ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՇԴ/0001/01/16 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՇԴ/0001/01/16 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ Հ ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ԵՇԴ /0001/01/16 ԵՇԴ/0001/01/16 Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան Դատավորներ՝ Կ. Մարդանյան Ա. Մնացականյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Ս. Ա ՎԵՏԻՍ յանի մասնակցությամբ դատավորներ` Հ. Ա սատրյանի ե. դ ԱՆԻԵԼ յանի Լ. Թ ադևոսյանի ա. պ ողոս ՅԱՆԻ Ս. Օ հա նյանի քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ պաշտպան` Լ. Բաղդասարյանի ամբաստանյալ ` Մ. Հ ՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 2018 թվականի մարտի 20- ին ք . Երևանում դռնբաց դատական նիստում , քննության առնելով Մարզպետունի Ադիբեկի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 2017 թվականի օգոստոսի 23- ի որոշման դեմ ամբաստանյալ Մ . Հովհաննիսյանի պաշտպան Լ . Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը .
1. 2015 թվականի օգոստոսի 10- ին ՀՀ քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11804015 քրեական գործը ։ 2015 թվականի օգոստոսի 12- ին Մարզպետունի Հովհաննիսյանը ձերբակալվել է ։ Նախաքննության մարմնի ` 2015 թվականի օգոստոսի 15- ի որոշմամբ Մ . Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ , և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով ։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 15- ի որոշմամբ Մ . Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ։ Նույն դատարանի ` 2015 թվականի հոկտեմբերի 6- ի որոշմամբ մեղադրյալ Մ . Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 1 ամսով , իսկ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի ։ 2015 թվականի դեկտեմբերի 30- ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ( այսուհետ ` նաև Առաջին ատյանի դատարան ) ։
2. Առաջին ատյանի դատարանի ` 2017 թվականի մայիսի 29- ի դատավճռով Մ . Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով և դատապարտվել ազատազրկման ` 3 տարի 6 ամիս ժամկետով ։ ՀՀ քրեական օրենսգրքի 69- րդ հոդվածի կիրառմամբ ` ամբաստանյալ Մ . Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 տարի 4 ամիս 4 օր ժամկետով , որը նույն օրենսգրքի 70- րդ հոդվածի կարգով պայմանականորեն չի կիրառվել , և սահմանվել է փորձաշրջան ` 3 տարի ժամկետով ։ Վճռվել է նաև Մ . Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը ։
3. Մեղադրող Ա . Մարգարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը `
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ ` նաև Վերաքննիչ դատարան ) 2017 թվականի օգոստոսի 23- ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու , Առաջին ատյանի դատարանի ` 2017 թվականի մայիսի 29- ի դատավճիռը ` ՀՀ քրեական օրենսգրքի 70- րդ հոդվածի կիրառման մասով բեկանելու վերաբերյալ ։ Ամբաստանյալ Մ . Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը ` 3 տարի 4 ամիս 4 օր ժամկետով ազատազրկումը , թողնվել է կրելու ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Մ . Հովհաննիսյանի պաշտպան Լ . Բաղդասարյանը ։ 2017 թվականի դեկտեմբերի 26- ին Վճռաբեկ դատարան է ստացվել ամբաստանյալ Մ . Հովհաննիսյանի պաշտպան Լ . Բաղդասարյանի դիմումն այն մասին , որ նույն թվականի դեկտեմբերի 11- ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում տեղակայված զորամասի մարտական դիրքերում մարմնի բազմակի շրջաններն ընդգրկող հրազենային վնասվածքներից մահացել է ամբաստանյալ Մ . Հովհաննիսյանի որդին ` պարտադիր ժամկետային զինծառայող , շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը ։ Վճռաբեկ դատարանի ` 2018 թվականի փետրվարի 22- ի որոշմամբ պաշտպան Լ . Բաղդասարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ ։ Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը .
5. Մ . Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար , որ «(...) նա 2015 թվականի օգոստոսի 10- ին ` ժամը 20 ։ 30- ի սահմաններում , Երևան քաղաքի Չեխովի 38- րդ շենքի բակում , իր և իր ընտանիքի վերաբերյալ տեղեկություններ ունենալու հանգամանքը պարզելու հարցի շուրջ վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչ Ռաֆայել Ասոևի հետ , որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին , այնուհետև չպարզված ծակող - կտրող գործիքով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ռ . Ասոևի որովայնի շրջանին և վերջինիս առողջությանը ` ձախ քունքային , ձախ բազկի շրջանների արյունազեղումների , ձախ արմնկահոդի շրջանի քերծվածքի , որովայնի շրջանի ծակած - կտրած թափանցող վերքի , հաստ աղու էպիպլոիկայի վնասումով , հեմատոմայի առաջացումով պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (...)» ( տե՛ս քրեական գործ , հատոր 2- րդ , թերթեր 141-149) ։
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է . « (...) Հաշվի առնելով (...) այն հանգամանքները , որ Մ . Հովհաննիսյանը նախկինում դատված չի եղել , վատառողջ է , նրա մոտ ախտորոշվել է « ՍԻՀ , սրտամկանի սուր ինֆարկտ ՁՓ ստորին պատին , սուր սրտային անբավարարություն , զարկերակային հիպերտենզիա , շաքարային դիաբետ՝ տիպ 2, ինսուլինի պահանջ », երրորդ խմբի հաշմանդամ է , բնութագրվում է դրական , դատական քննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար , 12.08.2015 թվականից մինչև <SPAN style="FONT-FAMILY: 'GHEA Grapalat'; mso-ansi-language:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ԵՇԴ/0001/01/16
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
