական ակտի բովանդակությունը կազմող այդ հարցերի մասին:

12

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գեղամ Սաֆարյանի կողմից վերաքննիչ բողոքում վկայակոչված փաստարկները չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը կարող է արտահայտվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից շարադրված նորմի խախտում թույլ տրված լինելու մասին բողոքում նշված փաստարկը հիմնավորված չէ:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի հիմքերի Ա հիմնավորումների սահմաններից դուրս գալու ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Դատարանի 2111.2023 թվականի վճռի դեմ Գեղամ Սաֆարյանը վերաքննիչ բողոք ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 57-րդ, 58-րդ, 60-րդ ն 66-րդ հոդվածների, 62-րդ հոդվածի 1-ին ու 6-րդ մասերի խախտման հիմքերով (նշված դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին հիմնավորումները նշվել են վերնում Ա վերստին չեն շարադրվում, իսկ վերաքննիչ բողոքում մեջբերված նյութական իրավունքի նորմերը չեն ուղեկցվում դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումներով):

Վերաքննիչ դատարանը 02.08.2024 թվականի որոշմամբ փաստել է, որ «(...) բողոքի հիմեական հիմքը ն դրա մասով հիմեավորումները հանգում են երան, որ Դատարանը Գեղամ Գարեգինի Սաֆարյանի մոտ, ով եղել է սույն գործով վեճի առարկա անշարժ գույքի բաժնային սեփականության մասնակից, այլ գույքի անբավարարության փաստը հաստատված է համարել, անտեսելով այն կարնոր հանգամանքը, որ արգելանք է կիրառվել Գեղամ Գարեգինի Սաֆարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզում գտեվող 2 միավոր անշարժ գույքի ն ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք (Թալին, Իրինդ, 14-րդ փողոց, թիվ 1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի վրա»:

Մինչդեռ հաջորդիվ Վերաքննիչ դատարանն արձանագրե

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ԱՐԱԴ2/0602/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել