Նազարեթյան — ԵԴ/0110/11/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի նոյեմբերի Լին ՀՇ ոստիկանության Երնան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ 2 քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՇ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15895318 քրեական գործը: 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դադոյանը որոշում է կայացրել թիվ 15895318 քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ հանց
Ամբողջ Տեքստ
Հան 247
| ԱՎ ԵԴ/0110/11/21
վորա Ն
ն ԽԱՇ
) «ոջ 18. 3 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան
5 ապրիլի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 21Լի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյաանիի ն շահագրգիռ անձ Ավետիք `Նազարեթյանի ներկայացուցիչ Դ.Կարապետյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի նոյեմբերի Լին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ
2
քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15895318 քրեական գործը:
2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դադոյանը որոշում է կայացրել թիվ 15895318 քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նույն որոշմամբ Ա.Նազարեթյանի, Տ.Չաքարյանի, Գ.Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով, իսկ անհայտ անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1- ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Լ. Դատախազի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22ի որոշմամբ քննիչի վերոնշյալ որոշումը վերացվել է:
12. 2020 թվականի դեկտեմբերի 24ին տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը քննիչի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
2021 թվականի հունվարի 8-ին Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը բողոքի կապակցությամբ Ա.Գրիգորյանին պատասխանել է գրությամբ:
2. Վերոնշյալ գրության դեմ 2021 թվականի փետրվարի 15-ին տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը բողոք է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի մայիսի 18ի որոշմամբ Ա.Գրիգորյանի բողոքը մերժվել է:
Յ. Դիմողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հունվարի 2Լի որոշմամբ բողոքը բավարարել ն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18ի որոշումը բեկանել է՝
3
պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին (դատախազին) վերացնելու որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը ն շահագրգիռ անձ Ա.Նազարեթյանի ներկայացուցիչ Դ.Կարապետյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 10-ի որոշմամբ ընդունվել են վարույթ::
Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հունվարի 16-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջները.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. ՇԸ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 2Լի որոշումն օրինական ն հիմնավոր չէ, ուստի ենթակա է բեկանման:
Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննի դատարանն իր որոշմամբ չի հստակեցրել, թե անձանց որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել: Ավելին՝ Վերաքննչջչ դատարանը, դատախազին պարտավորեցնելով վերացնել արձանագրված իրավունքների խախտումը, անտեսել է, որ մինչ վարույթն իրականացնող քննիչի վիճարկվող որոշման դեմ բողոքն ստանալը, դատախազն արդեն իսկ իր լիազորությունների շրջանակում՝ իր նախաճեռնությամբ, վերացրել էր նշված որոշումը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի կապակցությամբ պատճառաբանված որոշում կայացնելու պարտականություն սահմանելը որնէ իրավական նշանակություն ունենալ չի կարող:
5.2. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 2-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմանը:
/ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4
6. Շահագրգիռ անձ Ա.Նազարեթյանի ներկայացուցիչ Դ.Կարապետյանը գտել է, որ վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը տուժողի ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի կողմից բողոքարկվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ նման որոշում գոյություն չի ունեցել, հետնաբար՝ գոյություն չունեցող որոշումը որնէ կերպ բողոքաբերի իրավունքների ու ազատությունների խախտում առաջացնել չէր կարող: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտելով դատախազի անգործությունը, հակասել է Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0149/11/19 գործով արտահայտած իրավական դիրքորոշումներին:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 21-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմանը:
Վճոաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրվել է՝ Ը) տՔրեական գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախաքննությունը կատարվել է թերի, քրեադատավարական խախտումներով, չեն կատարվել համապատասխան քննչական ն դատավարական գործողություններ, որի արդյունքում կայացվել է չհիմնավորված ն չպատճառաբանված որոշում (...):
Վերը նշված բացթողումների առկայության պայմաններում կարելի է փաստել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեւ պահպանվել ՀՀ քրեական դափավարության օրենսգրքի 1-րդ հոդվածի 3րդ մասի պահանջները` չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ հետազոտման ուղղությամբ, որի արդյունքում կայացվել է չհիմնավորած ն չպատճառաբանված որոշում:
5
Վերոգրյալի հիման վրա, այն քրեական գործով վարույթը կարճելու ն քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը ենթակա է վերացման (:-.)»:
71. Դատախազ Տ.Պողոսյանի՝ 2021 թվականի հունվարի 8ի գրության համաձայն` քննիչի՝ քրեական հետապնդում չիրականացնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 14ի որոշման դեմ տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի ներկայացրած բողոքը չի քննարկվում՝ հաշվի առնելով, որ բողոքն ստանալու պահին վերը նշված որոշումն արդեն իսկ վերացված է եղել:
8. Բողոքաբերների ներկայացուցիչ ԱԿԳրիգորյանն՝ Օ:Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքում նշել է, որ դատախազի կողմից ցուցաբերվել է ոջ իրավաչափ անգործություն, որի հետնանքով խախտվել են տուժողների մի շարք հիմնարար իրավունքներ: Մասնավորապես, դատախազի կողմից տուժողների ներկայացուցչի բողոքն ըստ էության քննության չառնելու հետնանքով տուժող կողմը բողոքում բերված փաստարկների հիմնավորվածության վերաբերյալ նախաքննութան նկատմամբ 01դատախազական հսկողության կարգով
գնահատական չի ստացել, իսկ այդ գործառույթը քննիչի հայեցողությանը վերապահելը հակառակ է իրենց խախտված իրավունքների իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու` տուժողների իրավունքն ապահովելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությանը:
Բողոքաբերն Առաջին ատյանի դատարանին խնդրել է պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել տուժողների իրավունքների խախտումը, այն է՝ ներկայացված բողոքը քննարկել ըստ էության ն կայացնել 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 263-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը":
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 83-86:
3 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 20:
Հ Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 2-7:
6
9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «/(...)/ Դատարանը փաստում է, որ քննիչի կողմից 114.12.2020թ. քրեական գործի վարույթը կարճելու ն քրեական հետապնդում չիրականացնելու մասին կայացված որոշումն, որով սույն դեպքում հնարավոր է խավարվեր տուժողների իրավունքները, դափախազի կողմից արդեն իսկ վերացվել է: Ավելին` այս առումով հարկ Լէ նկատել, որ տուժող կողմը քննիչի այդ որոշման դեմ բողոք է ներկայացրել դավախազին, սակայն մինչ այդ արդեն իսկ դատախազի կողմից այդ որոշումը վերացված է եղել: Այլ կերպ՝ Դատարանը փաստում է, որ քննիչի կողմից կայացված վերը նշված որոշումը տուժող կողմի կողմից դատախազին բողոքարկելիս արդեն իսլ որնէ իրավական ուժ կամ դրանից բխող հետնանքները չի ունեցել: Հեվւնաբար, այս պայմաններում Դատարանը գնում է, որ թիվ 15895318 քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դադոյանի 14.12.2020թ. որոշման դեմ տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի բողոքին ՀՀ դատախազության Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք- Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազ Տ.Պողոսյանի կողմից 08.01.2021թ. գրությամբ պատասխանելը իրավաչափ է ն դրա արդյունքում չեն խախտվել կամ սահմանափակվել րողոքարերների իրավունքներ ն
ազատությունները:
Ինչ վերաբերում է բողոքարբեր կողմի այն դիրքորոշմանը, որ դատախազը, իրենց բողոքի կապակցությամբ որոշում չկայացնելով գնահատականի չի արժանացրել դրանում բարձրացված բոլոր հարցերին, ապա պետք է նախ նկատել, որ բողոքն ուղարկվել է վարույթ իրականացնող քննիչին, ինչը ենթադրում է, որ վերջինս պետք է նան ի թիվս այլնի, քննության առարկա դարձնի բողոքաբերի կողմից դատախազին հասցեագրված բողոքում բարձրացված հարցերը: Բացի դա էլ, այս առումով Դատարանի համար ընդունի են դատական նիստում դավփախազի կողմից հայփնած այն դիրքորոշումները, որ վաւժող կողմը զրկված չէ նան իր կողմից վիճարկվող հարցերր միջնորդության տեսքով քննիչին ներկայացնելու, ինչպես նան քննիչի կողմից կայացվող որոշումները բողոքարկելու իրավունքից:
7
Վերոգրյալի ամփոփմամբ Դատարանի գնահատմամի առսյն դեպքում
դատախազի կողմից բողոքին գրությամբ պատասխանը ն նույն հարցի կապակցությամի երկրորդ անգամ որոշում չկայացնելը չի հանգեցրել որնէ անձի (անձանց) իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սաւհմանափակման, որը հիմք կտար Դատարանին արձանագրելու իրավունքի խախտում ն վարույթ իրականացնող մարմնի համար այն վերացնելու պարվաւկանություն սաւհմանելու: Ուստի Դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման: (...)»:
10. Վերաքննիչ դատարանի որոշման համաճձայն՝ «(..) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկավել, որ քրեադատավարական օրենսդրությունը սսւհմանում է քրեական գործով վարույթը կարճելու ն քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման հարցր լուծելու համար անհրաժեշվ միասնական ն պարվադիր կարգ, որը ենթադրում է դատախազի կողմից բողոքը արանալու պահից 7 օրվա ընթացքում որոշման կայացում՝ բողոքը մերժելու կամ բավարարելու մասին:
Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դիմողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 24-ին քրեական գործով վերադաս դատախազին ներկայացված քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքին Երեան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շիջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանը պատասխանել է գրությամի, այսինքն՝ դատախազի կողմից չի կայացվել համապատասխան որոշում, այլ դիմողների ներկայացուցչին տրվել է գրավոր պատասխան, ինչը նախատեսված չէ օրենադրությամը: Նշվածից հետնում է, որ Երեան քաղաքի Կենտրոն ն Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Պողոսյանի կողմից դրսնորվել է անգործություն, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումներից որնէ մեկը չ(այացնելով խախվվել են դիմողների իրավունքները: (..-»":
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 93-99:
6 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 50-55:
8
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք դատախազական հսկողության շրջանակներում դատախազ Տ.Պողոսյանի գրություն, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու ն Ա.Գրիգորյանի բողոքը բավարարելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունները:
12. ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատարանի լիազորություններն են, մասնավորապես՝
1 (...) օրենքով նախատեսված դեպքերում քննել ն լուծել հերաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հերախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների ն գործողությունների (անգործության) դեմ բողոքները (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող նն ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարությաւն մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը խախպվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2 Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նան դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի ն դատախազի հրաժարվելը, ինչպես նան քրեական գործր կասեցնելու, կարճելու կամ: քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները այն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դափարան՝ այն մերժելու մասին տեղեկություն արանալու կամ, եթն դրա
9
վերաբերյալ պատասխան չի սվացվել, բողոք ներկայացնելուց հեվտ մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում:
(.-.) 5. Բողոքը ճանաչելով հիմնավորված դավավորը որոշում է կայացնում անձի իլավունքների ն ազատությունների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, նե անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (...)»:
3. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողութան կապակցութամբ նախկինում
արտահայտած իր դիրքորոշումները՛, փաստում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողութան շրջանակներում դատական
բողոքարկման անմիջական առարկան քրեական հետապնդման մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունն են, եթե դրանց դեմ բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից` անկախ նրանից, թե դատախազական հսկողության շրջանակներում դատախազի կողմից
քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսնորվել 39է անգործություն։։ Ալ խոսքով այս դեպքում դատական վերահսկողության առարկան քրեական հետապնդման մարմնի՝ որոշումը, 7 Տե՛ս, ողառնտ ուսմոոճջ, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴՎ/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Հովհաննես Գինոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0023/1/12, «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0031/11/14 որոշումը, Հեղինե Պետրոսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0043/11/14, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17, Էրիկ Աբգարյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0018/11/17 որոշումները:
ծ Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քրեական հետապնդման մարմնի անգործությունը բողոքարկելու դեպքում դատախազական հսկողության գործիքակազմի ստապառումը ոչ պարտադիր լինելու վերաբերյալ մանրամասն տես ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈՑ44 որոշումը:
» Տես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասը:
10
գործողությունը կամ անգործությունն է, այլ ոչ թե դատախազական հսկողության արդյունքում կայացված դատավարական ակտը կամ դրսնորած անգործությունը»:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դադոյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14ի որոշմամբ թիվ 15895318 քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նույն որոշմամբ Ա.Նազարեթյանի, Տ.Չաքարյանի, Գ.Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով, իսկ անհայտ անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1- ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով",
- Դատախազի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22ի որոշմամբ վերոնշյալ որոշումը վերացվել է՞,
- 2020. թվականի դեկտեմբերի 24ին տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանը քննիչի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին,
- 2021 թվականի հունվարի 8-ին Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազութան ավագ դատախազ Տ.Պողոսյանը տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի բողոքին պատասխանել է գրությամբ,
- Վերոնշյալ գրության դեմ դիմողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի բողոքը Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ մերժվել է: Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ սույն դեպքում քննիչի որոշումը, որով հնարավոր է խախտվեր տուժողների իրավունքները, մինչն դատախազին բողոքարկելը, արդեն իսկ վերացված է եղել, հետնաբար քննիչի որոշման դեմ տուժողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի բողոքին դատախազի կողմից 6 Տես, ոամողչ ոանոմչ, Վճռաբեկ դատարանի` Արմեն Տեր-Սահակյանի գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ԵԴ/0149/11/19 որոշման 16-րդ կետը:
ս Տես սույն որոշման 1-ին կետը:
ռ Տե՛ս սույն որոշման 1.1Լին ն 7-րդ կետերը:
5 Տե՛ս սույն որոշման 1.2-րդ ն 7.1-րդ կետերը:
11
գրությամբ պատասխանելն իրավաափ է ն չի խախտում բողոքաբերների իրավունքները",
- Վերաքննիչ դատարանը, դիմողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարելով ն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելով, արձանագրել է, որ դատախազի կողմից ներկայացված բողոքին գրությամբ պատասխանելու ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված որոշումներից որնէ մեկը չկայացնելու հետնանքով խախտվել են դիմողների իրավունքները:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ վարույթն իրականացնող մարմնին (դատախազին) պետք է պարտավորեցնել վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումը»:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դեպքում դատական վերահսկողության առարկա կարող էր լինել ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Դադոյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14ի որոշումը, այլ ոչ թե դատախազ Տ.Պողոսյանի՝ դատախազական հսկողության արդյունքում 2021 թվականի հունվարի 8-ին կազմված գրությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական
բողոքարկման առարկա է դիտարկել դատախազ Տ.Պողոսյանի՝ դատախազական հսկողության արդյունքում կազմված գրությունը ն արձանագրելով, որ վերջինս չի պահպանել բողոքաբերի կողմից բողոքում բարձրացված պահանջի վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունելու օրենսդրական պահանջը՝ պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին (դատախազին) վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումը:
Կ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
12
Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազական
հսկողության շրջանակներում դատախազ Տ.Պողոսյանի գրությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու ն Ա.Գրիգորյանի բողոքը բավարարելու մասին Վերաքննիչ դատարանի հետնություններն իրավաչափ չեն:
16. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում
արձանագրել նան, որ թեն Առաջին ատյանի դատարանը նույնպես անտեսել է այն հանգամանքը, որ դատախազ Տ.Պողոսյանի՝ դատախազական հսկողության շրջանակում կազմված գրությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա ինքնին դիտարկվել չէր կարող, սակայն փաստելով, որ տվյալ դեպքում դատախազի կողմից որոշում չկայացնելն ու բողոքին գրությամբ պատասխանելը չէր կարող հանգեցնել անձի (անձանց) իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, քանի որ դիմողների իրավունքներին անմիջականորեն առնչվող՝ քննիչի կողմից կայացված որոշումը տուժողների ներկայացուցչի կողմից դատախազին բողոքարկելիս արդեն իսկ վերացված է եղել, հանգել է հիմնավոր հետնության:
17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հունվարի 2-ի դատական ակտը բեկանելու համար:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
13
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 403-406-րդ, 415.1րդ, 418.-րդ, 419-րդ, 422-423րդ հոդվածներով: Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ Դիմողների ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 2Լի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
ՀՕՏՏՕՕ|Օ)ՕՋՕՋ Ը, :Ս.ՕՇՇԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/0110/11/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
