Բաղրամյան — ՎԴ/5523/05/17
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալեք Բաղրամյանի ընդդեմ Կոմիտեի՝ 31.03.2017 թվականի թիվ 52/06 որոշումն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ալեք Բաղրամյանը պահանջել է անվավեր կամ առ ոչինչ ճանաչել Կոմիտեի 31.03.2017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 52/06 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Լ. Հակոբյան) (այսո
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/5523/05/17
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
Դատավորներ՝
Ա. Բաբայան
Ա. Թովմասյան
Վարչական գործ թիվ ՎԴ/5523/05/17
2021թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2021 թվականի հոկտեմբերի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալեք Բաղրամյանի ընդդեմ Կոմիտեի՝ 31.03.2017 թվականի թիվ 52/06 որոշումն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ալեք Բաղրամյանը պահանջել է անվավեր կամ առ ոչինչ ճանաչել Կոմիտեի 31.03.2017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 52/06 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Լ. Հակոբյան) (այսուհետ՝ Դատարան) 27.04.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.10.2018 թվականի որոշմամբ Ալեք Բաղրամյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, և Դատարանի 27.04.2018 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է մասնակի՝ անվավեր է ճանաչվել Կոմիտեի 31.03.2017 թվականի (Հարկ
2
վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 52/06 որոշումը, մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 35-րդ, 38-րդ, 55-րդ և 56-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ չնայած վարչական ակտում անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի նշված լինելուն, վարչական ակտի ուսումնասիրությունից հետևում է, որ վարչական ակտը վերաբերում է այն պարտավորություններին, որոնք առաջացել են ֆիզիկական անձի կողմից կատարված գործարքների արդյունքում: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ալեք Բաղրամյանը 17.03.2017 թվականին ծանուցվել է իր նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին, իսկ 23.03.2017 թվականին ներկայացրել է դիմում, որով նշել է իր բացատրությունները և առարկությունները ծանուցագրով նշված հարկային պարտավորության առաջացման վերաբերյալ: Այսպիսով` Կոմիտեն պատշաճ կերպով ապահովել է հարուցված վարչական վարույթի լսումների մասին վարույթի մասնակցի իրազեկումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2018 թվականի որոշումը և (կայացնել նոր դատական ակտ` մերժելով Ալեք Բաղրամյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեիե:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից 30.05.2017 թվականի քաղվածքի համաձայն` անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը հաշվառվել է 14.12.2012 թվականին և ստացել է 45148405 ՀՎՀՀ-ն (հատոր 1-ին, գ.թ. 181),
2. Կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 8 բաժնի պետի 15.06.2017 թվականի թիվ 02 տեղեկանքի համաձայն` անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի կարգավիճակը ժամանակավորապես դադարեցվել է 01.02.2014 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 20),
3. Ալեք Բաղրամյանը 15.05.2014 թվականին կնքված տարաժամկետումով բնակարանի առուվաճառքի պայմանագրով վաճառել է Երևան քաղաքի Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոցի 71-րդ շենքի թիվ 6 բնակարանը, որի նկատմամբ նրա սեփականության իրավունքը գրանցվել է 15.10.2012 թվականին։ Նշված գործարքից ծագող իրավունքները պետական գրանցում են ստացել 20.05.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 13-14, 166),
4. Ալեք Բաղրամյանը 12.08.2014 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառել է Երևան քաղաքի Արաբկիր, Մամիկոնյանց փողոցի թիվ 42-44 շենքի թիվ 54 բնակարանը, որի նկատմամբ նրա սեփականության իրավունքը գրանցվել է 07.05.2014 թվականին: Նշված գործարքից ծագող իրավունքները պետական գրանցում են ստացել 20.08.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 170-172),
3
5. Անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանին հասցեագրված ծանուցագրով (վերջինիս կողմից ստացվել է 17.03.2017 թվականին) հայտնվել է, որ նա 06.03.2017 թվականի դրությամբ ունի 10.189.928 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն, որից ապառք՝ 3.999.954 ՀՀ դրամ, տույժ՝ 2.189.974 ՀՀ դրամ, և տուգանք՝ 4.000.000 ՀՀ դրամ, և 23.03.2017 թվականին հրավիրվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը և գործի քննությանը մասնակցելու։ Անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանն իրեն հասցեագրված նույն ծանուցագրով տեղեկացվել է Կոմիտեի իրավաբանական վարչությունում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի մասին, և վերջինիս առաջարկվել է եռօրյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ (հատոր 1-ին, գ.թ. 90-91),
6. Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի 31.03.2017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 52/06 որոշման մեջ որպես դրա հասցեատեր նշվել է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը, և որոշվել է նրանից գանձել 10.189.928 ՀՀ դրամ, որից ապառք՝ 3.999.954 ՀՀ դրամ, տույժ՝ 2.189.974 ՀՀ դրամ, և տուգանք՝ 4.000.000 ՀՀ դրամ: Ըստ որոշման՝ պարտավորությունն առաջացել է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի կողմից հաշվարկված և 2014 թվականի 3-րդ եռամսյակի համար (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով սահմանված ժամկետից ուշ` 06.12.2016 թվականին, հարկային մարմին ներկայացված (Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկիե հաշվարկից, ինչպես նաև (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով հաշվարկված տույժերից և տուգանքներից (հատոր 1-ին, գ.թ. 22-24):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ վարչական ակտին ներկայացվող առանձին պահանջների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք վարչական ակտում յուրաքանչյուր սխալի առկայությունն ինքնին վկայում է այդ վարչական ակտի անորոշության մասին և միանշանակ հանգեցնում դրա անվավերության:
(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.
4
ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում.
բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձևի և նմուշի թղթի վրա: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական ակտը պետք է պարունակի`
ա) վարույթն իրականացրած վարչական մարմնի լրիվ անվանումը.
բ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.
գ) ակտի լրիվ անվանումը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
դ) ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս).
ե) ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս).
զ) ընդունված որոշման շարադրանքը (եզրափակիչ մաս).
է) ակտի գործողության ժամկետը, եթե ակտն ընդունվում է որոշակի ժամկետով.
ը) ակտի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ` դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.
թ) ակտն ընդունող վարչական մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, նրա ստորագրությունը.
ժ) ակտն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը:
(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտին ներկայացվող պահանջներից է որոշակիությունը, ինչը ենթադրում է, որ վարչական ակտը պետք է շարադրվի այնպիսի հստակությամբ, որ դրա բովանդակությունից վարչական ակտի հասցեատիրոջ համար պարզ լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում: Այս պահանջի պահպանումն ունի առանձնահատուկ նշանակություն հատկապես միջամտող վարչական ակտերի դեպքում՝ հաշվի առնելով, որ դրանցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։ Վարչական ակտի որոշակիության պահանջի կարևորությունն արտահայտվում է նրանում, որ միայն հստակ և որոշակի վարչական ակտի առկայության դեպքում է անձը հնարավորություն ունենում իր վարքագիծը համապատասխանեցնել այդ ակտի պահանջներին։ Ավելին, վարչական ակտի հստակությունն ու որոշակիությունը հնարավորություն են տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտում առկա ոչ բոլոր սխալներն են դրան հաղորդում անորոշություն, ուստի ազդում այդ ակտի իրավաչափության վրա։ Մասնավորապես՝ վարչական ակտում տեղ գտած սխալները և թերությունները հանգեցնում են վարչական ակտի անորոշության այն դեպքում, երբ դրանք թույլ չեն տալիս վարչական ակտի հասցեատիրոջը հստակ պատկերացում կազմել իր իրավունքների և պարտականությունների վրա այդ ակտի ներգործության մասին։
5
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վարչական ակտեր շարադրելիս վարչական մարմինները պետք է խուսափեն հնարավոր սխալներից, սակայն դա չի նշանակում, որ վարչական ակտում թույլ տրված ցանկացած սխալ դրան հաղորդում է ոչ հստակ և անորոշ բնույթ։ Դա նշանակում է, որ դատարանը վիճարկվող վարչական ակտում սխալի առկայության պայմաններում պետք է յուրաքանչյուր դեպքում գնահատի, թե արդյոք այդ սխալն արժևորվում է վարչական ակտի որոշակիության և հստակության տեսանկյունից, թե՝ ոչ։ Ընդ որում, վարչական ակտի որոշակիության վրա կոնկրետ սխալի ազդեցությունը գնահատելիս դատարանը պետք է հաշվի առնի ինչպես ամբողջ վարչական ակտի բովանդակությունը, այնպես էլ անհրաժեշտության դեպքում նաև՝ դրա հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտում սխալի առկայությունն ինքնին չի վկայում վարչական ակտի անորոշության մասին. որպեսզի ակտում առկա սխալի հետևանքով այն համարվի ոչ հստակ և անորոշ, անհրաժեշտ է, որ վարչական ակտի հասցեատիրոջ համար ակնհայտ չլինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի կողմից 31.03.2017 թվականին կայացվել է (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 52/06 որոշումը, որում որպես դրա հասցեատեր նշվել է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը, և որոշվել է նրանից գանձել 10.189.928 ՀՀ դրամ, որից ապառք՝ 3.999.954 ՀՀ դրամ, տույժ՝ 2.189.974 ՀՀ դրամ, և տուգանք՝ 4.000.000 ՀՀ դրամ: Ըստ որոշման՝ պարտավորությունն առաջացել է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի կողմից հաշվարկված և 2014 թվականի 3-րդ եռամսյակի համար (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով սահմանված ժամկետից ուշ` 06.12.2016 թվականին, հարկային մարմին ներկայացված (Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկիե հաշվարկից, ինչպես նաև (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով հաշվարկված տույժերից և տուգանքներից։
Դիմելով դատարան՝ Ալեք Բաղրամյանը պահանջել է անվավեր կամ առ ոչինչ ճանաչել Կոմիտեի 31.03.2017 թվականի (Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասինե թիվ 52/06 որոշումը:
Դատարանը մերժել է Ալեք Բաղրամյանի հայցը՝ պատճառաբանելով նաև, որ թեև վիճարկվող վարչական ակտում որպես այդ ակտի հասցեատեր մատնանշված է անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը, այնուամենայնիվ, վիճարկվող վարչական ակտի բովանդակությունից պարզ է դառնում, որ առաջադրված պարտավորությունները ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանին առաջադրված պարտավորություններ են, այլ ոչ թե անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանին առաջադրված և նրա ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորություններ:
Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը՝ հայցը մասնակիորեն բավարարելով, արձանագրել է նաև, որ (սկզբունքորեն նշանակալից է, թե որոշմամբ որ սուբյեկտն է հանդիսացել պատշաճ հասցեատեր՝ ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանը, թե դեռևս իրավունակությունը և գործունակությունը չկորցրած անհատ ձեռնարկատեր
Ալեք
Բաղրամյանըե,
(վիճարկվող
որոշման
նկարագրական,
6
պատճառաբանական և եզրափակիչ մասերում որպես հասցեատեր է նշված անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանը, ինչը վկայում է այն մասին, որ նշյալ վարչական ակտով պարտավորություններն առաջադրվել են անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանին, այլ ոչ թե ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանին. տվյալ պարագայում միջամտող վարչական ակտի հասցեատեր կարող էր հանդիսանալ բացառապես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական
անձը:
Միաժամանակ,
վարչական
ակտում
նշված
է
հետևյալը.
(Պարտավորությունն առաջացել է անհատ ձեռնարկատեր Ալեք Արթունի Բաղրամյանի կողմից հաշվարկված և 2014 թվականի 3-րդ եռամսյակի համար (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով սահմանված ժամկետից ուշ՝ 06.12.2016 թվականին հարկային մարմին ներկայացված (Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկիե հաշվարկից, ինչպես նաև (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով հաշվարկված տույժերից և տուգանքներից (...)ե: Մինչդեռ, օրենսդրորեն սահմանված է վարչական ակտի հստակ և հասկանալի լինելու պահանջը: Ավելին, հայտնի է, որ կայացվող վարչական ակտի բովանդակությունը պետք է ձևակերպի այնպես, որպեսզի դրա պատշաճ հասցեատիրոջ համար ակնբախ լինի, թե իր վրա ինչ պարտականություն է դրվում, սակայն տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի հաշվառված լինելու պարագայում անձի համար անորոշության առաջացման հնարավորությունը դառնում է առավել իրատեսականե:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը
և
գնահատելով
Վերաքննիչ
դատարանի
եզրահանգումների
հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի ա) ենթակետի համաձայն՝ նույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե նրանց իրականացրած գործարքները, նույն օրենքի համաձայն, համարվում են ապրանքի մատակարարում։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետի համաձայն` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքում` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ ԱԱՀ վճարողները (...) իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով:
7
Նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ նույն հոդվածով սահմանված ժամկետում ԱԱՀ հաշվարկներ ներկայացնում են նաև ԱԱՀ վճարող չհամարվող անձինք՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու կամ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում
հարկային
հաշվի
վերաբերյալ
նախկինում
չներկայացված
տեղեկությունները ներկայացնելու, ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու արդյունքում հաշվանցման ենթակա գումար առաջանալու դեպքերում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրա հիմքում ընկած է հենց հայցվորի կողմից 06.12.2016 թվականին հարկային մարմին ներկայացված (Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկիե հաշվարկը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա բավարար է, որ հայցվորի համար ակնառու լինի, թե ինչ աղբյուրից են առաջացել իրեն առաջադրված պարտավորությունները, և թե արդյոք դրանք վերաբերում են որպես անհատ ձեռնարկատեր իր գործունեությանը, թե որպես ֆիզիկական անձ իր իրականացրած գործարքներին։ Մասնավորապես՝ այն դեպքում, երբ վարչական ակտի հիմքում ընկած է հայցվորի կողմից ներկայացված՝ ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկը, ակնհայտ է, որ այդ ակտով առաջադրված պարտավորություններն ուղղված են Ալեք Բաղրամյանին՝ ոչ թե որպես անհատ ձեռնարկատիրոջ, այլ՝ որպես ֆիզիկական անձի։
Նման պայմաններում, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտում որպես հասցեատեր նշվել է (անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանե (հասցեատիրոջ անվան մեջ սխալի առկայությունն ընդունել է պատասխանող վարչական մարմինը), այդ վարչական ակտին չի հաղորդում անորոշություն. ակնհայտ է, որ այդ պարտավորությունները կապված են Ալեք Բաղրամյանի իրականացրած գործարքների հետ և ուղղված են նրան՝ որպես ֆիզիկական անձի։ Ընդ որում, նշված փաստական հանգամանքների համատեքստում անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի հաշվառված լինելու փաստը որևէ նշանակություն չունի վարչական ակտի հստակությունը և որոշակիությունը գնահատելու տեսանկյունից։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալեք Բաղրամյանի հայցը ենթակա էր մերժման, ուստի Դատարանը, մերժելով Ալեք Բաղրամյանի հայցը, կայացրել էր գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչման ենթակա լինելու վերաբերյալ եզրահանգման հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ Ալեք Բաղրամյանը պատշաճ չի ծանուցվել վարչական վարույթի մասին, և չի երաշխավորվել վերջինիս լսված լինելու իրավունքը։ Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով,
8
կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե՛ս, ՀՀ առողջապահության
նախարարությունն ընդդեմ (Ռեվերդիե ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տե՛ս, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն
առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը): Դատարանը Կոմիտեի 31.03.2017 թվականի թիվ 52/06 որոշումն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու մասին Ալեք Բաղրամյանի պահանջը մերժել է հետևյալ հիմքերով.
- ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններն Ալեք Բաղրամյանին իրավաչափորեն են առաջադրվել,
- վիճարկվող վարչական ակտում որպես այդ ակտի հասցեատեր մատնանշված է անհատ ձեռնարկատեր
Ալեք
Բաղրամյանը,
սակայն
վիճարկվող
վարչական
ակտի
բովանդակությունից պարզ է, որ առաջադրված պարտավորությունները ֆիզիկական անձ
9
Ալեք Բաղրամյանին առաջադրված պարտավորություններ են, այլ ոչ թե անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանին առաջադրված պարտավորություններ,
- անհիմն է Ալեք Բաղրամյանի փաստարկն այն մասին, որ վիճարկվող որոշումն ուղարկվել է 90 օր ուշացումով, որի արդյունքում վերջինս զրկվել է (Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասինե ՀՕ-257-Ն օրենքով սահմանված արտոնությունից օգտվելու հնարավորությունից, քանի որ վիճարկվող վարչական ակտը հայցվորին եռօրյա ժամկետում չհանձնելու հանգամանքը չի կարող ազդեցություն ունենալ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա և վկայակոչվել որպես այդ ակտի անվավերության հիմք,
- անհիմն է նաև հայցվորի այն փաստարկը, որ վիճարկվող որոշմամբ ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանին հարկային պարտավորություններ առաջադրելու պարագայում (Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկիե հաշվարկը պետք է ներկայացվեր ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանի հաշվառման վայրի (Երևան քաղաքի Արաբկիր համայնք) հարկային տեսչություն, քանի որ նախ՝ հայցվորն ինքն է այդ հաշվարկը ներկայացրել Արմավիրի հարկային տեսչություն, բացի այդ, հայցվորի կողմից նշված հանգամանքը չի կարող ազդեցություն ունենալ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա:
Ալեք Բաղրամյանը Դատարանի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ նշելով, որ օրինական հիմքով իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատիրոջ վրա Կոմիտեն դրել է ակնհայտորեն ոչ իրավաչափ պարտականություններ, իրեն որոշումն ուղարկվել է այն կայացնելուց 90 օր ուշացումով, Դատարանը վճռում նշել է, թե որոշման բովանդակությունից պետք է հասկանալ, որ այն ուղղված է ոչ թե անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի, այլ՝ ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանի դեմ, այդ որոշման հասցեատերը ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանն է, սակայն հայտնի չէ, թե ինչու կամ որ օրենսդրական ակտի համաձայն։ Բացի այդ, ըստ բողոք բերած անձի՝ Դատարանը սխալ մոտեցում է ցուցաբերել նաև այն հարցում, որ Ալեք Բաղրամյանը ներկայացել է Արմավիրի մարզի ՏՀՏ և բացատրություն տվել, քանի որ եթե Ալեք Բաղրամյանը ներկայացել է Արմավիրի մարզի ՏՀՏ, ապա պետք է բացատրություն տար միայն անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի վերաբերյալ։ Ֆիզիկական անձ Ալեք Բաղրամյանը բնակվել և բնակվում է Երևան քաղաքում և Արմավիրի մարզի ՏՀՏ-ի հետ գործ է ունեցել միայն անհատ ձեռնարկատեր Ալեք Բաղրամյանի հաշվետվությունները ներկայացնելու առումով։
Չնայած բողոք բերած անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի խախտման մասին չի մատնանշել, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բացի վերաքննիչ բողոքի հիմքերին անդրադառնալուց, իր դատական ակտում վկայակոչել է նաև վիճարկվող վարչական ակտի անվավերության այլ հիմք, որը, մասնավորապես, վերաբերում է վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում առերևույթ թույլ տրված ընթացակարգային խախտումներին, այն է՝ վարչական վարույթի լսումների վերաբերյալ Ալեք Բաղրամյանի ծանուցված չլինելուն և դրա հետևանքով վերջինիս լսված լինելու իրավունքը խախտված լինելուն այն դեպքում, երբ նման հիմք չի քննվել Դատարանում և առկա չի եղել վերաքննիչ բողոքում:
Այս առումով բողոք բերած անձը նշել է, որ վարչական մարմինն ապահովել է Ալեք Բաղրամյանի լսված լինելու իրավունքը և վերջինս (փաստացի իրացրել է այդ իրավունքը՝ վարչական վարույթի ընթացիկ փուլում համապատասխան տեսչություն ուղարկելով իր գրավոր բացատրությունները, ինչը հաստատում է այն փաստը, որ անձն իրացրել է օրենսդրի կողմից սահմանված լսված լինելու իր իրավունքըե։
10
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեն վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի բողոք բերած անձի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ալեք Բաղրամյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
11
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 27.04.2018 թվականի վճռին:
2. Ալեք Բաղրամյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հոկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՎԴ/5523/05/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
