Խաչիկյան — ԵԴ/0577/11/20
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՇ գլխավոր դատախազությունում ստացվել է դիմող Արտեմ Զավենի Խաչիկյանի «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումը, որը քննարկման է ուղղարկվել ՀՇ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն: Հիշյալ դիմումի կապակցությամբ ՀՇ գլխավոր դատախազության վերոգրյալ վարչության ավագ դատախազ Տ.Ենոքյանի՝ 2020 թվականի հունիսի 16-ի գրությամբ, դիմող Արտեմ Խաչիկյանին տրվել է գրավոր պատասխան: 2. Վերոնշյալ գրության դեմ դիմող Ա.Խաչ
Ամբողջ Տեքստ
| ԵԴ/0577/11/20
՛ ճու» Է1
77 ԱՀ ԱՏԱՏՎԱ ւջ
ՆԵՏ
ՆախքՔ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ ՞Ն.Հովակիմյան
10 փետրվարի 2023 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դտարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Արտեմ Զավենի Խաչիկյանի ներկայացուցիչներ Վ.Հովհաննիսանի ն ՍՄԽչեյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է դիմող Արտեմ Զավենի Խաչիկյանի «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումը, որը քննարկման է ուղղարկվել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն:
Հիշյալ դիմումի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության վերոգրյալ վարչության ավագ դատախազ Տ.Ենոքյանի՝ 2020 թվականի հունիսի 16-ի գրությամբ, դիմող Արտեմ Խաչիկյանին տրվել է գրավոր պատասխան:
2. Վերոնշյալ գրության դեմ դիմող Ա.Խաչիկյանի բողոքը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշմամբ մերժվել է:
Յ. Դիմողի ներկայացուցիչներ Վ.Հովհաննիսյանի ն Ս.Խչեյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մարտի 15-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշումը բեկանելու ն դիմող Ա.Խաչիկյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 12ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
Յ
5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Ըստ բողոքաբերի, ԱԽաչիկյանի ներկայացրած դիմումի փաստական հիմնավորումները չեն պարունակում տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին, այլ կառուցված են թիվ 12125519 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշման իրավաչափության վերաբերյալ դիմողի դատողությունների վրա: Մինչդեռ, մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կայացրած որոշումների կամ կատարած գործողությունների կապակցությամբ դատավարության մասնակցի
անհամաձայնությունը չի կարող դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում ն առաջացնել 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 180-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմի գործադրմամբ քննարկման ու լուծման ենթակա դատավարական իրավահարաբերություններ: Տվյալ դեպքում ենթաա է գործադրման վարույթն իրականացնող մարմնի
գործողությունների բողոքարկման դատավարական կառուցակարգը, ինչից զրկված չի եղել նան դիմողը, հետնաբար՝ դիմողի որնէ իրավունք չի խախտվել:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշմանը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7 Դիմող ԱԽաչիկյանի «Հանցագործության մասին հաղորդում»
վերտառությամբ դիմումով ենթադրյալ հանցանքը փաստարկվել է նրանով, որ. «(...) 2104.2020 թվականին ՀԿԳ քննիչ ԱԿարապետյաւնի կողմից, թիվ 12125519 քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու այն առանձին վարույթում առանձնացնելու ն վարույթ ընդունելու մասին որոշման կայացումն իր մեջ
4
պարունակում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված) ՀՀ քրեական օրենսգրքի 29րդ գլխով նախատեսված պետական ծառայութան դեմ ուղղված
հանցագործության (հանցագզործությունների) հատկանիշները, այսպես (..) քրեական գործով ձեռք բերված ոչ մի այլ ապացույցներով չհիմնավորված մեղադրյալ Գ.Մաշադյանի ցուցմունքից քննիչը ենթադրություն է կատարել, որ եթե Գ.Մաշադյանը ցուցմունք է տալիս իր կողմից գույք հափշտակելը հերքելու վերաբերյալ, հիշյալ հանգամանքը բավարար է ենթադրելու որ գույքի գաղտնի հափշվակությունը կատարվել է այլ անհայտ անձի կողմից: Քննիչի նման ենթադրությունը չի հիմնավորվում որնէ այլ ապացույցներով ն չի կարող հիմք հանդիսանալ քրեսւկան գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու համար, հետնարար կայացված որոշումը ոչ միայն օրինական չէ, այլն, իմ գնահատմամբ քննիչի այդ գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ»:
7Լ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Տ.Ենոքյանի՝ 2020 թվականի հունիսի 16-ի գրությամբ, դիմող ԱԽաչիկյանին տրվել է պատասխան այն մասին, որ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները բավարար չեն այն քննարկելուն, ստուգելուն ն լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները գործադրելու համար::
8 Առաջին Օ-ատյանի դատարանը, ստուգման ենթարկելով դիմողի՝ «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումի կապակցությամբ գրությամբ պատասխանելու իրավաչափության, ըստ այդմ իրավունքի խախտման հարցը՝ արձանագրել է հետնյալը. «/...) ԱԽաչիկյանի հաղորդումի` որպես քրեական գործ հարուցելու առիթ, կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրասվվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակել, որպեսզի հիմք հանդիսանա ՀՀ քրեական դավփավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով նյոթ նախապատրաստելու ն հետնաբար նան |նույն օրենսգրքի) 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որնէ մեկր կայացնելու համար: Այլ կերպ՝ կոնկրետ դեպքում չի եղել նյութեր Տե'սնյութեր, հատոր 1, թերթեր 14-17:
5Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 18-19:
5
նախապապտրաարելու քրեադատավարական պարտականություն ն հաջորդիվ նան՝ քրեադատավարական անգործություն: Հեփնարբար, ԱԽաչիկյանի հաղորդման հիման վրա նյութ չնախապատրասվփելը, արդյունքում գրությամբ պատասխանելն իրավաչափ է ն բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսդրության ու ՀՀ Վճռաբեկ դատարանի |վերաբերելի) որոշման փրամաբանությունից: Ընդ որում դատախազության կողմից գրությամբ պատասխանելով չեն խախտվել բողոքաբեր, քրեական գործով վմւժողի իրավահաջորդ ԱԽաչիկյանի իրավունքները»:
9. Վերաքննիչ դատարանը դիմող Ա.Խաչիկյանի ներկայացուցիչների բողոքը հիմնավորված ճանաչելով ն վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնելու վերջինիս իրավունքների խախտումը, իր դատական ակտի հիմքում դրել է հետնյալ դատողությունը. «(...) ԱԽաչիկյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել կոնկրետ անձի կողմից կոնկրետ հանցագործություն կատարելու մասին, այն վերացական ն ընդհանուր բնույթի դիմում չէ:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ քրեադատավարական օրենսդրությունը սահմանում է քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ միասնական ն պարտադիր կարգ, որը ենթադրում է հանցագործության մասին հաղորդման ընդունում ու գրանցում, դրա մեջ արձանագրված փաստական տվյալների արուգում ն պատճառաբանված որոշման կայացում, իսկ որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18Լրդ հոդվածով նախապտեսված որոշումներից որնէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի փվյալներ կոնկրետ հանցագործության մասին, ինչը տվյալ դեպքում առկա է եղել: Այսինքն առկա է եղել քրեական գործ հարուցելու առիթ, որի պարագայում պերք է կատարվեին ։համապատասխան քրեադավավարական գործողություններ` պարզելու քրեական գործ հարուցելու հիմքեր առկա են թն ոչ, այսինքն պետք է իրականացվեր հաղորդմաւն նախնական ավմեգում որից հետո միայն հնարավոր կլիներ կայացնել ՀՀ քրեական դավտավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որնէ մեկը:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: մինչդատական վարույթի օրինականության նկատմամր հսկողության վարչության «Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 41-47:
6
ավագ դատախազ Տ.Ենոքյանը բավարարվել է Ա.Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմանը գրությամբ պատասխանելով, որի արդյունքում խախտվել է վերջինիս արդար քննության իրավունքը»":
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ են արդյո՞ք դիմող Ա.Խաչիկյանի իրավունքի խախտման ու վարույթն իրականացնող մարմնին այն վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները:
1. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պեւրական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշվտնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Վկայակոչված իրավադրոււթի բովանդակութան հաշվառմամբ ՀՀ
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պաշտոնատար անձինք գործունեություն ծավալելիս պարտավոր են խստորեն գործելու Սահմանադրությամբ կամ օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, հակառակ պարագայում թույ կտրվի օրինականության սկզբունքի խախտում, ինչից որնէ բացառություն որնէ պետական մարմնի համար Սահմանադրությամբ նախատեսված չբ
12. Պայմանավորված սույն գործի փաստական հանգամանքներով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քրեադատավարական համակարգում քննիչի ունեցած գործառնական դերը, լիազորությունների ու պարտականությունների ամբողջությունը սահմանող իրավադրույթների մեկնաբանությանը: Այսպես.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն` «քննիչը քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնապտաեւը 5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 44-51:
ճ Տե՛ս, տամոհչ ոանոոմչ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-766 որոշումը:
7
անձ |է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածն ընդհանուր գծերով բացահայտում է քննիչի կարգավիճակի առանձնահատկությունները: Մասնավորապես, վերոնշյալ դատավարական նորմի վերլուծությունից հետնում է, որ քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական վարույթի ընթացքում իրականացնում է նախաքննություն: ՀՀ քրեական դատավարության օրենսդրության՝ քննիչի գործառույթից բխող լիազորությունները բովանդակող նորմերի համալիր ուսումնասիրությունից հետնում է, որ հիշյալ ընթացակարգում իր լիազորություննեն իրականացնելիս քննիչը գործում է հարաբերական ինքնուրույնության պայմաններում. իրեն վերապահված վարութային հնարավորություններն իրացնում է երկու ձնով՝ իր հայեցողությամբ ն հսկող դատախազի հանձնարարութամբ կամ համաձայնությամբ: ` Նախաքննության համակողմանիությունն Օ-ապահովելու համար քննիչը լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, քրեական դատավարության խնդիրները լուծելու համար ընդունել անհրաժեշտ որոշումներ, օրենքին համապատասխան կատարել քննչական ն վարութային այլ գործողություններ: Միննույն ժամանակ, քննիչը պատասխանատու է նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամկետին կատարելու, ինչպես նան իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար:
Թ. Սույն որոշման 1-րդ կետում շարադրված դիրքորոշման լույսի ներքո գնահատման ենթարկելով նախորդ կետում՝ քննիչի կարգավիճակի
առանձնահատկությունների վերաբերյալ կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի կարգավիճակը նրա զբաղեցրած դիրքն է քրեական դատավարության համակարգում ն դրանից բխող նրա լիազորությունների ու պարտականությունների ամբողջությունը: Մասնավորապես, քննիչը մինչդատական վարույթի հանրային մասնակիցների համակարգում առանցքային տեղ է զբաղեցնում, ում վերապահված է քրեական վարույթի ընթացքում քննություն իրականացնելու գործառույթը: Համապատասխան գործառույթը քննիչն իրացնում է վարութային հարաբերական ինքնուրույնության պայմաններում` քրեական դատավարության
8
օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների միջոցով, որոնք նրա կարգավիճակի հիմքն են կազմում: Միննույն ժամանակ, այդ լիազորությունների կենսագործումը պետք է համապատասխանի դատավարական պահանջներին, որպիսի եզրահանգումը բխում է ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմի բովանդակությունից:
31 Վարութային հարաբերական ինքնուրույնությունը, լինելով քննիչի կարգավիճակի բաղկացուցիչ տարը, կոջված է ապահովելու վերապահված գործառույթի արդյունավետ ն իրավաչափ կենսագործումը, ինչը ենթադրում է, որ քննիչը պետք է գործի արտաքին ներգործությունն ու ճնշումները բացառող երաշխիքների պայմաններում՝ օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում, որոնք անհրաժեշտ ն բավարար են իր առջն դրված խնդիրներն իրականացնելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննչական համակարգի հարաբերական ինքնուրույնության սկզբունքի լիարժեք ապահովումն անհնար կլինի այն դեպքում, եթե քննիչի համար չապահովվի քրեական վարույթի ընթացքում օրենքի կիրառման (մեկնաբանման), ներքին համոզմամբ փաստերի ն ապացույցների գնահատման, արդյունքում կայացրած որոշման ու կատարած գործողության կապակցությամբ հետապնդումներ թույլ չտալու երաշխիքը: Վարութային հարաբերական ինքնուրույնության հիմքը ձնավորող այդ երաշխիքը կոչված է ապահովելու քննիչի ն հանրության (գործի արդարացի քննության իրավունքը կրողի) այն համոզմունքը, որ ի պաշտոնե գործելիս քննիչը չի հետապնդվի իր մասնագիտական գործունեության համար: Միայն այդպիսի երաշխիքի առկայության պայմաններում է հնարավոր բարձր պահանջներ ներկայացնել քննիչի մասնագիտական գործունեությանն ու հանրության մոտ ձնավորել քննիչի դատավարական գործունեության անաչառության նկատմամբ վստահություն: Այլ կերպ՝ հարաբերական ինքնուրույնության նախատեսումը ն դրանից ածանցյալ՝ ի պաշտոնե գործելիս հետապնդումների չենթարկվելու երաշխիքը ՀՀ քրեական՝ Օ։-դատավարությաան օրենսգրքի 17րդ հոդվածի 93րդ մասի տրամաբանությունից բխող անհրաժեշտ ն բավարար գործողություններ ձեռնարկելու ու քննչական համակարգի վարութայիի ակտերի նկատմամբ հասարակության վստահության կարնոր նախապայմաններն են:
9
14. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը կարնոր է համարում փաստել, որ ՀՀ քրեական օրենսգրքի առարկայից ն խնդիրներից դուրս չէ քրեական վարույթի շրջանակում քննիչի գործունեությունը, քանի որ նրա կողմից ձեռնարկվող միջոցներն ուղղակի ազդեցություն ունեն վարույթի ընթացքի ու արդարացիության վրա՝ ներառյալ բուն դատաքննությունը: Այս առումով հատկանշական են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները՝ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի քրեաիրավական հայեցակետի առնչությամբ: Մի շարք գործերով դատարանն ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի համարելու համար բավական է, որ տվյալ իրավախախտումը Եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից իր բնույթով «քրեական» համարվի, կամ որ կատարված իրավախախտման համար անձը ենթակա լինի պատժի, որն իր բնույթով ն խստության աստիճանով ընդհանուր առմամբ պատկանում է «քրեական» ոլորտին՛:
Այդ նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ուշադրության արժանացնել 415601 ճում նօ ԸՇռտքը ւ. Ծ86ճլրջնատւ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով մասնագիտական կարգապահական վարույթների նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի քրեաիրավական հայեցակետի տարածման առնչությամբ տրված գնահատականները: Մասնավորապես, այդ գործով դատարանն անհրաժեշտ չի համարել դրա վերաբերյալ որնէ որոշում կայացնել՝ հանգելով այն եզրակացության, որ նման վարույթները պատկանում են քաղաքացիական ոլորտին: Դատարանն ընդգծել է, սակայն, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի երկու ոլորտները՝ քաղաքացիական ն քրեական, կարող են նան փոխբացառող չլինել: Այս հարցի շրջանակներում հարկ է փաստել, որ 4/411Թ67- Սճոնատ յ. ճաչնղն գործով, որը վերաբերում էր փաստաբանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 7 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մաշ ս. Օշողճոյ զործով 1978 թվականի օգոստոսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 9912/82, 55-րդ կետ, ՕՀ/մու ս. Օշոռռո) գործով 1984 թվականի փետրվարի 2Լի վճիռը, գանգատ թիվ 8544/79, 54-րդ կետ:
Ց Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 40567 ոմ 16 Շռութեշ .. 8օլեւու գործով 1983 թվականի փետրվարի 10-ի վճիռը, գանգատ թիվ 7496/76, 30-րդ կետ:
10
կիրառելի չի համարել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի քրեաիրավական հայեցակետը: Դատարանը, հաշվի առնելով այն փաստը, որ կիրառելի կարգապահական նորմը վերաբերում էր ոչ թե հանրությանը, այլ հատուկ կարգավիճակ ունեցող մասնագիտական կոնկրետ խմբի անդամին, ն որ դրա նպատակն էր ապահովել փաստաբանական միության անդամների կողմից նրանց մասնագիտական վարքագիծը կարգավորող որոշակի կանոնների պահպանումը, գտել է, որ այն ուներ ոջ թե քրեական, այլ կարգապահական տարրեր::
15. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատավարական գործունեության կապակցությամբ հետապնդման չենթարկվելու երաշխիքի բովանդակային սահմաններին քրեական վարույթ նախաձեռնելու ընթացակարգի առումով:
Այսպես՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի շրջանակում քննիչի կողմից իրականացված գործունեության մեջ հանցագործության հատկանիշների առկայության հարցի լուծումն անմիջականորեն ենթադրում է վարութային ակտերի՝ քննիչի կարգավիճակի հետ համատեղելիության տեսանկյունից գնահատում: Նման մեկնաբանությունը հնարավորություն է տալիս իրավասու մարմնին` քննիչի կողմից ենթադրյալ հանցագործությունը կատարած լինելու մասին տվյալներ ստանալով, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս բացառել քննիչի մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում այդ կերպ ճնշումներ գործադրելու հնարավորությունը, ինչն ինքնին կոչված է կենսագործելու վարութային հարաբերական ինքնուրույնության սկզբունքի էությունն ու նպատակները: Միննույն ժամանակ, վարութային հարաբերական ինքնուրույնությունը երաշխավորող նման կառուցակարգի իրավական նշանակությունն ուղղված է նան հանրային գործիքակազմի խնայողությանը ն արդարադատության շահերի համաչափ ապահովմանը:
Այս ընթացակարգի առումով, որպես կարգավիճակից բխող վարութային ակտեր կարող են դիտարկվել այնպիսիք, որոնց կատարումը պայմանավորված է քննիչի գործառույթի իրականացման անհրաժեշտությամբ օրենսդրութամբ նրան 5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դ116-Յութաց ւ. Ճատնռ գործով 2013 թվականի փետրվարի 19-ի վճիռը, գանգատ թիվ 47195/06, 42-49-րդ կետեր:
1
վերապահված լիազորությունների կատարման միջոցով: Ընդ որում, ինչպես արդեն նշվել է, լիազորությունների իրացումը պետք է համապատասխանի օրենքների պահանջներին, ինչը բխում է սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված օրինականության սկզբունքի պահանջներից: Վերոգրյալից բխում է այն տրամաբանություն, որ եթե քննիչը լիազորություններ իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով (ամո՛ռ 5765) կամ դա իրականացրել է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ, ապա նման ընթացակարգը չի կարող առնչություն ունենա՝ քննիչի մասնագիտական գործունեության հետ ն պետք է գնահատվի որպես քննիչի կարգավիճակից չբխող:
16. Այսպիսով, ամփոփելով կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթի շրջանակում քննիչի կողմից իրականացվող գործունեության առթիվ քրեական վարույթի նախաձեռնումը կախված է կայացված որոշման կամ կատարված գործողության` քննիչի կարգավիճակից առերնույթ չբխող լինելու հիմնավորումից: Այսինքն` քրեական վարույթի շրջանակում քննիչի կողմից իրականացվող ընթացակարգի առթիվ քրեական վարույթ կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ առկա տեղեկություններով՝ փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը ողջամտորեն կարող է տրվել քննիչի կարգավիճակի հետ կապված չլինելու, ն միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:
Մյուս կողմից էլ, հարկ է նկատել, որ շահագրգիռ անձինք իրենց հաղորդումը ներկայացնելիս պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշի առկայությունը: Այս առումով Վճռաբեկ դատարանը հատկապես կարնոր է համարում արձանագրել, որ քրեական վարույթ նախաձեռնելու կառուցակարգը չի կարող գործադրվել, եթե հանցանքի մասին հաղորդումն առերնութ բովանդակում է քրեական վարույթի շրջանակում քննիչի կայացրած (ընդունած) վարութային ակտերի՝ քրեադատավարական օրենքի պահանջներից չբխելը մատնանշող տվյալներ: Մասնավորապես՝ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվող դեպքը, գործողությունը կամ անգործությունը կարող են առերնույթ պարունակել գործով թույլ տրված դատավարական խախտումների մասին տվյալներ կամ կայացված որոշումների կամ կատարված գործողությունների առնչությամբ դատավարության մասնակցի տրված
12
գնահատականներ: Նշվածը խնդրո հարցի համատեքստում չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ շահի պաշտպանության մեխանիզմ, քանի որ քննիչը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել վարութային գործողություննրի ն դատավարական ակտերի բովանդակության, այդ թվում` իրավական նորմերի տարբերվող մեկնաբանութան կամ վերապահված լիազորություննեի ու պարտականությունների կենսագործման կարգի խախտման համար, եթե բացակայում են սույն որոշմամբ մատնանշված անհրաժեշտ պայմանները:
Վերոգրյալը որնէ պարագայում չի կարող դիտվել որպես քննիչին տրամադրվող անձնական արտոնություն քրեադատավարական կարգի խախտումը կարող է առաջացնել այ իրավական հետնանքներ, օրինակ դառնալ վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ
- դիմող ԱԽաչիկյանի՝ «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումը, բովանդակում է տեղեկություններ թիվ 12125519 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելն իրավաչափ չլինելը մատնանշող տվյալների առկայության մասին,
- ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականութան նկատմամբ հսկողության ավագ դատախազ Տ.Ենոքյանը գրությամբ հայտնել է, որ «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումը չի համապատասխանում հանցագործության մասին հաղորդման որոշակիության բովանդակային չափանիշին, ուստի բացակայում է համապատասխան օրենսդրական կառուցակարգերը գործադրելու հիմքը",
- նշված գրության դեմ դիմող Ա.Խաչիկյանի բողոքի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումի կապակցությամբ գրութիամբ ցպատասխանելու իրավաչափությունը, ըստ այդմ դիմողի իրավունքի խախտման փաստի բացակայությունը՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ հաղթահարված չէ հանցագործության մասին հաղորդման որոշակիության բովանդակային չափանիշը, օ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
" Տի'ս սույն որոշման 71-րդ կետը:
13
հետնապես բացակայում է այն քննարկելուն, ստուգելուն ն լուծելուն ուղղված դատավարական կարգավորումները գործադրելու հիմքը՞,
- Վերաքննիչ դատարանը, որպես դիմող Ա.Խաչիկյանի ներկայացուցիչների բողոքը բավարարելու ն իրավունքի խախտումն արձանագրելու հիմնավորում, նշել է, որ տվյալ դեպքում հաղթահարված է հանցագործութան մասին հաղորդման որոշակիության բովանդակային չափանիշը, մասնավորապես` հաղորդում է ներկայացվել կոնկրետ անձի կողմից կոնկրետ հանցագործություն կատարելու վերաբերյալ, ինչը բավարար էր այն քննարկելուն, ստուգելուն ն լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները գործադրելու համար:
18. Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը, դիմումում նշված փաստերը համարելով բավարար՝ այն որպես առերնույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում դիտարկելու, վարութային միջոցներ ձեռնարկելու ն դատավարական ակտ կայացնելու համար, պատշաճ վերլուծութան ու իրավական գնահատման չի ենթարկել ներկայացված դիմումի բովանդակությունը:
Այսպես` սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատելով Ա.Խաչիկյանի դիմումը որպես առերնույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում դիտարկելու ն այն քննարկելուն, ստուգելուն ու լուծելուն ուղղված դատավարական կարգավորումները գործադրելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմողի կողմից չեն ներկայացվել փաստական տվյալներ ն չի փաստարկվել թիվ 12125519 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի դատավարական գործունեության այնպիսի դրսնորում, որին ողջամտորեն կարող էր տրվել քննիչի կարգավիճակից չբխելու, ն միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որնէ արարքի հատկանիշներին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Դիմողն իր փաստարկները հիմնավորել է միայն այն պատճառաբանությամբ, որ նախաքննության ընթացքում այլ ենթադրյալ հանցանք կատարելու փաստի հայտնաբերման դեպքով նոր քրեական գործ հարուցելու մասին ռ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
14
վարույթն իրականացնող մարմնի որոշումը գործի փաստական հանգամանքների պատշաճ գնահատման արդյունք չէ: Մինչդեռ, ինչպես նշվել է սույն որոշման 16-րդ կետում, դատավարական գործունեության իրավաչափության առնչությամբ վարույթի մասնակցի տրված գնահատականն ինքնին չի կարող վկայել սույն որոշմամբ վկայակոչված չափանիշները հաղթահարված լինելու մասին: Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից Ա.Խաչիկյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումին գրությամբ պատասխանելն իրավաչափ է:
Տվյալ դեպքում հայցվող իրավական պաշտպանությունն անմիջապես կապված է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով դատավարական գործունեության իրավաչափության գնահատման հետ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ դեպքում իրավական պաշտպանության անհրաժեշտ ն պատշաճ գործիքակազմ պետք է դիտարկել բացառապես «անմիջական բողոքարկման» կամ «հետաձգված բողոքարկման» կառուցակարգը:
19. Ընդհանրացնելով կատարված վելուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Ա.Խաչիկյանի իրավունքի խախտման ու վարույթն իրականացնող մարմնին այն վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները հիմնավոր չեն:
20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի դատական ակտը բեկանելու համար:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշմանը:
2. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական
15
դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.Լրդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արտեմ Զավենի Խաչիկյանի ներկայացուցիչներ Վ.Հովհաննիսյանի ու Մ.Խչեյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/0577/11/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
