ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 20-րդ հոդվածում` 1) «ժէ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ժէ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «լա» կետով՝ «լա) սահմանում է ապահովագրական ընկերություններում ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները, իրականացնում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:»: Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը «պարունակում» բառից հետո լրացնել «, կամ ապահովագրական գործունեություն իրականացնող առանձին անձանց հետ կապված հարցեր, որոնք ապահովագրական գաղտնիք են պարունակում» բառերով: Հոդված 3. Օրենքի 39 1 -րդ հոդվածում` 1) 5-րդ մասը «գաղտնիք» բառից հետո լրացնել «, իսկ ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններում` ապահովագրական գաղտնիք» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «6. Բանկերում կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
3) 7-րդ մասը «Բանկ» բառից հետո լրացնել «կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություն» բառերով: Հոդված 4. Օրենքի 39 5 -րդ հոդվածում` 1) 1-ին մասի «ժե» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների» բառերով.
2) 6-րդ մասը «բանկը», «բանկի» և «բանկում» բառերից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը» բառերի համապատասխան հոլովներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների: Հոդված 5. Օրենքի 39 10 -րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «բանկի» բառից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության» բառերով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների: Հոդված 6. Օրենքի 39 12 -րդ, 39 13 -րդ, 39 14 -րդ հոդվածների տեքստը «բանկը» և «բանկի» բառերից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը» բառերի համապատասխան հոլովներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների: Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրողների» բառով: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. մայիսի 22 Երևան ՀՕ-183-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-183-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.09.2007-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.05.30/27(551) Հոդ.653 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.04.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.05.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.09.2007 Հիմնական ակտ 09.04.2007, ՀՕ-183-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.1996, ՀՕ-69 30.06.1996, ՀՕ-69 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 ապրիլի, 2007 թ.
- Գործի #:
- ՀՕ-183-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
