Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սիմոնյան — ԵԿԴ/0011/11/14
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սիմոնյան — ԵԿԴ/0011/11/14

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0011/11/1411 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 ՀՇ հատուկ քննչական ծառայության հատկապես կարնոր գործերով քննիչ Ա.Կարապետյանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ ՀՇ ոստիկանության 2 Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Արման Դավթյանի, Սոնա Մկրտչյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Ավագյանի ն Արման Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, ոստիկանության բաժնում ապօրինի պահելու ն նրանց ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճվել է ոստիկանության բաժնի աշխատակիցների ն ՀՇ ոստիկանության

Ամբողջ Տեքստ

ԴԵ իխաինննիր, |ն

(ԹԽ ԵԿԴ/0011/11/14

ան)

) 11 Խտ ջ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

11 նոյեմբերի 2022 թվական ք. Երնան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Արման Վահանի Սիմոնյանի (Դավթյանի) ներկայացուցիչ Ռ.Ռնազյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարնոր գործերով քննիչ Ա.Կարապետյանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության

2

Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Արման Դավթյանի, Սոնա Մկրտչյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Ավագյանի ն Արման Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, ոստիկանության բաժնում ապօրինի պահելու ն նրանց ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճվել է ոստիկանության բաժնի աշխատակիցների ն ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Վահագն Պողոսյանի արարքներում 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 309-րդ ն 341-րդ հոդվածներով, իսկ Արման Դավթյանի ն Ռոբերտ Ռնազյանի արարքներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարնոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Հ.Շարությունյանի՝ 2013 թվականի նոյեմբերի 2Լի որոշմամբ, վերոնշյալ որոշման դեմ Ա.Դավթյանի ն վերջինիս ու Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռնազյանի բողոքները մերժվել են:

2. Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան|` 2014 թվականի մարտի 28-ի որոշմամբ ԱԴավթյանի, Ս.Մկրտչյանի ն վերջիններիս ներկայացուցիչ Ռ.Ռնազյանի բողոքը՝ վերոնշյալ որոշումները վերացնելու ն քրեական գործի վարույթը վերսկսելու, արդյունավետ քննություն իրականացնելուն պարտավորեցնելու մասին, մերժվել է:

3. Դիմողներ Ա.Դավթյանի, Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռնազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունիսի 6ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի մարտի 28ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վճռաբեկ դատարանը 2014 թվականի հուլիսի 23ի որոշմամբ դիմողներ Ա.Դավթյանի ն Ս.Մկրտչյանի ներկայացուցի: ։6Ռ.Ռնազյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

3

5. Ա.Դավթյանի ն նրա ներկայացուցիչ Ռ.Ռնազյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նան Եվրոպական դատարան) Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով (2ճէ)ճո ս. ողճուն, քքնճճնօո ոօ. 30779/13) 2022 թվականի մարտի Լին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Ա.Դավթյանի՝ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման փաստը::

6. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Դավթյանն ընդդեմ Հայաատրունի գործով վճիռը՝ Արման Դավթյանի (Սիմոնյանիշ) ներկայացուցիչ Ռ.Ռնազյանը 2022 թվականի մայիսի 16-ին նոր հանգամանքի հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

7. Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունիսի 6- ի որոշման վերանայման վարույթ, ն բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Դիմող Արման Սիմոնյանի ներկայացուցիչ Ռ.Ռնազյանը նշել է, որ Եվրոպական դատարանը Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճռով արձանագրել է, որ դիմումատուն տուժել է անմարդկային ն արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով: Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները դիմումատուի նշած ենթադրյալ։՝։ վատ վերաբերմունքի հանգամանքների վերաբերյալ արդյունավետ քննություն չեն անցկացրել: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղի է 1 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատ թիվ 30779/13:

2 Տես ՔԿԱԳ բաժնի պետի կողմից 2018 թվականի ապրիլի 20-ին տրված թիվ 206993 վկայականի պատճենը, հատոր 1-ին թերթ 64:

՛ Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

4

ունեցել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` նյութաիրավական ն ընթացակարգային հայեցակետերով:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 23-ի, Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 6-ի որոշումները ն գործն ուղարկել՝ նոր քննության:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. 2012 թվականի փետրվարի 23-ին քաղաքացիներ Ա.Դավթյանի ն Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռնազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` այն մասին, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեին ուղղված նամակով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արման Վահանի Դավթյանը հայտնել է, որ 2011 թվականի հունիսի 14ի առավոտյան իրեն, կնոջը` Սոնա Մկրտչյանին, ն ընկերոջը՝ Արթուր Մանուկյանին, բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից, ռետինե մահակներով ն մանրահատակով ծեծի են ենթարկել իրեն՝ ստիպելով պատմել, թե ինչպես է գողություն կատարել: Մանրահատակի հարվածից կոտրվել են ձախ ձեռքի մատները, հետագայում իրեն հոսանքահարել են էլեկտրաշոկով: 2011 թվականի հունիսի 18-ին տարել են դատարան՝ կալանավորումը խափանման միջոց ընտրելու համար: Արման Դավթյանը հայտնել է նան, որ օպերլիազորների պարտադրանքով քննիչ Վիգեն Սարգսյանի մոտ ցուցմունք է գրել, որ բերման ենթարկելուց մի քանի օր առաջ ձեռքը խփել է պատին: Հետագայում Հայաստանի Հելսինկյան կոմիտեին նմանատիպ բովանդակությամբ դիմում է ներկայացրել նան Սոնա Մկրտչյանը:

Հայտնելով վերոգրյալը Ռ.Ռնազյանը խնդրել է տեղի ունեցած անձի իրավունքների խախտումների ապօրինի ազատությունից զրկելու, ինչպես նան անմարդկային վերաբերմունք դրսնորելու ն խոշտանգելու կապակցությամբ, հարուցել քրեական գործ ու պատժել մեղավորներին:

10.1. Քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման համաձայն` նախաքննությամբ ոստիկանության աշխատակիցների կողմից

5

ապօրինի գործողություններ կատարելու, մասնավորապես` Արման Դավթյանին, Մոնա Մկրտչյանին, Արթուր Մանուկյանին, Սամվել Ավագյանին ն Արման Սարգսյանին ոստիկանության բաժնում ապօրինի պահելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց ցուցմունք տալուն հարկադրելու հանգամանքը հաստատող ապացույցներ, բացի Արման Դավթյանի ցուցմունքներից, ձեռք չեն բերվել, բացի դա, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Այսինքն՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների արարքում Արման Դավթյանի, Սոնա Մկրտչյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Ավագյանի ն Արման Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, նրանց ապօրինի ոստիկանության բաժնում պահելու ն ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Վահագն Պողոսյանի կողմից նրանց ցուցմունք տալուն հարկադրելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ ն 341 րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայությունը հաստատված համարելու առումով:

1. Երեան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2014 թվականի մարտի 28-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Քրեական գործի քննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարնոր գոլծերի քննիչ Ա.Գ.Կարապետյանը ն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարնոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Հ.Հարությունյանը պահպանել են պահանջվող դատավարական կանոնները. քննիչն իրականացրել է գործի բազմակողմանի, լիիվ ն օբյեկտիվ քննություն, ինչը թույլ է տվել նրան հանգելու ճիշվ հետնության, իսկ նախաքննության նկապտմամը հսկողություն իրականացնող դատախազը, արուգման ենթարկելով քննիչի կողմից կայացված որոշման օրինականությունը, ղեկավարվելով ինչպես օրենադրական նորմերով, այնպես էլ դրանց պարզաբանման ն մեկնաբանման նպատակով ՄԻԵԴ կողմից կայացված նախադեպային որոշումներով, չունենալով այդպիսի հիմքեր իրավացիորեն չի վերացրել այն:

Դատարանն արձանագրում է, որ բողոք բերող Արման Դավթյանի ն Սոնա Մկրտչյանի ներկայացուցիչ Ռոբերվ Ռնազյանի կողմից դատարանին չներկայացվեցին

6

բավարար հիմնավորումներ քննիչի ն դատախազի կողմից իր իրավունքներն ու ազատությունները խախտելու վերաբերյալ, ինչը հիմք է բողոքը մերժելու համար:

Դատարանը փաստում է, որ ներկայացված բողոքի, քրեական գործի նյութերի ն դատարանում հանդես եկած բողոքաբերի փաստարկների համակարգային վերլուծության արդյունքում, դատարանը չի կարող գալ այնպիսի հիմնավորված հեզության, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել րավարար ապացույցներ Արման Վահանի Դավթյանի ն Սոնա Ռուբենի Մկրտչյանի հայտնած տեղեկությունները հաարավտված համարվելու տեսանկյունից, սակայն անտեսելով այդ ապացույցները վարույթն իրականացնող մարմինը` ի դեմս քննիչի, կայացրել է անհիմն ն չպատճառաբանված որոշում:

Ավելին, դատարանն արձանագրում է, որ քննիչը քրեական գործի բազմակողմանի ուսումնասիրմեւմը, քննության է արժանացրել բողոքաբերների կողմից նշված ն վարույթն իրականացնող մարմնին հետագայում հայտնի դարձած ցանկացած տեղեկություն ն փափ, դրա վերաբերյալ կատարել մանրակրկիտ քննություն, իսկ իր որոշմամի համադրելով ձեռք բերված բոլոր փատրերը՝ եկել համապատասխան հեզության:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ բավարար չեն հիմքերը` ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարնոր գործերի քննիչ Ա.Գ.Կարապերյանի 2015թ. հոկտեմբերի 5Լի, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության հափկապես կարնոր գործերով քննության վարչության պետի փեղակալ Հ.Հարությունյանի՝ բողոքը մերժելու մասին 21112013թ.-ի որոշումները վերացնելու համար (...»:

12. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի որոշումը թողնելով անփոփոխ, 2014 թվականի հունիսի 6-ի որոշմամբ փաստել է. «(..) Առաջին ատյանի դատարանը, պահպանելով քրեադատավարական նորմերի պահանջները, հիմնավորապես պատճառաբանելով, իրավացիորեն մերժել է Արման Դավթյանի, Սոնա Մկրտչյանի ն նրանց ներկայացուցիչ Ռոբերտ Ռնազյանի բողոքը` գտնելով որ քննիչն իրականացրել է գործի բազմակողմանի, լիիվ ն օբյեկտիվ քննություն, իսկ բողոքաբերների կողմից դատարանին չեն ներկայացվել բավարար «Տեխ նյութեր, հատոր Լին, թերթեր 1-28:

7

հիմնավորումներ քննիչի են դատախազի կողմից իրենց իրավունքներն ու ազատությունները խախտելու վերաբերյալ, ուարի վիճարկվող որոշումները, քրեական գործով վարույթ: կարճելու ն դատախազ Հ.Հարությունյանի կողմից բողոքը մերժելու մասին, օրինական են ն հիմնավորված:

(:-.) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կամաւրվել են րոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները գործի բազմակողմանի, լրիվ ն օրյեկտիվ քննության համար, ձեռք բերված ապացույցներին տրվել է պատճառարանված ն օրյեկրիվ գնահատական, ն դրանցով անձի իրավունքների կամ ազատությունների խախվումներ թույլ չեն տրվել:

(:-.) Այսպիսով, քննության առնելով վերր նշված բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ձեռք բերված ն հետազոտված նյութերի օրյեկտիվ գնահատման արդյունքում կայացրել է օրինական, հիմնավորված ն պատճառարանված որոշում, քրեական հետապնդման մարմնի գործողություններով անձի իրավունքների կամ ազատությունների խախտումներ թույլ չեն տրվել, հետնարար Առաջին ատյանի դատարունի որոշումն օրինական է ն պատճառարանված, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա Լ մերժման (...)»5:

Վճոաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.

3. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյոք Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ արձանագրելու փաստը, Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2014 թվականի հուլիսի 23-ի որոշումը վերանայելու հիմք է:

14. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-րդ հոդվածի 5 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 29-46:

8

համաձայն՝ «1. Նոր երնան եկած, կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա Լէ միայն օրինական ուժի մեջ մրած դավտաւկաւն ակտը:

2. Նոր երնան եկած, կամ նոր հանգամանքներով առաջին ատյեունի դատարանի դատական ակտր վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ ն վճռարեկ դատարանների դատական ակտերը վճռաբեկ դատարանլ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր հանգամանքների հետեանքով դատական ակտերը վերանայվում են հետնյալ դեպքերում.

(-.)

2) Հայաարանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճոով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախապտեսված իրավունքի խախպտմուն փարը.

(.-.):

2 Սույն հոդվածի առաջին մասի (.) 2րդ կետով նախատեսված նոր հանգամանքր) հատրատված 1) համարվում (..) Շայատրանի Հանրապետության մասնակցությամի գործող տվյալ միջազգային դավփարանի որոշմամի` դր|այ ուժի մեջ մտնելու պահից (...)»:

15. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով

դատական ակտի վերանայման հիմք է նան Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը":

6 Տե'ս, ոաննտ ուսում, Վճռաբեկ դատարանի՝ Գրիշա: Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28- ի թիվ ՎԲՕ05/3, Ժիրայր Սեֆիլյանի գործով՝ 2014 թվականի մայիսի 3Լի թիվ ՎԲ-07/3, Բագրաե Արնիկ ն Նարինե Նաղրանդյանների զործով՝ 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրսոր ն Նարինե Նալբանադյանների գործով՝ 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ ,Զալյանի գործով՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/6, Հրաչյա Մուրադյանի գործով՝ 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով՝ 2017 թվականի օգոստոսի 21ի թիվ ՍԴ3/0088/01/09, Այիկ Մաթնոսյանի գործով՝ 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

9

16. Դավթյանն ընդդեմ Հայաարանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքի վերաբերյալ նախկինում ձնավորած դիրքորոշումները, դրանք կիրառել է կոնկրետ գործի փաստական հանգամանքների նկատմամբ՛:

16.1. Այսպես, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կոնկրետ գործով առկա է եղել դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունք, Եվրոպական դատարանը նշել է. «(...) Սույն գործով դիմումատուի ձեռքի, կրծքավանդակի, մեջքի ն ձախ սրունքի հատվածում մի շարք վնասվածքներ են հայտնարերվե, այդ թվում քննիչի ն դատաբժշկի կողմից, երբ նա բերման է ենթարկվել ժամանակավոր պահման վայր ն կալանավորված անձանց պահմաեւն վայր: Կառավարությունը պնդել է, որ դիմումավաւի վնասվածքներն արացվել էին մինչն ոարիկանության րաժին ժամանելը' հիմք ընդունելով քննիչին ն դատարբժշկին տված նրա ցուցմունքները, ինչպես նան վերջինիս եզրահանգումները:

Դատարանն խի ակզրաննե նշում է, որ չկա որնէ ապացուց այն մասին, որ դիմումատուն արդեն վնասվածքներ է ունեցել ոստիկանության բաժին մտնելիս: Նրա առաջին ֆիզիկական զննումն անցկացվել է միայն մուր տասնմեկ ժամ անց, մինչդեռ քննիչի կողմից նրա հարցաքննությունը, որի ժամանակ ձեռքի վնասվածք է արձանագրվել, տեղի է ունեցել ոարիկանությունում արգելանքի տակ պահելու վայր բերվելուց մոտ երկուսուկես ժամ անց:

Դատարանն այնուհետրն նկատում է, որ դիմումատուի ցուցմունքները, որոնք տրվել են իր հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունք ցուցաբերելուց անմիջապես հերո, որոնցում նա րնդունել է, որ ինքն է իրեն վնասել մինչն իրեն ձերբակալելը, կարող են արված լինել առաջացած սթրեսի լուրջ ազդեցության, տրավմայի ն վախերի հետնանքով' հատկապես հաշվի առնելով, որ նա այդ ցուցմունքները տվել է դեռես ոստիկանությունում արգելաւնքի տակ գվնվելու ժամանակ (հաւմեմապտեք Նալբանդյանն ընդդեմ: Հայաստանի (Աճեռոմնո չ. Ճոռճուն, թիվ 9935/06 եւ 23339/06, 5 102, 2015 թվականի մարտի 31: Հատկանշական է, որ այդ ցուցմունքները ներպետական մակարդակով երբեք հիմք չեն ընդունվել: Ավելին, դիմումատուխ ցուցմունքը' մեջքի 7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դավթյանմ: ընդդեմ Հայատրանի գործով 2022 թվականի մարտի Էի վճիռը:

10

այրվածքների վերաբերյալ, ակնհայտ կեղծ է եղկ, քանի որ նա պնդե է, որ այդ այրվածքները, որոնք նա անվանել է «քերծվածքներ», ատացել էր պատին հենվելու արդյունքում: Հատկանշական է, որ դիմումատուն ավելի ուշ հրաժարվել է այդ ցուցմունքներից ն հերնեողականորեն հերքել է, որ վնասվածքներն արացել է մինչն իրեն ձերբակալելը: Հետնաբար Դատարանը համարում է, որ տվյալ ցուցմունքները հավաստի ապացույցներ չեն եղել:

Ի վերջո, ինչ վերարերում է դավարժշի եզրակացություններին, ապա Դատարանը նշում է, որ փորձագետն առանց կասկածի տակ առնելու ընդունել է դիմումատուն այն ցուցմունքը, որ մեջքի այրվածքներն առաջացել են պատին հենվելուց: Նաւ այնուհեվոն չի զննել ն չի արձանագրել դիմումատուի ձեռքի վնասվածքը, չնայած ակնհայտորեն տեղյակ է եղել այդ մասին: Ավելին, էլեկտրահարման սարքի օգտագործումը բացառող կարծիքը փորձագետն արտահայվտել է ոչ թե դիմումատուին զննելուց հետո, այլ միայն մոտ երեք ամիս անց' քննիչի կողմից հարցաքննվելիս: Այս ամենը կասկածի տակ է դնում 6`.փորձագետի եզրահանգումների

արժանահավավությունը: Ամեն դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ դիմումավաւի այրվածքների պատճաւոն էլեկտրահարման սարքը չի եղել, դա, այնուամենայնիվ, չի ազատի Կառավարությանը դիմումատուի վնասվածքների համար

պատասխանամվություն կրելու ն հիմնավոր բացատրություն տալու պարվավորությունից, ինչն այդ դեպքում Կառավարությունը չի արել:

Հաշվի առնելով վերոնշյալը, Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի կարողացել հիմնավոր բացատրություն փրամադրել դիմումատուի վնասվածքների համար: Մասնավորապես ցույց չի տրվել, որ նրա վնասվածքները եղել են ուժի կիրառման հետնանք, ինչը խիար անհրաժեշտ է եղել նրա վարքազծի պատճառով: Հետփնաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն ենթարկվել է անմարդկային ն նվասվացուցիչ վերարերմունթի՝ 3-րդ հոդվածի իմաստով (...)»/:

16.2. Անդրադառնալով դիմումատուի հանդեպ ենթադրաբար արդյունավետ քննություն չիրականացնելու խնդրին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է հետնյալը. «(..) Դատարանը նշում է, որ երբ դիմումավուի վնասվածքները Ց Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դավթյանն ընդդեմ Հայատրանի գործով 2022 թվականի մարտի Լի վճռի 8-12-րդ կետերը:

1

հայտնաբերվել են ոստիկանության ժամանակավոր պահման վայրում, ծանուցում է ուղարկվել ՈՄԲ-ին' դիմումատուն դեմ քրեական գործը քննող մարմնին, որի աշխատակիցները ենթադրարար դաժան վերաբերմունք են ցուցաբերել նրա հանդեպ, ն որը հետնարար անկախ մարմին չէր դիմումատուի վնասվածքների առնչությամբ քննություն իրականացնելու համար: Որեէ քննչական միջոցառում չի ձեռնարկվել' բացի 201 թվականի հունիսի 28ի պաշտոնական բողոքից հերտ նրա պնդումների առնչությամբ քննությունը հանձնարարվել է ՄՔԲ-ի քննիչին, մի մարմին, որը, ինչպես հետագայում պարզվել է Վճռաբեկ դատարանի կողմից, այդ մեղադրանքներն անաչառ քննող մարմին չէր: Դատարանն այդ եզրահանգման հեր չհամաձայնելու պատճաւոներ չունի: Այսպիսով, գրեթե երկու փարի անց քրեական գործ է հարուցվել ն հանձնվել ՀՔՇ-ին՝ «անաչառ քննության»: Միայն այդ ժամանակ Լ, որ դիմումավուն ճանաչվել Լ տուժող: Դատարանը գփնում է, որ դիմումատուի պնդումների աոռնչությամըի քննությունն անկողմնակալ մարմնին չհանձնեը ն այդքան երկար ժամանակ դիմումավտւի արդյունավետ մասնակցությամը անկախ քննություն չիրականացնելը պերք է լրջորեն ազդեր դրա արդյունավետությաւն ու արդյունքի վրա:

Նման հանգամանքներում Դատարանը համաձայն չէ Կառավարության հեվ, որ ապացույցների ցանկացած հնարավոր կորուար կարելի է վերագրել դիմումատուի կողմից ժամանակին բողոք չներկայացնկուն: Այն մեկուկես ամսով ուշացումն այնքան երկար չի համարում, որպեսզի իմաստազուրկ ճանաչի դիմումաւտուխ 2011 թվականի հուլիսի 28ի րողոքը: Այս կապակցությամբ կարնոր է նան նկատի ունենալ այն հոզերանական հերնանքները, որ վատ վերաբերմունքը կարող է ունենալ տուժողների վրա, ներաոյալ' նրանց ներկայանալու կարողությունը խաթարելը (տե՛ս Մոկանուն ն այ/ք ընդդեմ Ռումինիայի (ՄՊ) (8106ճ ո ս ոմ Օմ ն. Խօոճուն |ՇՇ)), թիվ 10865/09 ն նս 2-ը, 5274, ՄԻԵԴ 2014 (քաղվածքնել)): Ամեն դեպքում, իշխանության մարմինները շատ վաղ փաւլլում տեղեկացել են դիմումատուի վնասվածքների մասին, ն նրանց պարտականությունն էր ապահովել, որ այդ հարցն արանա համարժեք, արագ ն անաչառ արձագանք: Ճիշվ: է, որ դիմումատուն ի սկզբանե հրաժարվել է ցուցմունք տալուց, երը հարցաքննվել է իր պնդումների վերաբերյալ, սակայն Դատարանը նշում է, որ այդ հարցաքննությունն Օ անցկացվել է այն ժամանակ, երի քննությունն իրականացվում էր ՄՔԲի կողմից: Այսպիսով, սկզբնական շրջանում: դիմումատուի`

12

համագործակցության ցանկության բացակայություն, կարող է րացատրվել այդ մարմնի անաչառության րացակայությաւմը, ինչը պետք է որ անվարահություն առաջացներ դիմումատուի մոտ: Հատկանշական է, որ նրա վարքագիծը փոխվել է ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննությունն սկսվելուն պես, որի ընթացքում դիմումատուն ներկայացրել է իր հանդեպ ցուցաբերված ենթադրյալ վատ վերարբնմունքի մանրամասները (...)»":

17. Արդյունքում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական ն ընթացակարգային հայեցակետերի խախտում":

18. Հաշվի առնելով սույն որոշման 16.1-16.2-րդ կետերում ներկայացված փաստերը, ինչպես նան հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ արձանագրելու փաստը ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 23-ի որոշումը վերանայելու հիմք է:

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյոք Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով արձանագրված Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական ն ընթացակարգային հայեցակետերի խախտումը հիմք է Ռ.Ռնազյանի բողոքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի ն Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 6-ի որոշումները բեկանելու համար:

20. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1Լին կետի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերը պարվաւվորվում են կատարել Դատարանի վերջնական վճիոները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426-րդ հոդվածի 2րդ մասի համաձայն՝ «/Եոր երնան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված) 5 Տես Մարդու իրավունքների եվրռպական դատարանի` Դավթյանն ընդդեմ Հայաարանի գործով 2022 թվականի մարտի Լի վճռի 13-14-րդ կետերը:

օ Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանմ: ընդդեմ Հայաարանի գործով 2022 թվականի մարտի Լի վճռի 16-րդ կետը:

13

վարույթի արդյունքում կայացված դավական ակտում դատարանը կարող է չփուիոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մափտնանշմամը հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն րատ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա (...)»:

20.. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(Եվրոպական կոնվենցիայի) 46-րդ հոդվածի Լին կետի իմատրով պետություններն ունեն հետեյալ պարտավորությունները.

1 վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուվ, դիմումավաուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է`

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետնանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչն խախտումը եղած իրավիճակը (ո221անօ տ Աճում), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գված եզրակացությունների հեվ. համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարվտավորությունների կատարումը,

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ` կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»:

21 Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել առ այն, որ Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում, պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ, պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչն խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ՝ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, ո Տես Վճռաբեկ դատարանի` Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 3Լի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

14

դրա՝ գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նան «շտղհւնօ տ. կօտսո»-ն ապահովելու հնարավորությունը»:

22. Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարույթի նորոգում պետք է տեղի ունենա բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքների գնահատումը վկայում է, որ միայն գործի վերաբացման արդյունքում է հնարավոր վերականգնել մինչն խախտումը եղած իրավիճակը:

23. Վերոնշյալ մոտեցումը համահունչ է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված Լվճիոների) հիման վրա ներպեարական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերարացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ Ք(2000)2՝ անդամ պետություններին ուղղված հանձնարարականին, ըստ որի՝ գործի վերաքննությունը կամ դատաքննության վերաբացումը բացառիկ դեպքերում հանդես է գալիս որպես ամենապատշաճ, եթե ոչ միակ միջոցը՝ հասնելու «տնօ տ Ամշջուո»-ին, նթե նյութական կամ դատավարական իրավունքի խախտումն իր բնույթով այնպիսին է, որ լուրջ կասկած է հարուցում ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ, ն դիմումատուն շարունակում է կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետնանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ դիմող Ա.Սիմոնյանի (Դավթյանի) ներկայացուցիչ Ռ.Ռնազյանի բողոքի վերաբերյալ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքին, ինչպես նան այդ կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությանը: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, ն իշխանության մարմիններն արդյունավետ օ Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Բագրաւր ն Նարինե Նալբանդյանմւերի գործով 2016 թվականի հունիսի 24- ի թիվ ՎԲ.04/15 որոշման 19-րդ կետը, ոսեւնՏ ոսեոմւ5, Աիդա Հովհաննիսյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0062/11/12 որոշման 251-րդ կետը, Լաուրա Մեհրաբյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵՇԴ/0005/11/10 որոշման 261-րդ կետը:

8 Տեխ Բւքռոճւօո7 տծաօւճոճառ, Ըօսոճն օ8 Քաւօքօ, Շօտուէլօ6 օք Խնուտէօւտ, Քօոօուտծոմճօո Ք (2000)2 օո 1իօ ոօ-Շճուոճնծո օւ Էօօքօոլոջ 01 Ըճւեոմո Ը8Տ69 Հէ ձօոոծտե 16761 ԷԹ16տ1ոջ )սճքօոծուտ օէ էհօ Բաւօքօճո ՇօԱւէ օ1 Ւխոոճո Թյքինտ:

15

քննություն չեն իրականացրել դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի հանգամանքների վերաբերյալ:

25. Մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 20-23-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների նե արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Դավթյանն ընդդեմ Հայատրանի վճռով արձանագրված` Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման, մասնավորապես՝ արդյունավետ քննություն չիրականացնելու բացասական հետնանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն շարունակում է կրել: Նման պայմաններում դիմող Ա.Սիմոնյանի (Դավթյանի) ներկայացուցի: ։.Ռ.Ռնազյանի բողոքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը կվերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, քանի որ առկա է ուղիղ պատճառահետնանքային կապ՝ արձանագրված խախտման ն բացասական հետնանքների միջն, որոնք դիմող Ա.Սիմոնյանը (Դավթյանը) շարունակում է կրել: Հետնաբար, նշված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը, ըստ Վճռաբեկ դատարանի, վիճարկվող դատական ակտերը բեկանելը ն դիմող Ա.Սիմոնյանի (Դավթյանի) բողոքը բավարարելով վարույթն իրականացնող մարմնին դիմողի իրավունքի խախտումը վերացնելուն պարտավորեցնելն է:

26. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 23-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի ն Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 6-ի դատական ակտերը պետք է բեկանել ու փոփոխել, դիմողներ Ա.Սիմոնյանի (Դավթյանի), Ս.Մկրտչյանի ն նրանց ներկայացուցիչ Ռ.Ռնազյանի բողոքը բավարարել, ն վարոււյւթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1ի վճռով արձանագրված՝ դիմողի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի, ինչպես նան այդ կապակցությամբ իրականացված քննության ընթացքում թույլ տրված՝ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պահանջի խախտումը:

Ելնելով վերոգրյաից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ,։ 17-րդ հոդվածներով, 6«Հայաստանի

16

Հանրապետութան դատական օրենսգիրք» 6ՀՃՇայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611րդ, 398-րդ, 418-419-րդ, 422-423-րդ, 426.1րդ, 426--րդ, 426:-րդ, 426-րդ, 426-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 23-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վերանայման արդյունքում դիմող Արման Վահանի Սիմոնյանի (Դավթյանի) վերաբերյալ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի որոշումը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունիսի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել, Արման Սիմոնյանի (Դավթյանի), Սոնա Մկրտչյանի ն նրանց ներկայացուցիչ Ռ.Ռնազյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Արման Սիմոնյանի (Դավթյանի) իրավունքների խախտումները:

3.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍՄԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ԵԿԴ/0011/11/14
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել