Գրիգորյան — ՎԴ/8096/05/19
Ամփոփում
քննելով ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու իրավահաջորդ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի (այսուհետ՝ Համայնք) ավագանու վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նորայր Գրիգորյանի ընդդեմ Համայնքի ավագանու, ՀՀ Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարություն՝ ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրություը ն ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՆՄԿ-220-20199 կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջների
Ամբողջ Տեքստ
յ ԱՐ Գեա ին ՀԱՑ ն
Ս Խո Տ. 7 Տ
ՀՈՅ ԸՇ՞՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/8096/05/19
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/8096/05/19
Նախագահող դատավոր՝ Կ. Մաթնոսյան
Դատավորներ՝ Ա. Բաբայան
Ա. Առաքելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի հունիսի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու իրավահաջորդ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի (այսուհետ՝ Համայնք) ավագանու վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նորայր Գրիգորյանի ընդդեմ Համայնքի ավագանու, ՀՀ Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարություն՝ ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրություը ն ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՆՄԿ-220-20199 կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Նորայր Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի 6ավագանու 10.09.2019 թվականի
2
արձանագրությունը ն ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 28.09.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը: Հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.10.2022 թվականի որոշմամբ Նորայր Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.09.2020 թվականի վճիռը մերժված ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, բեկանվել ն փոփոխվել է հետնյալ կերպ. հայցը` ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով նս բավարարվել է, ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր է ճանաչվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքի ավագանին (ներկայացուցիչ Մարո Մարգարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 26-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Էին մասը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ նորմերով օրենսդիրը փորձել է ապահովել համայնքի ղեկավարի ն ավագանու միջն լիազորությունների արդյունավետ ն նպատակային բաշխումը ն միմյանց հակակշիռ լինելու առանձնահատկությունը, որը համայնքում արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու կարնորագույն նախադրյալներից է:
Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ համայնքի ավագանու գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որի ընթացքում կայացվում են որոշումներ, ինչպես նան կազմվում են արձանագրություններ, սակայն ավագանու գործունեության իրականացման համար նախ անհրաժեշտ է ավագանու նիստի իրավազորությունը: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի ն 23-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետնում է, որ ավագանու անդամները կարող են ստորագրել ինչպես ավագանու նիստում ընդունված որոշումների մասին արձանագրություններ, այնպես էլ արձանագրություններ, որոնք ընդունվում են ավագանու նիստից դուրս: Սա նս մեկ անգամ արտահայտում է օրենսդրի նպատակը՝ ապահովելու համայնքի ղեկավարի ն ավագանու միջն լիազորությունների
Յ
արդյուավետ նե նպատակային բաշխումը ն միմյանց հակակշիռ լինելու առանձնահատկությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.10.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամներ՝ Արտակ Հրայրի Հարությունյանը, Գարիկ Ժորժիկի Սարգսյանը, Էդուարդ Խաչիկի Չոբանյանը, Գեղամ Վիլիկի Մեսրոպյանը Նորաշեն համայնքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ներկայացրել են իրենց կողմից կազմված օրակարգի նախագիծը՝ խնդրելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ապահովել ավագանու նիստի տեղեկացումն ու անցկացումը 10.09.2019 թվականին, ժամը 15:30-ին համայնքապետարանի շենքում (հատոր 1-ին, գթ. 26): 10.09.2019 թվականի ավագանու նիստի օրակարգի նախագծի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամներ՝ Արտակ Հրայրի Հարությունյանը, Գարիկ Ժորժիկի Սարգսյանը, Էդուարդ Խաչիկի Չոբանյանը, Գեղամ Վիլիկի Մեսրոպյանն առաջարկել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով վաղաժամկետ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունները (հատոր 1-ին, գ.թ. 27):
2) ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամներ Արտակ Հարությունյանի, Գարիկ Սարգսյանի, Էդուարդ Չոբանյանի, Գեղամ Մեսրոպյանի ն Վահագն Մինասյանի կողմից 10.09.2019 թվականին ստորագրվել է արձանագրություն, որի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամներ Արտակ Հարությունյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Չոբանյանը, Գեղամ Մեսրոպյանը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Նորաշեն համայնքի ղեկավարի կողմից ավելի քան վեց ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հանգամանքը, Նորաշեն համայնքի ավագանին կազմել է արձանագրություն Նորաշեն համայնքի ղեկավար Ն. Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ա առաջարկել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին արձանագրությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն ն կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (հատոր 1-ին, գ.թ. 59):
3) 5«ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարար՝ Ս. Պապիկյանը 27.09.2019 թվականի թիվ 01/16.1/1519719 գրությամբ ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին հայտնել է, որ նախարարության կողմից մշակվել ն շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու ն ընտրության
4
նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու, ՀՀ. ոստիկանությանը գումար հատկացնելու ն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի Խօ.1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Համայնք բնականոն առօրյան չխաթարվելու ինչպե նան :տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների շարունակականությունն ապահովելու նպատակով խնդրել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավասության շրջանակում նշանակել Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար (հատոր 1-ին, գ.թ. 63-64):
4) ՀՀ Արարատի մարզպետ Գ. Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի համայնքի ղեկավարի լիազորությունների "վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 27.09.2019 թվականի թիվ 01/16.1/15197-19 գրությունը ն ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, 27.09.2019 թվականի թիվ ՄԿ/220- 2019 կարգադրությամբ կարգադրել է 27.09.2019 թվականից մինչն համայնքի նորընտիր ղեկավարի՝ իր պարտականությունների ստանձնումը Արտակ Հրայրի Հարությունյանին նշանակել ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար (հատոր 1-ին, գ.թ. 62):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարնորում է հետնյալ իրավական հարցադրումը. արդյո՛ք համայեքի ավագանին իրավասու է վաղաժամկետ դադարեցնել համայեքի ղեկավարի լիազորությունները' առանց համայեքի ավագանու նիստում ընդունված որոշման:
Նշված հարցադրումը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել տեղական ինքնակառավարման մակարդակում զսպումների ն հակակշիռների համակարգի համատեքստում:
Տեղական ինքնակառավարման բովանդակությունը բացահայտված է ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածում: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը ն
5
օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին ն համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ըստ ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի՝ համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջն:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին համայնքի ներկայացուցչական մարմին է ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենքով ն այլ օրենքներով նախատեսված լիազորություններ: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը համայնքի գործադիր մարմինն է, ներկայացնում է համայնքը ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենքով ն այլ օրենքներով նախատեսված լիազորությունները:
Վերոհիշյալ նորմերից բխում է, որ տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի` համայնքի ավագանու գործառույթը համայնքի բնակչության կամքի արտահայտումն է ն վերջինիս անունից իշխանություն իրականացնելը, իսկ տեղական ինքնակառավարման գործադիր մարմնի գործառութն է կառավարչական, կազմակերպական գործունեությունը:
Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է տեղական ինքնակառավարման սկզբունքները. նշված հոդվածով, ի թիվս այլնի, սահմանված են հետնյալ սկզբունքները` տեղական ինքնակառավարման իրավունքի իրականացումը ինքնուրոյն ն սեփական պատասխանատվությամբ, ընդհանուր, հավասար, ազատ ընտրական իրավունքի հիման վրա ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
Օրենքը սահմանում է համայնքի ավագանու նիստեր հրավիրելու, անցկացնելու գործընթացը կարգավորող ելակետային դրույթները՝ այդ գործընթացին մասնակցությունը բաշխելով համայնքի ղեկավարի ն ավագանու միջն՝ վերջիններիս համապատասխան հակակշռող ն զսպող լիազորություններ վերապահելու միջոցով:
Այսպես. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որով սահմանվում են ավագանու գործունեության կազմակերպումը, նիստերի նախապատրաստումը ն անցկացումը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ: Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր (13-րդ հոդվածի 4-րդ մաս):
Օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ն օրենքով պետական մարմիններին, կազմակերպություններին ե պաշտոնատար անձանց իրավասությանը չվերապահված ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ ն ուղերձներ, որոնց վերաբերյալ կազմում է արձանագրություններ: Նույն հոդվածի 12-րդ
6
մասի համաձայն` համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում:
Օրենքի «Համայնքի ավագանու նիստի օրակարգը ն որոշման նախագծերի նախապատրաստումը» վերտառությամբ 14-րդ հոդվածը սահմանում է.
«1. Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձնավորվում է համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների (այսուհետ՝ վարչական ղեկավար) կողմից աշխատակազմի քարտուղարին՝ նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացված գրավոր հարցերից: (...)
2. Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նան համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը՝ տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչե տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, ն չորս տոկոսը՝ մինչն հազար բնակիչ ունեցող համայնքներում: (...)
3. Եթե հարցերի հեղինակներ են համայնքի ղեկավարը, վարչական ղեկավարը կամ ավագանու անդամը, ապա պետք է ներկայացվեն որոշման նախագծեր, որոնց կցվում են դրանց ընդունման հիմնավորումը, նախագծի ընդունման դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի ն եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը, ինչպես նան ամփոփաթերթ նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների հետնանքով ստացված առարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման պատճառների վերաբերյալ:
4. Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը ն համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:(...)
6. Նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ»:
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ նշելով նիստի անցկացման վայրը ն ժամանակը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում՝ համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նան այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 3000 ն ավելի բնակիչ ունեցող համայնքներում այդ տեղեկությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային ցանցի, այդ թվում՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով:
Օրենքը համայնքի ավագանու նիստը հրավիրելու ն վարելու լիազորությունը վերապահել է համայնքի ղեկավարին կամ նրա պաշտոնակատարին (Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է ավագանու անդամների այն քանակը, որն անհրաժեշտ է համայնքի ավագանու նիստում քվորում ապահովելու համար: Ըստ այդ նորմի՝ համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի
7
ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները:
Օրենքի նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանու որոշումներն ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Համայնքի ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը (Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մաս):
Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է ավագանու նիստն արձանագրելու պահանջ: Ավագանու նիստերի արձանագրություններն ստորագրում են համայնքի ղեկավարը ն ավագանու անդամները:
Ըստ Օրենքի 17-րդ հոդվածի՝ արտահերթ նիստի օրակարգի ձնավորումը, արտահերթ նիստի մասին տեղեկացումն ու անցկացումն իրականացվում են հերթական նիստի համար նուն Օրենքով սահմանված կարգով հաշվի առնելով նույն հոդվածի առանձնահատկությունները: Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը՝ իր կամ ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ (Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մաս):
Վերոհիշյալ իրավակարգավորումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքի ավագանու նիստերը պետք է անցկացվեն օրենքով իմպերատիվ կերպով սահմանված պարբերականությամբ, այն է՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ: Օրենքը նախատեսում է նան արտահերթ նիստեր հրավիրելու իրավական հնարավորություն:
Ավագանու նիստեր (ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ) հրավիրելու ն անցկացնելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է համայնքի ղեկավարին (նրա պաշտոնակատարին), որպիսի լիազորությունը վերջիններս իրականացնում են Օրենքով Ա ավագանու կանոնակարգով սահմանված կարգով: Համայնքի ղեկավարի կամ նրա պաշտոնակատարի կողմից ավագանու նիստի հրավիրումը դրսնորվում է նրանում, որ ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը (պաշտոնակատարը) հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ նշելով նիստի անցկացման վայրը ն ժամանակը:
Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ օրենսդիրն օժտել է համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարներին, ինչպես նան՝ որպես տեղական ինքնակառավարմանն անմիջական մասնակցության դրսնորում՝ համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսին (ընդհանուր կանոնի համաձայն), իսկ նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:
Համայնքի ավագանու որպես կոլեգիալ ներկայացուցչական մարմնի նիստի իրավազորությունն ապահովվում է նիստին ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելիի ներկայությամբ: Ավագանու նիստը համարվում է չկայացած հետնյալ դեպքերում.
8
- կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստին ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելիի ներկայությունը,
- կես ժամվա ընթացքում համայնքի ղեկավարը չի ներկայանում նիստին:
Ավագանու նիստը չկայանալու փաստը արձանագրվում է. արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա ավագանու անդամները:
Ավագանու նիստում որոշումներն ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. որոշումները կնքում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը:
Օրենքը սահմանում է, ի թիվս այլնի, համայնքի ավագանու հետնյալ հակակշռող ն զսպող լիազորությունները. մասնավորապես, համայնքի ավագանին նուն Օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ (Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ), վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ (Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ), որոշում է կայացնում համայնքի ղեկավարի Ան ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ (Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետ): Իր հերթին Օրենքն ամրագրում է համայնքի անդամի, համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրավական հնարավորությունն ու կարգը:
Օրենքը սահմանում է ինչպես ավագանու անդամի, ավագանու, այնպես էլ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը: Օրենքի 22-րդ հոդվածի 1-նին մասի 7-րդ կետի համաձայն ծհամայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից: Այս հիմքով ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում ավագանին նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:
Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման (դադարման) հետնանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորություննեի վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նան, եթե՝
9 ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում.
9
2) օրենքով սահմանված կարգով համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր»:
Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը սահմանված են Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում: Նշված հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ:
Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 7-րդ կետի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն, իսկ 7-րդ կետով սահմանված դեպքում նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ կազմում է արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:»: Նույն հոդվածի 5-րդ 6-րդ մասերը սահմանում են. «5. Սույն հոդվածի 3-րդ ն 4-րդ մասերով նախատեսված որոշումը կամ արձանագրությունները համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն ն կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը (արձանագրությունը) կամ դադարելու մասին արձանագրությունն ստանալուց հետո՝ 20- օրյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ»:
Համայնքի ավագանու նիստեր հրավիրելու ու անցկացնելու կարգի, համայնքի ավագանու, նրա անդամի, համայնքի ղեկավարի լիազորություններ, վաղաժամկետ դադարեցնելու վերոհիշյալ հիմքերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու գործում առանցքային նշանություն ունի տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի՝ համայնքի ավագանու նիստերի՝ օրենքով սահմանված պարբերականությամբ անխափան հրավիրումն ու անցկացումը: Ելնելով այդ առանցքային նշանակությունից` օրենսդիրը սահմանել է այն իրավական հետնանքները, որոնք վրա են հասնում ավագանու անդամի՝ նիստերին տնական ժամանակ չմասնակցելու, համայնքի ղեկավարի կողմից որոշակի ժամանակահատվածում համայնքի ավագանու նիստեր չհրավիրելու նե (կամ) չանցկացնելու դեպքում: Պայմանավորված նրանով թե տեղական ինքնակառավարման որ մարմնի (ներկայացուցչական, թե՞ գործադիր) վարքագծի արդյունքում է խաթարվել օրենքով սահմանված պարբերականությամբ համայնքի ավագանու նիստեր հրավիրելու ու անցկացնելու իմպերատիվ պահանջը՝ օրեսնդիրը՝ որպես այդ պահանջը խախտելու իրավական հետնանք, ամրագրում է կա՛մ համայնքի ավագանու, նրա անդամի, կա՛մ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:
10
Ընդհանուր կանոնի համաձայն՝ համայնքի շահերին վերաբերող ն օրենքով պետական մարմիններին, կազմակերպություններին Աե պաշտոնատար անձանց իրավասությանը չվերապահված հարցերի քննարկումը տեղի է ունենում համայնքի ավագանու իրավազոր նիստում, ն այդ հարցերի վերաբերյալ նիստի արդյունքներով կայացվում է որոշում նիստին ներկա անդամների ձայնեի մեծամասնությամբ: (Միաժամանակ, օրենսդիրը, կանխատեսելով, որ առանձին հարցերի քննարկման նպատակով նիստ հրավիրելն ու (կամ) անցկացնելը կարող են օբյեկտիվորեն անհնարին դառնալ, սահմանել է որոշակի ընթացակարգ, որի կիրառմամբ տվյալ հարցի քննարկումը տեղի է ունենում նիստի բացակայության պայմաններում: Այդ ընթացակարգը կիրառելի է համայնքի ավագանու, նրա անդամի, համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի քննարկման դեպքում, եթե օբյեկտիվորեն անհնարին է նիստ հրավիրելը ն (կամ) անցկացնելը:
Այսպես, համայնքի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմք է մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից անհարգելի պատճառով բացակայելը: Ընդհանուր կանոնի համաձայն՝ այս հիմքով ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկումը տեղի է ունենում համայնքի ավագանու նիստում, որի իրավազորությունն ապահովելու համար անհրաժեշտ է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելիի ներկայությունը նիստին: Նիստի արդյունքներով համայնքի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունվում է նիստին ներկա համայնքի անդամների ձայների երկու երրորդով: Միաժամանակ, օրենսդիրը, հաշվի առնելով, որ գործնականում կարող է առաջանալ համայնքի ավագանու նիստ գումարելու անհնարինության վիճակ, նախատեսել է նշված հիմքով ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման իրավական հնարավորություն` առանց նիստ գումարելու այս դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:
Հաշվի առնելով, որ համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման (դադարման) հետնանքով օբյեկտիվորեն կարող է նան անհնարին դառնալ ավագանու նիստերի անցկացումը, մասնավորապես, կարող է անհնարին դառնալ համայնքի նիստի իրավազորությունն ապահովելու համար անհրաժեշտ` համայնքի ավագանու անդամների ներկայությունը, այս դեպքում նս օրենսդիրը նախատեսել է առանց նիստ գումարելու՝ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման իրավական հնարավորություն: Նշված իրավիճակում ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը (Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մաս):
Նմանապես, հաշվի առնելով, որ համայնքի ղեկավարը կարող է անգործություն դրսնորել իր իսկ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով համայնքի ավագանու նիստ հրավիրելու ն (կամ) անցկացնելու հարցում, ինչի արդյունքում համայնքի ավագանու նիստ հրավիրելու ն անցկացնելու լիազորության՝ միայն համայնքի ղեկավարին
11
(պաշտոնակատարին) վերապահված լինելու պայմաններում այլնս անհնարին կդառնա վեց ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հիմքով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու՝ համայնքի ավագանու զսպող լիազորությունը գործնականում իրացնելու հնարավորությունը՝ օրենսդիրը նախատեսել է համայնքի ավագանու այս լիազորությունն առանց նիստ հրավիրելու իրացնելու իրավական հնարավորությունը: Ընդհանուր կանոնի համաձայն՝ վեց ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հիմքով համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկումը տեղի է ունենում համայնքի ավագանու նիստում, որի իրավազորությունն 0ապահովելու համար անհրաժեշտ է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելիի ներկայությունը նիստին: Նիստի արդյունքներով համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունվում է նիստին ներկա համայնքի ավագանու անդամների ձայների երկու երրորդով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ գործնականում կարող է առաջանալ նշված օրակարգով համայնքի ավագանու նիստ գումարելու անհնարինության վիճակ, մասնավորապես, համայնքի ղեկավարի կողմից իր իսկ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով նիստ չհրավիրելու հետնանքով՝ օրենսդիրը նախատեսել է նշված հիմքով ավագանու ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման իրավական հնարավորություն՝ առանց նիստ գումարելու այս դեպքում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքի ավագանու, նրա անդամի կամ համայնքի ղեկավարի վարքագծի պատճառով տնական ժամանակ համայնքի ավագանու նիստեր հրավիրելու նե (կամ) անցկացնելու անհնարինության դեպքում վերը նշված ընթացակարգի (համայնքի ավագանու, նրա անդամի, համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում առանց նիստ գումարելու բացակայության դեպքում գործնականում հնարավոր չէր լինի հաղթահարել տեղական ինքնակառավարման մակարդակում այն ճգնաժամը, որը կարող է առաջանալ նիստ հրավիրելու ն անցկացնելու օբյեկտիվ անհնարինության դեպքում, ինչի արդյունքում ի վերջո կխաթարվի զսպումների ն հակակշիռների համակարգը ն կվտանգվի համայնքի խնդիրների լուծումը: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման ընթացակարգն ուղղած է տեղական ինքնակառավարման մակարդակում ճգնաժամերի հաղթահարմանը ն տեղական ինքնառավարման մարմինների բնականոն աշխատանքն ապահովելուն:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ ավագանու նիստ հրավիրելու ն (կամ) անցկացնելու անհնարինության պայմաններում համայնքի ավագանու, նրա անդամի կամ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկումը տեղի է ունեցել վերը նշված ընթացակարգին համապատասխան, այն է՝ առանց նիստ գումարելու, ն լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվլ է համապատասխան
արձանագրություն, ապա «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի ավագանու նիստի քվորումի պահանջը սահմանող 16-րդ հոդվածի 3-րդ մասի նորմն այլնս
12
կիրառելի չէ: Ըստ այդմ՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կազմված արձանագրության իրավաչափությունն ստուգելիս այլնս չի կարնորվում Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված քվորումի պահպանված լինելու (չլինելու) հանգամանքը, ն այդ պահանջը չբավարարելու փաստն ինքնին չի կարող պայմանավորել արձանագրության ոչ իրավաչափությունը, քանզի արձանագրությունը կազմվում է առանց նիստ հրավիրելու ն (կամ) անցկացնելու, իսկ Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված քվորումի պահանջը վերաբերում է միայն օրենքով սահմանված կարգով հրավիրված նիստին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Նորայր Գրիգորյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունը ն ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը:
Դատարանի 28.09.2020 թվականի վճռով Նորայր Գրիգորյանի հայցը բավարարվել է մասնակիորեն. անվավեր է ճանաչվել ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը: Հայցապահանջը մնացած մասով մերժվել է:
Դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «...համայնքի ղեկավարը պարտավոր է ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ հրավիրել համայնքի ավագանու նիստ, որից յոթ օր առաջ պետք է հրապարակի ավագանու նիստի օրակարգի նախագիծը, ինչպես նան նիստի անցկացման վայր ն ժամանակը: Սույն դեպքում (.) Հայցվորի կողմից դատարանին չի ներկայացվել, ինչպես նան վարչական գործում առկա չէ որնէ գրավոր պատշաճ ապացույց (.) օրենսդրի կողմից սահմանված եիստերի օրվա ն ժամանակի մասին պատշաճ ծանուցելու ն նիստերի նախագծի տրամադրման կամ կայքում տեղադրման վերաբերյալ»:
Դատարանը եզրահանգել է, որ «..համայնքի ավագանու չորս անդամների կողմից 10.09.2019 թվականին կազմված արձանագրությունը, որե էլ հիմք է հանդիսացել հետագայում համայեքի ղեկավարի լիազորությունները Պատասխանողի կողմից վաղաժամկետ դադարեցնելու համար, իրավաչափ է, հեւլրնաբար Հայցվորի պահանջը՝' ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու մասով ենթակա է մերժման»:
Վերաքննիչ դատարանը, 24.10.2022 թվականի որոշմամբ բեկանելով Դատարանի 28.09.2020 թվականի վճիռը մերժված ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր է ճանաչել հետնյալ պատճառաբանությամբ. «Նորաշեն համայեքի ավագանին իրավազորություն կարող էր ունենալ բացառապես դրա անդամների կեսից ավելիի' ավագանու եիստին մասնակցելու պարագայում: (..) Վերաքենիչ դատարանը
13
փաստում է, որ (.) Նորաշեն համայնքի ավագանին իրավազոր կլիներ, եթե ավագանու նիստերին մասնակցեին առեվազնե 5 ավագանու անդամ:
Սուն դեպքում սակայե Նորաշեն 6համայեք ` ավագանին վիճարկվող արձանագրությունը կայացրել է ավագանու 4 անդամի կողմից հրավիրված, բացառապես այդ 4 անդամի մասնակցությամբ կայացված նիստում: Վերաքննիչ դատարանը փաստում է, նան, որ ավագանին, հանդիսանալով կոլեգիալ մարմին, իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որպիսի գործունեությունը կարող է իրականացվել, այսիեքե' եիստերը կարող են կայացվել, ավագանու իրավազորության պայմանեերում, որպիսի հանգամանքի համար առանցքային է առեվազե ավագանու անդամեերի' կեսից ավելիի ՝մասնակցությունը նիստերին: Այսինքն, ավագանու նիստը կարող է իրավազորություն ունենալ բացառապես ավագանու անդամների կեսից ավելիի մասեակցության պարագում: Իսկ անհրաժեշտ քանակի չապահովման պարագայում նիստը համարվում է չկայացած:
Սույն դեպքում վիճարկվող արձանագրությունը կազմվել է Նորաշեն համայեքի 4 ավագանու անդամի կողմից այն պարագայում, երբ այդ համայեքի ավագանու անդամեերի' օրենքով սահմաեված թիվը 9-ե է, իսկ փաստացի թիվը' 8, որպիսի դեպքում ավագանու նիստը իրավազոր է առեվազն 5 ավագանու անդամի մասնակցության պարագայում:
Ուստի Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող արձանագրության կազզման ն հաստատման համար Նորաշեն համայնքի ավագանու նիստը չի ունեցել իրավազորություն:
(-.) համայնքի ավագանու գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որի ընթացքում կայացվում են որոշումներ, ինչպես նան կազմվում են արձանագրություններ, սակայն ավագանու գործունեության իրականացման համար նախ պետք է կայացվի ավագանու նիստ, որի կայացման համար առանցքային պայման է դրա իրավազորությունը: Սույն դեպքում սակայն Նորաշեն համայեքի ավագանու 4 անդամների կողմից կազմված արձանագրությունը չի կարող համարվել իրավազոր ավագանու կողմից կազմված որոշում, քաեզի այն նիստը, որի ընթացքում կազմվել է այդ արձանագրությունը, իրավազոր չի եղել, հետնապես վիճարկվող արձանագրությունը իրավաչափ չէ»:
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման բովանդակությունից բխում է, որ համայնքի ավագանու կողմից 10.09.2019 թվականին կազմված արձանագրության ոչ իրավաչափությունը Վերաքննիչ դատարանը պայմանավորել է նրանով, որ համայնքի ավագանու նիստում չի ապահովվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված քվորումի պահանջը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ նույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով (եթե համայնքի ղեկավարը վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ) համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կարող է տեղի ունենալ ինչպես համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված որոշմամբ, այնպես էլ առանց նիստ գումարելու, որպիսի դեպքում այլնս նիստի իրավազորությունն ապահովելու համար անհրաժեշտ` համայնքի ավագանու անդամների ներկայություն չի պահանջվում: Ըստ այդմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանից
14
նախնառաջ պահանջվում էր պարզել` արդյոք համայնքի ավագանու կողմից 10.09.2019 թվականին հրավիրվել է համայնքի ավագանու նիստ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով:
Գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որնէ ապացույց առ այն, որ համայնքի ղեկավարն իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով նիստ է հրավիրել: Ավելին, հայցադիմումում, վերաքննիչ բողոքում հայցվոր կողմը պնդում է, որ համայնքի ղեկավարի կողմից վերջին նիստը հրավիրվել է 22.08.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 5, հատոր 4-րդ, գ. թ. 7): Հետնաբար, համայնքի ավագանու նիստ հրավիրելու լիազորությամբ օժտված միակ սուբյեկտի կողմից խնդրո առարկա օրակարգով նիստ չհրավիրելու պայմաններում սույն դեպքում առկա է եղել համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը համայնքի ավագանու նիստում քննարկելու Ա նիստի արդյունքներով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելու անհնարինություն: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում գործել է Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ համայնքի ավագանու անդամների կողմից առաջարկված օրակարգն առանց նիստի քննարկելու ընթացակարգը, որպիսի պայմաններում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստն արձանագրվում է համայնքի ավագանու ներկա անդամների երկու երրորդի կողմից արձանագրություն կազմելու ու հաստատելու միջոցով:
Գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արձանագրությունը կազմելիս ներկա է գտնվել համայնքի ավագանու հի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/8096/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
