Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քոչինյան — ՎԴ2/0051/05/08
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Քոչինյան — ՎԴ2/0051/05/08

Վճռաբեկ դատարանՎԴ2/0051/05/0826 սեպտեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Անժելա Քոչինյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Անժելա Քոչինյանի ընդդեմ Արճիսի գյուղապետարանի` գյուղապետի գործողություններն ապօրինի ճանաչելու, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողամասի հատակագիծը համայնքի հողերի քարտեզից սահմանազատելու և ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Անժելա Քոչինյանը պահանջել է իր սեփական հողամասը համայնքի հողերի քարտեզում հաստատելու գործողությունները ճանաչել ապօրինի, ճանաչել սեփականության իրավունքը պետության կողմից իրեն սեփականաշնորհ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0051/05/08

Նախագահող դատավոր Հ. Թորոսյան

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ2/0051/05/08

2008թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի

դատարան)

Հանրապետության

վճռաբեկ

դատարանը

(այսուհետ

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Վճռաբեկ

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Քոչինյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Անժելա Քոչինյանի ընդդեմ Արճիսի գյուղապետարանի` գյուղապետի գործողություններն ապօրինի ճանաչելու, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողամասի հատակագիծը համայնքի հողերի քարտեզից սահմանազատելու և ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Անժելա Քոչինյանը պահանջել է իր սեփական հողամասը համայնքի հողերի քարտեզում հաստատելու գործողությունները ճանաչել ապօրինի, ճանաչել սեփականության իրավունքը պետության կողմից իրեն սեփականաշնորհված 1200 քմ հողամասի նկատմամբ և պարտավորեցնել Արճիսի գյուղապետին վիճելի հողամասի հատակագիծը սահամանազատել համայնքի հողերի քարտեզից, հաստատել այն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գուքի կադաստրի պետական կոմիտեի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանում (այսուհետ Կադաստր)` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար:

Վարչական դատարանի (այսուհետ Դատարան) 26.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Քոչինյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

2

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով Դատարանը, սխալ ընկալելով Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանի իմաստը և ապացուցողական նշանակությունը, այն դիտել է որպես սեփականաշնորհման ակտ և վճռում նշել, որ Անժելա Քոչինյանը սահմանված կարգով և ժամկետներում դիմում չի ներկայացրել իրավասու պետական մարմնին հատկացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար: Մինչդեռ, հայցվորը հստակ պահանջել է օրենքի ուժով ճանաչել բնակարան կառուցելու

համար

իրեն

հատկացված

տնամերձ

հողամասի

նկատմամբ

սեփականության իրավունքը:

Դատարանը

չի

տարբերակել

պետական

հողերի

և

քաղաքացիների

տիրապետության տակ գտնվող հողամասերի սեփականաշնորհման օրենքով նախատեսված

հիմքերը:

Պետական

հողերը

սեփականաշնորհվել

են

ՀՀ

կառավարության

որոշումների

հիման

վրա

ստեղծված

ժամանակավոր

հանձնաժողովների միջոցով: Սեփականաշնորհված հողերի համար տրվել են պետական ակտեր:

Քաղաքացիների

կողմից

օգտագործվող

տնամերձ

հողամասերը

սեփականաշնորհվել են այդ ժամանակ գործող ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով:

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել նաև գործում առկա հողի հարկի վճարման անդորրագիրը հայցվորի ամուսնու` Ռոբերտ Քոչինյանի անվամբ, Կադաստրի տեղակալի 15.10.2007 թվականի գրությունը, համաձայն որի Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը Կադաստրը չի վիճարկել, այլ իրավունքի գրանցում կատարելու համար պահանջել է գրանցման ենթակա հողամասի հատակագծի սահմանազատումը համայնքի հողերի քարտեզից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել

համապատասխան

ստորադաս դատարան` նոր քննության:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանով Անժելա Քոչինյանին հատկացվել է 1200 քմ տնամերձ հողամաս բնակարան կառուցելու համար:

2. Անժելա Քոչինյանի կողմից օգտագործվող հողամասի նկատմամբ պետական գրանցում չի կատարվում, քանի որ նշված հողամասը գտնվում է 001-001 ծածկագրով 0,89 հա համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում:

3. ՀՀ կառավարության 22.06.2006 թվականի թիվ 1061-Ն որոշմամբ հողամասն անհատույց փոխանցվել է Արճիս համայնքի սեփականությանը:

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, իսկ 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերի: Սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի 29.01.1991 թվականի ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական(ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա

3

սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանով Անժելա Քոչինյանին հատկացվել է 1200 քմ տնամերձ հողամաս բնակարան կառուցելու համար:

Վճռաբեկ դատարանն արդեն անդրադարձել է նույնանման փաստական հանգամանքներում օրենքի ուժով սեփականության իրավունքի ծագման հարցերին (տես Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-106(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը): Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով տնամերձ հողամասերի նկատմամբ ծագում է այն անձանց սեփականության իրավունքը, ում դրանք հատկացվել են: Տվյալ դեպքում Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը վեճի առարկա հողամասի նկատմամբ ծագել է օրենքի ուժով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը: Վիճելի հողամասի սեփականատեր օրենքի ուժով հանդիսանում է Անժելա Քոչինյանը: Հետևաբար վերջինս իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վարչական դատարանի եզրահանգումն այն մասին, որ ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով Անժելա Քոչինյանի սեփականատեր դառնալու վերաբերյալ հայցվորի պնդումը հիմնավոր չէ, քանի որ սեփականության իրավունքը հաստատող միակ փաստաթուղթը իրավասու մարմնի կողմից տրվող վկայականն է, որը հայցվորը չունի: Այսինքն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով վեճի առարկա հողամասի նկատմամբ Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը ծագել է օրենքի ուժով, անկախ դրա պետական գրանցման փաստից:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առարկա հողամասը սեփականության իրավունքով Արճիս համայնքին օտարելով խախտվել է Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը այդ հողամասի նկատմամբ: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դատավորներ

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

4

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 սեպտեմբերի, 2008 թ.
Գործի #:
ՎԴ2/0051/05/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել