Հովհաննիսյան — ՎԴ/9563/05/18
Ամփոփում
քննելով Ռուբիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.07.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ռուբիկ Հովհաննիսյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Գեղամ Բալասանյան, Գյուլիզար Հովհաննիսյան՝ վարչական ակտն անվավեր ճանաձելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ռուբիկ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Գեղամ Բալասանյանի անվամբ 01-003-0125-0028 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 05.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետակ
Ամբողջ Տեքստ
«զե 221
235 Հարի ավ ֆ
(ԱԽ
ՄԱՏ Ն:
ԽՈՏԱՆ: 7
ԱՐԵՅԱՆ:
ՀԱշշոթ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9563/05/18
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9563/05/18
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան
Դատավորներ՝ Ա. Բաբայան
Ա. Պողոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2024 թվականի հուլիսի 04-ին,
գրավոր ընթացակարգով քննելով Ռուբիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.07.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ռուբիկ Հովհաննիսյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Գեղամ Բալասանյան, Գյուլիզար Հովհաննիսյան՝ վարչական ակտն անվավեր ճանաձելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ռուբիկ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Գեղամ Բալասանյանի անվամբ 01-003-0125-0028 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 05.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 04.09.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.07.2022 թվականի որոշմամբ Ռուբիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 04.09.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբիկ Հովհաննիսյանը (ներկայացուցիչ՝ Լուսնթագ Բեժանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 10-րդ ն 60-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ, 163-րդ, 197-րդ, 199-րդ ն 209-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 24-րդ ն 27-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 27-րդ, 65-րդ, 88-րդ, 114-րդ ն 124-րդ հոդվածները, 01.01.1965 թվականին ուժի մեջ մտած ն 01011999 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ, 106-րդ ն 117-րդ հոդվածները, Հայկական ԽՍՀ հողային օրենսգրքի 84-րդ հոդվածը, 15.03.1991 թվականին ուժի մեջ մտած ն 15.06.2001 թվականին ուժը կորցրած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց 59 հասցեի անշարժ գույքի գրանցամատյանների գրառումների համաձայն` գրանցումներն իրականացված են շենք, շինությունների մասով ն հողամասի մասով՝ առանձին: Եվ հողամասի վերաբերյալ բաժնում` բաժին երկրորդ, ենթաբաժին առաջին, հստակ կատարված է գրառում այն մասին, որ սեփականատիրոջ անունն է Ազնիվ Մանուկյան 3/4, իրավունքի տեսակը՝ ընդհանուր սեփականություն, որպես գրանցման ամսաթիվ նշված է 24.09.2001 թվականը, որից հետո կատարված է հաջորդ գրանցումը կրկին հողամասի բաժնում, այսինքն՝
3
վերաբերում է հողամասին, ն նշված է Ազնիվ Մանուկյան, ընդհանուր սեփականություն, իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը ՊՆՕ3-0-01թ., 2-2490: Նույն գրանցամատյանի լրացուցիչ տեղեկություններ բաժնում նշված է Գեղամ Բալասանյան 1/4, որն այնուհետն ջնջվել է, քանի որ վերջինս նոր պետական գրանցման ժամանակ այլնս չի հանդիսացել գրանցված իրավունքի սուբյեկտ:
Գրանցամատյանի ուսումնասիրությունից ավելի քան հստակ ն պարզորոշ երնում է, որ 03.10.2001 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարվել են նոր պետական գրանցումներ ինչպես շինությունների, այնպես էլ' հողամասի մասով, մասնավորապես, գրանցամատյանի երկրորդ բաժնի 1-ին ենթաբաժնում՝ հողամասի իրավունքի ձեռքբերում ն դադարում բաժնում հստակ երնում է, որ 03.10.2001 թվականի պայմանագրի հիմքով կատարվել է նոր գրանցում, ն, որ հատկանշական է Գեղամ Բալասանյանն այլնս նշված չէ որպես իրավունքի սուբյեկտ: Վերջինիս անունը բացակայում էր նան լրացուցիչ տեղեկություններ բաժնում:
Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Գեղամ Բալասանյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել միայն Երքաղխորհրդի գործկոմի 03.11.1995 թվականի թիվ 41/5 որոշումը, որը վերաբերում է սոսկ շինությանը, այլ ոչ թե հողամասին, ն որպիսի հանգամանքը հստակ նշված է սեփականության իրավունքի գրանցման վկայականում:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.07.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Ց ՏԵրնանի քաղաքային խորհրդի գործկոմի 03.11.1995 թվականի ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման ն գրանցման մասին թիվ 41/5 որոշման համաձայն որոշվել է թույլատրել Երքաղխորհրդի գործկոմի շենքերի ն շինությունների գույքագրման ն անձնագրավորման վարչությանը որպես սեփականություն կամ ինքնակամ կառուց հաշվառել, գույքագրել ն գրանցել քաղաքացիների կողմից ինքնակամ կառուցված (օգտագործվող) շինությունները հավելվածով, սահմանված կարգով գրանցել նան կից օգտագործվող հողամասերը, որպես սեփականություն կամ դրանց նկատմամբ մշտական օգտագործման իրավունքը: Որոշման հավելվածի համաձայն Գեղամ Էդուարդի Բալասանյանի անվան դիմաց կատարված նշումների համաձայն սեփականության իրավունքով տրամադրվող շինությունների մակերեսը` 202,5քմ, նախկինում տրամադրված հողամասի մակերեսը՝ 506քմ, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 506քմ (հատոր 1-ին, գ.թ. 109-110):
4
2) Թիվ Ա 011217 սեփականության վկայագրի համաձայն՝ Գայդարի փողոց 59 տուն հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ գրանցվել է Գեղամ Բալասանյանի սեփականության իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել Երնանի քաղաքային խորհրդի գործկոմի 03.11.1995 թվականի թիվ 41/5 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 8):
3) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 492999 վկայականի համաձայն՝ 24.01.2001 թվականի Երնան, Արաբկիր, Գայդարի փողոց 59 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Ազնիվ Մանուկյանի (3/4 մաս) ն Գեղամ Բալասանյանի (1/4 մաս) սեփականության իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել պետ. նոտարի 08.09.1983 թվականի թիվ 1-14467 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 19-20):
4) 03.10.2001 թվականի բնակելի տան մասի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Գեղամ Բալասանյանն Ազնիվ Մանուկյանին է նվիրել Գայդարի փողոց թիվ 59 բնակելի տան իրեն պատկանող 1/4 մասը (հատոր 2-րդ, գ.թ. 64):
5) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 493375 վկայականի համաձայն՝ 18.10.2001 թվականին Երնան, Արաբկիր, Գայդարի փողոց 59 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Ազնիվ Մանուկյանի սեփականության իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել պետ. նոտարի 03.10.2001 թվականի թիվ 2-2490 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիրը: Վկայականի՝ «հողամասի տվյալները» բաժնում՝ որպես իրավունքի տեսակ, նշված է ընդհանուր սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 14-15):
6) 12.04.2011 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հավասար բաժիններով Ազնիվ Մանուկյանի ժառանգ են հանդիսանում Հովհաննես Հովհաննիսյանը ն Ռուբիկ Հովհաննիսյանը: Անշարժ գույքը բաղկացած է Արաբկիր համայնքի, Գայդարի փողոց 59 հասցեում գտնվող անշարժ գույքից, որը ժառանգատուին է պատկանում 18.10.2001 թվականին տրված թիվ 493375 վկայականով: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 136.2քմ բնակելի տնից, 0,0509հա ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասից, 21.0քմ ավտոտնակից (հատոր 1-ին, գ.թ. 68):
7) Երնանի քաղաքապետի 04.11.2013 թվականի թիվ 5430-Ա որոշմամբ 12.04.2011 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով Ռուբիկ ն Հովհաննես Հովհաննիսյաններին անցած ժառանգական գույքին Գայդարի փողոցի 59 բնակելի տանը տրամադրվել է հասցե՝ Համբարձումյան փողոց 59/1 (հատոր 1-ին, գ.թ. 121):
8 Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12112013-01-0022 վկայականի համաձայն՝ Երնան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց 59/ հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ 12.11.2013 թվականին գրանցվել է Ռուբիկ Հովհաննիսյանի ն Հովհաննես Հովհաննիսյանի ընդհանուր բաժնային
5
սեփականության իրավունքը Վկայականի «Հողամասի բնութագիրը» բաժնում հողամասի մակերեսը նշվել է 0.0509հա, իսկ գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 12, 120):
9) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05052018-01-0079 վկայականի համաձայն` Երնան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց 59 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 05.08.2018 թվականին գրանցվել է Գեղամ Բալասանյանի սեփականության իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել Երքաղխորհրդի գործկոմի 03.11.1995 թվականի թիվ 41/5 որոշումը: Ըստ վկայականի՝ բնակելի տան մակերեսը կազմում է 193.6քմ: Առկա են նան 55.7քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ: 0.0509հա մակերեսով հողամասն ընդհանուր է Վ. Համբարձումյան փողոց 59/1 հասցեի հետ (հատոր 1-ին, գ.թ. 11):
10). (Թիվ ՎԴ/9604/0518 վարչական գործով դիմելով դատարան՝ Գյուլիզար Հովհաննիսյանը պահանջել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել 05.05.2018 թվականին, համապատասխան գրանցամատյանում, Գեղամ Բալասանյանի անվամբ թիվ 01-003-0015-0228 ծածկագրի տակ, ք.Երնան, Վ.Համբարձումյան փողոց, թիվ 59 հասցեի գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումը ն (կամ) գրանցման մատյանի գրառումը:
ՀՀ վարչական դատարանի 30.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.12.2023 թվականի որոշմամբ Ռուբիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 30.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 15.05.2024 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.12.2023 թվականի (հրապարակված՝ 22.12.2023 թվականին) որոշման դեմ Ռուբիկ Հովհաննիսյանի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 5-րդ, 10-րդ ն 60-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ, 163-րդ, 197-րդ, 199-րդ ն 209-րդ հոդվածների, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 24-րդ ն 27-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ ն 63-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ,
6
27-րդ, 65-րդ, 88-րդ, 114-րդ ն 124-րդ հոդվածների, 01.01.1965 թվականին ուժի մեջ մտած ն 01.01.1999 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ, 106-րդ ն 117-րդ հոդվածների, Հայկական ԽՍՀ հողային օրենսգրքի 84-րդ հոդվածի, 15.03.1991 թվականին ուժի մեջ մտած ն 15.06.2001 թվականին ուժը կորցրած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը, սակայն, հերքվում է ստորն նշված պատճառաբանությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մեկ այլ վարչական գործով օրինական ուժի մեջ մրած դատական ակտով հաստատվել են որոշակի փաստեր, որոնք սույն գործով ունեն նախադատելի եշանակություն՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ օրինական ուժի մեջ մրած դատական ակտերի նախադատպելիության հատկանիշին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումերը:
Օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի արդյունավետ իրացումն իրավունքի գերակայության ցուցիչներից է ն արդար դատաքննության իրավունքի կարնոր բաղադրիչը:
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը, որի դրսնորումներից է 65 յսժ/օճէձ սկզբունքը:
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականին մարտի 25-26) (ՇՔԼ-ՃԶ(2011)003ո6ս) 46-րդ կետի համաձայն՝ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել օտ յսմ՛օճեռ սկզբունքը, ըստ որի՝ ի թիվս այլնի, ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Դատական ակտերի կատարման մասին» 09.09.2003 թվականի Թօ(2003)17 հանձնարարականում ամրագրված է. «Մասնակից պետություններն ունեն պարտականություն` երաշխավորելու վերջնական ն պարտադիր դատական ակտերի կատարումը»: Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի 1.Ե կետի համաձայն՝ որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին ու դատական ակտերին համապատասխան: Ցանկացած օրենք պետք է լինի բավարար չափով մանրամասն՝ ապահովելու համար գործընթացի որոշակիությունն ու թափանցիկությունը, կանխատեսելիությունն ու արդյունավետությունը:
7
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են, ի թիվս այլնի, նան հետնյալ դրույթները.
- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած որոշումները ենթակա չեն վերանայման,
- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,
- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման Ա նոր ակտի կայացման նպատակով,
- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձն, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար (տե՛ս, Գայանե Վարդանյանն ըեդդեմ Վարդան Վարդանյանի ն մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի 0,պարտադիրությունը:։ Դատական ակտի պարտադիրության հատկանիշը նշանակում է, որ պետական նե տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք ն քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ն իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս, Լուսինե Խլղաթյանն ընդդեմ Վահան Խլղաթյանի ն մյուսների թիվ ԼԴ/0916/02/0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական փաստաթղթերին ու դիրքորոշումներին համահունչ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածն ամրագրում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքը: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Նշված նորմերն առաջին հերթին ամրագրում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշը: Այնուհետն՝ հստակեցնում են այն սուբյեկտների շրջանակը, որոնց վրա տարածվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի գործողությունը. այդ սուբյեկտները տվյալ դատական ակտի
8
հասցեատերերն են: Միաժամանակ՝ որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարումն ապահովող իրավական երաշխիք՝ օրենսդիրը նախատեսում է պատասխանատվություն դատական ակտը չկատարելու համար: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պահանջը դրա հասցեատերերի կողմից չկատարելը կամ այդ պահանջին չհամապատասխանող վարքագիծը ոչ իրավաչափ վարքագիծ է, որն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ։պարտադիրության հատկանիշի դրսնորումը նախնառաջ դրա հասցեատերերի դատական ակտը կատարելու պարտականությունն է:
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության հատկանիշի դրսնորումը չի սահմանափակվում միայն դրա հասցեատերերի կողմից դատական ակտի եզրափակիչ մասի պահանջը կատարելու պարտականությամբ. օրինական ուժի մեջ՝ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշն ունի նան այլ դատավարական դրսնորումներ:
Օրինական ուժի մեջ մտած վճիռների պարտադիր իրավաբանական ուժի դրսնորում է, ի թիվս այլնի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի կարգավորումը: Վերջինս ամրագրում է. «Նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միննույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որնէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն»: Այս նորմի բովանդակությունից բխում է, որ դատավարության մասնակիցներն այլնս չեն կարող կասկածի տակ դնել, վիճարկել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերը. նրանց կողմից այդ փաստերը չեն կարող վիճարկվել իրենց մասնակցությամբ այլ դատական գործերի շրջանակներում, ն ունեն նախադատելի նշանակություն այլ դատական գործերի համար: Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերն այլնս անվիճելի փաստեր են, ո դատական ակտի պարտադիրությունը, ի թիվս այլնի, դատավարության կողմերից պահանջում է միմյանց հետ իրավահարաբերություններում այսուհետ անվերապահորեն հիմք ընդունել դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով հաստատված փաստերը (րե՛ս, թիվ ՎԴՅ/0037/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.11.2022 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական, դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական
դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը, արձանագրել է. «(. . նախադատելիությունը ենթադրում է վարչական գործով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը հետագայում քննվող վարչական գործով ապացուցելու պարտականությունից ազատում որոշակի սահմաններում, ինչպես նան բացառում է այդ
9
փաստերը հետագայում քննվող վարչական գործի շրջանակներում հերքելու հնարավորությունը: (..) վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը, անկախ դատարանի կողմից քննվող վեճին տրված լուծումից, կարող են կանխորոշիչ նշանակություն ունենալ նույն անձանց մասնակցությամբ հետագայում քննվող վարչական ն քաղաքացիական գործերի լուծման համար (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշումը):
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտին բնորոշ նախադատելիության հատկանիշի ն դատական ակտի պարտադիրության սկզբունքի միջն կապը շեշտադրվել է նան ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ «...իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորումից ն ենթադրում է, որ պետական նե տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք ն քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ն իրավունք չունեն ։: տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում» (տես, թիվ ԵԱԴԴ/0913/02/3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի 0սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նան կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը Օ։-դատարանի համար ենթադրում է - պարտականություն՝ ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում:
Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (..): Հետնաբար, նախադատելիությունը օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը Ա դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ն ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս, «Սաթեէ» ՍՊԸ-ն ըեդդեմ Աշոտ ն
10
Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) 3)քքաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ վարչական գործով կայացված վճիռը, ուժի մեջ մտնելով ի թիվս այ հատկանիշների (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն), ձեռք է բերում նան նախադատելիության հատկանիշ, որի հիման վրա էլ այդ դատական ակտով հաստատված փաստերը նույն կողմերի միջն (անձանց մասնակցությամբ) նոր վարչական կամ քաղաքացիական գործ քննելիս, որպես ընդհանուր կանոն, պարտադիր նշանակություն են ունենում դատավարության մասնակիցների ն դատարանի համար ն ներմուծվում են նոր կայացվող դատական ակտում՝ որպես այլնս ապացուցման կարիք չունեցող փաստեր: Հետնաբար վճռով վարչական դատարանի կողմից որոշակի փաստերի հաստատումը դատավարության մասնակիցների համար էական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն տվյալ վարչական գործի ելքի վրա դրանց ունեցած ազդեցության ուժով, այլն այն կարող է ազդել նրանց մասնակցությամբ վարչական կամ քաղաքացիական այլ գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակի որոշման վրա՝ դրանց կազմից բացառելով նախադատելի փաստերը (տե՛ս, Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյաններե ն էլեոեորա Մաիլովան ըեդդեմ Երնան համայեքի թիվ ՎԴ/6829/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.05.2021 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի ն ՀՀ վճռաբեկ դատարանի վերն՝։ արտահայտված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «միննուն կողմերի» ձնակերպումն անհրաժեշտաբար չի ենթադրում հայցվորների ն պատասխանողների համընկնում: Նշված նորմում «միննույն կողմեր» ձնակերպման ներքո հարկ է հասկանալ «դատավարության միննույն մասնակիցներին»՝ հաշվի առնելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը վերաբերում է ինչպես կողմերին, այնպես էլ դատավարության մյուս մասնակիցներին՝ երրորդ անձանց:
Նման մեկնաբանությունն արդարացված է, քանի որ դատական պրակտիկայում հանդիպում են իրավիճակներ, երբ վեճի կողմերը, ցանկանալով վերաբացել նախկինում քննված գործը, ձանականորեն փոփոխում են դատավարության մասնակիցների դատավարական կարգավիճակը ն նոր հայց հարուցում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի է ոչ միայն այն դեպքում, երբ հայցվորի ն պատասխանողի կարգավիճակում հանդես եկող անձինք նույնական են, այլ նան այն դեպքում, երբ համընկնում է դատավարության մասնակիցների կազմը` անկախ այդ մասնակիցների կարգավիճակից: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի է նան այն դեպքում, երբ նախկինում
11
քննված վարչական գործով հայցվորը ն երրորդ անձը հետագայում մեկ այլ վարչական գործով հանդես են գալիս այլ կարգավիճակում. առաջինը՝ երրորդ անձի, երկրորդը՝ հայցվորի կարգավիճակում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով հայցվոր Ռուբիկ Հովհաննիսյանը, դիմելով Դատարան, խնդրել է անվավեր ճանաչել Գեղամ Բալասանյանի անվամբ 01-003-0125-0028 կադաստրային ծածկագրով հողամաս նկատմամբ 05.05.2208 (թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը, 04.09.2019 թվականի վճռով մերժելով Ռուբիկ Հովհաննիսյանի հայցը, գտել է, որ «(..) անշարժ գույքի պատկանելության փոփոխությունը պայմանավորված էր միայն շինությամբ, այսիեքե' գործարքով օտարվել է միայե շինության Գեղամ Բալասանյանին պատկանող բաժինը ն վերջիես պահպանել է այդ գույքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը»: Ըստ այդմ՝ բացակայել են Գեղամ Բալասանյանի անվամբ 01-003-0125-0028 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ 05.05.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը:
Վերաքննիչ դատարանը, 01.07.2022 թվականի որոշմամբ մերժելով Ռուբիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել|լրլ 3չԴատարանի պատճառաբանությունները, Ա արձանագրել է, որ «Ազեիվ Մանուկյանի ն Գեղամ Բալասանյանի միջն 03.10.2001 լ թվականին կեքված «Բնակելի տան մասի նվիրատվության պայմանագրի» բովանդակությունը չի պարունակում որնէ դրույթ Գեղամ Բալասանյանին 24.09.2001 թվականի թիվ 492999 սեփականության իրավունքի վկայականով պատկանող Գայդարի փողոց 59 տուն հասցեում գտնվող 509քմ հողամասի (իրավունքի տեսակը' ըեդհանուր սեփականություն) իրեն պատկանող մասի նվիրատվության մասին»:
Սուն գործով դատավարության մասնակիցներն են Ռուբիկ Հովհաննիսյանը՝ հայցվորի, Անշարժ գուքի կադաստրի կոմիտեն պատասխանողի, Գեղամ Բալասանյանը ն Գյուլիզար Հովհաննիսյանը՝ երրորդ անձանց կարգավիճակում:
Հայցի առարկան Գեղամ Բալասանյանի անվամբ 01-003-0125-0028 կադաստրային ծածկագրով հողամաս նկատմամբ 05.05.2208 (թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջն է:
Ռուբիկ Հովհաննիսյանի կողմից հայցը ներկայացվել է հետնյալ հիմքերով.
Լ Գեղամ Բալասանյանի անվամբ վեճի առարկա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում չէր կարող կատարվել, քանի որ այդ հողամասի նկատմամբ արդեն իսկ գրանցված է եղել Հովհաննես Հովհաննիսյանի ն
12
Ռուբիկ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը: Վեճի առարկա հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք ունեցել են բացառապես Հովհաննես ն Ռուբիկ Հովհաննիսյանները:
2. Ռուբիկ Հովհաննիսյանի անվամբ իրավունքի պետական գրանցումը կատարվելու պահից չեղարկվել են նախկին գրանցումները:
3. Վիճարկվող իրավունքի պետական գրանցման համար հիմք է հանդիսացել միայն Երքաղխորհրդի գործկոմի 03.11.1995 թվականի թիվ 415 որոշումը, մինչդեռ նշված որոշումը վերաբերում է սոսկ շինությանը, բայց ոչ հողամասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միննույն իրավական վեճը քննության առարկա է դարձել թիվ ՎԴ/9604/05/18 վարչական գործի շրջանակներում:
Թիվ ՎԴ/9604/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը 30.03.2022 թվականի վճռով (նոր քննության վարույթ) մերժել է Գյուլիզար Հովհաննիսյանի հայցը, որով վերջինս պահանջել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Կոմիտեի կողմից 05.05.2018 թվականին, համապատասխան գրանցամատյանում, Գեղամ Բալասանյանի անվամբ թիվ 01-003-0015-0228 ծածկագրի տակ, ք.Երնան, Վ.Համբարձումյան փողոց, թիվ 59 հասցեի գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումը ն (կամ) գրանցման մատյանի գրառումը: Նշված վճիռը բողոքարկման արդյունքում մնացել է անփոփոխ ն մտել է օրինական ուժի մեջ:
Նշված գործով դատավարության մասնակիցներն են Գյուլիզար Հովհաննիսյանը՝ հայցվորի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն՝ պատասխանողի, Գեղամ Բալասանյանը ն Ռուբիկ Հովհաննիսյանը՝ երրորդ անձանց կարգավիճակում:
ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) գործի նոր քննության վարույթի արդյունքում 30.03.2022 թվականի վճռով հայցը մերժել է հետնյալ հիմնավորմամբ. «(..) վիճելի իրավունքի պետական գրանցման պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների Երնանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 03.11.1995 թվականի թիվ 41/5 որոշման հիման վրա ք.Երնան, Վ.Համբարձումյան փողոց, թիվ 59 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ արդեն իսկ ծագած է եղել Գեղամ Էդուարդի Բալասանյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 509քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերջինի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը գրանցված է եղել դեռնս 2001 թվականին ն այդ բնակելի տան ն հողամասի նկատմամբ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի կայացման պահին Գեղամ Էդուարդի Բալասանյանի համապատասխանաբար՝ սեփականության ն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքները դադարած չեն եղեր», «Անդրադառնալով երրորդ անձ Ռուբիկ Հայկի Հովհաննիսյանի ներկայացուցչի այն փաստարկին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի ուժով երրորդ անձ Գեղամ Էդուարդի Բալասանյանի
13
կողմից իրեն պատկանող բնակելի տան 1/4-րդ մասն Ազնիվ Արմենակի Մանուկյանին նվիրելու արդյունքում այդ շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ իրավունքը նույնպես անցել է նվիրառուին, ապա, հաշվի առնելով այն փաստը, որ նշված գործարքի կայացման պահին վիճելի հողամասը չի հանդիսացել բաժնային սեփականություն ն առանձնացված չի եղել, հետնաբար՝ բնության մեջ յուրաքանչյուրին պատկանող հողամասի չափն ու սահմանները որոշված չեն եղել, այլ, վերոնշյալ հիմնավորումներով, վերջիններիս է պատկանել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով՝ Դատարանը գտնում է, որ այդ պայմաններում նշված փաստարկը նս անհիմն է ն չի կարող հիմք հանդիսանալ վիճարկվող պետական գրանցումն անվավեր ճանաչելու համար: Ընդ որում, Դատարանի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված կարգավորումները կարող են հաշվի առնվել համատեղ սեփականություն իրավունքով պատկանող գույքի բաժինների առանձնացման հարցի լուծման շրջանակներում»: «(...) վիճարկվող պետական գրանցման կատարումը բխել է ինչպես կադաստրային գործի նյութերից, այնպես էլ գործող իրավակարգավորումների պահանջներից, այսինքն՝ վիճարկվող պետական գրանցումը կատարելով պատասխանողն իրականացրել է իրավահաստատող փաստաթղթերով սահմանված իխիրավունքնեի ծավալի շրջանակներում իրավունքի պետական գրանցում կատարելու իր պարտականությունը՝ դրանով պաշտպանելով Գեղամ Էդուարդի Բալասանյանի սեփականության իրավունքի անձեռնմխելիություն Օ։:ու ապահովելով երաշխիք՝ վերջինին սեփականության իրավունքով պատկանող գույքերի անխոչընդոտ տիրապետման, օգտագործման ն տնօրինման համար, ուստի Դատարանը գտնում է, որ առկա չեն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 05.05.2018 թվականին, համապատասխան գրանցամատյանում, Գեղամ Էդուարդի Բալասանյանի անվամբ, թիվ 01-003-0015-0228 ծածկագրի տակ, ք.Երնան, Վ.Համբարձումյան փողոց, թիվ 59 հասցեի գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումը ն/կամ գրանցման մատյանի գրառումն անվավեր ճանաչելու հիմքեր»:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Հարությունյան, դատավորներ` Ռ. Խանդանյան, Է. Նահապետյան) 20.12.2023 թվականի որոշմամբ մերժել է Ռուբիկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ հետնյալ պատճառաբանությամբ. «(..)) Տվյալ դեպքում ՀՀ կադաստրի կոմիտեն, հանդիսանալով ծագած իրավունքները գրանցող պետական մարմին, իրականացրել է իր վրա օրենսդրությամբ դրված պարտականությունը, կատարել է գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Գեղամ Բալասանյանին է պատկանում ք. Երնան, Արաբկիր, Վ. Համբարձումյան 59 փողոցում գտնվող անշարժ գույքը Երքաղխորհրդի գործկոմի 03.11.1995թ. թիվ 415 որոշման հիման վրա, ն հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության
14
ժողովրդական պատգամավորների Երնանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 03.11.1995 թվականի թիվ 41/5 որոշումը ն 24.09.2001 թվականին Գեղամ Էդուարդի Բալասանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ կամ ուժը կորցրած չեն, որպիսի պայմաններում, ելնելով վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից, վերոնշյալ վարչական ակտերը համարվում են իրավաչափ:
(.) Սուն դեպքում՝ 03.10.2001 թվականի թիվ 2-2490 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագրի հիման վրա ք. Երնան, Արաբկիր համայնք, Գայդարի փող. թիվ 59 բնակելի տան նկատմամբ 18.10.2001 թվականին գրանցվել է Ազնիվ Մանուկյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 0.0509 հա հողամասը գրանցվել է ընդհանուր սեփականություն: Ազնիվ Մանուկյանի մահից հետո 12.04.2011 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրով Ազնիվ Մանուկյանի ժառանգական գույքը, որը իր մեջ ներառում է նան վերջինիս ն Գեղամ Բալասանյանին ընդհանուր սեփականությամբ պատկանող 0.0509 հողամասը, իրավահաջորդ են նշվել Հովհաննես Հայկի Հովհաննիսյանը ն Ռուբիկ Հայկի Հովհաննիսյանը: Այսինքն՝ նշված գույքի նկատմամբ Հովհաննես Հովհաննիսյանը ն Ռուբիկ Հովհաննիսյանը ձեռք են բերել միայն ընդհանուր համատեղ սեփականություն Գեղամ Բալասանյանի հետ միասին»:
Վճռաբեկ դատարանը քննության առարկա վարչական գործով ն թիվ ՎԴ/9604/051/8 վարչական գործով հայցերի առարկանեի ն հիմքերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ երկու գործերի առանցքում միննույն իրավական վեճն է, ն երկու գործերով էլ վեճերի լուծման համար էական նշանակություն ունեցող պարզման ենթակա փաստական հանգամանքները հետնյալն են.
- արդյո՞ք վիճարկվող իրավունքի պետական գրանցումը կատարելու պահին Գեղամ Բալասանյանը հանդիսացել է վեճի առարկա՝ թիվ 01-003-0015-0228 ծածկագրի տակ,
ք. Երնան, Վ.Համբարձումյան փողոց, թիվ 59 հասցեի 509քմ հողամասի համասեփականատեր,
- արդյո՞ք վիճարկվող գրանցումը կատարելու պահի դրությամբ վեճի առարկա՝ թիվ 01-003-0015-0228 ծածկագրի տակ, ք. Երնան, Վ.Համբարձումյան փողոց, թիվ 59 հասցեի 509քմ հողամասի համասեփականատեր են հանդիսացել միայն Ռուբիկ ն Հովհաննես Հովհաննիսյանները:
Թիվ ՎԴ/9604/05//8 վարչական գործով վերը նշված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով ՀՀ վարչական դատարանի 30.03.2022 թվականի ն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.12.2023 որոշմամբ հաստատվել են քննության առարկա գործով վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերն առ այն, որ վիճարկվող իրավունքի պետական գրանցումը կատարելու պահին Գեղամ
15
Բալասանյանը հանդիսացել է վեճի առարկա՝ թիվ 01-003-0015-0228 ծածկագրի տակ,
ք. Երնան, Վ.Համբարձումյան փողոց, թիվ 59 հասցեի 509քմ հողամասի համասեփականատեր, այդ հողամասի համասեփականատերեր են հանդիսացել ինչպես Ռուբիկ նե Հովհաննես Հովհաննիսյանները, այնպես էլ երրորդ անձ Գեղամ Բալասանյանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն երկու վարչական գործերով հայցվորները չեն նույնանում, այնուամենայնիվ, սույն գործով հայցվոր Ռուբիկ Հովհաննիսյանը թիվ ՎԴ/9604/05/18 վարչական գործով հանդես է եկել երրորդ անձի կարգավիճակում, ն հակառակը: Ընդ որում` երկու գործերով էլ հայցվորներ Ռուբիկ Հովհաննիսյանի ն Գյուլիզար Հովհաննիսյանի շահերն ամբողջությամբ նույնանում ն համընկնում են: Ավելին, թիվ ՎԴ/9604/05/8 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վերը նշված որոշումը կայացրել է Ռուբիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում: Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի կիրառման համար անհրաժեշտ փաստական հիմքը:
Ըստ այդմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ `վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վերը նշված փաստերը նախադատելի են սույն գործով վեճի լուծման համար ն վերստին ապացուցման կարիք չունեն:
Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկին, որ վիճարկվող իրավունքի պետական գրանցման վարույթում չի ապահովվել իր մասնակցությունը ն լսված լինելու իրավունքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի նշված փաստարկն անհիմն է հետնյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկություննեը սահմանվում են «օրենքներով ն 6Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»:
«Վարչարարության հիմունքների Աե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը վերոհիշյալ դրույթով ամրագրել է այն սկզբունքը, համաձայն որի` «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (6 տքօօլռիտ մ6րօջճէ 169 ՔՑ6ոօոճի), ինչը նշանակում է, որ եթե գոյություն ունեն տվյալ տեսակի վարչական վարույթի առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներ, ապա վարչական վարույթի նկատմամբ առաջին հերթին կիրառելի են այդ օրենքները, իսկ վարչական վարույթը կարգավորող ընդհանուր նորմերը կիրառելի են միայն հատուկ օրենքով չկարգավորված իրավահարաբերությունների նկատմամբ:
Գույքի նկատմամբ իրավունքնեի պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված են «Գույքի նկատմամբ իրավունքների
16
պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որի առանձնահատկությունները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի համակարգային վերլուծությունը վկայում է, որ իրավունքների պետական գրանցման վարույթի առանձնահատկություններից է, ի թիվս այլնի, այդ վարույթում լսումներ չանցկացնելը: Ըստ այդմ՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի ուժով սույն դեպքերում կիրառելի են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները, որոնք իրավունքի պետական գրանցումը ։Օկատարող իրավասու մարմնի համար չեն նախատեսում վարչական լսումներ անցկացնելու նե ենթադրյալ շահագրգիռ անձանց իրավունքի պետական գրանցման վարույթում ներգրավելու պարտականություն:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա չէ վիճարկվող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաձելու որնէ հիմք, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն իրացնում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/9563/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
