Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-173-Ն16 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․ «8․ Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով մուտքի դեպքում։ Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած և օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթը։»։ Հոդված 2 . Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․ «5․ Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով ելքի դեպքում։ Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած և օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթը։»։ Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-173-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-173-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.05.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.04.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.05.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.05.2026 Հիմնական ակտ 16.04.2026, ՀՕ-173-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.12.2006, ՀՕ-47-Ն 25.12.2006, ՀՕ-47-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-173-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել