Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ2/0037/04/16 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ2/0037/04/16 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերՍԴ2/0037/04/1619 փետրվարի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ2/0037/04/16 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացի ական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ՍԴ2/0037/04/16 Սնանկության գործ թիվ ՍԴ2/0037/04/16 2019թ. Նախագահող դատավոր՝ Մ . Հարթենյան Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան Ա . Խառատյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վ ճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը ( այսուհետ` Վճռաբեկ դատարան ), հետևյալ կազմով` նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Ե. Խ ունդկարյան Ս. Ա ՆՏՈՆՅԱՆ Վ. Ա վանեսյան Ա. Բ արսեղյան Մ. Դ րմեյան Գ. Հ ակոբյան Ս. Մ իքայելյան Տ. Պ ետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան 201 9 թվականի փետրվարի 19-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ « Ամիգո Արմեն » ՍՊ Ը-ի (այսուհետ` Ընկերություն )` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին , սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոք ի ընդունումը մերժելու մասին » որոշման դեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյան ի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ժ. Ասատրյան) 03.05.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2017 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին, բավարարվել է մասնակիորեն. պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի չի ճանաչվել, իսկ 500.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետին համապատասխան հերթում: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Լ. Գրիգորյան, Գ. Խանդանյան, Հ. Ենոքյան) 02.03.2018 թվականի որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2017 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 15.05.2018 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին, բավարարվել է մասնակիորեն. պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի չի ճանաչվել, իսկ 500.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետին համապատասխան հերթում: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.07.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են: Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Կոմիտեի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 09.04.2018 թվականից, 17 .0 6 .1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժը կորցրել է: Հետևաբար այն պարագայում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, ապա դրա ընդունելության հարցը լուծելիս չեն կարող կիրառվել 17 .0 6 .1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.02.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի կիրառման պայմաններում Կոմիտեի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, ենթակա կլիներ բավարարման: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է « բեկանել Վերաքննիչ դատարանի 09.07.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության » :

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները . Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոք ի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39 4-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ , այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար , և գտնում է , որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի՝ ժամանակի մեջ գործողության առանձնահատկությունների վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար : Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը . 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը լուծելիս կարո ± ղ են արդյոք կիրառվել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ն որմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա , եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ , օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով : Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա , եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ : ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17- ի օրենսգիրքը : Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների , դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17- ի օրենսգրքի նորմերը : Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ն ույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17- ի օրենսգրքի նորմերով : «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ ն որմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա : Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար : Այս ընդհանուր կանոնի ց կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ , օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով : Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա , եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ : Այսինքն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը չի կարող իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ : Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահար աբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի՝ իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի՝ հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն՝ իրենց վարքագիծը համապատասխանեցնել ու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել , որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում , երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել : Նման պայմաններում ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ : Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ուժը կորցրած է ճանաչվել 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Միևնույն ժամանակ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ՝ «Անցումային և եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 439-րդ հոդվածը նախատեսել է որոշակի իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են արդեն իսկ ուժը կորցրած՝ 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի գործողությանը: Ըստ այդմ, օրենսդիր ն անմիջականորեն նախատեսել է միայն երկու դեպք, որպիսի պարագայում կարող են կիրառվել ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Մասնավորապես ՝ այդ նորմերը կիրառվում են 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը քննելիս , ինչպես նաև մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների , դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս : Այդ շրջանակներից դուրս 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը չեն կարող կիրառվել, քանի որ ընդհանուր կանոնի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ ակտի կամ դրա մի մասի դրույթներն իրավական ազդեցություն չեն կարող ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ : Վերոգրյալի հաշվառմամբ համադրելով նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթների հետ ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում պետք է կիրառվեն արդեն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Միաժամանակ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքարկված դատական ակտը կայացվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի շրջանակներում, ենթադրյալ դատական սխալի առկայությունը պետք է գնահատվի տվյալ դատական ակտի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի լույսի ներքո ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը: Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ է ընդունվել 05.12.2016 թվականին (հավելված 1-ին, գ.թ. 1-2): « Պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և հիմնավորվածությունը որոշելու մասին » որոշումը Դատարանի կողմից կայացվել է 15.05.2018 թվականին ( հավելված 2- րդ , գ . թ . 12-15) : Նշված որոշումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ուղարկվել է 30.05.201 8 թվականին՝ համաձայն թիվ RR255155271AM փոստային անդորրագրի ( հավելված 2- րդ , գ . թ . 16) : Դատարանի որոշումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ստացել է 04.06.2018 թվականին ( հավելված 2- րդ , գ . թ . 22) : Կոմիտեն վերաքննիչ բողոք ի հետ միաժամանակ ներկայացրել է միջնորդություն՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ Դատարանի որոշումը ստացել է 04.06.2018 թվականին, որից էլ պետք է հաշվարկվի բողոքարկման ժամկետը (հավելված 2-րդ, գ.թ. 28-36) : Կոմիտեի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 25.06.2018 թվականին ( հավելված 2- րդ , գ . թ . 53) : Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը , նշել է , որ Դատարանի որոշումը 04.06.2018 թվականին ստացված լինելու պայմաններում իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 19.06.2018 թվականը , մինչդեռ այն փոստային ծառայությանն է հանձնվել 25.06.2018 թվականին : Վերաքննիչ դատարանը 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի կիրառելիությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ գործը Դատարանում քննվ ել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերին համապատասխան: Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը. ՀՀ Սահմանադրության 61- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք : ՀՀ Սահմանադրության 63- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` յ ուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի , հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք : «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով , ամիսներով <SPAN lang=DE style='FONT-FAMILY: "Sylfaen",serif; BACKGRO

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 փետրվարի, 2019 թ.
Գործի #:
ՍԴ2/0037/04/16
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել