Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-270-Ն9 հունիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 5-րդ կետի «գ» ենթակետի «իր հետ փոխկապակցված» բառերը փոխարինել «այլ» բառով.

2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11) պաշտոնատար անձ՝ անձ, որն իր զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ կամ անձ, որն զբաղեցրել է այդպիսի պաշտոն կամ անձ, որն զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն։ Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթներին նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձն ուսումնասիրությունն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ.»։ Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքով իրավասու մարմինը տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում ուսումնասիրություն սկսելու հիմքեր հայտնաբերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը որոշում է կայացնում նոր ուսումնասիրություն սկսելու մասին:»: Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով. «6) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:»: Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «տեսակի» բառը: Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1. Ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը երեք տարի:»: Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում «կետով» բառը փոխարինել «մասով» բառով: Հոդված 7 . Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) իրավասու մարմնին հայտնի տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, շուկայական արժեքի և այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ.»: Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ համապատասխան պահանջի առկայության դեպքում պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում՝ այդ գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումար։». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ապա իրավասու մարմինը կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումարի բռնագանձում, եթե առկա չեն այդ գույքի՝ հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:».

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը ծանրաբեռնված է այլ անձանց՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտպանվող իրավունքներով, ապա իրավասու մարմինն իր ընտրությամբ կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում կամ հայցի ներկայացման պահի դրությամբ այդպիսի գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում՝ այդ գույքը ձեռք բերելու արժեքի չափով գումարի բռնագանձում։»: Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կարող է կայացվել նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների տվյալներով։

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ժամկետը տարածվում է նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված ուսումնասիրությունների վրա։

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները տարածվում են նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների վրա։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-270-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-270-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.07.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.06.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.06.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.07.2022 Հիմնական ակտ 09.06.2022, ՀՕ-270-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.04.2020, ՀՕ-240-Ն 16.04.2020, ՀՕ-240-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 հունիսի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-270-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել