Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խաչատրյան — ՎԴ/9652/05/16
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ՎԴ/9652/05/16

Վճռաբեկ դատարանՎԴ/9652/05/1622 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գարեգին Խաչատրյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Դարյա Տուրիֆիի` վարչական ակտերը մասնակիորեն անվավեր ճանաչելու և հետևանքների վերացման պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Գարեգին Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 17.06.2014 թվականի թիվ 2314-Ա որոշման հավելվածի 59-րդ կետը և 11.07.2014 թվականի թիվ 2716-Ա որոշման թիվ 1

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9652/05/16

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

Դատավորներ՝

Հ. Բեդևյան

Ա. Սարգսյան

Վարչական գործ թիվ ՎԴ/9652/05/16

2021թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2021 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գարեգին Խաչատրյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Դարյա Տուրիֆիի` վարչական ակտերը մասնակիորեն անվավեր ճանաչելու և հետևանքների վերացման պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գարեգին Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 17.06.2014 թվականի թիվ 2314-Ա որոշման հավելվածի 59-րդ կետը և 11.07.2014 թվականի թիվ 2716-Ա որոշման թիվ 1 հավելվածը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել

2

15.07.2014 թվականին Դարյա Տուրիֆիի և Քաղաքապետարանի միջև կնքված թիվ 49/6-ԱԳ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա Դարյա Տուրիֆիի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 23.06.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2018 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է նաև հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գարեգին Խաչատրյանը քննարկվող տարածքների նկատմամբ որևէ օրինական իրավունք, այդ թվում` օգտագործման իրավունք, չի ունեցել, որը կսահմանափակեր տարածքի սեփականատեր Երևան համայնքի` գույքն օտարելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Գարեգին Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթն, ըստ էության, չի եզրափակվել, քանի որ հետագայում նրա կողմից չի ներկայացվել համապատասխանեցված նախագիծը, որի պայմաններում վարչական մարմինը հնարավորություն չի ունեցել անդրադառնալու հայցվող խնդրանքի օրինաչափ լինելու կամ չլինելու հարցին: Վերաքննիչ դատարանը լիարժեք չի ուսումնասիրել գործի նյութերը, չի պարզել` արդյոք Գարեգին Խաչատրյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված խնդրանքն իրավաչափ է եղել, թե ոչ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանը 24.11.1998 թվականին կայացրել է թիվ 23/312 որոշումը, որի 1-ին կետով որոշել է անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատրյանին հատկացնել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող սյուների միջև 20քմ մակերեսով տարածքը։ Նշված որոշման հիման վրա Երևանի Կենտրոնի թաղապետ Ա. Զուրաբյանը 10.12.1998 թվականին անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատրյանին տրամադրել է Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող 20քմ մակերեսով տարածքում առևտրի և սպասարկման սրահ կառուցելու համար շինարարական աշխատանքների կատարման թիվ 5 թույլտվությունը (հատոր 2-րդ, գ.թ. 38, 39).

2) 20.09.2004 թվականին Երևանի Կենտրոն համայնքի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 1-ին հարկի 14քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցվել է Կենտրոն թաղապետարանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 70, 71).

3

3) Գարեգին Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին (դիմումը Քաղաքապետարանում ստացվել է 14.05.2013 թվականին), որով խնդրել է Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող օժանդակ կառույցը (շինության տարածքը) մասնավորեցնել իր անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 119, 120).

4) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը 30.05.2013 թվականի թիվ 19/Խ-1295 գրությամբ Քաղաքապետարանի

աշխատակազմի

ճարտարապետության

և

քաղաքաշինության

վարչության պետ Ա. Քասարյանին հայտնել է, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի պատշգամբի տակ գտնվող միջսյունային տարածքում կառուցված շինության լուծումները չեն համապատասխանում Գարեգին Խաչատրյանի 14.05.2013 թվականի դիմումին կից ներկայացված նախագծին, և առաջարկվել է կառուցապատողի կողմից ՀՀ կառավարության 08.05.2003 թվականի (Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասինե թիվ 626-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի համաձայն` մինչև սահմանված կարգով նախատեսված ընդունող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ապահովել շինության նախագծային լուծումների համապատասխանեցումը հաստատված նախագծի պահանջներին (հատոր 2-րդ, գ.թ. 84).

5) ի պատասխան Գարեգին Խաչատրյանի 14.05.2013 թվականի վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի

աշխատակազմի

ճարտարապետության

և

քաղաքաշինության

վարչության պետ Ա. Քասարյանը 12.06.2013 թվականի թիվ 18-06/1-Խ-1295 գրությամբ հայտնել է, որ համաձայն Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 30.05.2013 թվականի թիվ 19/Խ-1295 գրության՝ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի պատշգամբի տակ գտնվող միջսյունային տարածքում կառուցված շինությունն իրականացված է համաձայնեցված նախագծից

շեղումներով.

շինության

նախագիծը

փաստացի

վիճակին

համապատասխանեցնելու և ըստ սահմանված կարգի վերահամաձայնեցվելու պարագայում Քաղաքապետարանում հնարավոր կլինի կրկին անդրադառնալ հարցի քննարկմանը (հատոր 2-րդ, գ.թ. 83).

6) Գարեգին Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին (դիմումը Քաղաքապետարանում

ստացվել

է

18.06.2013

թվականին),

որով

խնդրել

է

վերահամաձայնեցնել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող միջսյունային տարածքի պարփակման փոփոխված նախագիծը, և երկարաձգել Կենտրոն թաղապետարանի կողմից 10.12.1998 թվականին տրամադրված թիվ 5 շինարարության թույլտվության ժամկետը (հատոր 2-րդ, գ.թ. 86).

7) Գարեգին Խաչատրյանի կողմից ներկայացված վերը նշված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել (անվիճելի փաստ).

8) Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը 17.06.2014 թվականին կայացրել է (Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասինե թիվ 2314-Ա որոշումը, որի 1-ին կետով աճուրդով օտարելու նպատակով առանձնացվել է նաև նույն որոշման թիվ 1 հավելվածի 59-րդ կետում նշված Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 55-58).

9) Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը 11.07.2014 թվականին կայացրել է (Համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի 2014 թվականի հուլիսի 3-ին կայացած աճուրդային վաճառքի հաղթողին գույք տրամադրելու և գույքի օտարման պայմանագիր կնքելու մասինե թիվ 2716-Ա որոշումը, որի 1-ին կետով 2014 թվականի հուլիսի 3-ին կայացած գույքի աճուրդային վաճառքի հաղթողին տրամադրել է նույն որոշման թիվ 1 հավելվածում նշված Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 53, 54).

4

10) 15.07.2014 թվականին Երևան համայնքը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի (այսուհետ` Վաճառող) և Դարյա Տուրիֆին (այսուհետ` Գնորդ) կնքել են թիվ 49/6-ԱԳ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, որի 1-ին կետի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է Գնորդին որպես սեփականություն հանձնել սեփականության իրավունքով Վաճառողին պատկանող Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով գույքը, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել 1.500.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 64, 65).

11) Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը 02.08.2014 թվականին կայացրել է (Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասինե թիվ 2995-Ա որոշումը, որի 1-ին կետով նույն որոշման հավելվածում նշված Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 14քմ մակերեսով ոչ բնակելի տարածքին տրամադրել է Երևան, Նալբանդյան փողոց, թիվ 50 շենք, 192-րդ շինություն հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 68, 69).

12) 06.08.2014 թվականին Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 192-րդ շինության նկատմամբ Երևանի քաղաքապետի 11.07.2014 թվականի թիվ 2716-Ա, 02.08.2014 թվականի թիվ 2995-Ա որոշումների ու 31.07.2014 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Դարյա Տուրիֆիի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 63)։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք բոլոր դեպքերում է վարչական ակտը համարվում ընդունված, եթե դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտն ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտն օրենքով սահմանված ժամկետում չի ընդունվել: (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից: Մինչև 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի (աե կետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հնարավորություն: Այսինքն՝ վարչական մարմնի կողմից

5

չընդունված վարչական ակտը նշված իրավադրույթի ուժով որոշ դեպքերում կարող է համարվել ընդունված և առաջացնել այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետևանքները: Տվյալ դեպքում դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման օրենքով սահմանված ժամկետը խախտվելու դեպքում գործում է այն ֆիկցիան, որ պահանջվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է օգտվել դիմում ներկայացնելիս իր ակնկալած իրավունքից, որը տրամադրման էր ենթակա ընդունվելիք վարչական ակտով: Քննարկվող իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել վարչարարության իրականացումը ողջամիտ ժամկետում, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը և բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը և դրա վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունում։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը կապված է որոշակի պայմանների առկայության հետ։ ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով մինչև 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի (աե կետի մեկնաբանությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ տվյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի վրա, չխախտեն այլոց իրավունքները և ազատությունները: Հետևաբար, նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը (տե՛ս Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի

քաղաքապետարանի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով իր այդ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ մինչև 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի (աե կետով սահմանված իրավական նորմը չի ենթադրում վարչական մարմնի կողմից վարչարարություն չիրականացնելու դեպքում վարչարարությունն իրականացված լինելու և պահանջվող վարչական ակտն ընդունված լինելու կանխավարկածի առկայություն: Յուրաքանչյուր

գործով

մինչև

02.12.2017

թվականը

գործող

խմբագրությամբ

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի (աե կետի կիրառման հարցը քննարկելիս դատարանները պետք է հաշվի առնեն ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և վարչական վարույթի առանձնահատկությունները։ Վարչարարության որոշակի տեսակների դեպքում իրավունքի գոյության հարցն ուղղակիորեն կապված է վարչարարության իրականացման հետ, որի արդյունքում է միայն հնարավոր որոշել հայցվող վարչական ակտի իրավաչափությունը (տե՛ս

Փառանձեմ Գևորգյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/2731/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու, իրավունքի զարգացմանը նպաստելու իրեն վերապահված գործառույթները, անհրաժեշտ է համարում վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի

քաղաքապետարանի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով 17.04.2009 թվականի որոշմամբ արտահայտված և հետագա որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշումը՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի

6

գործողության

համար

անհրաժեշտ

պայմանների

վերաբերյալ

հետևյալ

պատճառաբանությամբ.

ՀՀ նախագահի 30.06.2012 թվականի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրով վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում ներառվել է նաև (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտերով տրամադրվող իրավունքների իրացման գործնականում ապահովումը (5.4-րդ կետ)։ Մասնավորապես՝ այդ ծրագրի 5.4.1-րդ կետով արձանագրվել է, որ ((...) գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր: Մասնավոր անձը գործնականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական մի շարք ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դատական պրակտիկայում նման վարչական ակտերին

երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչև վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Օրենքով սահմանված չէ այնպիսի ընթացակարգ, որով անհրաժեշտ է հաստատել 48-րդ հոդվածով ստացված վարչական ակտի իրավաչափությունը: Ուստի պետք է կատարվի համապատասխան ուսումնասիրություն՝ նշված ինստիտուտն այնպես կարգավորելու համար, որ մի կողմից չխաթարվի 48-րդ հոդվածում ամրագրված այս կարևոր ինստիտուտի բուն էությունը, մյուս կողմից պաշտպանվի հասարակական շահըե: ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով վերը նշված կարգադրությունը, ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել ((Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկել է փոփոխություն կատարել (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի նաև 48-րդ հոդվածում՝ նաև դրա 1-ին և 2-րդ մասերը շարադրելով հետևյալ խմբագրությամբ՝

(1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի (աե, (դե և (եե կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, վարչական ակտը համարվում է ընդունված և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դրանով ակտի հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունքե:

Մինչև 07.04.2018 թվականը գործող (Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է իրավական ակտի ընդունման հիմնավորումը (…):

ՀՀ կառավարությունը, ի կատարումն օրենքի նշված պահանջի, ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել նաև այդ իրավական ակտի ընդունման հիմնավորումը՝ դրանում նշելով նաև, որ ((Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորմամբ` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Նշված նորմի հիմնական նպատակն է վարչական

վարույթի

շրջանակներում

բարձրացնել

վարչական

մարմինների

պատասխանատվությունը: Այս դրույթի կիրառումը կարող է կանխել կամ նվազեցնել այն

7

դեպքերը, երբ մասնավոր անձինք դիմում են իրավասու վարչական մարմնին` բարենպաստ վարչական ակտ ստանալու ակնկալիքով, իսկ վարչական մարմինը սահմանված ժամկետում որևէ կերպ չի արձագանքում դիմումին: Սակայն գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր: Մասնավոր անձը գործնականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ նման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչև վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Ուստի՝ անհրաժեշտ է հստակեցնել Օրենքի 48-րդ հոդվածը՝ ապահովելով այդ հոդվածի գործնական կիրառելիությունը: Մասնավորապես պետք է կարգավորվեն այն դեպքերը և դրանից բխող հետևանքները, երբ օրենքով սահմանված ժամկետում դիմումով հայցվող վարչական ակտն այն ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից չի ընդունվում: Անհրաժեշտ է սահմանել, որ այդ դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Սակայն անգամ այդ դեպքում վարչական ակտը չի կարող համարվել ընդունված, եթե դրանով ակտի հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված որոշակի պահանջների: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա) և դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են): (…) Նշված փոփոխությունների անհրաժեշտությունը անմիջականորեն բխում է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 5.2-րդ և 5.4-րդ և միջոցառումների ցանկի 3.2-րդ և 3.4-րդ կետերիցե:

Դրանից հետո ՀՀ Ազգային ժողովը 25.10.2017 թվականին ընդունել է ((Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՕ-193-Ն օրենքը, որի 2-րդ հոդվածով (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել է հետևյալ խմբագրությամբ՝

(1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի (աե, (դե և (եե կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետի համաձայն առ ոչինչ էե։ Նշված օրենքն ուժի մեջ է մտել 02.12.2017 թվականին։

Հաշվի առնելով ՀՀ Նախագահի վերը նշված կարգադրությունը, օրենքի նախագծի վերը նշված հիմնավորումը և դրանց հիման վրա (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքում կատարված վերը նշված փոփոխությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր օրենսդիր մարմնի, հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 30.06.2012 թվականի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրի 5.4-րդ և 5.4.1-րդ կետերը, ու դրանց հիման վրա նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հիմնավորումը, օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի առումով որդեգրել է այն քաղաքականությունը, որով այդ կառուցակարգի գործողությունը տարածել է բոլոր այն դեպքերի վրա, երբ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի

8

31-րդ հոդվածի 1-ին մասի (աե, (դե և (եե կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում իրավասու վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում։ Նշված կանոնից բացառություն է սահմանված միայն այն դեպքի համար, երբ հայցվող վարչական ակտը կլինի առ ոչինչ՝ ակտով դրա հասցեատիրոջը ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հիմքով: Կատարված օրենսդրական փոփոխությունները վկայում են այն մասին, որ օրենսդրի կամքն ուղղված է վարչական մարմիններին առավել խիստ պահանջներ ներկայացնելուն։ Դրանց ուժով (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, և նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ։ Նշվածից բացառություն է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով։ Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նաև հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ինչ պահանջների պետք է համապատասխանի վարչական մարմնին ներկայացվող դիմումը։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչև 02.12.2017 թվականը գործող խմբագրությամբ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ուղղակիորեն չէր սահմանում, որ ֆիկցիայի գործողության համար անհրաժեշտ է, որ վարչական մարմնին ներկայացվող դիմումը համապատասխանի որոշակի պահանջների։ Ի տարբերություն այդ կարգավորման՝ ((Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե 25.10.2017 թվականի ՀՕ-193-Ն օրենքով նախատեսվել է, որ քննարկվող իրավաբանական ֆիկցիան գործում է, եթե վարչական մարմնին ներկայացվող դիմումը համապատասխանում է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի (աե , (դե և (եե կետերի պահանջներին։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե 25.10.2017 թվականի ՀՕ-193-Ն օրենքը ոչ թե ֆիկցիայի գործողության

համար

լրացուցիչ

պայման

(դիմումի

համապատասխանությունը

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի (աե, (դե և (եե կետերի պահանջներին) է առաջադրել, այլ ընդամենն այդ մասով հստակեցրել է նախկինում գործող կարգավորումը։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է դիմումին ներկայացվող վերը նշված պահանջների բնույթով։ Մասնավորապես՝ այդ դրույթների համաձայն՝ դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով

9

ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են)։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված պահանջների բնույթով պայմանավորված՝ դրանց չբավարարող դիմումի ներկայացումն ինքնին բացառում է սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը։ Հետևաբար անկախ այն հանգամանքից, որ մինչև 02.12.2017 թվականը գործող օրենսդրությամբ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի (աե, (դե և (եե կետերի պահանջներին դիմումի համապատասխանությունն ուղղակիորեն սահմանված չէր որպես քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման, դրա առկայությունն ինքնին ենթադրվում էր։

Ամփոփելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ((Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե 25.10.2017 թվականի ՀՕ-193-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց (02.12.2017 թվական) հետո, այնպես էլ մինչև նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը գործում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) անձը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով որոշակի բարենպաստ վարչական ակտի ընդունում, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, և դիմումը համապատասխանում է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի (աե, (դե և (եե կետերի պահանջներին,

2) բացակայում է վարչական ակտի՝ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետով նախատեսված առոչնչության հիմքը,

3) տվյալ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օժտված է այդ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ,

4) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որևէ այլ անհատական իրավական ակտ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Գարեգին Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 17.06.2014 թվականի թիվ 2314-Ա որոշման հավելվածի 59-րդ կետը և 11.07.2014 թվականի թիվ 2716-Ա որոշման թիվ 1 հավելվածը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 15.07.2014 թվականին Դարյա Տուրիֆիի և Քաղաքապետարանի միջև կնքված թիվ 49/6-ԱԳ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա Դարյա Տուրիֆիի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Դատարանը 23.06.2017 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին՝ պատճառաբանելով, որ (հայցվորը 14.05.2013 թվականին դիմել է Երևանի քաղաքապետին՝

ք.Երևան, Նալբանդյան 50, 27 բնակարանի պատշգամբի տակ գտնվող միջսյունային տարածքում 20 քմ շինություններն իր անվամբ մասնավորեցնելու (իրեն օտարելու) խնդրանքով:

Ի

պատասխան՝

Երևանի

քաղաքապետարանի

աշխատակազմի

ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը հայցվորին հասցեագրված 12.06.2013 թվականի գրությամբ հայտնել է, որ խնդրո առարկա շինությունն իրականացված է համաձայնեցված նախագծի շեղումներով: Շինության նախագիծը փաստացի վիճակին համապատասխանեցնելու և ըստ սահմանված կարգի վերահամաձայնեցնելու պարագայում

10

Երևանի քաղաքապետարանում կշարունակվի հարցի քննարկումը: Հայցվորը, ի կատարումն նշված պահանջի, Երևանի քաղաքապետարան է ներկայացրել շինության նոր նախագիծ՝ համապատասխանեցված շինության փաստացի վիճակին…ե, ((…) գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունը վկայում է, որ առ այսօր Երևանի քաղաքապետի կողմից հայցվորի 14.05.2013 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը եզրափակող վարչական ակտ ընդունված չէ (այդ փաստն ընդունում է նաև պատասխանողը): Նման պայմաններում վրա են հասել (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված՝ օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետևանքները, այն է՝ հայցվորի կողմից հայցված վարչական ակտը համարվել է ընդունված: Ընդ որում, եթե նույնիսկ ի պատասխան հայցվորի դիմումի ընդունված համարվող վարչական ակտը ոչ իրավաչափ վարչական ակտ է, ապա այս դեպքում անգամ այն պաշտպանված է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ վարչական ակտին վստահելու՝ ակտի հասցեատիրոջ իրավունքովե, (ֆիկցիայի ուժով ընդունվել և գործել է հայցվորի կողմից Երևանի քաղաքապետից հայցված վարչական ակտը, որպիսի պայմաններում Երևանի քաղաքապետն այլևս իրավասու չէր ընտրել խնդրո առարկա շինությունն աճուրդի միջոցով օտարելու եղանակը՝ կայացնելով վիճարկվող վարչական ակտերըե:

Վերաքննիչ դատարանը Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ (տվյալ դեպքում Գարեգին

Խաչատրյանի կողմից 18.06.2013 թվականին Երևանի քաղաքապետին է ուղղվել դիմում, որի կապակցությամբ վարչական մարմինը պետք է կայացներ համապատասխան որոշում, մինչդեռ, հայցվորի այդ դիմումին վարչական մարմնի կողմից ընթացք չի տրվել, որպիսի պարագայում (...) գործել է այն ֆիկցիան, որ պահանջվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է օգտվել դիմում ներկայացնելիս իր ակնկալած իրավունքից, որը տրամադրման էր ենթակա ընդունվելիք վարչական ակտովե, (ընդ որում, համապատասխան վարչական ակտի իրավաչափության ստուգումը սույն վարչական գործի քննության առարկա չի հանդիսանումե:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ (այն պայմաններում, երբ գործել է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` չընդունված վարչական ակտն ընդունված համարվելու ֆիկցիան, վարչական մարմինն այլևս իրավասու չէր 17.06.2014 թվականին կայացնել (Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը աճուրդով օտարելու մասինե թիվ 2314 որոշումը, որի հավելված թիվ 1-ով հաստատված Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու, օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի կողմից օտարման աճուրդի ներկայացված գույքի ցանկի 59-րդ կետով որպես աճուրդով օտարվող գույք է ճանաչվել Նալբանդյան 50 հասցեում գտնվող 14քմ ոչ բնակելի տարածքըե։

Վերաքննիչ

դատարանը

միաժամանակ

արձանագրել

է,

որ

(Դատարանի

պատճառաբանություններն անհիմն են այն մասով, որ Դատարանը կայացված վճռով հաստատված փաստական հանգամանքներում և վճռի պատճառաբանական մասում նման եզրահանգման է եկել կապված հայցվորի կողմից վարչական մարմնին ներկայացված 14.05.2013 թվականի դիմումի հետ: Վերաքննիչ դատարանը այդ կապակցությամբ հարկ է համարում նշել, որ սույն վարչական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն հետազոտելով գործում առկա ապացույցները, պարզ է դառնում, որ Գարեգին Խաչատրյանի 14.05.2013 թվականի դիմումին վարչական մարմինը պատասխանել է 12.06.2013 թվականի թիվ 18-06/1-Խ-1295 գրությամբ: Մինչդեռ այդ գրությամբ մատնանշված թերությունները շտկելուց հետո Գարեգին Խաչատրյանի կողմից 18.06.2013 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված դիմումին վերջինիս կողմից որևէ պատասխան չի տրվել: Հետևաբար սույն վարչական գործով

11

խոսքը վերաբերում է ոչ թե Գարեգին Խաչատրյանի 14.05.2013 թվականի դիմումին չպատասխանելուն, այլ 18.06.2013 թվականի դիմումինե:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Գարեգին Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին, որը Քաղաքապետարանում ստացվել է 18.06.2013 թվականին։ Նշված դիմումով Գարեգին Խաչատրյանը խնդրել է վերահամաձայնեցնել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի 27-րդ բնակարանի տակ գտնվող միջսյունային տարածքի պարփակման փոփոխված նախագիծը, երկարաձգել Կենտրոն թաղապետարանի կողմից 10.12.1998 թվականին տրամադրված թիվ 5 շինարարության թույլտվության ժամկետը: Նշված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության վերաբերյալ հետևության է եկել միայն այն հիմքով, որ Գարեգին Խաչատրյանի կողմից 18.06.2013 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված համապատասխան դիմումի վերաբերյալ վարչական մարմնի կողմից օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը վարչական մարմնի կողմից անգործություն դրսևորելը դիտել է բավարար պահանջվող բարենպաստ վարչական ակտը ֆիկցիայի ուժով ընդունված համարելու համար` նշելով, որ համապատասխան վարչական ակտի իրավաչափության ստուգումը չի ներառվում սույն վարչական գործի քննության շրջանակներում։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության համար, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, անհրաժեշտ պայման է նաև (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի (դե կետով նախատեսված առոչնչության հիմքի բացակայությունը։ Տվյալ դեպքում վերը նշված դիրքորոշումների համատեքստում սույն գործով ենթակա էր պարզման ու հաստատման նաև հետևյալ հանգամանքը` արդյո՞ք Գարեգին Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումով հայցվող վարչական ակտով դրա հասցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Նշված հանգամանքը պարզվելուց հետո միայն հնարավոր կլիներ փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը, ինչն իր հերթին, կախված հայցվող վարչական ակտի բովանդակությունից և դրանով տրամադրվող իրավունքի էությունից, կարող էր էական նշանակություն ունենալ սույն գործով վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությունը գնահատելիս։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտության մասին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցերը պարզելու նպատակով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

12

5.

Վճռաբեկ

դատարանի

պատճառաբանությունները

և

եզրահանգումները

դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատակ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/9652/05/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել