ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 197-րդ հոդվածի 1-ին մասը «պաշարների օգտագործման» բառերից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով։ Հոդված 2. Օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «օգտագործողները» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունք ունեցողները» բառերով։ Հոդված 3 . Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «օգտագործումը» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունք ունենալը» բառերով։ Հոդված 4. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա են համարվում՝ ա. բուսական (բացառությամբ բնափայտի կամ երկրորդական անտառանյութի) և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ լիազոր մարմնի կնքած կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ տրամադրած լիցենզիայով սահմանված կենսապաշարի ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը, իսկ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակը գերազանցելու կամ զրոյական չափաքանակի դեպքում՝ փաստացի օգտագործված ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը, բ. բնափայտի կամ երկրորդական անտառանյութի փաստացի օգտագործված ծավալը։»։ Հոդված 5. Օրենսգրքի 203-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 5-րդ կետի՝ ա. «բ» ենթակետի «թույլտվություններով կամ լիցենզիաներով» բառերը փոխարինել «լիցենզիայով կամ կնքված պայմանագրով» բառերով, բ. «գ» ենթակետից հանել «և լիցենզիայով» բառերը.
2) 2-րդ մասի 5-րդ կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով և նույն կետը «պայմանագիր» բառից հետո լրացնել «կամ լիցենզիա» բառերով, իսկ «պայմանագրում» բառից հետո՝ «կամ լիցենզիայում» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 208-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը և 1-ին մասի առաջին նախադասությունը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով.
2) 1-ին մասի 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով և նույն կետի «մետրի» բառից հետո հանել «օգտագործման» բառը.
3) 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերը, 4-րդ մասի առաջին նախադասությունը, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «օգտագործման» բառից հետո լրացնել «իրավունքի» բառով.
4) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) արդյունագործական նպատակով պտուղների, հատապտուղների, ընկուզավորների օգտագործման իրավունքի համար՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար` Պտուղներ, հատապտուղներ 30 դրամ Տխիլ (տկողին), ընկույզ 60 դրամ».
5) 2-րդ մասի 1-ին կետի և 3-րդ մասի 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով.
6) 4-րդ մասի 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կենդանիների տեսակները Դրույքա-չափը (դրամ) ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝ Վայրի խոզ 100000 Գորշուկ (փորսուղ) 5000 Քարակզաքիս 4000 Նապաստակ 2000 Այծյամ 170000 Եղեգնակատու 100000 Լուսան 100000 Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող անսահմանափակ որսի ենթակա տեսակների) կաթնասուններ 1000 բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` Սև ցին 20000 Ճահճային մկնաճուռակ 20000 Մեծ ճուռակ 20000 Տափաստանային ճուռակ 20000 Թավշոտ ճուռակ 20000 Լորաճուռակ 10000 Արտուտաբազե 60000 Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ 10000 Սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ) 1000 Կաքավ 1000 Լոր 200 Սև փարփար 600 Կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար 200 Աղավնանմաններ (սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի) 400 Կկվանմաններ 400 Սովորական այծկիթ 1000 Սովորական կիվիվ 1000 Մանգաղաթևեր 600 Ալկիոններ 600 Հոպոպ 200 Փայտփոր 600 Ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ) 200 Եղեգնահավ 1000 Ոսկեգույն մեղվակեր 4000 Սպիտակ արագիլ 10000 Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների և բազեանմանների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող անսահմանափակ որսի ենթակա տեսակների) թռչուններ 200 գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` Գյուրզա 6000 Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) սողուններ 2000 դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի համար՝ Լճագորտ, փոքրասիական գորտ (կգ) 500 Սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ (հատ) 500 Կանաչ դոդոշ (հատ) 200 ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի համար՝ Խաղողի խխունջ (կգ) 1000 Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) փափկամարմիններ (կգ) 100 զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի համար՝ Գետի խեցգետին (կգ) 200 Հաստապոչ կարիճ (հատ) 200 Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) հոդվածոտանիներ (հատ) 200 է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ Սիգ 200 Լոքո 800 Սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ 1000 Կարմրախայտ 2000 Կարաս 100 Ծածան 200 Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) ձկնատեսակներ 100».
7) 4-րդ մասի 2-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վայրի կենդանիների տեսակները Դրույքա-չափը (դրամ) ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` Հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ 5000 Լայնականջ ոզնի 5000 Շելկովնիկովի կուտորա 5000 Պստիկ սպիտակաատամ 5000 Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ 14000 Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ 5000 Գորշ արջ 700000 Խայտաքիս 20000 Ջրասամույր 100000 Անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու) 100000 Ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ) 1600000 Մանուլ 40000 Բեզոարյան այծ 1000000 Հայկական մուֆլոն 1200000 Բորենի 400000 Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ 600000 բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` Ցախաքլորաորս 100000 Գիշանգղ 100000 Կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ 50000 Բալոբան, սապսան 150000 Սպիտակագլուխ անգղ, սև անգղ 50000 Գառնանգղ (մորուքավոր անգղ) 100000 Օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե 15000 Տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ 14000 Կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե 10000 Փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ 10000 Անդրկովկասյան փասիան 10000 Թուրաջ 10000 Կտցար կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր 5000 Որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ 4000 Բվեճ 10000 Թավշաոտ բու 5000 Սևափոր դռլոն 4000 Մոխրաայտ սուզակ 5000 Վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն 40000 Մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ 15000 Սև արագիլ 14000 Տարգալակտուց 20000 Քաջահավ 15000 Սովորական ֆլամինգո 40000 Սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ 10000 Թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ 40000 Մարմարյա մրտիմն 14000 Տուրպան 10000 Կովկասյան մարեհավ 10000 Անապատային կաքավ 10000 Վայրի հնդկահավ (ուլար) 25000 Մարգահավ, սուլթանական հավ 10000 Փոքր արոս, մեծ արոս 30000 Շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ 3000 Մեծ ժայռային սիտեղ 4000 Կարմրաթև մագլցող 4000 Ժայռային դրախտապան 4000 Խաչկտուց 3000 Իսպանական ճնճղուկ 2000 Մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ 30000 Կանաչ մեղվակեր 5000 Ներկարար 5000 Սև փայտփոր 5000 Դեղնագլուխ խաղտտնիկ 3000 Կարմրակատար շամփրուկ 3000 Ալպիական ճայ 5000 Սպիտակափող սոխակ 3000 Անապատային խածկտիկ 3000 գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` Անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ 6000 Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես 5000 Միջերկրածովային կրիա 4000 դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` Փոքրասիական տրիտոն 3000 Սիրիական սխտորագորտ 3000 ե) ձկների յուրաքանչյուր միավորի (կիլոգրամի) համար` Հաշամ 4000 Իշխան 16000 Սևանի բեղլու 5000 Սևանի կողակ 5000 Հայկական կարմրակն 3000 Քուռի քառթակ 5000 Առաջավորասիական ծական 5000 զ) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝ 3000 է) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝ 3000».
8) 7-րդ մասը «կենսապաշարների» բառից առաջ լրացնել «բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող» բառերով.
9) 7-րդ մասի «և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով։ Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Բնափայտի կամ երկրորդական անտառանյութի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա: Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված ծավալների հիման վրա, իսկ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակը գերազանցելու կամ զրոյական չափաքանակի դեպքում՝ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի օգտագործված պաշարների ծավալների հիման վրա։ Կենսապաշարների՝ պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված և փաստացի օգտագործված ծավալների դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ:».
2) 2-րդ և 4-րդ մասերը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով.
3) 3-րդ մասից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները։ Հոդված 8. Օրենսգրքի 222-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով. «6. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ կենսապաշարների մնացած տեսակների համար կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված ծավալների հիման վրա հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը, Օրենսգրքի 220-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկ չներկայացնողների կողմից պետական բյուջե է վճարվում կենսապաշարների օգտագործման պայմանագրի կնքման կամ լիցենզիայի տրամադրման պահին։»։ Հոդված 9. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ կետի կարգավորումը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնօգտագործման վճարի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բնօգտագործման վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-82-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-82-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.04.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.05.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026 Հիմնական ակտ 18.04.2025, ՀՕ-82-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-82-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
