ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 28 դեկտեմբերի 1998 թ. «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածից հանել 1-ին կետի «գ» ենթակետը: Հոդված 2. Օրենքի 8 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկի տարեկան դրույքաչափը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 150 դրամ կամ յուրաքանչյուր կիլովատի դիմաց` 204 դրամ:»: Հոդված 3. Օրենքի 9 հոդվածից հանել «բ» կետը: Հոդված 4. Օրենքի 14 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից, ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման պահի դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները:»: Հոդված 5. Օրենքի 26 հոդվածում «1998 թվականին» բառերը փոխարինել «1998 և 1999 թվականներին» բառերով: Հոդված 6. Օրենքի 27 հոդվածի` ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 27. Ֆիզիկական անձանց ծանուցագրեր ներկայացնելը և գույքահարկը հաշվարկելը 1998 թվականին և հասարակական նշանակության շինությունների գույքահարկը հաշվարկելը 1998 և 1999 թվականներին». բ) 3-րդ կետում «1998 թվականի» բառերը փոխարինել «1998 և 1999 թվականներին» բառերով: Հոդված 7. Օրենքի 28 հոդվածի վերնագիրը և տեքստը «շինությունների» բառից առաջ լրացնել «բնակելի» բառով: Հոդված 8. Օրենքի 29 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված ժամկետային արտոնությունները շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը:»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 30 դեկտեմբերի 1998 թ. ՀՕ-274 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-274 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.01.1999-01.01.2003) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1998.12.31/33(66) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.12.1998 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.12.1998 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.01.1999 Ուժը կորցրել է 01.01.2003 Հիմնական ակտ 28.12.1998, ՀՕ-274 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-187 27.12.1997, ՀՕ-187 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 դեկտեմբերի, 1998 թ.
- Գործի #:
- ՀՕ-274
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
