ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 221 — Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը 1. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյ
Ամփոփում
Հոդված 221. Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը 1. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված հայցը բավարարելու դեպքում դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ, իսկ նման պահանջի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաև պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը: 2. Նոտարա
Ամբողջ Տեքստ
Հոդված 221. Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը 1. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված հայցը բավարարելու դեպքում դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ, իսկ նման պահանջի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաև պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:
2. Նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:
3. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում նոտարական գործողության հետևանքով հայցվորին պատճառված վնասը հատուցելու մասին:
4. Նոտարական գործողության հետևանքով ծագող քաղաքացիական իրավահարաբերություններից բխող բոլոր գործերը, ներառյալ` վավերացված գործարքների կողմերի միջև առաջացած վեճերը, ընդդատյա են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, եթե դրանք, սույն գլխի համաձայն, քննության ենթակա պահանջներից ածանցվող պահանջներ չեն:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
