Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Թադևոսյան — ԱՎԴ/10588/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Թադևոսյան — ԱՎԴ/10588/02/22

Վճռաբեկ դատարանԱՎԴ/10588/02/2229 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Վարդգես (Թադնոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Վիրուս Նետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Վարդգես (Թադնոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Վարդգես (Թադնոսյանից բռնագանձել 55.300 ՀՀ դրամ, որից 5.300 ՀՀ դրամը՝ որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, իսկ 35.000 Հ

Ամբողջ Տեքստ

«ՇԱՏՆ Է:4

Ա «վի.

ԱԱՀ ԱՏՀԱԱԿԱԱԱ՝Կ ե

/2/1775 ԵՏ:

ԱՏԿ

Սար.»

ՆԱՅԵ: ջր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/10588/02/22 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/10588/02/22

Նախագահող դատավոր Գ. Խաչատրյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վարդգես (Թադնոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Վիրուս Նետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Վարդգես (Թադնոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Վարդգես (Թադնոսյանից բռնագանձել 55.300 ՀՀ դրամ, որից 5.300 ՀՀ դրամը՝ որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, իսկ 35.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տույժի գումար: Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.04.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.09.2023 թվականի որոշմամբ Վարդգես (Թադնոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 20.04.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես (Թադնոսյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեեցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-95-րդ, 122-րդ, 125-րդ, 179-րդ, 296-րդ, 298-րդ, 299-րդ, 365-րդ ու 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը չի ստացել սույն գործով ներկայացված հայցադիմումը: Բացի այդ, Դատարանի 21.12.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու նե պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը իրեն ուղարկվել է միայն 23.03.2023 թվականին, որը իր կողմից ստացվել է 27.03.2023 թվականին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ ամսաթվից մեկ ամիս չանցած՝ 20.04.2023 թվականին, Դատարանը սույն գործով վճիռ է կայացրել, ինչի արդյունքում էականորեն սահմանափակվել է պատասխանողի՝ մեկամսյա ժամկետում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքներն իրացնելու հնարավորությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ ինքը զրկվել է իր դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից ն հայցվորի համեմատ հայտնվել է էականորեն նվազ բարենպաստ իրավիճակում, ինչի արդյունքում խախտվել են իր՝ դատարանի մատչելիության ն հետնաբար արդար դատաքննության ու դատական պաշտպանության իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2023 թվականի որոշումը Ա գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3 Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել|է լԴատարան ընդդեմ Վարդգես Թադնոսյանի՝ 55.300 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով, որից 5.300 ՀՀ դրամը՝ որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը՝ որպես

3

պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, իսկ 35.000 ՀՀ դրամը որպես պայմանագրով նախատեսված տույժի գումար (գ.թ. 2, 3).

2) Դատարանի 21.12.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ւ պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, նան որոշվել է կիրառել պարզեցված վարույթ Ա, դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել 20.04.2023 թվականին (գ.թ. 18).

3) վերը նշված որոշումը համապատասխան գրությամբ, որով պատասխանող Վարդգես (Թադնոսյանին գրավոր պարզաբանվել է Դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին, Վարդգես (Թադնոսյանի պատվիրված նամակով ուղարկելու նպատակով 23.03.2023 թվականին հանձնվել է փոստային ծառայությանը: Թիվ ձԼՕ108690346Ճի1 հանձնման ծանուցագրի համաձայն Դատարանի 21.12.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը, հայցադիմումը ն կից փաստաթղթերը Վարդգես (Թադնոսյանն ստացել է 27.03.2023 թվականին (գ.թ. 22-24).

4) Դատարանի հայցն ամբողջությամբ բավարարելու մասին 20.04.2023 թվականի ամսաթվով վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարկվել է

21. 04. 2023 թվականին (հիմք՝ «ո .ՇՕԱՐէ.Ճո» կայքը).

5) Վարդգես (Թադնոսյանը Դատարանի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքով վիճարկել է այն հանգամանքը, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածը, 777-րդ հոդվածի 1-ին կետը, 780-րդ հոդվածի 1-ին կետը ն 438-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ, 8-րդ հոդվածներն ու 9-րդ հոդվածի 1-ին մասը (հատոր 1-ին, գ.թ. 39-44):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտման առերնութ առկայությամբ, որը հերքվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը" արդյո՛ք վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը կարող է բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում' վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

4

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայեն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային 0պայմանագրեին համապատասխան, ունի իր իրավունքների ն ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ նե անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք:

Չնայած նրան, որ դատաքննության հավասարության ն մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Եվրոպական դատարանի կողմից՝ 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձնավորվել է նախադեպ, համաձայն որի՝ լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը ն մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության ն հավասարության սկզբունքներ, հետնողականորեն իր վճիռներում բացահայտել է նան այդ սկզբունքների բովանդակությունը, ըստ որի՝ «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ՝ ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս, Դոմբո Բեհիրե ընդդեմ Նիդեռլանդների գործով ՄԻԵԴ-ի 17.10.1993 թվականի վճիռը, Տ 30-35):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Հ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ո) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը

5

բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ (տե՛ս, Ամատունի Վիրաբյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարի թիվ ԵԴ/28124/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29. 06. 2022 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանն իր որոշումներում նս արձանագրել է, որ դատական պաշտպանության ն արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատճելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ՝ գործն անկախ ն անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների մրցակցութան ն հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը (ւրե'ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 17.11.2020 թվականի թիվ ՍԴՈՌ-1599 որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նան այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից։ Ուստի նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում

Վերոգրյալի ամփոփմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բացառությունները, ապա ընդհանուր կանոնի համաձայն վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով ն հիմնավորումներով ն չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թուլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տես «ԱԿԲԱ ԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն ըեդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի թիվ ՇԴ/5144/02/9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն

6

անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի համար նս պարտականություն է սահմանել բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի Ա հիմնավորումների սահմաններում: Ընդ որում օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի դեպքում նախատեսել է, որ անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան այն հիմքերով, որոնցով նա չի բողոքարկել նշված դատական ակտը Վերաքննիչ դատարանում:

Գրիշա Գալստյանն ընդդեմ Մանվել Զոհրաբյանի գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված իրավադրույթների կիրառման հարցին, արձանագրել է, որ վճռաբեկության կարգով բողոքարկված վերաքննիչ դատարանի դատական ակտերը Վճռաբեկ դատարանը վերանայում է վճռաբեկ բողոքի սահմաններում, հետնաբար անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան այն հիմքերով, որոնցով նա չի բողոքարկել վերաքննիչ դատարան (տե՛ս Գրիշա Գալստյանն ընդդեմ Մանվել Զոհրաբյանի թիվ ԵՄԴ/0090/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Վարդգես (Թադնոսյանից բռնագանձել 55.300 ՀՀ դրամ, որից 5.300 ՀՀ դրամը՝ որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար, 15.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, իսկ 35.000 ՀՀ դրամը՝ որպես պայմանագրով նախատեսված տույժի գումար:

Դատարանի 20.04.2023 թվականի վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը՝ հայցվորի փաստարկները համարելով Դատարանի պատճառաբանություն ն Վարդգես Հակոբի (Թադնոսյանից հօգուտ «Վիրուս Նետ» ՍՊԸ-ի բռնագանձել 55.300 (հիսունհինգ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, որից 5.300 ՀՀ դրամը՝ որպես ծառայությունների մատուցման գումար, 15.000 ՀՀ դրամը՝ տուգանք, 35.000 ՀՀ դրամը՝ տույժի գումար:

Սույն գործում առկա՝ Վարդգես (Թադնոսյան կողմից բերված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից հետնում է, որ վերջինս Դատարանի 20.04.2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել այն հիմքով, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածը, 777-րդ հոդվածի 1-ին մասը, 780-րդ հոդվածի 1-ին մասը ն 438-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ, 8-րդ հոդվածներն ու 9-րդ հոդվածի 1-ին մասը (հատոր 1-ին, գ.թ. 39-44):

7

Վերաքննիչ դատարանը 28.09.2023 թվականի որոշմամբ մերժել լէ ՝Վարդգես Թադնոսյանի վերաքննիչ բողոքը, ն Դատարանի 20.04.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(..յբողոք ներկայացրած անձը, ստանալով Դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն պարզեցված վարույթ կիրառելու մասին» 2112.2022 թվականի որոշումը, որին ուղեկցվող կից գրությամբ, ի թիվս այլ դատավարական գործողությունների, տեղեկացվել է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի Լին մասով ամրագրված" միջեորդություններ կամ այլ ապացույցներ ներկայացնելու ժամկետների մասինե, մինչդեռ որոշումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում որնէ դիրքորոշում կամ առարկություն չի հայտնել սույն գործով, այդ թվում վերաքենիչ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ, ինչպես նան վերաքննիչ բողոքում չի ներկայացրել հիմեավորումեեր Դատարանում դիրքորոշում ներկայացնելու իրավունքից զրկված լինելու վերաբերյալ:

(-.) Վերաքննիչ դատարանն ընդգծում է նան, որ այն դեպքերում, երբ անձե իր դատավարական պարտականությունը չի կատարում առաջին ատյանի դատարանում գործի քնեության ժամանակ իր դատավարական իրավունքներից չի օգտվում իր իսկ հայեցողությամբ, չպետք է եման պարտականությունը չիրականացնելու հերնանքը վկայակոչի որպես իր իրավունքի խախտում, ինչը հանգեցնում է բողոքարկման իրավունքի անբարեխիղճ իրականացման»:

Բողոք բերած անձը վիճարկել է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 21.12.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ե պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը պատասխանողին ուղարկվել է միայն 23.03.2023 թվականին, որը վերջինիս կողմից ստացվել է 27.03.2023 թվականին, իսկ մեկ ամիս չանցած՝ 20.04.2023 թվականին, Դատարանը վճիռ է կայացրել, ինչի արդյունքում էականորեն սահմանափակվել է պատասխանողի՝ մեկամսյա ժամկետում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքներն իրացնելու հնարավորությունը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունն ընդդեմ Վարդգես (Թադնոսյանի՝ 55.300 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով հայցադիմում է ներկայացրել Դատարան: Դատարանը, 21.12.2022 թվականին որոշում կայացնելով գործով ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու, գործով պարզեցված վարույթ կիրառելու ե դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում 20.04.2023 թվականին հրապարակելու մասին, այն Դատարանի աշխատակազմի միջոցով համապատասխան գրությամբ, որով պատասխանող Վարդգես (Թադնոսյանին գրավոր պարզաբանվել է Դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին, պատվիրված նամակով պատասխանող Վարդգես (Թադնոսյանին հայցադիմումում նշված հասցեով ուղարկելու նպատակով 23.03.2023 թվականին հանձնել է փոստային ծառայությանը: Թիվ ձԼՕ108690346Ճի// հանձնման ծանուցագրի համաձայն՝ Դատարանի 21.12.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումը, հայցադիմումը ն կից փաստաթղթերը Վարդգես (Թադնոսյանն ստացել է 27.03.2023 թվականին: Դատարանի 20.04.2023 թվականի ամսաթվով վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարկվել է 21.04.2023 թվականին:

8

Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով վճռաբեկ բողոքի միակ փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից վկայակոչված հիմքը` Դատարանի 21.12.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն պարզեցված վարույթ կիրառելու մասին» որոշումն ուշացումով ստանալու հետնանքով դիրքորոշում ներկայացնելու իրավունքից զրկված լինելու վերաբերյալ, չի ներկայացվել վերաքննիչ բողոքում, նե հետնաբար Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նշված փաստարկին:

Վերոնշյալ հիմնավորմամբ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի այս փաստարկը չի կարող քննության առարկա դառնալ Վճռաբեկ դատարանում:

Ամփոփելով վերոգրյալ՝ իրավական ն փաստական վերլուծությունները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետնաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու Ա ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը սուն որոշման պատճառաբանություններով:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծ ախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ բողոք բերած անձը վճարել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ Վճռաբեկ դատարան պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ պետք է լուծված համարել նան այդ հարցը:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

9

ՈՐՈՇԵՑ

1.Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԱՎԴ/10588/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել