Հարությունյան — ԿԴ/0030/04/13
Ամփոփում
քննելով ըստ դիմումի «Արֆոքո» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի՝ «Եղվարդի Տոհմային Խոզաբուծական ֆերմա» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Զարուհի Շահպարոնյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` «Արֆոքո» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանը պահանջել է «Եղվարդի Տոհմային Խոզաբուծական ֆերմա» ՍՊԸ-ին ճանաչել սնանկ: Կոտայքի մարզի ը
Ամբողջ Տեքստ
7 115- - Աջ :
ՀԵՆ
11 Ր5 չե» 2 ՀՎ
վ ԽՈՀ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ԿԴ/0030/04/13
դատարանի որոշում 2022թ.
Սնանկության գործ թիվ ԿԴ/0030/04/13
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
2022 թվականի դեկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի «Արֆոքո» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի՝ «Եղվարդի Տոհմային Խոզաբուծական ֆերմա» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Զարուհի Շահպարոնյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «Արֆոքո» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանը պահանջել է «Եղվարդի Տոհմային Խոզաբուծական ֆերմա» ՍՊԸ-ին ճանաչել սնանկ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) 11.11.2013 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դիմելով դատարան՝ «Եղվարդի Տոհմային Խոզաբուծական ֆերմա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը միջնորդել է ընկերության պարտավորությունների կատարման նպատակով երրորդ անձանց պատկանող գույքն աճուրդով վաճառելու թույլտվություն տալ:
2
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.10.2015 թվականի որոշմամբ «Եղվարդի Տոհմային Խոզաբուծական ֆերմա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.01.2022 թվականի որոշմամբ Դատարանի 12.10.2015 թվականի ««Եղվարդի Տոհմային Խոզաբուծական ֆերմա» ՍՊ ընկերության սնանկության գործով գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշման դեմ Զարուհի Շահպարոնյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը բերելու համար սահմանված ժամկետը բաց է թողնվել ն առկա չի եղել այն հարգելի համարելու ու վերականգնելու մասին միջնորդություն, սահմանվել է եռօրյա ժամկետ բողոքում թույ տրված խախտումները վերացնելու ու կրկին վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 02.02.2022 թվականի որոշմամբ Դատարանի 12.10.2015 թվականի ««Եղվարդի Տոհմային Խոզաբուծական ֆերմա» ՍՊ ընկերության սնանկության գործով գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշման դեմ Զարուհի Շահպարոնյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Շահպարոնյանը (ներկայացուցիչներ՝ Լուսնթագ Բեժանյան, Նաիրա Թորոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքեեիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքերի ն հիմեարար ազատությունների պյաշտպանության մասինե» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ, 115-րդ, 116-րդ, 37-րդ, 372-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում որպես ծանուցման հասցե նշվել է՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի թիվ 18 տուն հասցեն: Վերաքննիչ դատարանի կողմից նս այդ հասցեն ընդունվել է որպես ծանուցման հասցե, քանզի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը, վերաքննիչ բողոքը ն դրան կից փաստաթղթերն ուղարկվել են հենց այդ հասցեով, ն այդ հասցեով ստացվել են 24.01.2022 թվականին, սակայն, որպես «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 13.01.2022 թվականի որոշման ստանալու օր Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել ոչ թե նշված հասցեով փաստաթղթերը ստանալու օրը, այլ ներկայացուցիչներից մեկի՝ Լուսնթագ Բեժանյանի կողմից որոշումը ստանալու օրը, ինչը չի բխում վերոնշյալ իրավանորմերի, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի պահանջներից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
Յ
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնույթթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ, 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ դատավարական փաստաթղթերը գործին մասեակցող անձանց պատշաճ ծանուցման հասցեով հանձնելու առանձնահատկությաեը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայե՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներով արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տես ի թիվս այլեի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընեդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015. թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴՅ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները (տե՛ս
4
«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ -Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Զայս Շիօօրջիօ մ. Թօոցուռ գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները, բացառութամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի ն վայրի, ինչպես նան նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին նույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված դատական ծանուցումներին վերաբերող իրավական նորմերը հավասարապես կիրառելի են նան դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու իրավակարգավորումների նկատմամբ: Ուստի, եթե դատավարության մասնակիցը հայցադիմումում կամ բողոքում նշել է ծանուցման հասցե, բայց այդ հայցադիմումում կամ բողոքում առկա են նան այլ հասցեներ, այնուամենայնիվ, դատարանը դատավարական փաստաթղթերը պարտավոր է ուղարկել այն հասցեով, որը նշված է որպես «ծանուցման հասցե»: Նշվածից բխում է, որ, որպես «ծանուցման հասցե» հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթն է համարվում դատավարության մասնակցին պատշաճ հանձնված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում
5
վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը ն դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ գործին կցելով դրանց պատճենները: Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նան գործին մասնակցող այլ անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ ն 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո՝ վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ֆ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ռ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն՝ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձնական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլեի, Ժանեա Տերյանն ըեդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավական նորմերը ն դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ
6
դատավարական ժամկետի հաշվարկը սկսվում է դատավարական փաստաթուղթը ստանալու պահից, ապա հիմք պետք է ընդունվի այն պահը, երբ գործին մասնակցող անձը դատավարական փաստաթուղթը ստացել է իր կողմից նշված ծանուցման հասցեով:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական .դատարանի՝ 13.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Զարուհի Շահպարոնյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց է թողնվել ն առկա չի եղել այն վերականգնելու ու հարգելի համարելու մասին միջնորդություն: Բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ն կրկին ներկայացնելու համար տրվել է եռօրյա ժամկետ (հատոր 8-րդ, գ.թ. 25-26): Բողոք բերած անձ՝ Զարուհի Շահպարոնյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.01.2022 թվականի որոշումը ստանալուց հետո փոստային ծառայության միջոցով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք 27.01.2022 թվականին (հատոր 8-րդ, գ.թ. 124-138):
Վերաքննիչ դատարանը 02.02.2022 թվականի որոշմամբ, մերժելով Զարուհի Շահպարոնյանի ներկայացուցիչների կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ գործում առկա հետադարձ ծանուցման թերթիկից հետնում է, որ բողոքաբեր Զարուհի Շահպարոնյանի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 13.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ստացել է 21.01.2022 թվականին: Այսինքն՝ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու Ա սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված եռօրյա ժամկետի վերջնաժամկետը լրացել էր դեռնս 26.01.2022 թվականին (2022 թվականի հունվարի 22-ը ն 23-ը եղել են ոչ աշխատանքային օրեր), բողոքաբերի կողմից շտկված վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 27.01.2022 թվականին, մեկ աշխատանքային օր ուշացմամբ՝ բաց թողնելով թույլ տրված խախտումները վերացնելուց հետո վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար օրենքով սահմանված եռօրյա ժամկետը (հատոր 8-րդ, գ.թ. 168-169):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Սույն գործի ապացույցներից հետնում է, որ Զարուհի Շահպարոնյանի կողմից փոստային առաքմամբ 27.12.2021 թվականին առաջին անգամ ներկայացված ն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 27.12.2021 թվականին մուտքագրված վերաքննիչ բողոքում որպես բողոք բերած անձի ծանուցման հասցե նշվել է «ք. Աբովյան, Կոտայքի փողոց տուն 18» (հատոր 8-րդ, գ.թ. 7): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ի թիվս գործին մասնակցող այլ անձանց, ուղարկվել է բողոք բերած անձի ներկայացուցիչներ Լուսնթագ Բեժանյանին՝ «ք. Աբովյան, Դարանի 3, բնակարան 35» հասցեով ն Նաիրա Թորոսյանին՝ «ք. Աբովյան, Կոտայքի փողոց տուն 18» հասցեով (հատոր 8-րդ, գ.թ. 36, 37: Զարուհի Շահպարոնյանի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի
7
«Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 13.01.2022 թվականի որոշումը ստացել է 21012022 թվականի (հատոր 8-րդ, գ.թ. 44), իսկ Նաիրա (Թորոսյանը 24.01.2022 թվականին (հատոր 8-րդ, գ.թ. 45):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զարուհի Շահպարոնյանի կողմից առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքում թույլ տրված թերությունները վերացնելուց հետո բողոքն օրենքով սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է, քանի որ բողոք բերած անձի կողմից մատնանշված ծանուցման հասցեով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ստացվել է 24.01.2022 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է 27.01.2022 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը մերժել է օրենքով սահմանված ժամկետում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը՝ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված եռօրյա ժամկետը խախտված լինելու հիմքով:
Վերը նշվածը բավարար հիմք է նան արձանագրելու որ Վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու որոշման հիմքում դրված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը հիմք պետք է ընդուներ այն ժամկետը, երբ Զարուհի Շահպարոնյանի ներկայացուցիչ Նաիրա (Թորոսյանը 24.01.2022 թվականին վերաքննիչ բողոքում նշված ծանուցման հասցե հանդիսացող «ք. Աբովյան, Կոտայքի փողոց, տուն 18» հասցեով ստացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, որի պայմաններում կրկին վերաքննիչ բողոք բերելու ժամկետը խախտված չէ, այսինքն Զարուհի Շահպարոնյանին ներկայացուցիչների կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ն բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքենիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքը:
Դրանից ելնելով «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը՝ կապված նոր վերաքննիչ բողոք ներկայացնելիս նոր խախտում թույլ տալու հետ, չեն բխում վերը նշված փաստերից ն դիրքորոշումներից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը, դրանով իսկ սահմանափակելով Զարուհի Շահպարոնյանի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 02.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
8
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ԿԴ/0030/04/13
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
