Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/32529/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/32529/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/32529/02/202 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2021 թվականի որոշման դեմ Գոհար Խաչատրյանի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 08.10.2020 թվականին կայացրած թիվ 15-7465/20 որոշումը: Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. (Թորոսյան) (այսուհետ՝ Դատարան) 28.04.2021 թվականի որոշմամբ դիմում

Ամբողջ Տեքստ

2 Ս ԱԱՏԻ Էնն ֆ

/// ՏԵՐԸ

ԹԽ»

ՍԱ ՎԱՏ)

ՆՈՈԿԻՀ ր

11 տ են ոց)

ՆՔՆ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32529/02/20 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32529/02/20

Նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

Կ. Չիլինգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի մարտի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2021 թվականի որոշման դեմ Գոհար Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 08.10.2020 թվականին կայացրած թիվ 15-7465/20 որոշումը: Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. (Թորոսյան) (այսուհետ՝ Դատարան) 28.04.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.08.2021 թվականի որոշմամբ Գոհար Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 28.04.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

2

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Խաչատրյանը (ներկայացուցիչ Վարդնան Պետրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1Էիե, 7-րդ, 8-րդ ն 9-րդ հոդվածները, 200-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետը, 340-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում Դատարանը, դատական ակտի պատճառաբանական մասում անդրադառնալով փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին միջնորդությանը, մերժել է այն, սակայն դատական ակտի եզրափակիչ մասում եզրահանգում չի կատարել, ինչն էլ անտեսել է Վերաքննիչ դատարանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.08.2021 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար ն գտնում է, որ տվյալ դեպքում գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման Ան լուծման հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումները կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:

Սույե բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ գործի քենության ընթացքում ներկայացվող միջեորդությունների քենարկման ն լուծման հարցիե' վերահաստատելով եախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն

Յ

պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ֆ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանութան նե արդար Ռդատաքննութան հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավուքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավուքի ն դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումներ չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, Ա եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Խիօմաօա .. Բոռոօջ գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված ն պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ Ա բավարար փաստական ն իրավական հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման ն իրավունքի կիրառման

4

գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը ն դրանից բխող եզրահանգումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք նուն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի ն այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն՝ միջնորդություններ անելու, (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձնով կայացված որոշման մեջ պետք է նշվեն՝ (...) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, (..):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելուն ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի որոշումը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետնում է, որ քաղաքացիական դատավարությունում կողմերը, ի թիվս այլնի, իրավասու են ներկայացնել օրենքով սահմանված միջնորդություններ, որոնք ենթակա են լուծման դատարանի կողմից համապատասխան դատական ակտի՝ որոշման կայացման միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված այս կամ այն միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես դատարանը պարտավոր է նախնառաջ անդրադառնալ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հարցին, այնուհետն՝ այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու դատավարական հետնանքներին: Այլ կերպ ասած՝ դատարանը պարտավոր է խնդրո առարկա միջանկյալ դատական ակտերի եզրափակիչ մասում արտացոլել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին իր եզրահանգումը, որը պետք է ունենա հստակ, միանշանակ ն հրամայական բնութ: ` Համապատասխան

5

միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումը որոշման եզրափակիչ մասում հստակ, միանշանակ նե հրամայական կերպով ձնակերպելուց հետո միայն դատարանը կարող է անցնել իր որոշման եզրափակիչ մասում այդ եզրահանգման դատավարական հետնանքի ամրագրմանը, որը նս պետք է համապատասխանի վերոգրյալ չափանիշներին (ե՛ս, եան ըստ Մարուսյա Խոջումյանի դիմումի թիվ ԵԿԴ/1324/02/2 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.01.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման ն լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական սպաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որնէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձնով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետնաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նան դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի' դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Խաչատուր Շահինյանն ըեդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Գոհար Խաչատրյանը 19.01.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 116-119):

Դատարանի 28.04.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է: Դատարանը, դատական ակտի պատճառաբանական մասում անդրադառնալով Գոհար Խաչատրյանի՝ փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին միջնորդությանը, մերժել է այն, սակայն դատական ակտի եզրափակիչ մասում այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որնէ եզրահանգում չի կատարել (հատոր 1-ին, գ.թ. 191-211):

Գոհար Խաչատրյանը 29.05.2021 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով մասնակիորեն՝ Դատարանի 28.04.2021 թվականին որոշումը՝ փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու միջնորդությունը մերժելու մասով, բեկանել ն փոփոխել այն (հատոր 2-րդ, գ.թ. 63-75):

Վերաքննիչ դատարանը 05.08.2021 թվականի որոշմամբ Գոհար Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ բողոքարկված դատական ակտի եզրափակիչ մասում առկա չէ դատական ծախսերի, մասնավորապես` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի, բաշխման

6

հարցի վերաբերյալ որնէ եզրահանգում, հետնաբար վերաքննիչ բողոքի պահանջն առարկայազուրկ է, քանի որ բողոքարկված դատական ակտի եզրափակիչ մասում բացակայում է դատարանի եզրահանգումը (հատոր 2-րդ, Գգթ. 90-93):

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները ն ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի եզրափակիչ մասում ձնակերպվում է դատարանի վերջնական եզրահանգումն այն հարցի շուրջ, որի քննարկման արդյունքում կայացվում է այդ որոշումը: Դատական ակտի եզրափակիչ մասում դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ ու հրամայական բնույթ Ա բացառի որոշումը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Այսինքն` դատական ակտի եզրափակիչ մասը պետք է լրիվ Ա սպառիչ կերպով պատասխանի դատարանի առջն բարձրացած այն բոլոր հարցերին, որոնց լուծման նպատակով կայացվում է այդ դատական ակտը:

Սույն գործով Գոհար Խաչատրյանը ներկայացրել է միջնորդություն՝ փաստաբանի վարձատրությունը դատական ծախսերի մեջ ներառելու մասին, Դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում մերժել է վերջինիս միջնորդությունը, սակայն որոշման եզրափակիչ մասում այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որնէ եզրահանգում չի կատարել: Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նան դատարանի որոշումը նշված միջնորդության վերաբերյալ, ինչի արդյունքում սահմանափակվել է Գոհար ՒԽեաջչատրյանի՝ դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքը, որն էլ անտեսել է Վերաքննիչ դատարանը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գոհար Խնաչատրյանի՝ փաստաբանի վարձատրություն դատական ծախսերի մեջ ներառելու մասին միջնորդության կապակցությամբ սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սահմանափակել է Գոհար ՒԽնաչատրյանի՝ ՀՀ (Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.06.2020 թվականի որոշումը բեկանելու ն գործը Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

7

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող - Ը Ա ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՍԱ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/32529/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել