ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19 — Վճարահաշվարկային կազմակերպությունները 1.
Ամփոփում
Հոդված 19. Վճարահաշվարկային կազմակերպությունները 1. Վճարահաշվարկային կազմակերպությունը սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձն է: Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների տեսակներն են` ա) դրամական (փողային) փոխանցումների իրականացումը. բ) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացումը:
Ամբողջ Տեքստ
Հոդված 19. Վճարահաշվարկային կազմակերպությունները 1. Վճարահաշվարկային կազմակերպությունը սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձն է: Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների տեսակներն են` ա) դրամական (փողային) փոխանցումների իրականացումը. բ) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացումը:
2. Սույն օրենքի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող` Հայաստանի Հանրապետության այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իմաստով վճարահաշվարկային կազմակերպությունների տեսակներն են` ա) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք մատուցում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված վճարահաշվարկային ծառայություններ, ինչպես նաև վերջիններիս հետ կապված և Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ. բ) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք իրականացնում են պրոցեսինգ և (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:
3. Վճարահաշվարկային կազմակերպությունները չեն կարող իրականացնել առևտրային, արտադրական և այլ տիպի գործունեություն, բացառությամբ օրենքով նախատեսված և սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի:
4. Առանց Կենտրոնական բանկի տված համապատասխան լիցենզիայի արգելվում է վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են իրականացնել վճարահաշվարկային փաստաթղթերի և վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ, փոստային կապի ծառայությունների մատուցում` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, ինչպես նաև բացառապես դրամական (փողային) փոխանցումների իրականացման հետ կապված արտարժույթի փոխարկում՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով: Սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են իրականացնել պրոցեսինգի, քլիրինգի հետ կապված ապարատային, ծրագրային համակարգերի, սարքերի, ծրագրերի ստեղծման, շահագործման, սպասարկման հետ կապված գործունեություն, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումներ` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում: 5.1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է առանց մասնաճյուղ ստեղծելու վճարումներ կատարել իր գտնվելու վայրից դուրս` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
6. «Վճարահաշվարկային կազմակերպություն» բառակապակցությունն իր անվանման մեջ կարող է օգտագործել բացառապես վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստացած կազմակերպությունը: Արգելվում է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա չունեցող անձանց կողմից այդ բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև նմանատիպ գովազդ իրականացնողներին աջակցելը:
7. Վճարահաշվարկային կազմակերպությունները վճարահաշվարկային ծառայությունները մատուցում են իրենց բարձրագույն կառավարման մարմնի հաստատած աշխատանքի կանոնակարգին համապատասխան:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ` համաձայնեցման: Կենտրոնական բանկը լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով տասնհինգօրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից տասնհինգօրյա ժամկետում դիմումը չմերժվելու կամ տասնհինգօրյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները կամ փոփոխությունները հակասում են սույն օրենքին կամ այլ օրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերին: Սույն մասով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն տալու պահից: Աշխատանքի կանոնակարգում լրացումների կամ փոփոխությունների` Կենտրոնական բանկ ներկայացնելու տեխնիկական պայմաններն ու ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: (19-րդ հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-10-Ն, 13.11.07 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց.
14.04.11 ՀՕ-131-Ն, խմբ.
25.03.20 ՀՕ-184-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
