Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մանկելյան — ՎԴ/13149/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Մանկելյան — ՎԴ/13149/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/13149/05/2128 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վերգինե Մանկելյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 24.09.2021 թվականի թիվ 027384/07 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Վերգինե Մանկելյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 24.09.2021 թվականի թիվ 027384/07 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2022

Ամբողջ Տեքստ

ՀՅ 2421

(ԱՆ,

Կոո

ՆՊԱԽՀ 2» շ

ՀՅՈՅԱՆ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/13149/05/21

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ//13149/05/21

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

Դատավորներ՝ Հ. Այվազյան

Ա. Բաբայան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի հունիսի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վերգինե Մանկելյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 24.09.2021 թվականի թիվ 027384/07 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վերգինե Մանկելյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 24.09.2021 թվականի թիվ 027384/07 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.10.2023 թվականի որոշմամբ Վերգինե Մանկելյանի վերաքննիչ բողոքը բամվարարվել է՝ Դատարանի 02.08.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 124-րդ ն 144-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 24.05.2021 թվականի թիվ 4140707 ակտը, որով արձանագրվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի պահանջների խախտում, չի վիճարկվել (փաստն ընդունել է նան հայցվորի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում), հետնաբար անբողոքարկելի դարձած ստուգման ակտի իրավաչափությունը որնէ անձ, այդ թվում՝ դատարանը չի կարող կասկածի տակ դնել: Այսինքն՝ 24.09.2021 թվականի թիվ 027384/07 որոշման հիմքում դրվել է, ի թիվս այլնի, 24.05.2021 թվականի թիվ 4140707 ակտը, որը բավարար ապացույց է իրավախախտման փաստը հաստատելու համար, քանի որ վարչական ակտի չվիճարկման պայմանում յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել դրա իրավաչափության կանխավարկածից:

Անընդունելի է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, թե թիվ 4140707 ակտն իր բովանդակությամբ ունի ընդամենը «տեղեկատվական նշանակություն», մինչդեռ «տեղեկատվական նշանակության» հիմքում ընկած են անհերքելի ապացույցներ հայցվորի կողմից արձանագրված խախտման վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

9 Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն- վարչության կողմից 24.05.2021 թվականին կազմվել է թիվ 4140707 ակտը, որով արձանագրվել է հետնյալը. «Ստուգման ընթացքում պարզվեց, որ ԱՁ Վերգինե Մանկելյանը 2020թ-ին ՀՀ փարածք է ներմուծել թվով 435 հատ «84Տ)ԷԼՕ» տեսակի հարդաջուր 50մլ տարաներով (15.07.2020թ-ին 108 հատ, 09.11.2020թ-ին 205 հատ ն 2112.2020թ-ին 122 հատ): Համաձայն հարկային Օրենսգրքի 390-րդ հոդվածի վերոնշյալ: ապրանքատեսակը ՀՀ Նպտարածք ներմուծելիմՍ կամ ՀՀ տարածքում արտադրելիս ենթակա է

Յ

դրոշմապիտակավորման (ԱՏԳԱԱ 3303): Սակայն ԱՁ-ն հարկային մարմին չի դիմել ն չի ստացել վերոնշյալ ներմուծված ապրանքատեսակները դրոշմապիտակավորելու համար դրոշմապիտակ: Ըսր տեղեկատվական բազայում առկա պտվյալների ԱՁ-նե 2020թ-ի սեպփտեմբեր-դեկտեմբեր ամիսներին թվով 1 ֆիզիկական անձանց (ցանկը կցվում է) վաճառել է 82 հատ նույն «84ԹյԷԼՕ» ապրանքատեսակի 50մլ տարողությամբ հարդաջուր, որի ընդհանուր արժեքը կազմել է 492.000 դրամ: Ստուգման ընթացքում հարկային ծառայողների կողմից կատարվել է այցելություն ԱՁ-ին պատկանող ք. Աշտարակ, Պռոշյան 10:38 հասցե հսկիչ գնում կատարելու նպատակով, սակայն ԱՁ-ն հրաժարվեց իրականացնել վաճառք: Ստուգման ընթացքում պարզվեց, որ ԱՁ-ի կողմից 2020թ-ին ներմուծված 435 հար հարդաջրից առկա էր ընդամենը 21 հատը: ԱՁ-ն վերոնշյալ ներմուծված ապրանքատեսակի տարբերությունը թվով 414 հատ (435-21 հատ) հարդաջուր, ըստ իր գրավոր հայտարարության (հայտարարությունները կցվում են) օգտագործել է իր ն իր հարազատների անձեական կարիքների համար, որից 100 հատը տոների ն այլ առիթների կապակցությամբ եվիրել է մտերիմներին, 180 հատը օգտագործել է անձամբ, մեացածե էլ բացված օգտագործման ընթացքում են, իսկ թվով 82 հատ 11 ֆիզիկական անձանց արդեն իսկ վաճառված «848ԽյԷԼՕ» տեսակի 50մլ տարողությամբ հարդաջուրը ձեռք է բերել ՀՀ տարածքում, որոնց համար չի ստացել ձեռք բերման համար անհրաժեշտ որնէ հաշվարկային փաստաթուղթ: (.) Անհատ ձեռնարկատիրոջ կողմից խախտվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի պահանջները» (հատոր 1-ին, գ. թ. 77-80).

2) Համաձայն Ճ6Շ0316403874ի/ ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի ԱՁ Վերգինե Մանկելյանը վերը նշված ակտը ստացել է 28.05.2021 թվականին (հատոր 1-ին, գթ 81.

3) Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանի 24.09.2021 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 027384/07 որոշման համաձայն` Վերգինե Մանկելյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության ն նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գթ 37):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

4

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՛ք կարող է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ստուգման արդյունքում կազմված ն անբողոքարկելի դարձած ակտը համարվել թույլատրելի ապացույց վարչական իրավախախտում կատարելու փաստը հաստատված համարելու համար:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյուսավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("624 օքիօլօ"):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (.) ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (.) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Տ օքոօլօ") պարզելու սկզբունքը վարչական արդարադատությանը բնորոշ .կարնորագույն առանձնահատկություններից մեկն է: Քննարկվող վարչադատավարական սկզբունքի էությունն օրենսդիրը բացահայտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում, որի բովանդակությունը հանգում է հետնյալին.

1) վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով, առարկություններով.

2) վարչական դատարանը պարտավոր է՝

- իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,

5

- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,

- մատնանշել հայցադիմումներում առկա ձնական սխալները,

- առաջարկել ճշտել ոջ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները (տե՛ս, Զաքար Ջերեջյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1979/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12022021 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ նշված իրավակարգավորումից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("Ջ օքիօ լօ") սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ (ե՛ս, Ալեքսանդր Կարալովե ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի' թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը,

6

թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է . ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիությաան, արժանահավատութան ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թուլատրելիությաան, .»վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տե'ս, Միսակ Այանյանն ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միննուն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության

7

մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն` ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից: Միննուն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նան գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված ն հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված ն հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջն եղած հակասությունները Ա արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված ն հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով (տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երնան համայեքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի թիվս այլնի, ապացույց են համարվում նան գրավոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար ն մասնավոր թղթակցությունը ն այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ Ա գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այդ տվյալները հաստատվում են հետնյալ միջոցներով' վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր ն փաստաթղթեր վերցնելու վերաբերյա՝։ արձանագրությամբ, ինչպես նան այլ փաստաթղթերով:

Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում դիտարկելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ստուգման արդյունքում կազմված ակտը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն կարող է համարվել թույլատրելի ապացույց դրանում արձանագրված փաստերի հիմքով վարչական իրավախախտում կատարելու հանգամանքը հաստատված համարելու համար, եթե այդ ակտը բավարարում է վարչական ակտին ներկայացվող օրենսդրական պահանջներին, այսինքն՝ հանդիսանում է վարչական ակտ, ն այն դարձել է անբողոքարկելի:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն

8

որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ն ուղված է անձանց համար իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաձելուն: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն առանձնացրել է վարչական ակտի տեսակները՝ սահմանելով դրանցից յուրաքանչյուրին բնորոշ հատկանիշները: Այն է՝ նույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված «վարչական ակտ» եզրույթի բովանդակության ն վարչական ակտին բնորոշ հատկանիշներին հանգամանորեն անդրադարձել է իր մի շարք որոշումներում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտը սահմանել է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, ն ուղղած է անձանց համար իրավունքնե ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաձելուն:

Այսինքն՝ վարչական ակտի որակումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե դրանով ուղղակի իրավունքներ ն պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հանգամանքով, այլ միայն նշված իրավական հետնանքների առաջացմանն ուղղված լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած, բնավ պարտադիր չէ, որ վարչական ակտը անպայմանորեն անձանց համար ուղղակիորեն սահմանի, փոփոխի, վերացնի կամ ճանաչի իրավունքներ ն պարտականություններ, բավարար է միայն այն, որ այդ վարչական ակտն ուղղված լինի այդ իրավունքների Ա սպարտականությունների սահմանմանը, փոփոխմանը, վերացմանը կամ ճանաչմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը կոնկրետացրել է բարենպատ ն միջամտող վարչական ակտերին ներկայացվող պահանջները, ի թիվս այլնի, ամրագրելով նան վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող պայմանը: Այսինքն՝ վարչական վարույթը եզրափակող իրավական ակտի բնորոշումն օրենսդիրը պայմանավորել է նան վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող հետնանքի առաջացմամբ: Այլ կերպ ասած, եթե վարչական վարույթը եզրափակվել է այնպիսի վարչական ակտի ընդունմամբ, որի

9

միջոցով ցանկացած եղանակով բարելավել կամ վատթարացել է անձանց իրավական կամ փաստացի դրությունը, ապա իրավական համակարգում այդ ակտը չի կարող բնորոշվել այլ կերպ, քան համապատասխանաբար որպես բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումը, սակայն, չի բացառում վարչական ակտով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի հետնանքներ առաջացնելը, հետնաբար վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որակվի որպես վարչական ակտ ինչպես այն դեպքում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար առաջանում են ուղղակի հետնանքներ, այնպես էլ այն դեպքում, երբ ուղղված (միտված) են այդ հետնանքների առաջացմանը ն ակներն է, որ դրանում արձանագրված խախտումներն ինքնին վատթարացնում են վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը:

Ամբողջացնելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետնյալները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր ն այլ ձնի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր ն սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) "վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նան վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետնանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետնանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական,

10

աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ ն պարտականություններ, ինչպես նան նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետնանքներ են առաջանում, այլ նան այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետնանքներ առաջացնելուն ն ակներն է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար (տե'ս, «Էյ Քեյ էյ Ջի» ՍՊԸ-ի տեօրեն Արբեն Ղուլյանն ըեդդեմ ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմեի թիվ ՎԴ/1082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):

Միննույն ժամանակ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ընդհանուր դրույթներ է բովանդակում վարչական ակտերի անբողոքարկելի դառնալու պայմանների վերաբերյալ:

Այսպես. «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Վարչական բողոքը կարող է բերվել՝

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.

Ը)

դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սուն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: (..)»:

Այսպիսով՝ ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական ակտն անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելու պահից հաշված երկամսյա ժամկետի ավարտից հետո:

Վերը նշված իրավակարգավորումների համադրված վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ հարկային մարմնի իրականացրած ստուգման արդյունքում կազմված ակտերն իրավական հետնանքներ չեն առաջացնում, քանի դեռ չի սպառվել անբողոքարկելի դառնալու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը՝ հաշված տվյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Այդ ակտերի բողոքարկման համար սահմանված երկամսյա ժամկետի ընթացքում դրանցով հաստատված փաստական հանգամանքները դեռնս վիճելի են, հերքեի ն ոչ հավաստի. այդ փաստական հանգամանքները կարող են հերքվել բողոքարկման (վերադասության կամ դատական կարգով) արդյունքում (տես, Աշոտ Ազիզյանն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/9371/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը):

11

Անդրադառնալով վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածին՝ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի պարունակում որնէ նորմ, որը վարչական դատարանին հնարավորություն կընձեռեր մեկ այլ գործի քննության շրջանակներում քննության առարկա դարձնելու տվյալ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող, սակայն տվյալ գործով հայցի առարկա չհանդիսացող մեկ այլ անհատական վարչական ակտի իրավաչափության հարցը: Այսինքն՝ օրենսդրի տրամաբանությունը հիմնված է չբողոքարկված ցանկացած իրավական ակտի, այդ թվում նան անհատական վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վրա, ինչը բացառում է չբողոքարկված ցանկացած իրավական ակտի իրավաչափությունը մեկ այլ գործի քննության ընթացքում գնահատելու հնարավորությունը՝ ելնելով վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 01122015 թվակաեի թիվ ՍԴՈ-1238 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը, արձանագրել է, որ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքը նշանակում է, որ բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել: Հետնաբար քննվող գործի շրջանակներում որնէ վարչական ակտի իրավաչափության վիճարկման պահանջի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին, գնահատական տալ չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ինչպես նան դրա՝ իրավական հետնանքներ առաջացնելու հնարավորությանը: Այլ կերպ՝ դատարանը պարտավոր է ձեռնպահ մնալ քննվող գործի շրջանակներում չվիճարկվող վարչական ակտի իրավաչափության կամ դրա` իրավական հետնանքներ առաջացնելու հնարավորության վերաբերյալ գնահատականներ տալուց (տե'ս, Երնանի քաղաքապետարանն ընդդեմ Հրաչյա Քարամյանի թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով: Ընդ որում, այն պարագայում, երբ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել մեկ այլ վարչական ակտ, ապա դատարանը չի կարող այդ վարչական ակտի իրավաչափութան ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտի իրավաչափության հարցին. եթե վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտի վիճարկման պահանջը չի հանդիսանում տվյալ գործով հայցի առարկա, ապա դատարանն իրավասու չէ ստուգելու այդ գործով չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը՝ ելնելով չվիճարկվող ն ոչ իրավաչափ չճանաչված վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածից (ե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

12

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը դրսնորվում է նան հետնյալում. եթե անձի իրավունքի ենթադրյալ խախտումը տեղի է ունեցել վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած մեկ այլ վարչական ակտով, ապա վիճարկվող վարչական ակտն այդ իրավունքի խախտման հիմքով չի կարող անվավեր ճանաչվել, քանի դեռ այդ ակտի հիմքում ընկած վարչական ակտի իրավաչափությունը վիճարկված, ն վերջինս անվավեր ճանաչված չէ (տե'ս, «Յունիփուլ» ՍՊԸ-ե ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8707/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2024 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ստուգման արդյունքում կազմված ն անբողոքարկելի դարձած ակտերը, օժտված լինելով իրավաչափության կանխավարկածով, կարող են դրվել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման հիմքում:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վերգինե Մանկելյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 24.09.2021 թվականի թիվ 027384/07 որոշումը:

Դատարանի 02.08.2022 թվականի վճռով հայցը մերժվել է նան այն հիմնավորմամբ, որ «(.) Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային պտեսչություն-վարչության 24.05.2021 թվականի թիվ 4140707 ակտը 29.05.2021թ. ուժի մեջ մտնելու ն չբողոքարկվելու պայմաններում այն անբողոքարկելի է դարձել 30.07.2021թ.-ին:

(.) Պետական եկամուտեերի կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 24.05.2021 թվականի թիվ 4140707 ակտը, որով արձանագրվել Է անհատ ձեռնարկատիրոջ կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի պահանջների խախտում, չի վիճարկվել (փաստն ընդունել է եան հայցվորի ներկայացուցիչը դատաքենության ընթացքում), հետնաբար որնէ անձ, այդ թվում" դատարանը չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը:

Տվյալ դեպքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 24.09.2021թ. թիվ 027384/07 որոշումը կայացվել է հիմք ընդունելով ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ըեթացիկ հսկողության հարկային տեսչության-վարչության 24.05.2021թ. թիվ 4140707 ակտը, որով արձանագրվել է, որ հայցվորի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.8-րդ հոդվածի պահանջների խախտում (..)»:

Վերաքննիչ դատարանը 26.10.2023 թվականի որոշմամբ Վերգինե Մանկելյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ Վերգինե Մանկելյանի հայցը բավարարել է՝ անվավեր է ճանաչել Կոմիտեի 24.09.2021 թվականի թիվ 027384/07 որոշումը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(..) քննարկվող

13

դեպքում Կոմիտեն, (.) ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170.8-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը հայցվորի կողմից կատարված լինելու փաստական հանգամանքը հաստատված է համարել բացառապես հայցվորի մոր իրականացված ստուգման արդյունքում կազմված թիվ 4140707 ակտով ամրագրված տվյալների հիման վրա: Մինչդեռ, (.) վկայակոչված ակտով ամրագրված փաստական հանգամանքների էությունից ամեենին չի բխում հայցվորին վերագրված իրավախախտման հավաստի լինելը: Մասնավորապես, թիվ 4140707 ակտով ամրագրվել են փաստական տվյալնե հայցվորի կողմից ներմուծված ապրանք գ քանակի, ` Հայաստանի Հանրապետությունում հայցվորի կողմից ձեռք բերված եույնանուն ապրանքների քանակի, հայցվորի մոտ առկա նույն ապրանքի մեացորդի վերաբերյալ, ինչպես նան մատնանշվել է հայցվորի հայտարարությունն այդ ապրանքների բացթողեման նպատակների վերաբերյալ: Ըեդ որում, որնէ հիմեավոր պատճառաբանությամբ են պատշաճ ապացույցների մատեաեշմամբ նույն ակտով չեն հերքվել ստուգման ընթացքում հայցվորի կողմից տրված բացատրությամբ վկայակոչված փաստարկները: Սա նշանակում է, որ թիվ 4140707 ակտե իր բովանդակությամբ ունի ընդամենը տեղեկատվական նշանակություն՝ առանց հայցվորի կողմից տրված բացատրությամբ մատնանշած փաստարկեերի հերքման: Հետնապես ստուգման ակտի հիման վրա ողջամտորեն հնարավոր էր աներկբա պնդել, որ հայցվորի կողմից ներմուծված ապրանքները, որոնց մի մասը ստուգման պահին այլես չեն եղել, հայցվորի տիրապետումից դուրս են եկել օտարման միջոցով՝ չլինելով ակցիզային դրոշմապիտակներով դրոշմավորված: Այլ կերպ ասած' թիվ 4140707 ակտով ամրագրված փաստական հանգամանքները չեն վկայում այն մասին, որ հայցվորն իրականում օտարել է իր կողմից Հայասրանի Հանրապետություն ներմուծված սակայն ակցիզային դրոշմապիտակներով չդրոշմավորված հարդաջրերը՝ փաստացի իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն: Իսկ հայցվորի եկատմամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթի շրջանակներում որնէ այլ ապացույց, որը կվկայեր հայցվորի կողմից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1708-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը կատարված լինելու մասին, փաստացի վարչական մարմինը ձեռք չի բերել ն այդպիսի ապացույցներ չի վկայակոչել վիճարկվող վարչական ակտում:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարաեը գտնում է, որ ողջամտորեն կասկածի տակ է հայցվորին վերագրված իրավախախտման հավաստիությունը: (..)»:

Վերը նշված վերլուծություննեի ն իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սուն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն- վարչության կողմից 24.05.2021 թվականին կազմվել է թիվ 4140707 ակտը, որով արձանագրվել է հետնյալը. «Ստուգման ընթացքում պարզվեց, որ ԱՁ Վերգինե Մաենկելյանը 2020թ-ին ՀՀ փարածք է ներմուծել թվով 435 հատ «84Տ)ԷԼՕ» տեսակի հարդաջուր 50մլ տարաներով (15.07.2020թ-ին 108 հատ, 09.11.2020թ-ին 205 հատ ն 2112.2020թ-ին 122 հատ): Համաձայն հարկային Օրենսգրքի 390-րդ հոդվածի վերոնշյալ ապրանքատեսակը

14

ՀՀ Նպտարածք ներմուծելիմՍ կամ ՀՀ տարածքում արտադրելիս ենթակա է դրոշմապիտակավորման (ԱՏԳԱԱ 3303): Սակայն ԱՁ-ն հարկային մարմին չի դիմել ն չի ստացել վերոնշյալ ներմուծված ապրանքատեսակները դրոշմապիտակավորելու համար դրոշմապիտակ: Ըստ տեղեկատվական բազայում առկա տվյալների ԱՁ-ն 2020թ-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսեերին թվով 1 ֆիզիկական անձանց (ցանկը կցվում է) վաճառել է 82 հատ նույն «848)ԷԼՕ» ապրանքատեսակի 50մլ տարողությամբ հարդաջուր, որի ընդհանուր արժեքը կազմել է 492.000 դրամ: Ստուգման ընթացքում հարկային ծառայողների կողմից կատարվել է այցելություն ԱՁ-ին պատկանող ք. Աշտարակ, Պռոշյան 10:38 հասցե հսկիչ գնում կատարելու նպատակով, սակայն ԱՁ-ն հրաժարվեց իրականացնել վաճառք:

Ստուգման ընթացքում պարզվեց, որ ԱՁ-ի կողմից 2020թ-ին ներմուծված 435 հատ հարդաջրից առկա էր ընդամենը 21 հատը: ԱՁ-ն վերոնշյալ ներմուծված ապրանքատեսակի տարբերությունը թվով 414 հատ (435-211 հատ) հարդաջուր, ըստ իր գրավոր հայտարարության (հայտարարությունները կցվում են) օգտագործել է իր ն իր հարազատների անձնական կարիքների համար, որից 100 հատը տոների ն այլ առիթների կապակցությամբ եվիրել է մտերիմներին, 180 հատը օգտագործել է անձամբ, մեացածե էլ բացված օգտագործման ընթացքում են, իսկ թվով 82 հատ 11 ֆի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/13149/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել