Առաքելյան — ԵԿԴ/0070/01/08
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2008 թվականի հունիսի 1-ի դատավճռով Դավիթ Վլադիմիրի Առաքելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, ու դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Դավիթ Առաքելյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ն սահմանվել է փորճձաշրջան՝ 2 (
Ամբողջ Տեքստ
յ ԵԿԴ/0070/01/08
ԱՔ
2 ո ՀԻ: էջ
ԹՎ ՀՈՑ
ՆՈՆ ՈԱ» «ԶԱՏ Մ.
ւ / ՋԵՐ ՉԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում,
նախագահող դատավոր՝ Ս.Մարաբյան
դատավորներ՝ Մ.Պապոյան
Կ.Մարդանյան
1նոյեմբերի 2024 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Դավիթ Վլադիմիրի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2008 թվականի հունիսի 1-ի դատավճռով Դավիթ Վլադիմիրի Առաքելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, ու դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Դավիթ Առաքելյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ն սահմանվել է փորճձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
2. Առաջին ատյանի դատարանի նշված դատավճռի դեմ Դ.Առաքելյանի՝ դատական վերանայման բողոքով վարույթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ կարճվել է:
3. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ վերադարձվել է՝ բողոքի պահանջը հստակեցնելու համար:
4. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հունիսի 11-ի դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի՝ հիմնարար խախտման հիմքով բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան)` 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ մերժվել է:
5. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
3
6. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
6. Այսպես, բացառիկ վերանայման բողոքը մերժելու հիմքում դրված Վերաքննիչ դատարանի փաստարկներից՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը նախկինում վերաքննության կարգով բողոքարկված լինելու կապակցությամբ բողոքի հեղինակը նշել է, որ հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոքարկման ընթացակարգային այդ կանոնը միտված է ապահովելու համընդհանուր ճանաչում ստացած՝ «դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» սկզբունքը ն բովանդակային առումով նշանակում է ոչ թե բողոք ներկայացված, այլ բողոքի ըստ էության քննության արդյունքում վերջնական դատական ակտ կայացված լինելը: Բողոքաբերը փաստել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բողոքն ըստ էության քննության առարկա չի դարձրել, ն այն, որ հիմնարար խախտման հիմքով բողոքի քննության իրավասությունը վերապահված է Վերաքննիչ դատարանին, բխում է նան բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշման
բովանդակությունից:
6.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կարճվել է Դ.Առաքելյանի՝ դատական վերանայման բողոքով վարույթը, ընդ որում՝ այդ ու ՀՀ գլխավոր դատախազի ներկայացված բողոքները նույնաբնույթ չեն, իսկ վերադասության կարգով բողոքարկված չլինելու պահանջը նպատակ է հետապնդում բացառելու նույն դատարանի կողմից նույնաբովանդակ բողոքի կրկնակի քննությունը:
6.3. Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանն իր 2021 թվականի մարտի 3Լի դատական ակտը հիմնավորելու նպատակով հղում է կատարել «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածին: Բողոքաբերն ընդգծել է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը նրկայացված էր հիմնարար խախտման հիմքով ի շահ Դ.Առաքելյանի, իսկ նշված հոդվածի 2-րդ կետը հստակորեն թույլատրում է հիմնարար խախտման հիմքով նորոգել գործի վարույթը:
4
6.4. Վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրված մյուս՝ Վճռաբեկ դատարանի որոշումները հետադարձության կարգով կիրառելու վերաբերյալ փաստարկը, ըստ բողոքի հեղինակի, հիմնավոր չէ, քանի որ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներն իրավաստեղծ գործունեության արդյունքում սահմանված պարտադիր կատարման ենթակա վարքազծի կանոններ չեն, այսինքն, Վճռաբեկ դատարանը ոչ թե սահմանում է նոր նորմատիվ իրավական ակտ կամ վարքագծի կանոն, այլ տալիս է արդեն իսկ գոյութուն ունեցող իրավական նորմի կիրառման, դրա մեկնաբանության չափանիշներ:
6.5. Բողոք բերած անձն անդրադարձ է կատարել նան Դ.Առաքելյանին մեղսագրված հանցանքը կատարելու մեջ նրա մեղավորության հարցին ն գործի փաստական հանգամանքների վերլուծությամբ եզրահանգել, որ նախորդ դատաքննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ու փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 30-ի որոշումը՝ ճանաչելով ն հռչակելով Դ.Առաքելյանի անմեղությունը մեղսագրված արարքում:
Ստորադաս դատարանների իրավական դիրքորոշումները.
8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 3Լի որոշմամբ Դ.Առաքելյանի՝ դատական վերանայման բողոքով վարույթը կարճվել է՝ հետնյալ պատճառաբանությամբ. «(...)Իր շահերի պաշտպանության համար բերված բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանում գործի քննությանն ամբասվաւնյալ Դ.Առաքելյանի՝ մի քանի անգամ անհարգելի չներկայանալը Վերաքննիչ քրեական դատարանը դիտում է որպես բողոքից հրաժարում ն բողոքը հեր վերցնել»:
9. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 30-ի որոշման համաձայն՝ «(- Բ/ողոքաբերի կողմից չի պահպանվել ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՌ143Լորոշման մեջ սաւհմանված այն պահանջը, 7 Տե՛ս քրեական զգործ, հատոր 2-րդ, թերթ 101:
5
որ «օրինական ուժի մեջ մվւած առաջին ատյաւնի դատարանի գործն րատ էության ըւծող դատական ակտր հիմնարար խախպման հիմքով վերաքննիչ ատյանի կողմից կարող է վերանայվել, եթե այն նախկինում չի բողոքարկվել վերադասության կարգով», քանի որ գործի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ բողոքարկված դատավճիոր դեռես 10.07.2008 թվաւկանին ամբաստաւնյալի կողմից գրեթե նույն հիմքերով ու հիմնավորումներով բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որր 24.07.2008 թվականին ընդունվել է դատարանի վարույթ (... ն 29.07.2008 թվականին նշաւնակվել դավաւկան նիատում քննության:
Դատական նիարը չի կայացել ամբաարաւնյալի չներկայանալու պատճառով, որպիսի հանգամանքը հաշվի առնելով դատարանը նիարը հեվաճգել ն նշանակել է 31.07.2008 թվականին:
51.07.2008 թվաւկանին ես ամբասվւաւնյալը չի ներկայացել դավաւկան նիստին, որպիսի հանգամանքը վերաքննիչ դատարանը գնահատել է որպես րողոքից հրաժարում ն որոշում է կայացրել վերաքննիչ վարույթը կարճելու մասին:
Այս տեսանկյունից առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 31.07.2008 թվականի վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից դեռնս 01Լ1.2019 թվականին հիմնարար խախվպմաեւն հիմքով (գրեթն սւմբողջությամը համընկնում է այն բողոքին) ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը, սակայն, ՀՀ Վճռաբեկ դատարանհի՝ 09.12.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է, (..) որից հերո, սակայն ՀՀ գլխավոր դավփախազի կողմից կրկին բողոք չի ներկայացվել ն դրա ուժով բողոքը համարվել է չտրված:
Վերաքննիչ դատարանի գնահատմամի վերոգրյալն ինքնին բավարար է փաստելու որ այն բողոքը չի կարող բավարարվել ն հիմք հանդիսանալ բողոքարկված դատավճիոր վերանայելու համար, քանի որ այն արդեն իսկ բողոքարկվել է ն դրա առթիվ առկա է Վերաքննիչ դատարանի, այնուհետն ՀՀ Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մվւծ որոշում:
(:)) Եյթն այդուհանդերձ ելնենք այն գաղափարից, որ ամիաստանյալի՝ դեռես 10.07.2008 թվաւկանին ներկայացված վերաքննիչ բողոքն րար էության քննության առարկա չի դարձվել վերաքննիչ դատարանի կողմից, հետնաբար ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23ի թիվ ՍԴՈ-431
6
որոշմամբ սնսւհմանած չափանիշը (..) պահպանված է, քանի որ խոսքը զուտ բողոքարկման մասին չպեվք է լինի, այլ այդ բողոքի քննության ն դրա արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից վերջնական դատական ակտի առկայության, ապա միննույն է այն բողոքը չի կարող բավարարվել:
Վերաքննիչ դատարանի նման հետնություն, պայմանավորված է այն հանգամանքով որ (..) րբողոքարերը «դատավարական օրենքի հիմնարար խախտում» հասկացության ներքո փատրացի բարձրացրել է զուր ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներին հետադարձ ուժ տալու կամ դրանցում փրված քրեաիրավական ն քրեադատաեաւվարական նորմերի լույսի ներքո նախկինում կայացված, ուժի մեջ մտած ն կատարված դատավճիոր վերանայելու հարց:
(.-.) Գործող իրավական համակարգում ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների իրավական րնութի։ նե գործողության ժամանակի առումով առկա
իրավակարգավորումներից հետնում է, որ դրանք վերաբերում են հիմնականում: ապագային ն ունեն որոշակի պարտադիրություն ապագայում կայացվելիք դատավճիռների ն որոշումների համար:
Վերաքննիչ դավարանի այս հետնությունն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հողվածից, որում հարակ սահմանված է, որ՝
(Ս) յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ, որպես իրավական փաստարկ, իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի (այդ թվում` Վճռաբեկ դատարանի)՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակվոաւմ առկա, օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունների, իսկ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ փաստարկներին,
(2) նույնանման փատրերով այլ գործով Վճռարեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից փարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտի` Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը ((..) (Թյեն ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներն ուղղված են ապագային, սաւկայն այդ առումով ես չունեն իմպերատիվ բնույթ ն դատարաններն իրավունք ունեն պափճառարաւնված կերպով չկիրառել ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում պարունակող
7
մեկնաբանությունների, որպիսի հանգամանքը վկայում է այն մասին, որ այդ որոշումներն առավել ես չեն կարող իմպերատիվ բնույթ ունենալ նախկինում: կայացված դատավճիռների ն որոշումների վերանայման համար):
Վերոգրյալի հիման վրա անվիճելի է այն փաստը, որ օրենքի տեսանկյունից ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր (պարտադիր լինելը պայմանական է օգտագործվում, քանի որ դատարանն իրավունքի ունի շեղվել նույնանման փաստերով այլ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմին տրված մեկնարանությունից, սակայն պայմանով, որ հիմնավորի օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դավփարանի մեկնաբանությունից շեղվելը) բնույթ են կրում ապագայում կայացվելիք դատավճիոների ն որոշումների համար ն նախկինում կայացված դավզտաւվճիոների ն որոշումների վերանայման համար հիմք չեն կարող հանդիսանալ, հետնաբար նուն հետադարձության կարգով չեն կարող կիրառվել: Հակառակ մեկնաբանությունը կարող է հանգեցնել այնպիսի վիճակի, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ցանկացած նոր մեկնաբանություն կարող է պարտադիր համարվել մինչ այդ մեկնաբանությունն այդ նույն նորմերի հիման վրա կայացված ն օրինական ուժի մեջ մտած դավավճիոների վերանայման համար, որպիսի հանգամանքը կարող է վտանգել իրավական համակարգի կայունությունը ն խաթարել իրավական անվտանգությունն՝ առաջացնելով մի շարք բացասական հետնանքներ. իրավական անորոշություն, իխլչավակիրառական կամայականություն, .խրրակցան ն անհավասար վերարերմուկք մարդու իրավունքների նկապտմամի ն այլն:
Վերաքննիչ դատարանի մոտեցումը պայմանավորված է նան այն
հանգամանքով, որ եթե օրենսդիրը նպատակ ունենար ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներին ն/կամ դրանցում արտահայտած իրավական դիրքորոշումներին հետադարձ ուժ տալ ապա այն կարող էր անել օրենսդրական այլ
կառուցակարգերով,։ օրինակ, ինչպե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների պարագայում, դիմարկելով դրանք որպես նոր հանգամանք (426.4-րդ հոդված, մաս Լին, կեվ։ Էին) ն այդ հիմքով դատական ակտի վերանայման հիմք, կամ սահմանելով, որ դրանք փարածվում են մինչն այդ որոշումների ընդունմանը նախորդող ժամանակահատվածում կայացված ն ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամի ն այլն:
8
Մինչդեռ օրենսդիրը նման կանոններ չի սահմանել, ինչը նշանակում է, որ ՀՀ Վճռաբեկ դատաւրանի որոշումը չի կարող ոչ նոր հանգամանքի դեր կատարել, ոչ էլ հետաղարձություն ունենալ: (.) Դրանով պայմանավորված՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նախկինում կայացված դատավճիոները դրանց ուժի մեջ մտնելուց ն կատարվելուց հետո կայացված ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա վերանայելն ոչ միայն իրավաչափ չի կարող լինել, այլն վտանգսւվոր է իրավական հերնանքների տեսունկյունից:
Վերաքննիչ դատարանի նման մոտեցման հիմնավորման մեկ այլ փաստարկ է այ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը նկամ դրանում տրված մեկնաբանությունը չի հանդիսանում նան քրեադատավարաեւկաւն օրենադրությաւն մաս, քանի որ ՀՀ քրեական դատավարության օյրենսգրքի Լին հոդվածը հատակ սահմանում է, որ Հայաարանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարզի սահմանվում է ` Հայաարանի Հանրապետության
Սահմանադրությամի, Հայաստանի Հանրապետության միջազգային
պայմանագրերով քրնական դատավարության օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով ն դրանց համապատասխան րնդունված այլ օրենքներով: (...)»:
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջե բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը մերժելու մասին հետնությունը:
11. Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն «. Ու ոք չպերք է միննեույն պետության իրավազորության շիջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին ն քրեական դատավարությանը համապատաւսխաւն:
3 Տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 79:89:
9
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդուրում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին ն քրեական դատավարությանը համապատասխան, եթն (..) նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա: (..):
լ. Այսպես՝ իրավունքի գերակայության վրա հիմնված պետությանը ներհատուկ է իրավական որոշակիության պահանջը, որի առանցքային բաղադրատարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ 725 /ազմոռմո սկզբունքն է. իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության ու վերջնական լինելու, դրանց համընդհանուր պարտադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նան դատարանների հեղինակությունը ն վստահությունը դատական իշխանության նկատմամբ": Ընդսմին, Եվրոպական կոնվենցիան քրեական գործերով իրավական որոշակիության սկզբունքի կիրառման որոշակի սահմանափակումներ է դնում: Այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նան Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում բազմիցս ընդգծել է, որ իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն, ն քրեական գործերով դրանք պետք է գնահատվեն թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի լույսի ներքո, ինչը հստակորեն թույլատրում է վերաբացել գործը, երբ տեղ են գտել վարույթի էական թերություններ»:
12. Կոնվենցիոն նշված դրույթն իր ամբողջական արտացոլումն է գտել 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 2-րդ հոդվածի 6-րդ մասում, որի իրավակարգավորման տրամաբանական դրսնորումն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376:-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որի համաձայն՝ «Այռաջին ատյանի դատարանների՝ գործն րատ Լության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երը գործի նախորդ դապտաւկուն քննության ընթացքում թույլ են տրվել նյութեւկան կամ դատավարական իրավունքի 4 Տե՛ս, ռախետ ուռում, Վճռաբեկ դատարանի՝ Մելիք Մեսրոպյանի գործով 2021 թվականի հունիսի 1-ի թիվ ԵԷԴ/0040/01/12 որոշման 111-րդ ն 13-րդ կետերը:
5 Տե՛ս, ոաոնչ ուսռոճւ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ՊՈհոմոճիծ ս. Քօուզուն զործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 129:
10
այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատությաւն րուն էությունը»:
12... Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ հիմնարար խախտման հիմքով վերաքննության կարգով վերանայման օրենսդրական կարգավորումներին վերաբերող թիվ ՄԴՈՎ431 որոշման շրջանակներում ՀՇ Մահմանադրական դատարանը շեշտել է, որ օրինական ուժի մեջ մտած առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վերոհիշյալ հիմքով վերաքննիչ ատյանի կողմից կարող է վերանայվել, եթե այն նախկինում չի բողոքարկվել վերադասության կարգով: Այս առումով հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված այս պահանջը կոչված է բացառելու Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի կրկնակի ստուգումը՝ նույնիսկ օրենքով սահմանված հատուկ հանգամանքների առկայության դեպքում: Ուստի, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընթացակարգային այսօրինակ պահանջի պահպանումը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով բողոքի կապակցությամբ կայացված դատական ակտի իրավական բնույթը:
13. Տվյալ պարագայում, պարզելու համար, թե արդյո՛ք առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ դատական ակտը նախկինում բողոքարկվել է վերաքննության կարգով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաբերելի մասով (ոամճոջ ուսլճոճչ) պետք է կիրառելի լինեն Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածում օգտագործվող «արդարացվլ է կամ դատապարտվե»ջ հասկացության բովանդակության բացահայտման շրջանակում Եվրոպական դատարանի արտահայտած հետնյալ իրավական դիրքորոշումները.
- որոշումն իբրն «արդարացնող» կամ դատապարտող» դիտարկելու համար, պետք է հաշվի առնվի տվյալ որոշման բուն բովանդակությունը ն գնահատվի դրա ազդեցությունը գանգատաբերի կարգավիճակի վրա,
Ը «արդարացված կամ դատապարտված» բառերի ընտրությունը
պայմանավորված է այն հանգամանքով որ ամբաստանյալի քրեական ճ Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՌ-1431 որոշման 43-րդ կետը:
1
պատասխանատվության հարցը լուծվել է՝ հիմնվելով գործի բոլոր հանգամանքների գնահատման վրա, այլ կերպ ասած, տեղի է ունցել գործի ըստ էության քննություն՛:
3.1. Եվրոպական դատարանի նշված մոտեցման հաշվառմամբ՝ զնահատելով ՀԸ Սահմանադրական դատարանի մշակած չափորոշիչը ն հաշվի առնելով քրեական արդարադատության համակարգում վերաքննության՝ որպես փաստի հիմքով վերանայման դերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկված լինելու եզրահանգման համար վերաքննիչ դատարանի կողմից կայացված ցանկացած դատական ակտի առկայությունը բավարար չէ. յուրաքանչյուր դեպքում, պետք է պարզել թե արդյո՞ք բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում վերաքննիչ դատարանում ստուգման է ենթարկվել քրեական գործի փաստական
հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս նե լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, այլ կերպ՝ արդյոք տեղի է ունեցել վերաքննիչ բողոքի ըստ էության քննության արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտի օրինականության ն հիմնավորվածության ստուգում:
14. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դ.Առաքելյանի՝ դատական վերանայման բողոքով վարույթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կարճվել է՝ այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը հետամուտ չի եղել վերաքննիչ դատարանում իր բողոքի քննությանըձ: Վերոնշյալ փաստերի վերլուծությունից բխում է, որ վարույթը կարճելու մասին որոշումը հիմնված չի եղել Առաջին ատյանի դատարանի՝ վիճարկվող դատական ակտի իրավաչափության քննության արդյունքում արված եզրահանգումների վրա: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթը կարճելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը հիմնված չի եղել գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտության, գործը քննելիս ու լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջները պահպանված լինելու 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ԴՈհռԼոճիծ ». Թօուգուռ գործով հիշյալ վճիոը, կետեր 95 ն 97:
Ց Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
12
կապակցությամբ արված որնէ եզրահանգման վրա, ն չի հանգեցնում այն հետնությանը, որ ստուգման է ենթարկվել Առաջին ատյանի դատարանի՝ վիճարկվող դատական ակտի իրավաչափությունը:
14.1. Հետնաբար, վերոշարադրյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի իրավաչափությունը նախկինում վերաքննության կարգով ստուգման չի ենթարկվել: Ուստի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշման առկայությունը հիմք չէ արձանագրելու, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիոռը՝ մինչն դրա օրինական ուժի մեջ մտնելը, բողոքարկվել է վերաքննության կարգով:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի փաստարկին առ այն, որ սույն գործով առկա է նան վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում, ապա հարկ է նշել, որ նշված որոշումը կայացնելիս Վճռաբեկ դատարանը չի իրականացնում բողոքում նշված հիմքերի բովանդակային քննարկում»:
15. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի փաստարկն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է, ն առկա են Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, իրավաչափ չէ, քանի որ, ինչպես նշվեց, թե վերաքննիչ ն թե վճռաբեկ բողոքների հիման վրա բողոքարկվող դատական ակտի ըստ էության վերանայում չի իրականացվել:
16. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից հիմնարար խախտման հիմքով դատական վերանայման բողոքը մերժելու հիմքում դրված նան այն պատճառաբանությանը, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ իրավական նորմին տրված մեկնաբանությունները հիմք չեն օրինական ուժ ստացած դատական ակտը վերանայելու համար, որ այդպիսիք իմպերատիվ նշանակություն չունեն ն որ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունները կիրառելի են հետագայում կայացվելիք դատական ակտերի դեպքում, քանի որ օրենսդիրը չի նախատեսել Վճռաբեկ դատարանի մեկնաբանություններին հետադարձ ուժ տալու հնարավորություն, ապա Վճռաբեկ դատարանը, համաձայնելով Վերաքննիչ » Բողոքը վերադարձնելու մասին որոշման իրավական բնույթի մասին մասնրամասն տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-1363 որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
3
դատարանի այն եզրահանգմանը, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ իրավական նորմին տրված մեկնաբանությունները բացառիկ վերանայման բողոք բերելու ն բացառիկ վերանայման վարույթ հարուցելու ինքնավար հիմք չեն, այդուհանդերձ, փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ բացառիկ վերանայման բողոք բերվել է ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշմամբ իրավական նորմին տրված մեկնաբանության, այլ հիմնարար խախտման հիմքով: Տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները վկայակոչվել են որպես հիմնարար խախտման առկայությունը հիմնավորող իրավական փաստարկ, որը կարող էր հաշվի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից: Հետնաբար, Վերաքննիչ դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները հիմնարար խախտման առկայության փաստը գնահատելիս հաշվի առնելը չի նույնանում Վճռաբեկ դատարանի որոշմանը հետադարձ ուժ տալու հետ: Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո հիմնարար խախտման փաստն արձանագրելու ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու արդյունքում կարող են վերացվել մարդու իրավունքների ն ազատությունների հնարավոր հիմնարար խախտումները:
16.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիտարկմանը, ըստ որի՝ քննարկվող հարցի համատեքստում առաջադրվող մոտեցումն անվիճելի է օրենսդրական կարգավորումների տեսանկյունից, ապա հարկ է նկատել, որ այդպիսի մոտեցման ոչ միանշանակ լինելն ուղղակիորեն արտահայտվում է հենց վերաքննիչ դատարանի իրավակիրառ պրակտիկայում: Մասնավորապես` վերաքննիչ դատարանը մի շարք գործերով ըստ էության քննության է առել հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքներ՝ հաշվի առնելով նան իրավական նորմին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունները, որոնք ձնավորվել էին վիճարկված դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո":
ո Տե'ս օրինակ՝ Վերաքննիչ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0064/01/08, ԵԿԴ/0088/01/08, ԵԿԴ0058/01/08 ն ԵԿԴ/0074/01/08 գործերով համապատասխանաբար՝ 2020 թվականի փետրվարի 24-ի, 2022 թվականի մարտի 24-ի, 2022 թվականի մայիսի 31-ի ու 2022 թվականի հունիսի 7-ի որոշումները:
14
17. Այսպիսով, վերոշարադրյալի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը մերժելու մասին հետնությունը, հիմնավոր չէ:
17.1. Ինչ վերաբերում սույն որոշման 6.5-րդ կետում շարադրված բողոքաբերի այն փաստարկին, որ նախորդ դատաքննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահեր՝ 6անհրաժեշտ
հավասարակշռությունը, ապա հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը հիմնարար խախտման հիմքով վերանայելու իրավասություն, վերապահված է Վերաքննիչ դատարանին, տվյալ դեպքում վիճարկվող դատական ակտում բողոքի հեղինակի այդ փաստարկը քննարկման առարկա չի դարձվել, ուստի, ելնելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքից Վճռաբեկ դատարանը զրկված է այդ փաստարկին անդրադառնալու հնարավորությունից:
18. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը, 376.Է-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը, որն իր բնույթով էական է ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ու գործը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ, դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները ն հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
15
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դավիթ Վլադիմիրի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 30-ի որոշումը բեկանել ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն
ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0070/01/08
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
