ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա Օրենքն ուժը կորցրել է 17.06.98 ՀՕ-229 օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 24 հունիսի 1997 թ. «ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի առաջին մասը «պայման» բառից հետո լրացնել «(ներառյալ գրավի առարկայի իրացման իրավունքի փոխանցումը գրավառուին և գրավի առարկայի իրացման կարգը գրավառուի կողմից)» բառերով: Հոդված 2. Օրենքի 46 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 46. Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու, գրավի առարկայի իրացման իրավունքը փոխանցելու և գրավի առարկան իրացնելու կարգը Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվում է դատարանի վճռով` գրավատուի կամ գրավառուի հայցադիմումի հիման վրա: Առանց դատարանի վճռի, գրավի առարկայի իրացման իրավունքի փոխանցումը և գրավառուի կողմից գրավի առարկայի իրացման կարգը գրավի մասին պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, գրավի առարկայի իրացման իրավունքը նոտարական կարգով փոխանցվում է գրավառուին: Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավի առարկայի իրացումը կատարվում է մրցութային վաճառքի (աճուրդի) կամ կոմիսիոն հիմունքներով` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավի առարկայի իրացումից հետո պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` փոխհատուցվում են գրավի առարկայի բռնագանձման և իրացման հետ կապված ծախսերը. բավարարվում են գրավառուի պահանջները: Մնացած միջոցները վերադարձվում են գրավատուին»: Հոդված 3 . Օրենքի 47 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե դատարանի որոշմամբ բռնագանձված գրավի առարկայի մրցութային վաճառքը (աճուրդը) հայտարարվում է չկայացած, ապա գրավառուն իրավունք ունի պահանջել` ա) անցկացնել կրկնակի աճուրդ կամ վաճառել գրավի առարկան կոմիսիոն հիմունքներով` գրավի առարկայի գնի իջեցմամբ. բ) գրավի պայմանագրում նախատեսված գնով գրավի առարկան հանձնել իրեն կամ իր կողմից նշված անձին` որպես սեփականություն: Եթե դատարանի որոշմամբ բռնագանձված գրավի առարկան 30 օրվա ընթացքում կոմիսիոն հիմունքներով չի վաճառվում, ապա գրավառուն իրավունք ունի պահանջել` ա) երկարաձգել կոմիսիոն վաճառքի ժամկետը ևս 30 օրով կամ վաճառել գրավի առարկան աճուրդով` գրավի առարկայի գնի իջեցմամբ. բ) գրավի պայմանագրում նախատեսված գնով գրավի առարկան հանձնել իրեն կամ իր կողմից նշված անձին` որպես սեփականություն: Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում գրավի առարկայի գինը յուրաքանչյուր անգամ իջեցվում է գրավի պայմանագրով նախատեսված գնի կամ վերջին աճուրդում առաջարկված գնի կամ վերջին կոմիսիոն գնի 10 տոկոսով, եթե գրավի պայմանագրով գնի իջեցման այլ չափ սահմանված չէ»: Հոդված 4. Օրենքի 51 հոդվածը հանել: Այդ կապակցությամբ օրենքի 52, 53 և 54 հոդվածները համապատասխանաբար համարել օրենքի 51, 52 և 53 հոդվածներ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 18 հուլիսի 1997 թ. ՀՕ-129 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-129 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (21.08.1997-01.01.1999) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.08.11/18 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.06.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.07.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 21.08.1997 Ուժը կորցրել է 01.01.1999 Հիմնական ակտ 23.06.1997, ՀՕ-129 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.05.1995, ՀՕ-142 18.05.1995, ՀՕ-142 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 17.06.1998, ՀՕ-229 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հունիսի, 1997 թ.
- Գործի #:
- ՀՕ-129
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
