Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մանուկյան — ԵԴ/0510/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մանուկյան — ԵԴ/0510/01/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0510/01/228 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2022 թվականի ապրիլի 6-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ ԵԴ/0510/01/22 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արմեն Վաչագանի Մանուկյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 313-րդ հոդվածի Լին մասով, որը նույն թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է նույն դատարանի վարույթ: 12. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ամբաստանյալ Արմեն Մանուկյանի պաշտպան ԱՍահակյան

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0510/01/22

Բ Մ: :

Մ-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

նախագահող դատավոր՝ Կ.Ամիրյան

8 հունիսի 2023 թվական քաղաք Երնան

ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Դ.ՎՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի ն սեպտեմբերի 19-ի որոշումների դեմ Արմեն Վաչագանի Մանուկյանի պաշտպան Ա.Սահակյանի հատուկ վերանայման բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2022 թվականի ապրիլի 6-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ ԵԴ/0510/01/22 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արմեն Վաչագանի Մանուկյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 313-րդ հոդվածի Լին մասով, որը նույն թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է նույն դատարանի վարույթ:

12. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ամբաստանյալ Արմեն Մանուկյանի պաշտպան ԱՍահակյանի միջնորդությունը՝ ԱՄանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը գործուն զղջալու հիմքով դադարեցնելու վերաբերյալ, բավարարվել է:

2. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ 2022 թվականի օգոստոսի 17-ին հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա.Գնորգյանը:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 9-ին որոշում է կայացրել հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու ն դատական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որով բավարարվել է հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը:

22. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշումը բեկանվել է, ն ամբաստանյալ Ա.Մանուկյանի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական

2

հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվել է:

3. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի Օ-ի ն նույն թվականի սեպտեմբերի 19ի որոշումների դեմ հատուկ վերանայման բողոք է բերել ամբաստանյալ ԱՄանուկյանի պաշտպան ԱՍահակյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող

փաստարկները ն պահանջը.

Շատուկ վերանայման բողոքը քննվում է հետնալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումն անհիմն է, քանի որ դատախազի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության մեջ պատշաճ բողոքարկումը գործնականում անհնարին դարձնող պատճառներ չեն ներկայացվել:

4.. Բացի այդ, բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմանը, գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում:

Ի հիմնավորումն վերոշարադրյալի՝ բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հատուկ վերանայումը բողոքում նշված հիմքի ն այն հաստատող փաստերի սահմաններում իրականացնելու պահանջը՝ հատուկ վերանայման բողոքը բավարարելով բողոքաբերի կողմից չնշված հիմքով: Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա.Գնորգյանն իր բողոքում չի վիճարկել ԱՄանուկանի կողմից հանցանք կատարելուց հետո կամովին

3

մեղայականով ներկայացած չլինելու հանգամանքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է հենց վերոհիշյալ հանգամանքով:

42. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական օրենքի խախտում: Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով որպես անձին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պայման կամովին մեղայականով ներկայանալը նախատեսված չէ:

5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է մասնակի՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասով, Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը բեկանել ն ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի հատուկ վերանայման բողոքը թողնել առանց քննության, իսկ վերոհիշյալ պահանջի մերժման դեպքում ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19- ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմանը:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է հետնյալը. «Թիվ ԵԴ/0510/01/22 քրնեաւկաւն գործով ամբրաարանյալ Արմեն Վաչագանի Մանուկյանի պաշտպան Ա.Սահակյանի միջնորդությունը բավարարել.

Արմեն Վաչագանի Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումի՝ գործուն զղջալու հիմքով դադարեցնել:

(.-.)

4

Որոշումի կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին՝ հրապարակվելու օրվանից հեվտ՝ մեկամսյա ժամկետում»):

7. ՇԸ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ ԱԿԳնորգյանի կողմի` Վերաքննի, դատարան ներկայացված միջնորդության համաձայն` «(..) (Դատարանի` 2022 թվականի հուլիսի 20ի՝ ԱՄանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազությունում ատացվել է 2022 թվականի հուլիսի 28- ին: Նշված որոշման «տրոշեց» մաւսում դատարանի կողմից նշվել է. «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին` հրապարակվելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում», մինչդեռ վիճարկվող որոշումը ենթակա է եղել բողոքարկման 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգսւվորումների համաձայն (որով բողոքարկման համար սահմանվել է փւասնօրյա ժամկետ): Այլ կերպ, դատարանը բողոքարկման ընթացակարգի մասին տվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, անորոշ,

դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ, ինչը կարող է հանգեցնել արդարադավաւթյաւն շահի, ինչպես նան անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախրման:

Նման պայմաններում սույն դատաւկան ակտի պատշաճ րողոքարկումը գործնականում անհնար է եղել, իսկ բողոքը ժամկերաւնց գնահատվելու ն առանց քննության թողնվելու արդյունքում դատախազությունը, կարող է զրկվել ամբաստանյալ ԱՄանուկյանի նկատմամի գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում, դադարեցնելու մասին դատական ակտի վիճարկելու

հնարավորությունից, ինչի արդյունքում կարող է խախտվել հանրային ն մասնավոր շահերի Սահմանադրությամի երաշխավորված հավասարակշոությունը: (...)»՛: ւՏե՛ս քրեական գործ, հավելված Լին, թերթ 36:

2 Տե՛ս քրեական զործ, հավելված 1-ին, թերթեր 6263:

5

8. 2022 թվականի սեպտեմբերի 9ի որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «/...) Վերաքննիչ դատարանը գվնում է, որ այն հանգամանքը, որ բողոքաբերի կողմից որպես բողոքարկման ժամկար հիմք է ընդունվել Առաջին ատյանի դատարանի որոշումը` չպեւրք է մեկնաբանվի ի վնաս բողոքաբերի, քանի որ հակառակ մեկնաբանությունն անհամաչափ խիսավ կլինի ն չի բխի հանրային ն մասնավոր շահերի հավասարակշոված պաշտպանություն Օ:»-ապահովելու քրեադատավարական սկզբունքից:

(-.)

Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գալիս է այն

եզրահանգման, որ բողոքարկման համար բաց թողնված ժամկետը ունեցել է օբյեկտիվ հիմքեր, ն հաշվի առնելով նան այն, որ բողոքը բերվել է առաջին ատյանի դատարեաւնի դատական ակտում նշված մեկամսյա ժամկետում, ուստի հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժաւմկետը րաց թողնելը համարվում է հարգելի ն ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Նախքան սույն գործով բարձրացված իրավական հարցին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման բողոքարկման հնարավորությանը:

ՃՇՇ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ` ազատությունների արդյոււապվեր դատական պաշտպանության իրավունք»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Յուրաքանչյուր ոք երի որոշվւմ են երա 6 քաղաքացիական իրավունքներն ու

պարվաւկանությունները կամ երան ներկայացված ցանկացած քրեական 3 Տե՛ս քրեական գործ, հավելված 2-րդ, թերթեր 67:

6

մեղադրանքի առնչությամի, ունի օրենքի հիման վրա արեղլծված անկախ ու անաչառ դավարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք (...)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական։ Օ`դատարանի նախադեպային իրավունքում հետնողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ Եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում նս օգտվեն 6րդ հոդվածով նախատեսված արդար

դատաքննության հիմնարար երաշխիքներից::

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը որպես դատարանի մատչելիության իրավունքի իրացման եղանակ անձ` արդար դատաքննության սահմանադրական ն կոնվենցիոն իրավունքի» կարնորագույն բաղադրիչներից է: Սակայն, այդ իրավունքը բացարձակ չէ, քանի որ օրենսդիրը սահմանում է անմիջականորեն բողոքարկման ենթակա դատական ակտերի սպառիչ շրջանակ:

9.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաճայն՝ «ւ. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման ենթակա են վերաքննիչ դատարաւնում հատուկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտերը, ինչպես նան վերաքննիչ դատարանի հետեյալ դատական ակտերը.

1) առանց վարույթը կարճելու քրեական հետապնդումի դադարեցնելու մասին.

4 Տե՛ս, ռամողջ ռամոոմ», Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Տ107052622Է ». Քօկռոմ զործով 2007 թվականի մարտի 22-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, կետ 125: » Դատարանի մատչելիության իրավունքի՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսանալու վերաբերյալ տե՛ս ՇՕԼԾԻՔ «. ՍՒԱՂՔՇ ՀԱՎՇՇՕԻԼ զործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1975 թվականի փետրվարի 21-ի վճիոը, գանգատ 4451/70, կետ 28:

7

2) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպես նան կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին.

3) դատական վատւգանք նշանակելու մեւսին.

4) վարույթից հեռացնելու մասին.

5) դատարան հարկադրաբար ներկայացնելու մեւսին.

6) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին.

7) վերաքննիչ բողոքը կամ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին.

Ց) վերաքննիչ վարութի կամ վերաքննիչ դատարանում հատուկ

վերանայման վարույթը կարճելու մասին.

9) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակվփել»:

10. Վերոշարադրյալ քրեադատավարական նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394րդ հոդվածով նախատեսված չէ որպես «անմիջական բողոքարկման» ենթակա դատական ակտ, հետնաբար դրա իրավաչափություն, կարող է վիճարկվել «Խհերաձգզված բողոքարկման»՝ գործով վարույթը եզրափակող դատական ակտի բողոքարկման շրջանակներում, ինչով էլ պարտադիր պետք է երաշխավորվի վերոնշյալ միջնորդությունն բավարարելու վերաբերալ որոշման հետ կապված հանգամանքների համակողմանի քննությունը::

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դատական ակտերը, որոնց անմիջական բողոքարկման հնարավորություն 6 Տե'ս, տամոնտ ուպնոզչ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-191, Վճռաբեկ դատարանի` Գնորգ Այեքյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ՇԴ/0109/06/19 որոշումները:

8

օրենսդրությամբ նախատեսված չէ (չեն հանդիսանում անմիջական բողոքարկման առարկա), «հետաձգված բողոքարկման» կարգով կարող են վիճարկվել, եթե՝

- անմիջական բողոքարկման առարկա չհանդիսացող դատական ակտն առերնույթ առնչվում է շահագրգիռ անձի որնէ սուբյեկտիվ իրավունքին կամ իրավաչափ շահին,

- եզրափակիչ դատական ակտը ենթակա է բողոքարկման ընդհանուր կարգով:

Նման հավասարակշոված մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կոչված է երաշխավորելու մի կողմից` անձի արդար դատաքննության իրավունքի անբաժանելի մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը, մյուս կողմից` գործի քննությունն ողջամիտ ժամկետում կազմակերպելու, դատաքննությունն Օ-անհարկի ձգձգումներից զերծ պահելու, ինչպես նան դատավարական գործընթացի արդյունավետության իրավաչափ նպատակները՝ կանխելով քրեական վարույթի ընթացքում կայացված ցանկացած դատական ակտ դատավարության մասնակիցների կողմից ինքնանպատակ բողոքարկելու հնարավորությունը:

1. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 9-ի՝ «Հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու ն դատական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին» որոշումը, որով բավարարվել է հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի միջնորդությունը, ենթակա է «հետաձգված բողոքարկման»՝ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման բողոքարկման շրջանակներում, քանի որ առերնույթ առնչվում է բողոքաբերի սուբյեկտիվ իրավունքներին:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր են արդյոք հատուկ վերանայման բողոքի համար

9

սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները:

12.. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Վերաքննիչ դավզաւրանում հատուկ վերանայման ենթակա են առաջին ավփյանի դատարունի հետեյալ դատական ակվտերը.

1 առանց վարույթը կարճելու քրեական հետապնդումը դադարեցնելու մեւսին (:-.)»:

Նույն օրենսգրքի 390-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հերո՝ տասնօրյա ժամկետում (...)»:

Նույն օրենսգրքի 356-րդ հոդվածի համաձայն՝ «(.) 41 Դատական վերանայման բողոք րերելու՝ այն օրենսգրքով սահմանված ժամկեվվ րաց թողնելու դեպքում բողոք ներկայացնող անձն իրավունք ունի բողոքին կցելու բաց թողնված ժամկերը վերականգնելու մեաւսին միջնորդություն:

5. Բաց թողնված ժամկետը վերականգնվում է, եթե միջնորդության մեջ ներկայացված պատճառներով պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր: (:.):

3. Մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից հետնում է, որ ՀԸ քրեական դատավարության օրենսգիրքը դատական վերանայման բողոք բերելու համար սահմանված բաց թողնված ժամկետի վերականգնման հնարավորություն, կապում է դատական ակտի գործնականում պատշաճ բողոքարկման անհնարինության հեվ: Այլ կերպ, օրենսդիրը դատարանին վերապահել է բաց թողնված ժամկետի վերականգնման լիազորություն միայն այն դեպքում, երբ անձն օրյեկտիվորեն, խրենխկ անկան պատճառներով հնարավորություն Օ չի ունեցե օրենքով սահմանված ժամկետում բողոք ներկայացնել: Հետնաբար, այն դեպքում, երբ դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետի բացթողումը պայմանավորված է եղել այլ՝ սուբյեկտիվ գործոններով, որոնք չեն հանգեցրել ապավշաճ րողոքարկման

10

ահեհնարինության՝ բաց թողնված ժամկետի վերականգնումը չի կարող արդարացված համարվել:

14 Վճռաբեկ դատարանը, «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով անդրադառնալով քրեական գործի շրջանակներում կայացված որոշումների բողոքարկման բաց թողնված ժամկետը իրավունքի ուժով հարգելի համարելու դեպքերին, արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «(...) (Ի/րավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշմուն բողոքարկման ընթացակարգի մասին ապարզարանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ լ 39ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորշ ն դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը հավասարասյես հակասում են օրինականության սկզբունքին ն հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման: (...) Այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմնի դրսնորած անրարեխղճության հետնանքով համապատասխան որոշումը բողոքարկելու կարգի թույլ տրված խախվումը հնարավոր է վերացնել դավաւկան վարույթում (օրինակ՝ բաց է թողնվել բողոքարկման ժամկեւրը), դատարանը պերք է իրավունքի ուժով (6: )աւ6) հարգելի համարի այդ խախտումը ն բողոքը քննարկի րար էության:

(-.)

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է մի կողմից անձի միջազգային-իրավական ն սահմանադրաիրավական նորմերով նախատեսված իրավունքների արդյունավետ պաշտպանության, մյուս կողմից՝ այդ պաշտպանությունն իրականացնելիս օրինականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամի»՛:

1411 Վերահաստատելով ն օՊզարգացնելով վերոհիշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է 7 Տես Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 3-ին կայացված թիվ ԳԴՅ/0001/11/14 որոշման 15-րդ կետը:

11

համարում ընդգծել, որ քրեական վարույթի շրջանակներում իրավասու մարմնի կողմից կայացված վարութային ակտերի բողոքարկման ընթացակարգի կամ ժամկետների վերաբերյալ պարզաբանումներ չտրամադրելու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին

չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ կամ մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելու հետնանքով թույլ տրված խախտումն իրավունքի ուժով (62 )ս-6) հարգելի համարելու վերաբերյալ դիրքորոշումը պայմանավորված է անձ, իրավական պաշրպանության արդյունավետ միջոցի ապահովման անհրաժեշվության հեվւ:

Այս առումով պետք է փաստել, որ իրավական պաշտպանության

արդյունավետ միջոցի իրավատեր կարող է լինել բացառապես վարույթի մասնավոր մասնակիցը: Ինչ վերաբերում է դատական բողոքարկման իրավունք ունեցող վարույթի հանրային մասնակցին, մասնավորապես՝ դատախազին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները վերջինիս նկատմամբ կիրառելի չեն: Մասնավորապես, դատախազը, որպես վարույթի հանրային մասնակից, ներկայացնելով պետական մարմինը, ղեկավարվոմ է Հայաստանի

Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով. կաշկանդված է օրինականության սկզբունքով, հետնաբար իր իրավական կարգավիճակով պայմանավորված, ի պաշտոնե պարտավոր է ունենալ պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ համապատասխան մասնագիտական գիտելիքներ միաժամանակ քայլեր

ձեռնարկելով դրանց շարունակական կատարելագործման ուղղությամբ:

Ֆ. Սոյն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական

դիրքորոշումները համադրելով սույն որոշման 12.17-րդ կետում մեջբերված իրավադրույթների ն 13-րդ կետում կատարված իրավական վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու մարմնի Ց Տե'ս, մասնավորապես, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածը:

12

կողմից որոշման բողոքարկման ժամկետների մասին վարույթի հանրային մասնակցին պարզաբանումներ չտրամադրելը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ կամ մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը չի կարող դիտարկվել պատշաճ բողոքարկումը գործնականում անհնարին դարձնող օբյեկտիվ հիմք: Այլ կերպ՝ նշված դեպքում առկա չէ օբյեկտիվորեն, անձի կամքից անկախ գոյություն ունեցող այնպիսի հանգամանք, որը կարող է հանգեցնել օրենքով սահմանված ժամկետներում պատշաճ բողոքարկման անհնարինության, հետնաբար չի կարող բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմք հանդիսանալ:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետ»:

- ՃՇՇ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից Վերաքննի, դատարան ներկայացված միջնորդության համաձայն՝ բողոքարկման ժամկետի բացթողումը պայմանավորված է եղել Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքարկման համար սահմանված ժամկետը սխալ պարզաբանելով, որպիսի պայմաններում պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար է եղել":

- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով դատախազի միջնորդությունը, հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բաց թողնելը համարել է հարգելի՝ փաստելով, որ բողոքարկման համար բաց թողնված ժամկետը ունեցել է օբյկտիվ հիմքեր":

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

օ Տես սույն որոշման 7-րդ կետը:

ս Տիս սույն որոշման 8-րդ կետը:

13

17. Նախորդ կետում նշված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշման եզրափակիչ մասում տեղ գտած ձնակերպումը՝ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման մեկամսյա ժամկետի վերաբերյալ, չի կարող հանդիսանալ պատշաճ բողոքարկումը անհնարին դարձնող օբյեկտիվ հիմք: Մասնավորապես, դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով, կաշկանդված լինելով օրինականության սկզբունքով ն ի պաշտոնե ունենալով իր մասնագիտական գիտելիքները կատարելագործելու պարտականություն պարտավոր էր որպես դատական ակտի բողոքարկաման ժամկետ հիմք ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածով սահմանված տասնօրյա ժամկետը: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը ըբացթողնելը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությամբ չեն ներկայացվել պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար դարձնող հանգամանքներ:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված այն հանգամանքը, որ բողոքը բերվել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում նշված մեկամսյա ժամկետում, չի կարող էական նշանակություն ունենալ միջնորդության մեջ ներկայացված պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար դարձնող հանգամանքները գնահատման ենթարկելիս:

18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման բողոքի համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ Վերքննի. դատարանի հետնությունները հիմնավոր չեն:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաճայն՝

14

«Լ. Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում ն արդյունքում ապահովվում է հանրային ն մասնավոր շահերի հավասարակշոված պաշտպանությունը:

2. Արդարադատությունը, դատախազական հսկողությունը,

նախաքննությունը, հետաքննություն ն հանրային այլ 3 գործունեությունն իրականացվում են բացառապես իրավունքի շահից ելնելով օրենքի հիման վրա ստեղծված իրավասու մարմինների կողմից:

(..):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Դաղրական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե առկա է քրեսդավփաւվարական օրենքի էական խախտում»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաճայն՝ «Քրեադատավարական օրենքի էական խախտում է դատական վարույթի ընթացքում քրեական վարույթի որնէ սկզբունքի խախտումը»:

20. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը,

դատախազ Ա.ՕԳնորգյանի կողմից հատուկ վերանայման բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելով ն ըստ էության քննության առնելով ու լուծելով, իրեն վերապահված լիազորությունն իրականացրել է՝ դուրս գալով իրավունքի շահից: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է ն հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի դատական ակտը բեկանելու ն դրան փոխարինող դատական ակտ կայացնելու համար՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմանը»: ռ Տե՛ս, տամողչ ուռում Վճռաբեկ դատարանի՝ Հրոայր Հովսեւիյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

15

21ւ`Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում բողոքաբերի սուն որոշման 41Լրդ ն 42րդ կետերում բարձրացված փաստարկներին անդրադառնալը:

22. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 359- րդ, 361363-րդ, 386-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Հատուկ վերանայման բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումն ամբողջությամբ բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Կ.ԼՔԻՇԱՐՅԱՆ

Դատավորներ՝ ԵԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱԿԸԿՅԱՇԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0510/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել