Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ՎԴ/5366/05/14
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ՎԴ/5366/05/14

Վճռաբեկ դատարանՎԴ/5366/05/1422 ապրիլի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Սարգսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` Ծառայության 04.08.2014 թվականի թիվ 1401954532 որոշումը, որպես ոչ 2 իրավաչափ վարչական ակտ, մասնակիորեն` 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Վարդան Սարգսյանը պահանջել է մասնակիորեն` 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակե

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

Վարչական գործ թիվ ՎԴ/5366/05/14

դատարանի որոշում

2016թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5366/05/14

Նախագահող դատավոր`

Գ. Ղարիբյան

Դատավորներ`

Ք. Մկոյան

Ա. Առաքելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Սարգսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության

(Ճանապարհային

ոստիկանությունե

ծառայության

(այսուհետ՝

Ծառայություն)` Ծառայության 04.08.2014 թվականի թիվ 1401954532 որոշումը, որպես ոչ

2

իրավաչափ վարչական ակտ, մասնակիորեն` 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վարդան Սարգսյանը պահանջել է մասնակիորեն` 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասով անվավեր ճանաչել Ծառայության 04.08.2014 թվականի թիվ 1401954532 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 03.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2015 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.12.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը և (Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով և (Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի

3-րդ

մասով

վարչաիրավական

ամրագրված

նորմերի

հարաբերություններում

անձի

վերլուծությունից

իրավական

հետևում

վիճակը

է,

որ

բարելավող

իրավական ակտին տրվում է հետադարձ ուժ միայն փոփոխություն նախատեսող իրավական ակտում հետադարձ ուժի հանգամանքը սահմանելու արդյունքում: Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածը կարող է կիրառելի դառնալ միայն այդ պարագայում, մինչդեռ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ

Հայաստանի

Հանրապետության

օրենսգրքում

լրացումներ

և

փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքով տվյալ հարաբերությունների համար հետադարձ ուժ չի նախատեսվել: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշումը և (կայացնել նոր որոշումե:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

3

1. Ծառայության 04.08.2014 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 1401954532 որոշման

համաձայն՝ Վարդան Սարգսյանը ենթարկվել է վարչական

պատասխանատվության

և

տուգանվել

10.000

ՀՀ

դրամով

Վարչական

իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի կատարման համար, քանի որ վերջինս երթևեկելիս 21.06.2014 թվականին գերազանցել է սահմանված արագությունը 2 կմ/ժ-ով (հատոր 1-ին, գ.թ. 8):

2. Ծառայության պետի 05.09.2014 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասին 04.08.2014 թվականի թիվ 1401954532 որոշումը անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման

թողնելու

մասինե

թիվ

17-4-14558

որոշման

համաձայն՝

Վարդան

Սարգսյանը դիմումով խնդրել է վերանայել (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 1401954532 որոշումը, որի վերանայման արդյունքում Ծառայության պետը որոշել է նշված որոշումը թողնել անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման, քանի որ (Վարչական

իրավախախտումների

օրենսգրքում

լրացումներ

և

վերաբերյալ

փոփոխություններ

Հայաստանի

կատարելու

Հանրապետության

մասինե

Հայաստանի

Հանրապետության 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը հետադարձ ուժ չի նախատեսել, հետևաբար չի տարածվում այդ ակտի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա (հատոր 1-ին, գ.թ. 9):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ

դատարանի

իրավախախտումների

արտահայտած

վերաբերյալ

ՀՀ

իրավական

դիրքորոշումները`

օրենսգրքով

նախատեսված

Վարչական

վարչական

իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերի՝ հետադարձ ուժով գործողության մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտն ունի հետադարձ ուժ այն պայմաններում, երբ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքը չի նախատեսում այդ ակտին հետադարձ ուժ հաղորդելու վերաբերյալ որևէ դրույթ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված է, որ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում ունեն հետադարձ ուժ:

4

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ

Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ

մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով։

(Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում (...):

(Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական

ակտում

կատարված

փոփոխությունների

կամ

լրացումների

(...)

գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Մինչև փոփոխություններ կամ լրացումներ

նախատեսող

իրավական

ակտի

ուժի

մեջ

մտնելը

ծագած

հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե նույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: ՀՀ սահմանադրական դատարանը, 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշմամբ անդրադառնալով իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ (Ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը

հիմնվում

է

այն

տրամաբանության

վրա,

որ

իրավական

ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներիցե: ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչված որոշմամբ ընդգծել է նաև, որ 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմը սահմանադրական մակարդակով կարգավորում է ինչպես անձի իրավական

վիճակը

բարելավող,

մեղմացնող

օրենքների,

այնպես

նրա

էլ

պատասխանատվությունը

այլ

իրավական

ակտերի`

վերացնող

կամ

ժամանակի

մեջ

գործողությունը, և, ըստ այդմ` այդ դրույթը հասցեագրված է ինչպես օրենսդրին, այնպես էլ՝ այլ իրավաստեղծ մարմիններին: Այդ նորմի իրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այն իրավական ակտն ընդունող մարմնի հայեցողությանն է թողնում անձի իրավական

վիճակը

բարելավող

կամ

պատասխանատվությունը

վերացնող

կամ

մեղմացնող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը: Միաժամանակ այս նորմը սահմանում է այդ հայեցողությունն իրացնելու ընթացակարգը, այն է` յուրաքանչյուր կոնկրետ

դեպքում

իրավական

ակտն

ընդունող

մարմինը,

իրացնելով

իրեն

Սահմանադրությամբ տրված հայեցողական լիազորությունը, տվյալ իրավական ակտին հետադարձ

ուժ

ամրագրում

է

հաղորդելու

այդ

ակտին

նպատակահարմարության

դեպքում

հետադարձ

վերաբերյալ

ուժ

տալու

տվյալ

ակտում

դրույթ: Նշված

հայեցողությունն իրացնելու այս ընթացակարգն ինքնանպատակ չէ և տրամաբանորեն

5

բխում է Սահմանադրությամբ` իրավական ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնակարգման ընդհանուր տրամաբանությունից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի

համաձայն՝

վարչական

իրավախախտում

կատարած

անձը

ենթակա

է

պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը

հետադարձ

ուժ

ունեն,

այսինքն`

տարածվում

են

նաև

այդ

ակտերի

հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար անձի պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ՎԴ/8645/05/11 վարչական գործով 04.07.2013 թվականի որոշման

շրջանակներում:

Վկայակոչված

որոշմամբ

ՀՀ

վճռաբեկ

դատարանը

մասնավորապես արձանագրել է հետևյալը.

- ((...) եթե վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքը նախատեսում

էր

ավելի

խիստ

պատասխանատվություն,

իրավախախտման

համար

պատասխանատվության

քան

ենթարկելու

նախատեսված

մասին

է

որոշումը

կայացնելու պահին գործող օրենքով (պատասխանատվությունը մեղմացնող օրենք), ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքին

համապատասխան,

եթե

պատասխանատվությունը

մեղմացնող

օրենքով

վերջինիս հետադարձ ուժ տրված չէ,

- եթե վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքը նախատեսում

էր

ավելի

խիստ

պատասխանատվություն,

իրավախախտման

համար

պատասխանատվության

քան

ենթարկելու

նախատեսված

մասին

է

որոշումը

կայացնելու պահին գործող օրենքով (պատասխանատվությունը մեղմացնող օրենք), ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքին համապատասխան, եթե այդ օրենքով վերջինիս տրված է հետադարձ ուժ (...)ե (տե՛ս, (Արմենիա հյուրանոցային

համալիրե ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության թիվ ՎԴ/8645/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ իրավական ակտը պատասխանատվությունը

մեղմացնող

է,

եթե

սանկցիայում

նախատեսված

պատասխանատվության տեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատասխանատվության տեսակով: Ընդ որում, տուգանքների դեպքում պատասխանատվությունը մեղմացնող է դիտվում այն դրույթը, որով նախկինում գործող տուգանքը փոխարինվել է նվազ չափի

(տե՛ս,

ՀՀ

ոստիկանության

(Ճանապարհային

ոստիկանությունե

ծառայությունն ընդդեմ Վալերի Ցականյանի թիվ ՎԴ/3135/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

տուգանքով

6

Վերահաստատելով

վկայակոչված

որոշումներում

արտահայտված

իրավական

դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անձի իրավական վիճակը

բարելավող,

տվյալ

դեպքում՝

վարչական

իրավախախտումների

համար

պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերն ունեն հետադարձ ուժ, եթե օրենսդիրը նախատեսել է այն: Ընդ որում, օրենքին հետադարձ ուժ հաղորդելու օրենսդրի կամքը պետք է հստակ ամրագրում ստացած լինի:

Անձի իրավական վիճակը բարելավող օրենքին հետադարձ ուժ տալու օրենսդրի հայեցողական

լիազորության

իրացումը

պետք է հետևի

այնպիսի

սկզբունքային

դրույթների, ինչպիսիք են իրավական որոշակիության սկզբունքը, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման և մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանել է, որ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում ունեն հետադարձ ուժ, այսինքն` վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում տարածվում են նաև այդ ակտերի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված

իրավախախտումների

իրավախախտումների

վերաբերյալ

վրա:

ՀՀ

Այլ

կերպ

ասած՝

օրենսգրքի

8-րդ

հոդվածի

Վարչական

2-րդ

մասի

բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ նշված օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն՝ անկախ վարչական իրավախախտումների համար

պատասխանատվությունը

մեղմացնող

կամ

վերացնող

ակտերում

դրանց

հետադարձ ուժ տվող հատուկ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանելով վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերի բոլոր դեպքերում հետադարձ ուժ ունենալու կանոն` օրենսդիրն իրացրել է անձի իրավական վիճակը բարելավող

կամ

պատասխանատվությունը

վերացնող

կամ

մեղմացնող

օրենքին

հետադարձ ուժ տալու իր հայեցողական լիազորությունը՝ հաշվի առնելով հանրային շահը, իրավական

որոշակիության

ակնկալիքների

սկզբունքը,

պահպանման,

օրենսդրության

իրավակիրառ

նկատմամբ

մարմինների

լեգիտիմ

կողմից

կամայականությունների կանխարգելման և մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը:

Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը հստակորեն արտահայտել է իր կամքը՝ նշված օրենսգրքով

նախատեսված

վարչական

իրավախախտումների

համար

պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքների՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության վերաբերյալ` ամրագրելով, որ նույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում տարածվում են նաև այդ ակտերի

7

ուժի

մեջ

մտնելուց

առաջ

պատասխանատվությունը

կատարված

մեղմացնող

կամ

իրավախախտումների

վերացնող

կոնկրետ

վրա՝

անկախ

օրենքում

դրան

հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի բացակայությունից: Այսպիսով,

Վճռաբեկ

իրավախախտումների

դատարանն

վերաբերյալ

ՀՀ

արձանագրում

օրենսգրքում

է,

որ

փոփոխություն

Վարչական

կամ

լրացում

նախատեսող բոլոր այն ակտերը, որոնք մեղմացնում կամ վերացնում են վարչական իրավախախտումների

համար

նախատեսված

պատասխանատվությունը,

ունեն

հետադարձ ուժ՝ անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից, քանի որ այդ ակտերում դրանց հետադարձ ուժ տալու մասին

դրույթ

ներառելու

անհրաժեշտությունը

Վարչական

իրավախախտումների

վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորման պարագայում բացակայում է: Ընդ որում, պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքում դրան հետադարձ ուժով գործողության վերաբերյալ դրույթի բացակայությունը չի կարող դիտարկվել որպես այդ ակտի՝ հետադարձ ուժի գործողության արգելք, քանի որ դա կհակասի իրավական որոշակիության և օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման անհրաժեշտության սկզբունքներին: Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա Վարչական

իրավախախտումների

վերաբերյալ

ՀՀ

օրենսգրքով

նախատեսված

իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի՝ ժամանակի մեջ գործողության հետևյալ կանոններով.

- ընդհանուր կանոնի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ գործող օրենքով,

- եթե

մինչև

նախատեսված

Վարչական

վարչական

իրավախախտումների

իրավախախտման

վերաբերյալ

համար

ՀՀ

օրենսգրքով

պատասխանատվության

ենթարկելու մասին որոշման ընդունումն ուժի մեջ է մտել տվյալ իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենք, ապա վարչական իրավախախտում կատարած անձին պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքով՝ անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ

ուժ

տալու

վերաբերյալ

դրույթի

առկայության

կամ

բացակայության

հանգամանքից:

Վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ

Վարչական իրավախախտումների

վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի ժամանակի մեջ գործողության կանոնակարգմանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մինչև 21.06.2014 թվականը գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է եղել, որ երթևեկության սահմանված արագությունը 1-10կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

8

21.06.2014 թվականին ընդունված և 26.07.2014 թվականից ուժի մեջ մտած (Վարչական իրավախախտումների

վերաբերյալ

Հայաստանի

Հանրապետության

օրենսգրքում

լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ թիվ ՀՕ-78-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. (Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափովե: Ընդ որում, (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի

Հանրապետության

օրենսգրքում

լրացումներ

և

փոփոխություններ

կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքն այդ ակտի հետադարձ ուժով գործողության մասին որևէ դրույթ չի պարունակում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի

Հանրապետության

օրենսգրքում

լրացումներ

և

փոփոխություններ

կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 124.4-րդ հոդվածի 1-ին մասով

նախատեսված

վարչական

պատասխանատվությունը

մեղմացնող

իրավախախտման

ակտ,

քանի

որ

համար

վարչական

ակտով

Վարչական

այդ

իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 124.4-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսված պատասխանատվության միջոցի՝ տուգանքի չափը նվազել է. եթե

մինչև

(Վարչական

իրավախախտումների

վերաբերյալ

Հայաստանի

Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված արագությունը 1-10

կմ/ժ-ով

գերազանցելու

համար

նախատեսված

էր

տուգանք՝

նվազագույն

աշխատավարձի տասնապատիկի չափով, ապա նշված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ նույն արարքի համար նախատեսված է տուգանք՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի

Հանրապետության

օրենսգրքում

լրացումներ

և

փոփոխություններ

կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը՝ որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված

վարչական

պատասխանատվությունը

իրավախախտման

մեղմացնող

ակտ,

համար

Վարչական

վարչական

իրավախախտումների

վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ունի հետադարձ ուժ և տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա՝ անկախ

նշված

օրենքում

դրան

հետադարձ

ուժ

տալու

վերաբերյալ

դրույթի

բացակայության հանգամանքից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վարդան Սարգսյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է

9

մասնակիորեն` 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասով, անվավեր ճանաչել Ծառայության 04.08.2014 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 1401954532 որոշումը: Նշված որոշմամբ Վարդան Սարգսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության

և

տուգանվել

10.000

ՀՀ

դրամով

Վարչական

իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի կատարման համար, քանի որ վերջինս երթևեկելիս 21.06.2014 թվականին գերազանցել է սահմանված արագությունը 2 կմ/ժ-ով: Ծառայությանը ներկայացրած դիմումով Վարդան Սարգսյանը խնդրել է վերանայել (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 1401954532 որոշումը, քանի որ սահմանված տուգանքի չափը պետք է հաշվարկվեր նոր օրենքի համաձայն:

Ծառայության պետ Ա. Գալստյանը 05.09.2014 թվականի որոշմամբ Ծառայության (Վարչական տույժ նշանակելու մասինե 04.08.2014 թվականի թիվ 1401954532 որոշումը թողել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը` առանց բավարարման՝ պատճառաբանելով, որ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը հետադարձ ուժ չի նախատեսել, հետևաբար չի տարածվում այդ ակտի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը,

որ

Ծառայությունը

պատասխանատվության

ենթարկելիս

Վարդան

պարտավոր

էր

Սարգսյանին

վարչական

առաջնորդվել

Վարչական

իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոչ թե մինչև (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող, այլ նույն հոդվածի՝ վիճարկվող վարչական ակտի ընդունման օրվա (04.08.2014 թվականի) դրությամբ գործող խմբագրությամբ: Ըստ Դատարանի՝ Ծառայության 04.08.2014 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ

1401954532

որոշման

իրավախախտումների

ընդունման

վերաբերյալ

օրվա

Հայաստանի

դրությամբ

գործող

(Վարչական

Հանրապետության

օրենսգրքում

լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի կիրառման դեպքում Վարդան Սարգսյանի նկատմամբ նշանակված տուգանքի չափը կկազմեր ոչ թե 10.000 ՀՀ դրամ, այլ` 2.000 ՀՀ դրամ, ուստի վիճարկվող վարչական ակտը՝ 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասով, ենթակա է անվավեր ճանաչման:

Վերաքննիչ դատարանը, Ծառայության վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը թողելով անփոփոխ, վերահաստատել է Դատարանի վերոգրյալ եզրահանգումները:

((...) (Վարչական

իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե թիվ ՀՕ-78-Ն ՀՀ օրենքով մեղմացվել է սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելու համար նախատեսված պատասխանատվությունը, ինչը (...) պետք է գնահատվի որպես պատասխանատվությունը մեղմացնող և հետադարձ ուժ ունեցող իրավական ակտ (...)ե։

Միևնույն

ժամանակ

Վերաքննիչ

դատարանը

նշել

է,

որ

10

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ օրենսդիրը, Վարչական իրավախախտումների

վերաբերյալ

ՀՀ

օրենսգրքի

8-րդ

հոդվածի

2-րդ

մասում

սահմանելով, որ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում ունեն հետադարձ ուժ, իրացրել է անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու իր հայեցողական լիազորությունը: Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կամ լրացում նախատեսող բոլոր այն ակտերը, որոնք մեղմացնում կամ վերացնում են վարչական իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվությունը, ունեն հետադարձ ուժ՝ անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից, քանի որ այդ ակտերում դրանց հետադարձ ուժ տալու մասին

դրույթ

ներառելու

անհրաժեշտությունը

Վարչական

իրավախախտումների

վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորման պարագայում

բացակայում

օրենսգրքով

նախատեսված

պատասխանատվությունը

վերաբերյալ

է:

Վարչական

վարչական

մեղմացնող

Հայաստանի

իրավախախտումների

իրավախախտման

ակտ

է

(Վարչական

Հանրապետության

վերաբերյալ

համար

ՀՀ

վարչական

իրավախախտումների

օրենսգրքում

լրացումներ

և

փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը, որն ունի հետադարձ ուժ և տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա՝ անկախ նշված օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի բացակայության հանգամանքից:

Ելնելով

վերոգրյալից՝

իրավախախտումների

Վճռաբեկ

վերաբերյալ

դատարանը

Հայաստանի

գտնում

է,

որ

(Վարչական

Հանրապետության

օրենսգրքում

լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը տարածվում է նաև դրա ուժի մեջ մտնելուց առաջ կատարված վարչական իրավախախտումների

վրա:

Հետևաբար

Վարդան

Սարգսյանի

կողմից

21.06.2014

թվականին կատարված վարչական իրավախախտման՝ սահմանված արագությունը 2 կմ/ժ-ով գերազանցելու համար վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելիս Ծառայությունը պետք է առաջնորդվեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոչ թե մինչև (Վարչական իրավախախտումների

վերաբերյալ

Հայաստանի

Հանրապետության

օրենսգրքում

լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող, այլ նույն հոդվածի՝ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ

Հայաստանի

Հանրապետության

օրենսգրքում

լրացումներ

և

փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքով փոփոխված խմբագրությամբ:

Փաստորեն,

(Վարչական

իրավախախտումների

վերաբերյալ

Հայաստանի

Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքին՝ որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող ակտի,

11

պետք է տրվեր հետադարձ ուժ: Այլ կերպ ասած՝ Ծառայությունը, 04.08.2014 թվականին կայացնելով (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 1401954532 որոշումը, պետք է Վարդան Սարգսյանի նկատմամբ նշանակվող տուգանքի չափի հաշվարկման համար հիմք ընդուներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի 3-րդ հոդվածով փոփոխված տարբերակը, որպիսի պայմաններում նշանակվող տուգանքի չափը կկազմեր ոչ թե 10.000 ՀՀ դրամ, այլ` 2.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը՝ Ծառայության 04.08.2014 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 1401954532

որոշումը,

ընդունվել

է

27.11.2005

թվականի

խմբագրությամբ

ՀՀ

Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ և ենթակա էր անվավեր ճանաչման: Հետևաբար ստորդադաս դատարաններն իրենց դատական ակտերով իրավացիորեն են եզրահանգել, որ Ծառայության 04.08.2014 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 1401954532 որոշումը մասնակիորեն` Վարդան Սարգսյանի նկատմամբ

8.000

ՀՀ

դրամի

չափով

վարչական

տույժ

նշանակելու

մասով,

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ոչ իրավաչափ վարչական ակտ է և այդ մասով պետք է ճանաչվի անվավեր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը, մասնակիորեն անվավեր ճանաչելով Ծառայության 04.08.2014 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 1401954532 որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի նշված վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

5.

Վճռաբեկ

դատարանի

պատճառաբանությունները

և

եզրահանգումները

դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական

12

ծախսերի

հատուցման

անհրաժեշտ

են

պարտականությունը

եղել

դատական

այն

ծավալով,

պաշտպանության

ինչ

ծավալով

իրավունքի

դրանք

արդյունավետ

իրականացման համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 ապրիլի, 2016 թ.
Գործի #:
ՎԴ/5366/05/14
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել