Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մանուկյան — ՎԴ/0519/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Մանուկյան — ՎԴ/0519/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/0519/05/2228 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ոստիկանություն ն ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.10.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Սիմոն Մանուկյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձ՝ Ոստիկանություն Ծառայության 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու ն արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման

Ամբողջ Տեքստ

2 Տան ն

ԱՏՆ

ՎԱՏ ԱԻ

ՀՑ ՅՈՂԲՆ ՏԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0519/05/22

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0519/05/22

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

Դատավորներ՝ Հ. Այվազյան

Ա. Բաբայան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի հունիսի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ոստիկանություն ն ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.10.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Սիմոն Մանուկյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձ՝ Ոստիկանություն Ծառայության 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու ն արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Սիմոն Մանուկյանը պահանջել է ճանաչել Ծառայության 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու ն արգելանք դնելու մասին» որոշման՝

2

կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 30.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դատարանի 30.06.2022 թվականի լրացուցիչ վճռով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Սիմոն Մանուկյանի բռնագանձվել է 5.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցում:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.10.2023 թվականի որոշմամբ Ծառայության ն Ոստիկանության վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ Սիմոն Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 29.07.2023 թվականի լրացուցիչ վճիռը բեկանվել ն փոփոխվել է հետնյալ կերպ. Ծառայությունից հօգուտ Սիմոն Մանուկյանի բռնագանձվել է 25.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի փոխհատուցում: Սիմոն Մանուկյանի վերաքննիչ բողոքը մնացած մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ոստիկանությունը (ներկայացուցիչ՝ Հրայր Կյուրեղյան) ն. Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Նաթելլա Տոնոյան):

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

2. Ծառայության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի Լին մասի Լին կետը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 3111-ին հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հարկադիր կատարողը չի կրում կատարման ներկայացված վարչական ակտի մասին ակտն ընդունած վարչական մարմնի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան ակտի հասցեատիրոջն իրազեկելու փաստի պարզման պարտականություն, քանի որ հարկադիր կատարողը չունի որնէ լիազորություն ստուգելու վարչական մարմնի կողմից ներկայացված անձի պատշաճ ծանուցմանը վերաբերող տվյալների հավաստիությունն ու արժանահավատությունը: Ըստ այդմ վարչական մարմնի տրամադրած տեղեկատվությունն ընդունվում է որպես բավարար հիմք օրենքով նախատեսված ընթացք տալու համար:

Վերաքննիչ վարչական դատարանը պատշաճ չի ուսումնասիրել ներկայացված նյութերը, արդյունքում իրավախախտում կատարած անձին անհիմն ազատել է իրավախախտման համար տուգանքի վճարման պարտականությունից:

3

Միննույն ժամանակ թիվ ՎԴ/0775/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն կամ գործն ուղարկել նոր քննության:

2... Ոստիկանության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ ն 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով

Վերաքննիչ դատարանը սխալ է հետազոտել ն գնահատել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրությամբ նախատեսված է, թե ինչ պետք է պարունակի որոշումը ն առկա չէ պահանջ առ այն, որպեսզի հասցեատիրոջ կողմից որոշումը ստանալուց հրաժարվելու մասին նշումը որոշումը հանձնողի կողմից կատարվի որոշման մեջ, իսկ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ կարող են նշվել նան գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ն տվյալ դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ կատարված գրառումը (հասցեատիրոջ կողմից որոշումը ստանալուց հրաժարվելու մասին) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի իմաստով կարող է հիմք հանդիսանալ որոշումն անձամբ հանձնված լինելու մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 Ոստիկանության տեսուչի կողմից 27.09.2021 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Սիմոն Մանուկյանը Լոռու մարզ, Ալավերդի, Բաղրամյան փողոցում տ/մ-ը վարել է անվտանգության գոտիով չամրակապված վիճակում: Նշված արձանագրության մեջ կատարվել է գրառում. «Վարորդը հրաժարվեց բացատրությունից, ստորագրելուց ն որոշումը ստանալուց» (հատոր ՛-ին, գ. թ. 40).

2) Ոստիկանության կողմից 27.09.2021 թվականին կազմվել է թիվ ԱՖ 674974 որոշումը, որով Սիմոն Մանուկյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի կիրառմամբ ենթարկվել է վարչական տուգանքի՝ 10.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ. թ. 40).

3) Ոստիկանության կողմից 12.12.2021 թվականին Ծառայությանն ուղղվել է «Դրամական պահանջի հարկադիր կատարման վերաբերյալ» թիվ 11117995 գրությունը, որի համաձայն՝ պարտավոր անձ Սիմոն Մանուկյանի անվամբ կայացված 27.09.2021 թվականի թիվ ԱՖ

4

674974 վարչական ակտն անբողոքարկելի է դարձել 11.11.2021 թվականին (հատոր 1-ին, գթ. 39).

4) ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի ՃՈ օգտին բռնագանձումների բաժանմունքի ավագ հարկադիր կատարողի 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու ն արգելանք դնելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 08422710 կատարողական վարույթը, որով որոշվել է Սիմոն Մանուկյանից հօգուտ պետ. բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ, ինչպես նան որպես կատարողական գործողությունների կատարման ծախս 5.000 ՀՀ դրամ, 15.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել Սիմոն Մանուկյանին պատկանող գույքի ն դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 10):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առնվազն մեկ այլ, մասնավորապես՝ թիվ ՎԴ/0775/05/22 վարչական գործով ՀՀ վերաքնիչ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ: Միննույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածների խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էություն, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված' Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՛ք ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար ձնաթղթի վրա կազմված վարչական իրավախախպման վերաբերյալ արձանագրությունը, որի մեջ առկա է նույն ձեաթղթի վրա եույե օրը կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը հանձնողի նշումն առ այե, որ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց, կարող է հիմք հանդիսանալ այդ որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1ին կետի իմաստով հասցեատիրոջը հանձեված համարելու ն ըստ այդմ' դրամական պահանջը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու համար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը: Նույն հոդվածի 7-րդ կետի

5

համաձայն` հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է Ա կատարողական մակագրության թերթը, ինչպես նան «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը (..):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311-ին հոդվածի համաձայն՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող (.) փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման նույն օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նան ուժի մեջ մտնելը ն անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները ն կատարման վերաբերյալ գրություն (...):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկով եզրահանգել է, որ վարչական ակտերի հարկադիր կատարման վարույթի մեկնարկի, այսինքն՝ վարչական ակտի հարկադիր կատարման իրավահարաբերության ծագման ն ըստ այդմ՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման համար անհրաժեշտ է Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ն նույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված գրության ու դրան կից ապացույցների առկայությունը: Այսինքն՝ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով Ծառայությունն իրավասու է հարուցել կատարողական վարույթ, իսկ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը ծագում է հետնյալ փաստական հիմքերի համակցությամբ.

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայություն է ներկայացվել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող կատարման վերաբերյալ գրություն,

6

- վերը նշված գրություն, ներկայացվել է Ծառայություն վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել են այդ ակտի մասին Օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նան ուժի մեջ մտնելը ն անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Վերը նշված պահանջներից որնէ մեկի պահպանված չլինելու դեպքում հարկադիր կատարողը պետք է իրացնի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311-ին հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունը: Այսինքն՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը կարող է ծագել միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-ին հոդվածով նշված վերադարձի հիմքերի բացակայության դեպքում:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու Ա ըստ այդմ՝ ուժի մեջ մտնելու ն անբողոքարկելի դարձած լինելու փաստերը հավաստող անհրաժեշտ ապացույցների շրջանակին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Վերջինիս 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ (տես, Սուրեն Հայրապետյանն ըեդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5468/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2024 թվականի որոշումը):

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու հատուկ կանոններ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով:

7

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք)` իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ 283-րդ հոդվածի համաձայն՝ որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նան տուժողին՝ նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝

1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, ն առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին (..):

Վերոգրյալ իրավակարգավորումից հետնում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը օրենսդիրը համարել է անձամբ հանձնված, ի թիվս այլնի, նան այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, ն առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին:

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որոշումն անձամբ հանձնված լինելու, այսինքն՝ վարչական ակտի մասին դրա հասցեատիրոջ իրազեկման փաստը հաստատող պատշաճ ապացույց է ինչպես հասցեատիրոջ ստորագրությամբ փաստաթուղթը, որով հավաստվում է տվյալ որոշումը հասցեատիրոջն անձամբ հանձնելու փաստը, այնպես էլ այն փաստաթուղթը, որի վրա առկա է հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի մեջ առկա է վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց, կարող է հիմք հանդիսանալ այդ որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի իմաստով հասցեատիրոջը հանձնված լինելու փաստը հաստատված համարելու Ա ըստ այդմ՝ դրամական պահանջը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը բովանդակում է վարչական ակտերի անբողոքարկելի դառնալու պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ:

Այսպես. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտն անբողոքարկելիության հատկանիշ ձեռք է բերում այն պահից, երբ վարչական ակտի հասցեատիրոջ համար սպառվում են վարչական ն դատական ընթացակարգերով տվյալ վարչական ակտը բողոքարկելու կամ վիճարկելու համար օրենքով սահմանված ժամկետները: Հաշվի առնելով, որ այդ ժամկետների հոսքի համար ելակետ է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` վարչական իրավախախտման

8

վերաբերյալ որոշումն անբողոքարկելի է դառնում այդ ակտի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի ավարտին հաջորդող օրը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ «օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված եղանակներից որնէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստող վերոհիշյալ ապացույցներից որնէ մեկի (կամ համակցության) առկայությունն անհրաժեշտ պայման է հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատված համարելու համար: Իսկ այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը հավաստվում է վարչական ակտի անբողոքարկելի դառնալու համար անհրաժեշտ՝ որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի սպառված լինելու փաստի ուժով: Սահմանված կարգով վարչական ակտի մասին կողմին չիրազեկելու, հետնապես այդ ակտի ուժի մեջ չմտնելու ն անբողոքարկելի չդառնալու պարագայում հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերություն չի կարող ծագել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ կատարողական վարույթ հարուցելու փուլում հարկադիր կատարողի գործողությունների շրջանակը սահմանափակվում է այն փաստաթղթերի, ապացույցների ստուգմամբ, որոնք վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան: Լրացուցիչ փաստաթղթեր, ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ հարկադիր կատարողն օժտված չէ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգին արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին ն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (տե՛ս, Հայկ Ալումյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս հայցատեսակով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության

9

բացակայությունը ճանաչելու պահանջի քննության շրջանակներում դատարանի խնդիրն է պարզել. արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-ին հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունն իրացնելու հիմքերի բացակայության պայմաններում, այլ կերպ՝ արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս հարկադիր կատարողն իր տրամադրության տակ ունեցել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը, բավարար ապացույցներ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու ն անբողոքարկելի դարձած լինելու վերաբերյալ, ինչպես նան սահմանված ժամկետում ներկայացված ն պահանջներին համապատասխանող՝ վարչական ակտը կայացրած վարչական մարմնի կատարման վերաբերյալ գրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, եթե առկա է հետնյալ իրավիճակներից որնէ մեկը.

- Ծառայությանը չի ներկայացվել հարկադիր կատարման ենթակա որոշումը,

- Ծառայությանը չեն ներկայացվել որոշման մասին իրազեկելու ն ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստի վերաբերյալ ապացույց (ապացույցներ),

- որոշման մասին իրազեկման փաստի վերաբերյալ ներկայացված ապացույցներն ամբողջական կամ բավարար չեն վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատված համարելու համար

- ուժի մեջ մտած որոշումը դեռնս անբողոքարկելի չի դարձել, այն է՝ չի ավարտվել տվյալ որոշումը վարչական ն դատական կարգով բողոքարկելու ժամկետը,

- դրամական պահանջները ներկայացվել են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ,

Հ Ծառայութանը ներկայացված կատարման վերաբերյալ գրություն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջի վարչադատավարական կարգով քննությունը պետք է նպատակաուղղված լինի կատարողական վարույթի հարուցման փուլում հարկադիր կատարողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրացման իրավաչափությունը ստուգելուն. այն է՝ առկա են եղել հարկադիր կատարողի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311-ին հոդվածով սահմանված` Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու, թե՞ կատարողական վարույթ հարուցելու լիազորության իրացման անհրաժեշտ հիմքեր (տես, Սուրեն Հայրապետյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5468/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2024 թվականի որոշումը):

10

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման Աե գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, ն որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու նե գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության Ա. բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյոււղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է նան, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում՝ գրավոր ապացույցների հետազոտման նե գնահատման միջոցով, նե անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը: բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (ե՛ս, Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի

11

թիվ ՎԴ/3786/05//9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 0109.2023 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը պարզելու համար դատարանը պետք է գրավոր ապացույցների հետազոտումն ու գնահատումն իրականացնի ոչ միայն առանձին-առանձին՝ դրանցից յուրաքանչյուրը դիտարկելով իբրն ինքնուրույն ապացույց, այլե այդ ապացույցներից յուրաքանչյուրի հետազոտման ու գնահատման արդյունքում ձնավորված ներքին համոզմունքն ամբողջացնի գործում եղած բոլոր ապացույցների հետ համադրված վերլուծություն կատարելու

ն. գնահատելու միջոցով (տե՛ս, Արնիկ Ֆրաեգուլյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4532/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.03.2024 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար ձնաթղթի վրա կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի մեջ առկա է նուն ձնաթղթի վրա կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց, այդ որոշումն ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ բավարար ապացույց է հանդիսանում, ուստի, անբողոքարկելի դարձած լինելու պարագայում, կարող է հիմք հանդիսանալ նան դրամական պահանջը «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Սիմոն Մանուկյանը պահանջել է ճանաչել Ծառայության 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու ն արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

Դատարանը 30.06.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ գտնելով, որ «(..) որոշումը համարվում է անձամբ հանեձեված նան այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց ն առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին: Դատարանի գնահատմամբ որոշումը ստանալուց հրաժարվելու մասին նշումը որոշումը հանձնողի կողմից պետք է կատարվի որոշման մեջ, որպիսի պարագայում միայն որոշումը կհամարվի անձամբ հանձեված: Ինչ վերաբերում է արձանագրության «Վարչական իրավախախտում կատարած անձի բացափրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում կատարված գրառմանը. «Վարորդը հրաժարվեց բացատրությունից, ստորագրելուց ն որոշումը ստանալուց», դատարանը փաստում է, որ եշյալ հատվածում առկա գրառումը վերաբերում է Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությանը, դիտողությանը, ստորագրությանը, ն դրանում կատարված գրառումը չի կարող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի իմաստով չի կարող հիմք հանդիսանալ որոշումն անձամբ հանեձեված լինելու մասին:

12

(-.) Տվյալ դեպքում պատասխանող վարչական մարմեի կողմից դատարան ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի ՃՈ օգտին բռնագանձումների բաժանմունքի ավագ հարկադիր կատարողի կողմից 14.12.2021թ. «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու ն արգելանք դնելու մասին» որոշումը կայացվել է Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստացված 26.07.2021թ. թիվ 11117995 գրության հիման վրա: Իսկ գրությանը կից ներկայացված փաստաթղթերի ուսումեասիրությունից պարզ է դառեում, որ դրանք չեն համապատասխանում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին, հետնաբար հարկադիր կատարողը պարտավոր էր ներկայացված փաստաթղթերը վերադարձնել համապատասխան վարչական մարմին: (..) Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 27.09.2021թ. կայացված թիվ ԱՖ 674974 որոշումը չէր կարող գնահատվել որպես ուժի մեջ մտած, հերնաբար անբողոքարկելի դարձած վարչական ակտ, ուստի դատարանը եզրակացնում է, որ հայցվորի ն սույն գործով պատասխահողի միջն չէր կարող առաջանալ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերություն:

Ավելին, դատարանն արձանագրում է, որ թեն հարկադիր կատարման գրությամբ եշված է եղել վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարինե, ամիսը ն ամսաթիվը, այնուամենայնիվ եթե նույնիսկ որպես որոշումե ուժի մեջ մտնելու հիմք ընդունվի արձանագրության մեջ առկա հանձեողի գրառումը այն սրտանալուց հրաժարվելու մասին, ապա դատարանը փաստում է, որ գրությամբ եշված օրը" 1111202յթ. «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ժամկետը դեռես լրացած չէր, հետնաբար վարչական ակտը անբողոքարկելի դեռնս չէր դարձել»:

Վերաքննիչ դատարանը 2610.2023 թվականի որոշմամբ 6՝Ծառայութան ն Ոստիկանության վերաքննիչ բողոքները մերժել է, ն Դատարանի վճիռը թողել է անփոփոխ հետնյալ պատճառաբանությամբ. «(..) Քենարկվող դեպքում, փաստորեն, Ծառայությունը, ինչպես նան երրորդ անձը գտել են, որ կատարման ներկայացված վարչական ակտը համարվում է հասցեատիրոջն անձամբ հանձեված' հաշվի առնելով այդ վարչական ակտի ընդունմանը նախորդող գործընթացում կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում կատարված գրառումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է բացատրություններ տալուց, ստորագրելուց ն որոշումը ստանալուց: Ըստ այդմ, Ծառայությունը հարուցել է դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ' գտնելով, որ կատարման ներկայացված վարչական ակտի մասին հասցեատիրոջ իրազեկումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հերտնապես համապատասխան ժամկետն աեցնելուց հեւրո ակտը դարձել է անբողոքարկելի:

(-) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կատարման ներկայացված վարչական ակտի մասին հասցեատիրոջ իրազեկումը չի կատարվել ՀՀ օրենսդրությամբ, մասնավոր դեպքում, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով, քանի որ եշված իրավադրույթով ամրագրված կանոնակարգումից ամեննին չի

13

հետնում, որ վարչական վարույթով գործի քննության արդյունքում ընդունված վարչական ակտը, որի ընդունմամբ, փաստորեն, եզրափակվում է վարչական վարույթը, կարող է համարվել անձամբ հասցեատիրոջը հանձնված, եթե այդ վարչական ակտն առձեռն ստանալուց հասցեատիրոջ հրաժարվելու մասին ակտը հանձնողի գրառումը կատարվել է վարչական վարույթի եյութ համարվող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում' հաշվի առնելով որ որոշումը հասցեատիրոջն առձեռն հանձնելու գործողությունն իրականացվում է վարչական վարույթն ակտի ընդունմամբ ավարտվելուց հետո:

Միաժամանակ Վերաքենիչ դատարանը եկատում է, որ (.) վարչական ակտե անբողոքարկելի է դառնում ակտի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամիս անց, եթե այն վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվում:

Ըսփ այդմ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի որակում Ծառայության դիրքորոշումն առ այն, որ քննարկվող իրադրությունում հարկադիր կատարման ներկայացված վարչական ակտի աեբողոքարկելի դառնալու ժամանակային տիրույթը եզրագծվում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետով:

(.) քննարկվող դեպքում հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտն ընդունած վարչական մարմեի կողմից հարկադիր կատարողին ուղարկված դիմումը (գրությունը) ն դրան կցված փաստաթղթերը չեն համապատասխանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին, հետնապես հարկադիր կատարողը պարտավոր էր ներկայացված փաստաթղթերը վերադարձնել, որպիսի պայմաններում, (..) հարուցելով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ Ծառայությունը դրսնորել է ոչ իրավաչափ վարքագիծ»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը ն Վերաքենիչ դատարանի դիրքորոշումեերի հիմեավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ոստիկանության տեսուչի կողմից 27.09.2021 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Սիմոն Մանուկյանը Լոռու մարզ, Ալավերդի, Բաղրամյան փողոցում տ/մ-ը վարել է անվտանգության գոտիով չամրակապված վիճակում: Նշված արձանագրության մեջ կատարվել է գրառում. «Վարորդը հրաժարվեց բացատրությունից, ստորագրելուց ն որոշումը ստանալուց»:

Ոստիկանության կողմից 27.09.2021 թվականին կազմվել է թիվ ԱՖ 674974 որոշումը, որով Սիմոն Մանուկյանը Օրենսգրքի 123.3-րդ հոդվածի կիրառմամբ ենթարկվել է վարչական տուգանքի՝ 10.000 ՀՀ դրամի չափով:

Ոստիկանության կողմից 12.12.2021 թվականին Ծառայությանն ուղղվել է «Դրամական պահանջի հարկադիր կատարման վերաբերյալ» թիվ 11117995 գրությունը, որի համաձայն՝ պարտավոր անձ Սիմոն Մանուկյանի անվամբ կայացված 27.09.2021 թվականի թիվ ԱՖ 674974 վարչական ակտն անբողոքարկելի է դարձել 11.11.2021 թվականին:

ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի ՃՈ օգտին բռնագանձումների բաժանմունքի ավագ հարկադիր կատարողի 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու ն արգելանք դնելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 08422710 կատարողական

14

վարույթը, որով որոշվել է Սիմոն Մանուկյանից հօգուտ պետ. բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ, ինչպես նան որպես կատարողական գործողությունների կատարման ծախս 5.000 ՀՀ դրամ, 15.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել Սիմոն Մանուկյանին պատկանող գույքի ն դրամական միջոցների վրա:

Տվյալ դեպքում Ոստիկանության 27.09.2021 թվականի թիվ ԱՖ 674974 որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի իմաստով հասցեատիրոջն անձամբ հանձնված լինելու փաստը ստորադաս դատարանները հաստատված չեն համարել` պատճառաբանելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը ստանալուց հրաժարվելու մա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/0519/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել