ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. I. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Օրենքի 6 հոդվածում. առաջին մասից հանել «բացառիկ» բառը. առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ առանձին հարկատեսակի մասին օրենքով սահմանված դեպքում կարող է սահմանել առանձին հարկերի, հաստատագրված վճարումների դրույքաչափերն ու չափերը և դրանց վճարման կարգը, ինչպես նաև հարկային արտոնություններ` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար». այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը համարել համապատասխանաբար երրորդ և չորրորդ մասեր:
2. Օրենքի 16 հոդվածի երկրորդ մասում «հարկային պարտավորությունը տարածվում է նրա (սեփականատիրոջ) գույքի վրա» բառերը փոխարինել «հարկային պարտավորությունը տարածվում է նրա, իրավահաջորդի կամ սեփականատիրոջ գույքի վրա» բառերով:
3. Օրենքի 27 հոդվածը առաջին մասի «տուգանք այդ գումարի կրկնակի չափով» բառերից հետո լրացնել «եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված» բառերով: II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան 6 հունիսի 1992 թվականի, քաղ. Երևան ՀՕ-32-Հ. Ն-0629-I. Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-32-Հ. Ն-0629-I. Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.06.1992-30.05.1997) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1992/11 (1015) 15 հունիս, Հոդ. 268 Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 06.06.1992 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.06.1992 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.06.1992 Ուժը կորցրել է 30.05.1997 Հիմնական ակտ 06.06.1992, ՀՕ-32-Հ. Ն-0629-I. Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 19.04.1992, ՀՕ-22 19.04.1992, ՀՕ-22 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հունիսի, 1992 թ.
- Գործի #:
- ՀՕ-32-Հ. Ն-0629-I.
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
