Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Աթանեսյան — ԵԴ/20364/02/18
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Աթանեսյան — ԵԴ/20364/02/18

Վճռաբեկ դատարանԵԴ/20364/02/1824 հունիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՎարույթը վերաքննիչ դատարանում
PDF

Ամփոփում

քննելով ըստ Տիգրան Աթանեսյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) ` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին , քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08 . 11 .202 1 թվականի « Գործի վարույթը կասեցնելու մասին » որոշման դեմ Պալատ ի բերած վճռաբեկ բողոքը , Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը . Դիմելով դատարան՝ Տիգրան Աթանեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Պալատի խորհրդի 11 . 08 .201 8 թվականի թիվ ԿԳ/195-Ա որոշումը : Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ( դատավոր ` Ն . Ավետիս յան) ( այսուհետ ` Դատարան ) 24.06.2021 թվականի վ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20364/02/18 2022 թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20364/02/18 Նախագահող դատավոր՝ Կ ․ Համբարձումյան Դատավորներ՝ Ն ․ Մարգարյան Հ. Ենոքյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Գ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան 20 2 2 թվականի հունիսի 24 - ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ Տիգրան Աթանեսյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) ` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին , քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08 . 11 .202 1 թվականի « Գործի վարույթը կասեցնելու մասին » որոշման դեմ Պալատ ի բերած վճռաբեկ բողոքը ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը . Դիմելով դատարան՝ Տիգրան Աթանեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Պալատի խորհրդի 11 . 08 .201 8 թվականի թիվ ԿԳ/195-Ա որոշումը : Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ( դատավոր ` Ն . Ավետիս յան) ( այսուհետ ` Դատարան ) 24.06.2021 թվականի վճռով հայցը բավարար վել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08 .11.2021 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/20364/02/18 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/21085/02/19 կամ թիվ ԵԴ/21389/02/18 քաղաքացիական գործերով եզրափակիչ դատական ակտ կայացնելը (դատավոր Ն. Մարգարյան ը սույն գործով ներկայացրել է հատուկ կարծիք): Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պալատ ը (ներկայացուցիչ Գարիկ Հախնազարյան): Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել :

2. Վճռաբեկ բողոքի հիմք եր ը , հիմնավորումները և պահանջը . Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, նույն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 382-րդ հոդվածի 1-ին մասը: Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա պետք է դառնար փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նյութաիրավական հիմքերի առկայության հարցը՝ Պալատի կողմից նշված փաստական հանգամանքների հաշվառմամբ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/21085/02/19 քաղաքացիական գործով քննարկման առարկա է փաստաբանի և Պալատի միջև գործի ենթակայության հարցը: Վերաքննիչ դատարանը, չբացահայտելով, թե ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/21085/02/19 քաղաքացիական գործով հատկապես որ փաստն է, որ էական նշանակություն ունի սույն գործի քննության համար և կարող է հաստատվել միայն այդ գործով կայացվելիք դատական ակտով կամ որ իրավահարաբերությունն է անհնար պարզել, առանց կայացվելիք այդ դատական ակտի, առանց որևէ պատճառաբանության կասեցրել է սույն գործի քննությունը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարան ի 08 . 11 .202 1 թվականի « Գործի վարույթը կասեցնելու մասին » որոշումը :

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները . Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 382-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը , և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով . ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը: Համանման բովանդակության ունեցող դրույթ բովանդակում էր նաև 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրք ի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին կետը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը: Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը , նախկինում կայացրած մի շարք որոշումներում մեկնաբանելով Նախկին օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը , արձանագրել է, որ նշված նորմով նախատեսված գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, դրանք են՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով քննվող այլ գործի առկայությունը և տվյալ գործի քննության անհնարինությունը մինչև նշված դատավարությունների կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը: Դա պայմանավորված է այն հանգամանքներով, որ այլ՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով փաստերը տվյալ գործի լուծման համար ունեն նշանակություն, և տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում ( տե՛ս, Գայանե Ասլանյանն ընդդեմ Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյանների և Մարիամ Ստեփանյանի թիվ ԵԱՔԴ/0169/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.05.2011 թվականի որոշումը) : Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի վարույթի կասեցման հիմքը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության , արգելակում է գործի հետագա ընթացքը: (...) Գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է ( տե՛ս, Սամվել , Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը ) : Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների: Ընդ որում, Նախկին օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը ( տե՛ս, Վերա Ազիզյանն ընդդեմ Նունե Սարգսյանի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը ): ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ և 380-րդ հոդվածներով ամրագրված դրույթների համադրված վերլուծության արդյունքում գտ ել է, որ և՛ առաջին ատյանի դատարանում, և՛ վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցումն օժտված է որոշակի առանձնահատկությամբ: Նշված առանձնահատկությունը հանգում է նրան, որ առաջին ատյանի դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածում ամրագրված են գործի վարույթը կասեցնելու պարտադիր և հայեցողական հիմքեր, որոնց առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը կամ պարտավոր է կասեցնել գործի վարույթը կամ իրավունք ունի կասեցնել գործի վարույթը : Մ ինչդեռ նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված է «կարող է կասեցնել գործի վարույթը» ձևակերպումը, ինչը ենթադրում է, որ վերաքննիչ դատարանը գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում օժտված է հայեցողական լիազորությամբ և տվյալ գործի կոնկրետ հանգամանքների համատեքստում վերաքննիչ դատարանն է որոշում, թե արդյո՞ք վերաքննիչ վարույթում ի հայտ եկած տվյալ հանգամանքը խոչընդոտում է վերաքննիչ բողոքի քննության հետագա ընթացքին, թե՝ ոչ: Նման իրավակարգավորումը թույլ է տալիս վերաքննիչ դատարանին ստուգել և գնահատել կոնկրետ գործի հանգամանքների համակցությունը` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կասեցման անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը լուծելիս (տե ´ ս, Դվին Գոմցյան ն ընդդեմ « Զարգացման Հայկական բանկ » ԲԲԸ - ի իրավահաջորդ « Արարատբանկ » ԲԲԸ - ի և մյուսների թիվ ԵԿԴ /2174/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2020 թվականի որոշումը ) : Միաժամանակ նույն որոշմամբ ՀՀ վ ճռաբեկ դատարան ն արձանագրել է , որ վարույթը կասեցնելու հարցը լուծելիս մի կողմից պետք է առաջնորդվել գործի վարույթի կասեցման ինստիտուտի կիրառմամբ հետապնդվող վերոնշյալ իրավաչափ նպատակ ով , իսկ մյուս կողմից ՝ դատավարության մյուս մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջև ողջամիտ համաչափություն ապահովելու անհրաժեշտությամբ: Գ ործի վարույթի կասեցման հանգամանքը կարող է խոչընդոտել գործին մասնակցող շահագրգիռ անձանց իրավունքների իրացմանը, մասնավորապես` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով կայացվող միջանկյալ դատական ակտը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ: Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով կայացվող միջանկյալ դատական ակտը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները, այսինքն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն նաև հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ: Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ . Սույն գործի փաստերի համաձայն՝ Տիգրան Աթանեսյան ը հայցա դիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պալատի՝ պահանջել ով անվավեր ճանաչել Պալատի խորհրդի 11 . 08 .201 8 թվականի թիվ ԿԳ/195-Ա որոշումը , որի 1-ին կետով փաստաբան Տիգրան Աթանեսյան ը ճանաչ վ ել է մեղավոր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2 -րդ կետի և Պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012 թվականի թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2. 2 . 3 -րդ ենթակետի պահանջների խախտման համար, ու նույն որոշման 2-րդ կետով վերջինիս նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում ( հատոր 1-ին, գ.թ. 44-76 ): Դատարանի 24.06.2021 թվականի վճ ռով հայցը բավարար վել է ( հատոր 5-րդ, գ.թ. 35-63 ) : Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Պալատը, որը Վերաքննիչ դատարան ի 09 .08.2021 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ ( հատոր 6-րդ, գ.թ. 4-27 ) : Վերաքննիչ դատարան ի 08 .11.2021 թվականի որոշմամբ սույն՝ թիվ ԵԴ/20364/02/18 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/21085/02/19 կամ թիվ ԵԴ/21389/02/18 քաղաքացիական գործերով եզրափակիչ դատական ակտ կայացնելը` այն պատճառաբանությամբ, որ « Տվյալ դեպքում գործի վարույթի կարճումը վերը բերված իրավական հիմնավորումների ներքո անհամատեղելի կլինի ՀՀ սահմանադրության 61- րդ հոդվածի 1- ին մասով , 63- րդ հոդվածի 1- ին մասով և 79- րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների հետապնդած նպատակների և տրամաբանության հետ , ինչը Վերաքննիչ դատարանին ստիպում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157- րդ հոդվածի 1- ին մասի 1- ին կետի դիսպոզիցիայում ներառված « անհնար է » եզրույթը ավելի լայն մեկնաբանման ենթարկել , ՀՀ սահմանադրության վերոհիշյալ նորմերով ամրագրված անձի հիմնական իրավունքների սահմանափակումից զերծ մնալու համար։ Վերաքննիչ դատարանի այս դիրքորոշումը , ի լրումն վերը նշվածի , պայմանավորված է նաև այն հանգամանքով , որ թիվ ԵԴ /27468/02/19 քաղաքացիական գործով սույն որոշման կայացման պահին չկա Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը՝ նշված գործով Վերաքննիչ դատարանի 15.04.2021 թվականի որոշման դեմ Տիգրան Աթանեսյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի վերաբերյալ , այսինքն վերջինիս համար անորոշ են նաև ինչպես իր դե ֆակտո սահմանափակված հիմնական իրավունքների հետագա իրացման եղանակները , այնպես էլ հնարավոր ժամկետները։ Ավելորդ չէ նաև արձանագրել , որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի վարույթի կարճումը ըստ էության թիվ ԵԴ /27468/02/19 քաղաքացիական գործով տրամաբանության ներքո Տիգրան Աթանեսյանի կողմից ըստ էության կրկին կբողոքարկվի Վճռաբեկ դատարան՝ ուղղակիորեն ծանրաբեռնելով Վճռաբեկ դատարանին , ինչը չի բխում նաև դատական խնայողության սկզբունքից » ( հատոր 6-րդ, գ.թ. 49-51 ) : Հիմք ընդունելով վերը նշված իրավական վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման մեջ որպես հիմնավորումներ, որոնցով վերջինս հանգել է հետևությունների , նշվածները որևէ կերպ չեն կարող անհնարին դարձնել սույն քաղաքացիական գործի քննությունը, քանի որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշման մեջ վկայակոչված գործերով փաստերը տվյալ գործի լուծման համար չ ունեն նշանակություն : Ավելին՝ վկայակոչված գործերով առկա չէ սույն քաղաքացիական գործի հետագա ընթացքն արգելակող կամ վերաքննիչ բողոքի քննության հետագա ընթացքին խոչընդոտ ող որևէ հանգամանք: Մինչդեռ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով գործի վարույթը կասեցնելու մասին, չի ապահովել մի կողմից գործի վարույթի կասեցման ինստիտուտի կիրառման իրավաչափ նպատակի և մյուս կողմից` բողոք բերած անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ողջամիտ հավասարակշռությունը, ինչի արդյունքում նաև խախտել է Պալատի` վերաքննության կարգով իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը: Հետևաբար , Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1 57 -րդ հոդվածի 1 -ին մասի 1- ին կետը , 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 382- րդ հոդված ի 1-ին մաս ը, ոչ իրավաչափորեն է կասեցրել սույն քաղաքացիական գործի վարույթը` միաժամանակ սահմանափակելով Պալատի ` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ , որ ոնք խաթարել են արդարադատության բուն էությունը: Այսպիսով , վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգր ք ի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390- րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 08 . 11 .202 1 թվականի « Գործի վարույթը կասեցնելու մասին » որոշումը վերացնելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օ րենսգրքի 405 -րդ, 406-րդ և 408- րդ հոդվածներով ` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08 . 11 .202 1 թվականի « Գործի վարույթը կասեցնելու մասին » որոշումը :

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Գ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական :

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունիսի, 2022 թ.
Գործի #:
ԵԴ/20364/02/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել