ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5 -ին «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 8-րդ հոդվածի 4-րդ մասում, 9-րդ հոդվածի 2-րդ մասում, 11-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, 20-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով։ Հոդված 2 . Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «տվյալ համայնքում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում» բառերով։ Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.
2) 2-րդ մասի «հաշվեհամարներ» և «հաշվեհամարներից» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշիվներ» և «հաշիվներից» բառերով.
3) 3-րդ մասի «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառով.
4) 4-րդ մասի «նվիրատվություններ» բառը փոխարինել «մուծումներ» բառով.
5) 5-րդ մասի «նվիրատվություն» և «նվիրատվությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «մուծում» և «մուծումները» բառերով.
6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».
7) 7-րդ և 8-րդ մասերի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.
8) 9-րդ մասի «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով.
9) 12-րդ մասի «հաշվեհամարներ» բառը փոխարինել «հաշիվներ» բառով.
10) 16-րդ մասի «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով։ Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հասարակական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «կամ այն հիմնադրամները» բառերով, իսկ նույն կետի «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով։ Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.
2) 1-ին մասի 3-րդ կետի «տարածքային հանձնաժողովը» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով։ Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝ 1) վերնագրի և տեքստի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.
2) 3-րդ մասի «Տարածքային հանձնաժողովը» բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով։ Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածում՝ 1) վերնագրի և տեքստի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.
2) 8-րդ մասի «տարածքային հանձնաժողովների» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների» բառերով։ Հոդված 8 ․ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով կատարվող փոփոխության արդյունքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունում է սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև դրա ուժի մեջ մտնելու պահը։ Սույն մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. դեկտեմբերի 19 Երևան ՀՕ-513-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-513-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.04.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.12.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.12.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.04.2025 Հիմնական ակտ 05.12.2024, ՀՕ-513-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 13.06.2018, ՀՕ-347-Ն 13.06.2018, ՀՕ-347-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-513-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
