Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ՎԴ/1342/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ՎԴ/1342/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/1342/05/206 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.02.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Լարիսա Հարությունյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձ Սվետլանա Բադալյան՝ թիվ ԵԱԴԴ/2584/02/14 ն թիվ ԵԱԴԴ/1320/02/11 կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն ավարտելու մասին որոշումներ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Լարիսա Հարությունյանը պահանջել է պ

Ամբողջ Տեքստ

թ Վ

Ա.Ե Կ Ան. ֆ,

ՆԱՎԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1342/05/20

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1342/05/20

Նախագահող դատավոր՝ է. Նահապետյան

Դատավորներ՝ Լ. Հակոբյան

Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2023 թվականի հոկտեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.02.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Լարիսա Հարությունյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձ Սվետլանա Բադալյան՝ թիվ ԵԱԴԴ/2584/02/14 ն թիվ ԵԱԴԴ/1320/02/11 կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն ավարտելու մասին որոշումներ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Լարիսա Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանն ընդունել որոշումներ թիվ ԵԱԴԴ/2584/02/1/4 ն թիվ ԵԱԴԴ/1320/02/11 կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն ավարտելու մասին:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 12.01.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.02.2022 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 12.01.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Ժաննա Մկրտչյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր ն չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 43-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անշարժ գույքի առկայության ն սնանկության վարույթի բացակայության պայմաններում պահանջատիրոջ պահանջները պետք է բավարարվեն կատարողական վարույթի փուլում, հակառակ դեպքում այդ դատական ակտերը մնում են ուղղակի թղթի վրա՝ խախտելով պահանջատիրոջ սեփականության իրավունքը: Հետնաբար անհիմն է դատարանների մեկնաբանությունն առ այն, որ անկախ բռնագանձման ենթակա գույքի առկայությանը կատարողական վարույթը պետք է ավարտվի գույքի անբավարարության հիմքով:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.02.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 Երնան քաղաքի Աջափնյակ Ա Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱԴԴ/1320/02/11 գործով 04.06.2014 թվականին տրվել է կատարողական թերթ, որով պետք է Լարիսա Հարությունյանից հօգուտ Սվետլանա Բադալյանի բռնագանձել 8.600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ն 266.000 ՀՀ դրամ գումարներ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ բռնագանձել 8.600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տոկոսներ՝ սկսած 01.09.2009 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման պահը՝ ըստ համապատասխան

ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի

Յ

հաշվարկային դրույքաչափի Ա հօգուտ պետական բյուջեի բռնագանձել հաշվարկված տոկոսագումարների 2 տոկոսը՝ որպես պետական տուրք, ինչպես նան բռնագանձել 8.600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ն 266.000 ՀՀ դրամի երկու տոկոսը՝ որպես տարաժամկետված պետական տուրքի գումարներ (Կատարողական վարույթ, գ.թ. 19-20):

2) Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱԴԴ/2584/02/14 գործով 29.06.2019 թվականին տրվել է կատարողական թերթ, որով պետք է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել Երնան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փողոցի թիվ 20 շենքի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող թիվ 24 բնակարանը՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝ Սվետլանա Բադալյանի հանդեպ Լարիսա Հարությունյանի պարտավորության չափով բռնագանձումը տարածելով Լարիսա Հարությունյանի 1/9 բաժնից ստացված գումարի վրա (Կատարողական վարույթ, գ.թ. 80-81):

3) Թիվ ԵԱԴԴ/2584/02/14 ն թիվ ԵԱԴԴ/1320/02/11 կատարողական թերթերի հիման Ծառայության կողմից հարուցվել են համապատասխան կատարողական վարույթներ ու իրականացվել են որոշակի կատարողական գործողություններ:

4) Ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Ռ. Նամաթյանի կողմից 25.10.2019 թվականին ընդունված որոշմամբ կասեցվել է թիվ 00071881 կատարողական վարույթը՝ 60-օրյա ժամկետով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապան Լարիսա Հարությունյանի գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի ն ավելի չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար (Կատարողական վարույթ, գ.թ. 135-136):

5) Ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Ռ. Նամաթյանի 25.12.2019 թվականի որոշմամբ վերսկսվել է թիվ 00071881 կատարողական վարույթը՝ հիմք ընդունելով կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշման կայացման օրվանից սկսած 60-օրյա ժամկետը լրացած լինելու հանգամանքը (Կատարողական վարույթ, գ.թ. 147):

6) Լարիսա Հարությունյանը Ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն բաժնի պետին ուղղված 14.01.2020 թվականի դիմումով խնդրել է կայացնել որոշումներ թիվ ԵԱԴԴ/2584/02/14 ն թիվ ԵԱԴԴ/1320/02/11 կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն ավարտելու մասին (Կատարողական վարույթ, գթ. 152-154):

7) Ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն բաժնի պետի 22.01.2020 թվականի թիվ ԵԳ992/06 գրությամբ Լարիսա Հարությունյանի 14.01.2020 թվականի դիմումը մերժվել է: կատարողական վարույթն ավարտելու հիմքերն առկա չլինելու պատճառաբանությամբ (Կատարողական վարույթ, գ.թ. 159-160):

4

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ տվյալ դեպքում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քենության շրջանակում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմանը. Կատարողական վարույթի շրջանակում պարտապանի գոյքի անբավարարության կանխավարկած 6 պարտատիրոջ (պահանջատերերի) պահանջներն ամբողջությամբ կատարելու համար հիմք է արդյո՛ք կատարողական վարույթն Օրենքի 4-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետով ավարտելու համար:

Այսպես, Դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի՝ վճռի կայացման պահին գործող խմագրությամբ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպես նան արբիտրաժային տրիբունալների վճիռների Ա Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները ն կարգը:

Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեն ՀՀ Սահմանադրությունը ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցի տարր. այն ուն բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության ն արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի ։պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետնաբար դատական

5

ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատճելիության իրավունքի բաղադրատարր ն «իր գործի հրապարակային քննության»՝ որպես դատավարական գործընթացի փուլ:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նշված մոտեցումը համահունչ է նան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ձնավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքենության իրավունքը կդառնա երնակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական ն պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային ն արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս՝ 6-րդ հոդվածի իմաստով (լրե՛'ս, Ւ/ՕԹԻՏՑ)/ ւ. ՇԹԷԷՇԷ գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, Խ(0ՏԼՃՇԸԼՍՕԼՕ ,. 114Լ7 (իք. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, Թ4Ղ 4 ւ. ԹՍՏՏԵ. գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ի ն ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից։ Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի ն չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում վերջնական դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության ն արդար դատաքննության, այլ նան սեփականության իրավունքը: Այսպես, ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման համաձայն՝ պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե'ս, ՑՍԹԶՕՄ ւ. ԹՍՏՏ/4 գործով ՄԻԵԴ-ի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, Թ4ՈԼ ՃՒ ւ. ՋՍՏՏԵՈ գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):

6

Փաստորեն, ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել նս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե'ս նան, ՏՈՏ4Ի/ ՇՏԷԷԽ ԹԷՒ/ԱԵՏ/ԷՏ 4//ք ՏԼՋ4 ՈՏ 4Ո/ՇՏԷ4ՇՏ մ. ՇԽԷԷՇԷ գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, Մ4ՏԱԼՕՔՕՍԼՕՍ ւ. ՇՏԷԷՇԷ գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, ԱԽՕՒԷՈԷՒՄ ւ. ԹՍՏՏԱՃ գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, ՑՍՏՔՕՄ .. ԹՍՏՏԵԼ (հօ. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01Լ2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես՝ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե'ս, Խաչատրյանն ըեդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքների, այլ նան սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Վերոգրյալից հետնում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները ն ստեղծել կայուն իրավական հիմք դատական ակտերի պարտադիրության ն կատարելիության սահմանադրական ն կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար (տես ըստ դիմումի Ինեկոբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0515/02/10 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականի որոշումը):

Բացի այդ, անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը ն ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար ն ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տես, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴՇ/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետնանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչն դրանց կատարումը:

Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե՝ պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար:

7

Վերոգրյալ իրավադրույթների համադրված վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը, որպես կատարողական վարույթն ավարտելու հիմք, նախատեսում է նան պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար պարտապանի գույքի բավարար չինելը: Հիմք ընդունելով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի վերաբերյալ սույն որոշմամբ վերը շարադրված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող հիմքով կատարողական վարույթը ենթակա է ավարտման միայն այն դեպքերում, երբ պարտապանն այլնս չունի գույք կատարողական վարույթի շրջանակում պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջներն ամբողջությամբ բավարարելու համար, այլ խոսքով, երբ կատարողական գործողություններն ավարտելուց հետո պարզվում է, որ դրա արդյունքում ձեռնարկված միջոցներով չեն բավարարվում պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջներն ամբողջությամբ: Նշվածի իրավական հետնանքն էլ այն է, որ գուքի անբավարարության հետեանքով պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջի չբավարարված մասով կատարողական թերթը պահպանում է իր ուժը մինչն դրանց ամբողջությամբ կատարումը:

Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի կողմից պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները կատարողական թերթի պահանջները կատարելու համար՝ անկախ ձեռնարկված միջոցներից ստացված արդյունքի՝ պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջի ամբողջական կատարման համար բավարար լինել/չլինելու հանգամանքից: Միննույն ժամանակ, կատարողական վարույթի շրջանակում ձեռնարկված բոլոր կատարողական գործողություններից հետո պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջն ամբողջությամբ չբավարարելը միայն կարող է հիմք հանդիսանալ կատարողական վարույթը Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ավարտելու համար: Հակառակ մեկնաբանությունը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ, օրինակ, պարտապանի գույքը բավարար կլինի պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջի 99 տոկոսը բավարարելու համար, իսկ 1 տոկոս անբավարարությունը հիմք՝ կատարողական վարույթն 6ավարտելու համար, ինչն անհիմն կսահմանափակի պարտատիոջ (պահանջատիրոջ) իրավունքները, ն կխաթարի արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Լարիսա Հարությունյանի հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է պարտավորեցնել Ծառայությանն ընդունել որոշումներ՝ թիվ ԵԱԴԴ/2584/02/14 ն թիվ ԵԱԴԴ/1320/02/11 կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն ավարտելու մասին:

Դատարանը 12.01.2021 թվականի վճռով բավարարել է Լարիսա Հարությանյանի հայցն այն պատճառաբանությամբ, որ. «Հարկադիր կատարողը, վերսկսելով կատարողական վարույթը ն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարույթի վերսկսումից հետո նս հայցվորի գույքը բավարար չի եղել երրորդ անձի պահանջները բավարարելու համար, պարտավոր էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Լին մասի 4Հրդ կետի հիմքով ավարտել կատարողական վարույթը, քանի որ այդ եորմի ուժով

8

հարկադիր կատարողե ավարտում է կատարողական վարույթը, եթե պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար, ուստի տվյալ դեպքում հարկադիր կատարողը, շարունակելով կատարողական վարույթը, խախտել է նշված նորմի պահանջները:

Ըեդ որում" Դատարանը մատեանշում է, որ եշված եորմը որնէ բացառություն կամ վերապահում չի նախատեսել գույքի անբավարարության չափի մասով, ինչից հետնում է, որ, անկախ հայցվորի անբավարարող գույքի չափից, հարկադիր կատարողը պարտավոր էր ավարտել թիվ ԵԱԴԴ/2584/02/14 ն թիվ ԵԱԴԴ/1320/02/11 կատարողական թերթերի հիմքով իրականացվող կատարողական վարույթները:

Այսպիսով՝ Դատարանը հաստատված է համարում, որ թիվ ԵԱԴԴ/2584/02/14 ն թիվ ԵԱԴԴ/1320/02/1 կատարողական թերթերի հիման վրա իրականացվող կատարողական վարույթների ընթացքում հայցվորի գույքը բավարար չի եղել երրորդ անձի պահանջները բավարարելու համար, հետնաբար հարկադիր կատարողը պարտավոր էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1ին մասի 4-րդ կետի ուժով ավարտել նշված կատարողական վարույթը (վարույթները), ինչը սակայն վերջիես չի կատարել՝ խախտելով այդ նորմի պահանջները:

Հետնաբար Դատարանի գեահատմամբ սույն գործով հայցվորի բերած փաստարկները հիմնավոր են, իսկ պատասխանողը, մերժելով հայցվորի հայցած պահանջը, գործել է նշված իրավական եորմերի խախտմամբ' չապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումն ու չբացահայտելով գործի բոլոր, այդ թվում' հայցվորի օգտին առկա եշված հանգամանքները»:

Վերաքննիչ դատարանը 28.02.2022 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 12.01.2021 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ հիմնավոր համարելով Դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունները:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը լի գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմեավորվածությունը' Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սուն վարչական գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԱԴԴ/2584/02/4 ն թիվ ԵԱԴԴ/1320/02/11 կատարողական թերթերի հիման Ծառայության կողմից հարուցվել են համապատասխան կատարողական վարույթներ ու իրականացվել են որոշակի կատարողական գործողություններ:

Ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ Ա Դավթաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Ռ. Նամաթյանի կողմից 25.10.2019 թվականին ընդունված որոշմամբ կասեցվել է թիվ 00071881 կատարողական վարույթը՝ 60-օրյա ժամկետով՝ հիմք ընդունելով, որ կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապան Լարիսա Հարությունյանի գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի ն ավեի չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար (Կատարողական վարույթ, գ.թ. 135-136):

9

Ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Ռ. Նամաթյանի կողմից 25.12.2019 թվականին ընդունված որոշմամբ վերսկսվել է թիվ 00071881 կատարողական վարույթը՝ կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշման կայացման օրվանից սկսած 60-օրա ժամկետը լրացած լինելու պատճառաբանությամբ (Կատարողական վարույթ, գ.թ. 147):

Սույն վարչական գործի վերոգրյալ փաստական հանգամանքների համադրված ուսումնասիրությունից հետնում է, որ հայցվորի պարտավորությունը կազմում է 8.600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ն 266.000 ՀՀ դրամ, բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ 8.600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տոկոսներ՝ սկսած 01.09.2009 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման պահը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափի ն հօգուտ պետական բյուջեի բռնագանձել հաշվարկված տոկոսագումարների 2 տոկոսը: Միաժամանակ, հայցվորին համատեղ սեփականության իրավունքով է պատկանում Երնան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փողոցի թիվ 20 շենքի թիվ 24 բնակարանը, որի արժեքը, «Ամինտաս գրուպ» ՍՊ ընկերության կողմից տրված շուկայական արժեքի գնահատման հաշվետվության կազմում է 24.200.000 ՀՀ դրամ (Կատարողական վարույթ, գ.թ. 108-125), որից հայցվորի բաժնեմասի արժեքը կազմում է 2.016.666 ՀՀ դրամ:

Այսպիսով, Հայցվորի ունեցած պարտավորության ն «Ամինտաս գրուպ» ՍՊ ընկերության կողմից տրված հայցվորին պատկանող գույքի շուկայական արժեքի գնահատման տվյալների համադրումից ակներն է, որ առկա է հայցվորին պատկանող գույք, ըստ այդմ՝ կատարողական գործողությունների արդյունքում ձաավորվման ենթակա միջոց, որը պետք է ուղղվի պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջի բավարարմանը: Իսկ առկա միջոցի պյարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջն ամբողջությամբ կատարելու անբավարարությունը սուն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համատեքստում չի կարող հանդիսանալ կատարողական վարույթն ավարտելու համար հիմք, քանզի պարտատերը (պահանջատերն) ունի օրինական ակնկալիք ստանալու կատարողական թերթով նշված պահանջի բավարարում կատարողական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցներով ստացված արդյունքի չափով: Հետնաբար տվյալ դեպքում բացակայել է կատարողական վարույթն ավարտելու իրավական հիմքը, ուստի Ծառայությանը թիվ ԵԱԴԴ/2584/02/14 ն. թիվ ԵԱԴԴ/1320/02/11 կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն ավարտելու մասին որոշումներ ընդունելուն պարտավորեցվել է Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի սխալ կիրառման ն մեկնաբանման արդյունքում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետնյալ հիմնավորմամբ.

10

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նուն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետնաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով, որ Լարիսա Հարությունյանը սուն գործով հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից, հետնաբար հայցապահանջը մերժվելու դեպքում վերջիես չի կարող կրել հայցադիմումի համար սահմանված պետական տուրքը պետությանը հատուցելու, ինչպես նան Ծառայության կողմից վերաքննիչ ն վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը փոխհատուցելու պարտականություն:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Սույն գործով Լարիսա Հարությունյանի կողմից հայցադիմում ներկայացնելու համար վճարվել է 8.000 ՀՀ դրամ, մինչդեռ հայցվորն ազատված է սույն գործով հայցադիմումի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար վճարելու պարտականությունից:

11

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով վճարված պետական տուրքը՝ 8.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.02.2022 թվականի որոշումը ն այն փոփոխել. Լարիսա Հարությունյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության` թիվ ԵԱԴԴ/2584/02/14 ն թիվ ԵԱԴԴ/1320/02/11 կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն ավարտելու մասին որոշումներ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/1342/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել