Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0304/11/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0304/11/24

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0304/11/2415 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 299. Մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակը · Հոդված 300. Մինչդատական ակտի դատական բողոքարկման ընթացակարգը · Հոդված 302. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2024 թվականի հունիսի 15-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը։ 2. 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանը (այսուհետ նաև՝ Հսկող դատախազ) որոշում է կայացրել նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու և [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ ք

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0304/11/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր Վ.Ստեփանյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր Ա.Հովհաննիսյան

2026 թվականի ապրիլի 15-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

Նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի հունիսի 15-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը։

2. 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանը (այսուհետ նաև՝ Հսկող դատախազ) որոշում է կայացրել նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու և [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասով ու 444-րդ հոդվածի 1-ին մասով, [անընթեռնելի] և [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ մեղսագրվող արարքները նրանց կողմից կատարված չլինելու հիմքով։

2.

1. Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով։

3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդ.Արսենյանի (այսուհետ նաև՝ Վերադաս դատախազ)՝ 2024 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Հսկող դատախազի` հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մ.Գալստյանի բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնվել է առանց քննության։

4. Հսկող դատախազի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի և Վերադաս դատախազի՝ բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի նոյեմբերի 22-ի մինչդատական ակտերի դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի

3

պարտականությունները կատարող Մ.Գալստյանը բողոք է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։ 4.

1. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մ.Գալստյանի բողոքը բավարարվել է մասնակի, և վարույթի հանրային մասնակիցը պարտավորեցվել է վերացնել Վերադաս դատախազի՝ բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի նոյեմբերի 22-ի որոշումն ու կայացնել Հսկող դատախազի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մ.Գալստյանի բողոքն ըստ էության լուծող վարութային ակտ:

5. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշումը թողել է անփոփոխ։

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

7. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ

4

քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ, 299-րդ և 300-րդ հոդվածների դրույթների խախտում, ինչի արդյունքում չի ապահովվել հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը՝ խախտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքը:

Բողոքաբերը միաժամանակ գտել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար՝ փաստարկելով, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանի հիմնավորումները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Էրիկ Աբգարյանի վերաբերյալ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0018/11/17 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին։ 7.

1. Բողոքաբերի գնահատմամբ՝ հսկող դատախազի որոշման դեմ բողոքը վերադաս դատախազի կողմից ժամկետանց լինելու պատճառաբանությամբ մերժվելուց հետո այն դատարան բողոքարկվելու դեպքում, երբ դատարանը գտնում է, որ հսկող դատախազի վարութային ակտը վերադաս դատախազին բողոքարկելու ժամկետը պահպանված է եղել, պետք է քննարկի հսկող դատախազի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը՝ այն հիմնավորմամբ, որ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթի առարկա է հանդիսանում ոչ թե վերադաս դատախազի, այլ հսկող դատախազի որոշումը, ուստի առանց վերադաս դատախազի կողմից բողոքն ըստ էության քննության առնվելու՝ դատարանը հնարավորություն ունի բովանդակային քննարկման առարկա դարձնելու հսկող դատախազի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը: 7.

2. Բողոքաբերի պնդմամբ՝ հսկող դատախազի որոշումները դատարանում վիճարկելու հնարավորություն ստանալու համար դրանց բողոքարկման արտադատական կարգը պահպանելը հետապնդում է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում և արդյունավետորեն վերացնելու նպատակ, իսկ այդպիսի սահմանափակումները հնարավորինս կարճ

ժամանակահատվածում չեն կարող վերադաս դատախազի կողմից վերացվել այն

5

դեպքում, երբ խնդրո առարկա որոշումն արդեն իսկ հանդիսանում է դատական երաշխիքների վարույթի առարկա, որպիսի՝ պայմաններում անձի իրավունքների և ազատությունների սահմանափակումները վերացնելու հնարավորություն տրվում է հենց դատարանին։

7.

3. Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի դրույթները, նշել է նաև, որ օրենսդիրն անձին իրավունք է վերապահել մինչդատական ակտի դեմ դատարան բողոք ներկայացնել բավարարումից տարբերվող ցանկացած, այդ թվում՝ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում և ստանալու պարագայում, այսինքն, օրենսդրի տրամաբանությամբ՝ տվյալ դեպքում բողոքի մերժումը, բավարարումից տարբերվող պատասխանն ստանալը և բողոք ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրը, պատասխան չստանալը նույնացվում են, և նշված բոլոր դրսևորումների դեպքում անձն օժտված է դատական կարգով բողոք ներկայացնելու իրավասությամբ։

8. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշումը որոշակի մասով բեկանել և կայացնել փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հսկող դատախազը որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասով և 444-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ [անընթեռնելի] և [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չհարուցելու մասին։

10. Նախորդ կետում նշված որոշման դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մ.Գալստյանի ներկայացրած բողոքը Վերադաս դատախազն իր՝ 2024 թվականի նոյեմբերի 22-ի 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 123-130։

6

որոշմամբ ժամկետանց լինելու հիմքով թողել է առանց քննության՝ նշելով. «(…) Նկատի ունենալով, որ բողոքը ՀՀ գլխավոր դատախազություն է հասցեագրվել վիճարկվող որոշումը ստանալուց հետո 15-րդ օրը, սակայն ոչ աշխատանքային ժամին, ընդ որում՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետը լրանալուց առաջ բողոքը հանձնվել է փաստաթղթաշրջանառության «Mulberry» էլեկտրոնային համակարգին, ոչ թե՝ փոստին, ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազություն մուտքագրվել է 15- օրյա ժամկետի խախտմամբ, ուստի բողոքաբերի կողմից ներկայացված բողոքը՝ ժամկետանց լինելու հիմքերով պետք է թողնել առանց քննության: (…)»2:

11. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող Մ.Գալստյանն Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքով վիճարկել է ինչպես Վերադաս դատախազի՝ բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի նոյեմբերի 22-ի որոշման, այնպես էլ Հսկող դատախազի՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման իրավաչափությունը՚։

12. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշմամբ արձանագրել է․ «(…) ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանի՝ «Միջնորդությունը բավարարելու և հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումը փաստացի ստացել է 2024 թվականի հոկտեմբերի 28-ին, ինչը չի վիճարկվում նաև վարույթի հանրային մասնակցի կողմից։ Այսինքն՝ քրեադատավարական ժամկետները հաշվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված կանոնների համաձայն՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին թիվ [անընթեռնելի] քրեական վարույթով հսկող դատախազի որոշումը վերադաս դատախազին բողոքարկման տասնհինգօրյա ժամկետի ընթացքն սկսվել է 2024 թվականի 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 149-152։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 4-15:

7

հոկտեմբերի 29-ին` ժամը 00:00-ին, և ավարտվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 24:00-ին:

Ըստ Դատարան ներկայացված նյութերի՝ վիճարկվող որոշման դեմ վերադաս դատախազին բողոքը ներկայացվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 20:21-ին՝ «Mulberry» էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը ևս վարույթի հանրային մասնակիցը չի վիճարկում: Այսինքն՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բողոքը ներկայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանմամբ:

Միևնույն ժամանակ Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես իրավաչափորեն փաստել է բողոքաբերը, չի սահմանում բողոք ներկայացնելու փոստային առաքման կոնկրետ եղանակ, ուստի, Դատարանի գնահատմամբ, փոստային առաքման ընդունված տարբերակներից յուրաքանչյուրով ներկայացված բողոքը պետք է դիտարկել որպես պատշաճ ներկայացված՝ պայմանով, եթե այն ներկայացվել է բողոքարկման սահմանված ժամկետներում և կարգով:

Դատարանն արձանագրում է, որ «Mulberry» էլեկտրոնային

փաստաթղթաշրջանառության համակարգը հանդիսանում է ՀՀ պետական կառավարման

մարմիններում

պաշտոնապես

գործարկվող

փաստաթղթաշրջանառության համակարգ, ուստի, Դատարանի գնահատմամբ, դրա միջոցով իրավասու մարմնին ներկայացված բողոքն իրավաչափորեն չի կարող համարվել որպես ոչ պատշաճ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող ձևով ներկայացված բողոք և դրվել այն առանց քննության թողնելու մասին որոշման հիմքում։ Դատարանը գտնում է, որ նույնիսկ նման եղանակով բողոքը ներկայացնելը խախտում դիտարկելու դեպքում այն կրում է խիստ ձևական բնույթ, և կարող է հանգեցնել մինչդատական ակտերն արտադատական կարգով բողոքարկելու իրավունքի էության խախտման: Ինչ վերաբերում է վարույթի հանրային մասնակցի դիրքորոշմանն առ այն, որ բողոքը «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ներկայացնելու արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում այն մուտքագրվել է միայն 2024 թվականի նոյեմբերի 13-ին, Դատարանն արձանագրում է,

8

որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված բողոքարկման ժամկետը, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 4-րդ մասի, չի կարող համարվել բաց թողնված, եթե բողոքը հանձնվել է փոստին բողոքարկման ժամկետը լրանալուց առաջ։ Ընդ որում, փոստային առաքման ցանկացած եղանակով բողոքը ներկայացնելու դեպքում ևս ՀՀ գլխավոր դատախազությունում այն կարող էր մուտքագրվել 2024 թվականի նոյեմբերի 12-ից հետո:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Դատարանը գտնում է, որ վերադաս դատախազը, բողոքարկման ժամկետը բաց թողնված լինելու հիմքով առանց քննության թողնելով ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բողոքը, հանգել է սխալ եզրահանգման, ուստի վարույթի հանրային մասնակցի վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդ.Արսենյանի՝ «Բողոքն առանց քննության թողնելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը վերացնելու պարտականություն դնելու մասին բողոքաբերի միջնորդությունը հիմնավոր է։

(...) Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանի՝ «Միջնորդությունը բավարարելու և հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումը վերցնելու պարտականություն սահմանելու իրավաչափության հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ վերադաս դատախազը, ըստ էության, բողոքաբեր ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմնավորումների համատեքստում փաստացի գնահատման չի ենթարկել վարույթն իրականացնող մարմնի՝ [անընթեռնելի] նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին հետևության իրավաչափությունը:

Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը տարանջատել է մինչդատական ակտերի դատախազական և դատական

բողոքարկման փուլերը՝ ելնելով այն նկատառումից, որ նախաքննության փուլում

9

նվազագույնի հասցվի դատարանի միջամտությունը նախաքննության ընթացքին։ Այլ կերպ՝ որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի կարգով մինչդատական ակտերի իրավաչափությունը դատական կարգով ստուգելու նախապայման դատախազական բողոքարկման պահանջ սահմանելու նպատակն այն է, որ մինչ վարույթի հանրային մասնակցի մինչդատական որևէ ակտի իրավաչափությունը դատարանի կողմից գնահատելն իրավասու դատախազը հնարավորություն ունենա ըստ էության գնահատել տվյալ ակտը վիճարկող վարույթի մասնակցի փաստարկները և իր իրավասության սահմաններում կայացնի համապատասխան որոշում:

Վերոգրյալի համատեքստում Դատարանը գտնում է, որ սույն վարույթի շրջանակներում չի կարող գնահատման ենթարկել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանի՝ «Միջնորդությունը բավարարելու և հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման իրավաչափությունը, քանի որ այն փաստացի գնահատման չի ենթարկվել վերադաս դատախազի կողմից։ Դատարանը գտնում է, որ թիվ

քրեական վարույթով հսկող

դատախազի վերոնշյալ որոշման իրավաչափությունը պետք է նախևառաջ գնահատման ենթարկվի վերադաս դատախազի, այնուհետև, բողոքի առկայության դեպքում՝ դատարանի կողմից: (…)»*։

13. Վերաքննիչ դատարանն իր՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշմամբ արձանագրել է. «(...) [Ա]նդրադառնալով դատախազի այն փաստարկներին, որ Հակակոռուպցիոն դատարանը, գտնելով, որ որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու ժամկետները չեն խախտվել, պետք է ըստ էության գնահատման ենթարկեր հսկող դատախազի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, այլ ոչ թե վերադաս դատախազին պարտավորեցներ վերացնել բողոքաբերի իրավունքների և ազատությունների սահմանափակումները՝ հաշվի առնելով, որ դատական վերահսկողության առարկա է հանդիսանում հսկող դատախազի 4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 205-225:

10

որոշումը, վերադաս դատախազը հսկող դատախազի որոշման դեմ բերված բողոքը թողել է առանց քննության, այսինքն՝ փաստացի մերժել է, արդեն իսկ Դատարանն է կրել

բողոքաբերի իրավունքների սահմանափակումները հնարավորինս

արդյունավետ վերացնելու պարտականությունը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դատախազի այդպիսի փաստարկումներն ընդունելի չեն կարող համարվել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նախ նշել, որ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելը որևէ կերպ չի նույնացվել բողոքը փաստացի կամ իրավաբանորեն մերժելու մասին որոշում կայացնելու հետ, քանի որ ի տարբերություն վերջինի՝ առաջին դեպքում բողոքը բովանդակային առումով քննության առարկա չի դարձվում: Դրան զուգահեռ Վերաքննիչ դատարանը անհրաժեշտ է համարում փաստել, որ բողոքարկման արտադատական կարգի սպառումը չունի զուտ ձևական, արհեստական բնույթ. այն դեպքում, երբ մինչդատական վարույթի վիճարկվող որոշման դեմ բերված բողոքը վերադաս դատախազի կողմից ոչ իրավաչափորեն առանց քննության է թողնվում՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, այսինքն՝ բողոքը ոչ իրավաչափորեն ըստ էության քննարկման առարկա չի դառնում, ապա դա չի կարող ենթադրել արտադատական կարգի սպառված լինելու, հետևաբար նաև հսկող դատախազի վիճարկվող որոշումը դատարանի կողմից արդեն բովանդակային քննության առարկա դարձնելու հնարավորության մասին։ Վերաքննիչ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է նրանով,

հակառակ պարագայում

արտադատական կարգը կարող է վերածվել արդյունավետությունից զուրկ, արհեստական ինստիտուտի, քանի որ կստացվի, որ վերադաս դատախազը յուրաքանչյուր դեպքում կարող է բողոքը ոչ իրավաչափորեն ըստ էության քննարկման առարկա չդարձնել, իսկ դատարանը, անկախ այդ հանգամանքից, արդեն պետք է բովանդակային կերպով քննության առնի հսկող դատախազի վիճարկվող որոշումը։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ այդպիսի մոտեցումը չի բխում ոչ միայն օրենսդրական համապատասխան կարգավորումների բնույթից, այլև դրանց, մասնավորապես՝ արտադատական կառուցակարգի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած

վերը մեջբերված նախադեպային

դիրքորոշումներից։

[անընթեռնելի]

որ

11

(...) Այսպիսով, հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի հիմքերի ու դրանք հիմնավորող փաստարկների սահմաններում դատական ստուգման ենթարկելով վիճարկվող որոշման իրավաչափությունը և ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն վարույթով համապատասխան դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստիև դատախազ Ա.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Հակակոռուպցիոն դատարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ: (…)»5:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․

14. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

15. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

15.

1. Դատական պաշտպանության և դատարանի մատչելիության հիմնարար իրավունքների առնչությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների համաձայն՝

դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգն կանգնելու իյ իրական հնարավորություն ունենա,

անձի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության

կարևորագույն իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է իրավաչափ նպատակ հետապնդի և չպետք է անհամարժեք լինի նշված իրավունքի բուն էությանն ու նշանակությանը։ Այլ կերպ` դատարանի մատչելիության իրավունքի 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 63-74։

12

սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պետք է պահպանել կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռություն բացառելով անհամաչափ խիստ միջոցներով հետապնդվող նպատակին հասնելու

հնարավորությունը։

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը.

1) ձերբակալումը.

2) ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն արձանագրելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը.

3) քրեական վարույթը կարճելու մասին որոշումը.

4) քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը նորոգելու մասին որոշումը.

5) վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը.

6) խափանման միջոց կիրառելու մասին որոշումը.

7) վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին որոշումը.

8) վարույթից հեռացնելու կամ վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշումը.

9) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը.

10) հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը մերժելու կամ դադարեցնելու մասին որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշումը՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերացնելու մասին։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 որոշման 16-րդ կետը։

13

2. Դատական բողոքարկման ենթակա են նաև մինչդատական այն ակտերը, որոնց վիճարկումը և դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան միայն իրավասու դատախազին բողոքարկելու և նրա կողմից բողոքի չբավարարման դեպքում, բացառությամբ երբ վիճարկվում է ձերբակալումը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի վարութային ակտը»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել տասնհինգօրյա ժամկետում։ Այդ ժամկետի սկիզբն է՝

1) իրավասու դատախազին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրը.

2) բողոք ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրը, եթե բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացվել»:

16.

1. Մինչդատական վարույթի դատական երաշխիքներին վերաբերող

կառուցակարգերի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք, թեև վերաբերում են 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին, սակայն շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեադատավարական կարգավորումների նկատմամբ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝

մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և

գործողությունների (անգործության) դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները (անգործությունը) ենթակա են

14

դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների (անգործության) օրինականությունն հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում՝ կայացնել հիմնավորված պատճառաբանված որոշում թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ ni

u

իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին?,

մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները ենթակա են նաև դատախազական հսկողության։ Անձն իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքն իրացնելուց առաջ պարտավոր է սպառել իրավունքների պաշտպանության արտադատական միջոցը՝ դատախազի առջև հայցել իր բողոքի բավարարում, դատախազական հսկողության գործիքակազմի սպառումը նախապայման է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործադրելու համար։ Որպես իրավական պաշտպանության միջոց՝ դրա շրջանակներում ստուգվում է անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) օրինականությունը, որի արդյունքում դատախազը կա՛մ արձանագրում է վիճարկվող որոշման (գործողության) իրավաչափության փաստը, կա՛մ հերքում է այն։ Այսինքն՝ դատախազական հսկողության կառուցակարգի սպառման արդյունքում կայացվող որոշումը հիմնվում է անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) վրա,

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Հեղինե Պետրոսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0043/11/14 որոշումները։ 8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Գինոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0023/11/12 որոշման 13-րդ կետը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշման 21-րդ կետը։

15

մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության

շրջանակներում դատական բողոքարկման առարկան անմիջականորեն քրեական հետապնդման մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունն են, եթե դրանց դեմ բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից՝ անկախ նրանից, թե դատախազական հսկողության շրջանակներում դատախազի կողմից քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն։ Ընդ որում, այս դեպքում դատական վերահսկողության առարկան քրեական հետապնդման մարմնի որոշումն է, այլ ոչ թե դատախազական հսկողության արդյունքում կայացված դատավարական ակտը կամ դրսևորած անգործությունը"։

17. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների կառուցակարգի գործադրման անհրաժեշտ նախապայմաններից մեկն այն է, որ անձը, մինչ դատարան դիմելը, պատշաճ կերպով սպառի դատախազական հսկողության արտադատական պաշտպանության միջոցը։ Դրա հետ մեկտեղ, վարույթի հանրային մասնակցի որոշման դեմ բողոքը կարող է մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում ենթարկվել դատական ստուգման, եթե բողոքարկելու իրավունք ունեցող անձի կողմից պահպանվել է դատախազական հսկողության կարգով բողոքարկման՝ օրենքով սահմանված ժամկետը։ Ուստի մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է պարզի, թե բողոքաբերի կողմից պահպանվել են արդյոք վիճարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը, մասնավորապես, այն իրավասու դատախազին օրենքով սահմանված ժամկետում բողոքարկված լինելու հանգամանքը (բացառությամբ այն դեպքերի, երբ վիճարկվում է ձերբակալումը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի վարութային ակտը)։ 10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Տեր-Սահակյանի գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ԵԴ/0149/11/19 որոշման 16-րդ կետը։

16

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մինչդատական վարույթում դատախազական բողոքարկման օբյեկտը քննիչի կամ դատախազի վարութային ակտն է, որն անմիջականորեն առնչվում է անձի իրավունքներին և օրինական շահերին։ Նույն կերպ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների առարկան հանդիսանում է իրավունքների և ազատությունների պաշտպանության արտադատական կարգով վիճարկված այդ նույն վարութային ակտի իրավաչափությունը։ Նշվածը բխում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի տրամաբանությունից, որը սահմանում է դատական երաշխիքների շրջանակը կազմող մինչդատական ակտերը, որոնց մեջ դատախազական բողոքարկման արդյունքում կայացված վարութային ակտը ներառված չէ։ Փոխարենը դատախազական բողոքարկումն իրավունքների պաշտպանության միջանկյալ միջոց է, որի սպառումը պարտադիր պայման է հանդիսանում անձի կողմից մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում է իր իրավաչափ շահերի պաշտպանությունը հայցելու համար:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ կարգը նպատակ է հետապնդում քրեական դատավարության մասնակիցների և շահագրգիռ այլ անձանց համար առավել արդյունավետորեն ապահովելու դատական պաշտպանության իրավունքի անխափան իրականացումը։ Բացի այդ, մինչդատական վարույթի օրինականության երաշխավորմանն ուղղված հսկողական և վերահսկողական տվյալ միջոցների զուգակցումը հետապնդում է մեկ այլ իրավաչափ նպատակ․ անձանց շահերի քրեաիրավական պաշտպանությունն իրականացնելով արտադատական կառուցակարգի գործադրմամբ՝ հնարավորինս սահմանափակել դատական գործիքակազմի ներգրավումը և զերծ մնալ ավելորդ հանրային-իրավական միջոցների վատնումից"։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արտադատական բողոքարկման կառուցակարգը հանդես է գալիս որպես իրավական պաշտպանության 11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԿԴ/0125/11/13 որոշումը։

17

նախնական միջոց: Այն պայմաններում, երբ անձն իրացնում է իր ենթադրաբար խախտված իրավունքները վերականգնելու դատախազական բողոքարկման գործիքակազմը, սակայն դրա միջոցով չի հասնում հետապնդվող նպատակին, բողոքաբերի իրավունքների լիարժեք պաշտպանությունն արդեն իսկ ստանձնում է դատարանը:

Ընդ որում, դատավարական ընթացակարգերի պահպանմամբ՝ իրականացված դատախազական բողոքարկման արդյունքում կայացված վարութային ակտի իրավաչափությունը կարող է դատական ստուգման ենթարկվել դատախազին բողոքարկված որոշման իրավաչափության ստուգման հետ մեկտեղ՝ նույն վարույթի շրջանակներում2։

18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանը որոշում է կայացրել նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու և քրեական հետապնդում չհարուցելու մասին”,

Հսկող դատախազի վերը նշված որոշման դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մ.Գալստյանի կողմից ներկայացված բողոքը Վերադաս դատախազի՝ 2024 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ4,

Առաջին ատյանի դատարանն իր՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշմամբ, քննության առնելով վերոնշյալ որոշումների դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մ.Գալստյանի բողոքը, արձանագրել է, որ Վերադաս դատախազը, բողոքարկման ժամկետը բաց 2 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Ղազարյանի վերաբերյալ գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշման 21-րդ կետը։ 13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

18

թողնված լինելու հիմքով բողոքն առանց քննության թողնելով, հանգել է սխալ հետևության։

Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ տվյալ դեպքում չի կարող գնահատման ենթարկել Հսկող դատախազի՝ միջնորդությունը բավարարելու և հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման իրավաչափությունը, քանի որ այն Վերադաս դատախազի կողմից, բողոքն առանց քննության թողնելու արդյունքում, փաստացի գնահատման չի ենթարկվել, մինչդեռ որոշման իրավաչափությունը պետք է նախևառաջ գնահատման ենթարկվի նրա, այնուհետև, բողոքի առկայության դեպքում, դատարանի կողմից։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանի կողմից Կոռուպցիայի

կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մ.Գալստյանի բողոքը բավարարվել է մասնակի, և վարույթի հանրային մասնակիցը պարտավորեցվել է վերացնել Վերադաս դատախազի՝ բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը և կայացնել Հսկող դատախազի` 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ ներկայացված բողոքն ըստ էության լուծող վարութային ակտ5,

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելը որևէ կերպ չի նույնացվում բողոքը փաստացի կամ իրավաբանորեն մերժելու մասին որոշում կայացնելու հետ, քանի որ ի տարբերություն վերջինի՝ առաջին դեպքում բողոքը բովանդակային առումով քննության առարկա չի դարձվում։

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ այն դեպքում, երբ բողոքը ոչ իրավաչափորեն ըստ էության քննարկման առարկա չի դառնում, ապա դա չի կարող ենթադրել բողոքարկման արտադատական կարգի սպառված լինելու, հետևաբար նաև հսկող դատախազի վիճարկվող որոշումը դատարանի կողմից արդեն բովանդակային քննության առարկա դարձվելու հնարավորության մասին։ Հակառակ պարագայում կստացվի, որ վերադաս դատախազը յուրաքանչյուր դեպքում կարող է 15 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

19

բողոքը ոչ իրավաչափորեն ըստ էության քննարկման առարկա չդարձնել, իսկ դատարանը, անկախ այդ հանգամանքից, պետք է բովանդակային կերպով քննության առնի հսկող դատախազի վիճարկվող որոշումը։

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում դատական երաշխիքների առարկան Հսկող դատախազի՝ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու և քրեական հետապնդում չհարուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման իրավաչափությունն է, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող Մ.Գալստյանի կողմից դատավարական ժամկետների պահպանմամբ բողոքարկվել է իրավասու դատախազին, ով, բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնելով առանց քննության, կայացրել է բողոքի բավարարումից տարբերվող որոշում։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ այն դեպքում, երբ բողոքը դատախազական բողոքարկման արդյունքում ոչ իրավաչափորեն ըստ էության քննարկման առարկա չի դառնում, հետևաբար դա չի ենթադրում է որպես արտադատական կարգի սպառում, ապա Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ օրենսդիրը դատախազին, ի թիվս այլնի, վերապահել է վարութային ակտերի դեմ բերված վարույթի մասնավոր մասնակիցների կամ այլ անձանց բողոքների կապակցությամբ համապատասխան որոշում կայացնելու լիազորություն, ով միաժամանակ կրում է պատասխանատվություն՝ ներքին համոզմունքի վրա հիմնված իր վարութային ակտերի համար։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչդատական ակտի վիճարկման վարույթի գործարկման օրենսդրական նախադրյալն այն է, որ դատավարական ժամկետի պահպանմամբ սպառված լինի վարութային ակտի դատախազական բողոքարկման կարգը, և դրա արդյունքում ներկայացված բողոքը բավարարված չլինի։ Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական 16 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

20

դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով դատախազի կողմից բողոքի բավարարումից տարբերվող է ինչպես բողոքի մերժումը, այնպես էլ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը”։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը պահպանված լինելու պարագայում ստորադաս դատարանները, մինչդատական վարույթի նկատմամբ դատական երաշխիքների շրջանակում է արձանագրելով Վերադաս դատախազի կողմից բողոքը ոչ իրավաչափորեն առանց քննության թողնելու հանգամանքը, բովանդակային քննարկման առարկա չեն դարձրել Հսկող դատախազի` հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումը՝ վերադաս դատախազի կողմից այն փաստացի գնահատման ենթարկված չլինելու պատճառաբանությամբ։ Այնինչ ստորադաս դատարանները, արձանագրելով բողոքն առանց քննության թողնելու հետևանքով անձի իրավունքների խախտման փաստը, պետք է հաջորդիվ քննարկման առարկա դարձնեին Հսկող դատախազի որոշման կապակցությամբ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքի փաստարկները, քանի որ

դատախազական հսկողության արդյունքում կայացված որոշումն ինքնին չի կարող հանդիսանալ բողոքարկման առարկա՝ առանց անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման իրավաչափության ստուգման:

20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ։

21. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ 17 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ի թիվ ԵԴ1/0190/11/23 որոշման 16-րդ կետը։

21

հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանի` հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող Մ.Գալստյանի բողոքն ըստ էության քննության չառնելու մասով, բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար":

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական

դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի Հսկող դատախազի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մ.Գալստյանի բողոքը

համապատասխան հետևության։

u

հանգի

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշումը որոշակի՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ 13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։

22

հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանի` հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող Մ.Գալստյանի բողոքն ըստ էության քննության չառնելու մասով, բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՀԿԴ/0304/11/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել