ՎԴ/4139/05/20
Ամփոփում
քննելով «ՖԱՎՈՐԻՏ 19» ՍՊԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.10.2022 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ներկայումս՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով) (այսուհետ՝ Հանձնաժողով) 05.05.2020 թվականի թիվ 152-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել լէ վերացնել Հանձնաժողովի 05.05.2020 թվականի թիվ 152-Ա որոշումը: ՀՀ վարչական դատարանի
Ամբողջ Տեքստ
(ԱՋՆ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4139/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4139/05/20
Նախագահող դատավոր՝ Ռ. Մախմուդյան
Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան
Կ. Ավետիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի ապրիլի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՖԱՎՈՐԻՏ 19» ՍՊԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.10.2022 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ներկայումս՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով) (այսուհետ՝ Հանձնաժողով) 05.05.2020 թվականի թիվ 152-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել լէ վերացնել Հանձնաժողովի 05.05.2020 թվականի թիվ 152-Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 14.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.10.2022 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14.02.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
2
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Լուիզա Հովհաննիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ Գեղամ Գնորգյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի Լին մասը, 63-րդ հոդվածի Լին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասը, 25-րդ հոդվածի Լին մասը, 27-րդ հոդվածի Լին մասը, 29-րդ հոդվածի Էին մասը, 145-րդ հոդվածի 3-րդ մասը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի Էին մասը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովը չի ներկայացրել որնէ ապացույց՝ ապրանքը հասարակությանը հասանելի դարձված լինելու վերաբերյալ, չի ձեռնարկել որնէ միջոց դրա հետ կապված ապացույց ձեռք բերելու համար: Հանձնաժողովի վկայակոչած այն փաստարկը, որ վարչական մարմինը խնդրի մասին տեղեկացել է մասնավոր իրավունքի այլ սուբյեկտից, չի կարող բավարար հիմք հանդիսանալ, քանի որ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն նս չի ներկայացրել ապացույց, փաստարկ ն դիրքորոշում այն մասին, որ ներկայացված ապրանքը ձեռք է բերել իրացման շուկայից: Դեռնս փաթեթավորման փուլում գտնվող ապրանքի նմուշառում անցկացնելը բավարար հիմք ն ապացույց չի կարող համարվել՝ հաստատելու այն փաստը, որ փաթեթավորումից հետո ապրանքը ներկայացվել է իրացման: Այն հանգամանքը, որ ապրանքների հետկանչ է արվել, փաստում է, որ Ընկերությունը չի հասցրել ապրանքը իրացման ն. սպառողին, քանի որ կարգադրագրերը տրվել են ներմուծման նե փաթեթավորման ընթացքում: Նման պայմաններում ենթադրությունների հիման վրա չէր կարող Ընկերությունը պատասխանատվության ենթարկվել, իսկ վարչական մարմինը չէր կարող հիմնվել կանխավարկածների վրա:
Ապրանքի իրացումը Ա հասարակության մոլորեցումը հաստատված համարելու համար միայն դրա փաթեթավորումը Ա սխալ մակնշումը չի կարող բավարար հիմք հանդիսանալ` անկախ անձանց կյանքի ն առողջության պահպանման հանգամանքի հետ գործ ունենալուց, քանի որ մեկ անձը չի կարող համարվել հասարակություն, ն տվյալ անձի ձեռքում ապրանքի հայտնվելը պայմանավորված է եղել մրցակից կազմակերպության դեմ որնէ գործողություն անելու հանգամանքով:
Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել ապացույցները, որի արդյունքում սխալ եզրահանգման է եկել, քանի որ վարչական վարույթում առկա ապացույցներից որնէ մեկը չի փաստում ապրանքն իրացման ներկայացված լինելու հանգամանքը:
Յ
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է՝ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով ՀՀ վարչական դատարանի 14.02.2022 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Ընկերության կողմից փաթեթավորվել ն շրջանառության մեջ է դրվել ապրանք, որի նմուշը «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է Հանձնաժողովին: Տեսչական մարմնի կողմից ներկայացված փորձաքննության արդյունքների ուսումնասիրությամբ, ինչպես նան հենց Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությամբ հաստատվել է ապրանքի մեջ ֆեռոցիանիդ նյութի առկայությունը: Տեսչական մարմնի գրությամբ ն Հանձնաժողովին ներկայացված ապրանքի նմուշի ուսումնասիրությամբ արձանագրվել է ապրանքի բաղադրության Ա մակնշման միջն անհամապատասխանություն՝ Ընկերությունը ապրանքի վրա չի մակնշել ֆեռոցիանիդ նյութի առկայության մասին, ինչի արդյունքում Ընկերությանը տրվել է հանձնարարական ապրանքը շուկայից ետ հավաքելու, ի կատարումն որի, ըստ Ընկերության, ապրանքը շուկայից ետ է հավաքվել (այսինքն՝ ապրանքը եղել է շուկայում) ն ոչնչացվել, այնուհետն վերջինիս կողմից փոփոխվել է ապրանքի փաթեթավորումը՝ ավելացվել է ֆեռոցիանիդի մասին մակնշումը:
Վերոգրյալից բխում է, որ Ընկերությունը շրջանառության մեջ է դրել ապրանք, որի բաղադրությունը ն մակնշումն իրար չեն համապատասխանել, հետնաբար Ընկերության գործողությունները պարունակել են հասարակության մոլորեցման հատկանիշներ:
Մրցակից կազմակերպության մոտ ապրանքի հայտնվելը վկայում է այն մասին, որ ապրանքն Ընկերության կողմից շրջանառության մեջ է դրվել: Հետնաբար, մրցակից կազմակերպության կողմից ներկայացված ապրանքի նմուշը, մասնավոր սուբյեկտի վարքագծի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից ելնելով, համարվում է օրինական ճանապարհով ձեռք բերված, քանի որ չկա որնէ ապացույց հակառակի վերաբերյալ:
Հանձնաժողովը խնդրել է ամբողջությամբ մերժել Ընկերության վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն 24.01.2020 թվականին Հանձնաժողովի նախագահին ուղղված դիմումով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության առնտրի ցանցում հայտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված երկու տեսակի փաթեթավորված աղ, որոնցից մեկը փաթեթավորում է Ընկերությունը «Աղ յոդացված էքստրա» անվանմամբ, մյուսը փաթեթավորում է «Էկոսոլթ» ՍՊ ընկերությունը` «Աղ կերակրի յոդացված» անվանմամբ: Երկու նմուշներն էլ շփոթեցնելու աստիճանի նմանեցված են «Ավանի աղի կոմբինատ»-ի կողմից արտադրվող «Էքստրա» աղի փաթեթին, ինչը կարող է ապակողմնորոշել գնորդին, ն դա «Ավանի աղի կոմբինատ»
4
ՓԲԸ-ի կողմից դիտարկվում է որպես տնտեսական մրցակցության կանոնների խախտում (հատոր 1-ին, գ.թ. 92):
2) «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի նշված դիմումի հիման վրա Հանձնաժողովի կողմից հարուցվել է վարույթ:
3) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պատասխան գրության համաձայն՝ հիմք ընդունելով «Ավանի աղի կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմում-բողոքը ն առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 4րդ հոդվածի 931 մասով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանների հիման վրա Ընկերությունում (ք. Երնան, Շիրակի փ. 1/68) իրականացվել է ստուգում, որի ընթացքում իրականացվել է ներմուծված ն փաթեթավորվող կերակրի աղի նմուշառում ն տրվել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական ն բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպություն՝ լաբորատոր փորձարկման՝ կերակրի աղում յոդի զանգված ն կալիումի ֆեռոցիանիդ (է536) ցուցանիշներով: (..) Արձանագրված խախտումները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց տրվել են «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագրեր: Հետկանչի արդյունքում Ընկերությունում պահեստավորվկլ է ոչնչացման կամ օգտահանման ենթակա 83 կգ կերակրի աղ (հատոր 1-ին, գ.թ. 68-69):
4) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 05.03.2020 թվականի թիվ 61 ստուգման ակտի համաձայն՝ կերակրի աղ արտադրանքի փաթեթավորման մակնշման մեջ բացակայում են գրառումներ արտադրողի անվանման, կալիումի ֆեռոցիանիդի առկայության մասին, ինչպես նան նշված է պիտանիության երկու ժամկետ (հատոր 1-ին, գ.թ. 310:
5 Հանձնաժողովի 05.05.2020 (թվականի «Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 152-Ա որոշմամբ Ընկերության կողմից փաթեթավորված ն իրացված «ՒՃՄՕՔՈԷ 1000 Գ ԱՂ ՅՈԴԱՑՎԱԾ ԷՔՍՏՐԱ» անվանումով ապրանքի փաթեթավորման վրա ֆեռոցիանիդ (Է536) նյութի առկայության վերաբերյալ մակնշումը չկատարելը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում, ն որոշվել է օրենքի խախտման համար Ընկերությանը տալ նախազգուշացում (հատոր 1-րդ, գ-թ. 24-28):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է
5
արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյո՛ք ապրանքի թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) մակեշումե ինքնին բավարար է տվյալ արարքն անբարեխիղճ մրցակցության դրսնորում որակելու համար, եթե բավարար ապացույցեերի համակցությամբ չի հաստատվում փետեսվարողի կողմից տվյալ ապրանքն իրացնելու փաստը:
ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա ն պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը ն սոցիալական արդարությանը:
ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1ին մասով երաշխավորվում է յուրաքանչյուրի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, իսկ 86-րդ հոդվածի համաձայն՝ գործարար միջավայրի բարելավումը ն ձեռնարկատիրության խթանումը, ինչպես նան սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների ն աշխատանքների որակ նկատմամբ վերահսկողությունը ներառված են տնտեսական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակների մեջ:
Միաժամանակ ՀՀ ԼՍահմանադրությաան 59-րդ հոդվածի 93-դրդ մասում սահմանադրական մակարդակով ամրագրվել է շուկայում մրցակցության խաթարման առանձին ձների՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության ն հակամրցակցային համաձայնությունների արգելքը:
Արդյունաբերական սեփականության պահպանութան մասին Փարիզյան կոնվենցիայի 10 Ել» հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Միության երկրները պարտավոր են Միությունում մասնակցող երկրների քաղաքացիներին արդյունավետ պահպանությամբ ապահովել ոչ բարեխիղճ մրցակցությունից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ոչ բարեխիղճ մրցակցության գործողություն է համարվում մրցակցության ցանկացած գործողություն, որը հակասում է արդյունաբերական ն առնտրական գործերում արդար սովորույթներին: Իսկ նշված հոդվածի 3-րդ կետն առանձնացնում է մասնավոր արգելքները.
9 բոլոր գործողությունները, որոնք ընդունակ են որնէ ձնով շփոթություն առաջացնելու ձեռնարկության, մթերքների կամ արդյունաբերական կամ առնտրական գործունեության մրցակցի նկատմամբ,
2) սուտ պնդումները, որոնք առնտրական գործունեություն իրականացնելիս ընդունակ են վարկաբեկելու ձեռնարկությանը, ապրանքները կամ մրցակցի արդյունաբերական կամ առնտրական գործունեությանը,
6
3) նշումները կամ պնդումները, որոնց օգտագործումը առնտրային գործունեություն իրականացնելիս կարող է հասարակությանը մոլորության մեջ գցել ապրանքների բնույթի, պատրաստման եղանակի, հատկությունների, կիրառման պիտանելիության կամ քանակի վերաբերյալ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ Օրենքի նպատակն է պաշտպանել ն խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը ն սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նուն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նան դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նան վնասել սպառողների շահերը:
Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է նույն օրենքին, այլ օրենքներին, իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջն կամ վերջիններիս ու սպառողների միջն բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն (կամ) անաչառության սկզբունքները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության գործողություններ են նույն օրենքի 12-15-րդ, 15.1-ին ն 16-րդ հոդվածներում թվարկված դեպքերը, ինչպես նան նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ:
Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը բացահայտում է անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը՝ առանձնացնելով այն հիմնական հատկանիշները, որոնց համակցությամբ պայմանավորված՝ տնտեսվարողի տվյալ գործողությունը կամ անգործությունը որակվում է որպես անբարեխիղճ մրցակցություն: Այդ հատկանիշներն են.
- Օրենքին, այլ օրենքների, իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասությունը,
- մրցակից տնտեսվարող սուբյեկտների միջն, կամ տնտեսվարողի ու սպառողների միջն բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտութան ն (կամ) անաչառության սկզբունքների խախտումը:
Վերը նշված հատկանիշների համակցությունն է տնտեսվարողի այս կամ այն գործողությանը կամ անգործությանը հաղորդում անբարեխիղճ մրցակցության որակ: Անբարեխիղճ մրցակցության պարտադիր հատկանիշ է կամ մրցակից տնտեսվարող սուբյեկտների միջն, կամ տնտեսվարողի ու սպառողների միջն բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն (կամ) անաչառության սկզբունքների
7
խախտումը: ՆԱյսինքն՝ մտավյալ տնտեսվարողի կողմից դրսնորվող անբարեխիղճ մրցակցության ազդեցությունը կրող սուբյեկտներ են կամ վերջինիս մրցակից տնտեսվարողները, կամ սպառողները: Այլ կերպ՝ անբարեխիղճ մրցակցության վարքագիծն ունի իր օբյեկտային կազմը. վերջինս ներառում է կամ տվյալ վարքագիծը դրսնորող տնտեսվարողի մրցակից տնտեսվարող սուբյեկտներին, կամ սպառողին:
Օրենսդիրը, Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրելով անբարեխիղճ մրցակցությանը բնորոշ պարտադիր հատկանիշները, միաժամանակ նույն հոդվածի 4-րդ մասում առանձնացրել է անբարեխիղճ մրցակցության կոնկրետ դրսնորումների որոշակի ոչ սպառիչ շրջանակ: Այն է՝ տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը (12-րդ հոդված), տնտեսվարող սուբյեկտին կամ նրա գործունեությունը վարկաբեկելը (13-րդ հոդված), հասարակությանը մոլորեցնելը (14-րդ հոդված), տնտեսվարող սուբյեկտի համբավը, վարկարժեքը վնասելը (15-րդ հոդված), անտեղի համեմատություններ կատարելը (15.-ին հոդված), անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ (16-րդ հոդված):
Հաշվի առնելով Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը պայմանավորող պարտադիր հատկանիշների վերը նշված շրջանակը, ինչպես նան Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «ինչպես նան նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ» ձաակերպումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենքի 12-15-րդ, 15.-ին ն 16-րդ հոդվածներում թվարկված 6 անբարեխիղճ մրցակցության բոլոր կոնկրետ .գործողությունները (դրսնորումները), այդ թվում` հասարակության մոլորեցումը, օժտված են Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում անբարեխիղճ մրցակցության բովանդակությունը պայմանավորող՝ վերը նշված պարտադիր հատկանիշներով: Մասնավորապես, Օրենքի 12-15-րդ, 15.1-ին ն 16-րդ հոդվածներում թվարկված անբարեխիղճ մրցակցության բոլոր կոնկրետ գործողությունների (դրսնորումների, այդ թվում հասարակության մոլորեցման, պարտադիր հատկանիշ է այդ գործողության բացասական ազդեցությունը կամ մրցակից տնտեսվարողների, կամ սպառողի նկատմամբ, որպիսի ազդեցությունը դրսնորվում է վերջիններիս հանդեպ բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն (կամ) անաչառության սկզբունքների խախտմամբ (րես, «Սվետա» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ փետեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ ՎԴ/1331/05/18 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2023 թվականի որոշումը):
Ըստ Օրենքի 14-րդ հոդվածի անբարեխիղճ մրցակցության դրսնորում է հասարակության մոլորեցումը: Վերջինս նույն հոդվածի 1-ին մասում բնորոշվում է որպես ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ:
Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով տրված ընդհանուր սահմանմանը զուգահեռ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվել են հասարակության մոլորեցման առանձին կոնկրետ դրսնորումներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի իմաստով մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքի
8
աշխարհագրական ծագման, ինչպես նան նույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված առանձնահատկությունների նկատմամբ: Մոլորեցում է համարվում նան ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ: Հասարակության մոլորեցում է համարվում նան ապրանքի արտադրության տարեթվի, ամսվա, օրվա կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալնեի կամ պայմանների վերաբերյալ հայերեն նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել իրացվող կամ գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:
Այսպես, Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» մոլորեցնել բառը բացատրվել է՝ «մոլորեցնել, թյուրիմացության մեջ գցել» իմաստներով, իսկ Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում» որպես մոլորեցնել բառի հոմանիշներ, ի թիվս, այլնի նշված է «սխալեցնել, ապակողմնորոշել, խաբել, սայթաքեցնել»: Եզրութաբանական վերլուծության ենթարկելով «մոլորեցնել» հասկացությունը՝ կարելի է եզրահանգել, որ տնտեսվարող սուբյեկտի վարքագիծը «հասարակությանը մոլորեցնե» որակելու չափանիշը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների սպառողական հատկությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, թյուր, ոչ ամբողջական տպավորության ստեղծումն է հասարակության մոտ:
Օրենքի 11-րդ հոդվածի ն 14-րդ հոդվածի համադրված վերլուծության արդյունքում հաշվի առնելով, որ հասարակության մոլորեցումն անբարեխիղճ մրցակցության դրսնորում է Ա ըստ այդմ՝ կրում է այն բոլոր հատկանիշները, որոնք օրենսդիրն Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում վերագրել է անբարեխիղճ մրցակցությանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում որպես հասարակության մոլորեցում դիտարկվող գործողությունների, այդ թվում` ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշելու, պարտադիր հատկանիշը տվյալ գործողության բացասական ազդեցությունն է կամ մրցակից տնտեսվարողների, կամ սպառողի նկատմամբ, որպիսի ազդեցությունը դրսնորվում է վերջիններիս հանդեպ բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության ն (կամ) անաչառության սկզբունքների խախտմամբ: Այլ կերպ՝ Օրենքի 14-րդ հոդվածում նշված՝ հասարակության մոլորեցում դիտարկվող գործողությունները կամ անգործությունն ունեն իրենց կոնկրետ հասցեատերը, այն է՝ կամ մրցակցող տնտեսվարողը, կամ սպառողը Ըստ այդմ Օրենքի 14րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ անգործությունը կարող են որակվել որպես հասարակության մոլորեցում, եթե տվյալ գործողությամբ կամ անգործությամբ նշված սկզբունքները
9
խախտվել են կամ մրցակցող տնտեսվարողների, կամ սպառողների հանդեպ: Ըստ այդմ՝ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ անգործությունը, այդ թվում՝ ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալներ (տեղեկություններ) նշելը, չեն կարող որակվել որպես հասարակության մոլորեցում, եթե առկա չէ տվյալ գործողության կամ անգործության բացասական ազդեցությունը կրող օբյեկտը՝ մրցակցող տնտեսվարողը կամ սպառողը:
Հաշվի առնելով, որ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ անգործությունը հասարակության մոլորեցում որակելու համար պարտադիր պայման է այդ գործողություների կամ անգործության բացասական ազդեցությունը կրող օբյեկտի՝ մասնավորապես, սպառողի առկայությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդպիսով խնդրո առարկա գործողությունները կամ անգործությունը հասարակության մոլորեցում որակելու համար պարտադիր պայման է դառնում նան այն միջոցը (գործողությունը), որով սպառողն իր վրա է կրում տնտեսվարողի վարքագծի բացասական ազդեցությունը: Այդ միջոցը (գործողությունը) տվյալ ապրանքն սպառողին հասցնելն է, հասանելի դարձնելն է, այլ կերպ՝ ապրանքի իրացումն է:
Ավելին, Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը հասարակության մոլորեցում է դիտարկում ոչ թե ինքնին թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը, այլ նշված գործողությունների կատարումն իրացման ընթացքում: Նշված նորմում «իրացման ընթացքում» ձնաակերպմամբ կատարված շեշտադրումից բխում է, որ ապրանքի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը հասարակության մոլորեցում որակելու համար պարտադիր պայման է տվյալ ապրանքի իրացման ընթացքում գտնվելու հանգամանքը: Վերջինս ենթադրում է տվյալ ապրանքի՝ իրացման կետերում գտնվելու փաստի առկայություն:
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքի թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը չի կարող որակվել անբարեխիղճ մրցակցության դրսնորում հասարակության մոլորեցում, քանի դեռ բավարար ապացույցների համակցությամբ չի հաստատվել տվյալ ապրանքի իրացման ընթացքում գտնվելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջելլ| լ է վերացնել Հանձնաժողովի 05.05.2020 թվականի թիվ 152-Ա որոշումը:
Դատարանը 14.02.2022 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(..) ՏՄՊ մասին օրենքի 14րդ հոդվածի իմաստով հասարակության մոլորեցման համար, իսկապես, ապրանքի հասանելիությունը հասարակության համար պարտադիր է: Դա գործողություն է, որ կարող է մոլորեցնել հասարակությանը, ի թիվս այլնի, տետեսվարող սուբյեկտի առաջարկած ապրանքների վերաբերյալ: Որպեսզի հասարակության անդամների կողմից տետեսվարող սուբյեկտի առաջարկած ապրանքների վերաբերյալ մոլորեցումը լինի իրական, տվյալ ապրանքը պետք է ներկայացված լինի իրացման:
10
(-.) ո՛չ վիճարկվող որոշմամբ, ո'չ գործի դատաքննության ընթացքում պատասխանողը չի վկայակոչել որնէ ապացույց այն մասին, որ խնդրո առարկա ապրանքը հասանելի է դարձվել հասարակությանը: Վիճարկվող որոշման հիմքում դրված է Սենդամթերքի անվտանգության տեսչական մարմեի ղեկավարի տեղակալի գրությունը (...):
Մինչդեռ նշված գրության հիման հեարավոր չէ պեդել, որ հայցվորը ներկայացրել է տվյալ ապրանքը իրացման ն այն հասանելի է եղել հասարակության համար: Ավելին, գրությունը նան պարունակում է տեղեկատվություն այն մասին, որ արտադրանքների մակեշման անհամապատասխանությունը վերացնելու համար տրվել են «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասինե» կարգադրագրեր: (..) Այե, որ խնդիրը բացահայտվել է փաթեթավորման փուլում ն իրավասու վարչական մարմինը կասեցրել է դրա իրացումը, ողջամիտ հեպտնության է բերում առ այե, որ ապրանքը կարող է ն հասած չլինել իրացման կետեր: Իսկ հակառակի մասին ապացույցները բացակայում են:
Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկին, որ ապրանքը հասանելի է եղել մասեավոր իրավունքի մեկ այլ սուբյեկտին, դա ինքնին չի վկայում ապրանքի լայն հասանելիության մասին: (..) Այս հանգամանքը ինքնին չէր կարող վարչական մարմեի մոտ վստահություն առաջացնել, որ խեդրո առարկա ապրանքը հաստատապես ներկայացված է եղել իրացման: Վարչական մարմինը պետք է ի պաշտոնե վարչարարական միջոցներ ձեռնարկեր պարզելու համար՝ արդյոք տեսչական մարմեի մատնանշած ապրանքները արձանագրված մակեշման խնդրով հանդերձ հայտեվել են իրացման կետերում, թե' ոչ:
Այսպիսով, վիճարկվող որոշմամբ հիմեավորված չէ հայցվորի կողմից ՏՄՊ մասին օրենքի 14-րդ հոդվածի իմաստով հասարակության մոլորեցման եղանակով անբարեխիղճ մրցակցություն դրսնորելու հանգամանքը, ուստի այն ընդունվել է ՎՀՎՎ մասին օրենքի 37-րդ հոդվածի խախտման ն ՏՄՊ մասին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի սխալ կիրառման հետնանքով: (...)»:
Վերաքենիչ դատարանը 21.10.2022 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 14.02.2022 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(.) համադրելով հայցվոր Ընկերության կողմից Հանձնաժողովին ներկայացրած հասույթի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ պետական եկամուտների կողմից ներկայացված տեղեկատվության հետ, Վերաքննիչ դատարանը գփնում է, որ այս ն համանման մյուս ապացույցները ՀՀ վարչական դատարանի կողմից ըստ էության գնահատման առարկա չեն դարձել, որպիսի պայմաններում էլ հասարակության մոլորեցման վերաբերյալ Դատարանը հանգել է սխալ հետնության: Ընդ որում, սույն վարչական գործում առկա են նան այլ այնպիսի ապացույցներ, ինչպիսիք են Սեեդամթերթի անվտանգության տեսչական մարմեի կողմից հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացված ակտը, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված փասպերը ն այլե:
Անգամ եթե չլինեին վերը եշված ապացույցները, միննույն է, Վերաքենիչ դատարանը գտնում է, որ որնէ ապրանքի իրացումը' որպես հասարակության մոլորեցման դրսնորման հիմք, չպետք է բովանդակային առումով նեղ մեկեաբանել, քանի որ, տվյալ պարագայում գործ ունենք անձանց կյանքի ն առողջության պահպաեման հետ, իսկ նման հանգամանքի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ նույնիսկ մեկ անձի ձեռքում
11
հայտեված այն ապրանքը, որե ըստ էության բաղադրության մասինե ոչ լիարժեք տեղեկատվություն է պարունակում, կամ առհասարակ եման ապրանքի վրա բացակայում է մակեշումը, պետք է դիտարկել հասարակության մոլորեցում գործողությամբ անբարեխիղճ մրցակցություն: Սույն դեպքում հայցվոր ընկերության կողմից փաթեթավորված կերակրի աղի եմուշը Հանձեաժողովին ներկայացրել է մրցակից կազմակերպությունը, ինչպես նան այն ձեռք է բերվել ն նմուշառման նպատակով փորձաքննության է ուղարկել պերական լիազոր մարմին հանդիսացող Սենդամթերքի անվտանգության տեսչական մարմեի կողմից:
(.) Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ ներկրված աղի խմբաքանակի ն ոչեչացման կամ օգտահանման եպատակով պահեստավորված խմբաքանակի միջն առկա բավականին մեծ տարբերության հանգամանքն իր հերթին վկայում է, որ կերակրի աղե ըստ էության սպառվել է' արդյունքում մնալով 83 կիլոգրամը, որպիսի պայմաններում Հայցվորն էլ այլ ապացույցեեր աղի չիրացման մասով Հանձնաժողովին ն տեսչական մարմնին չի ներկայացրել:
(.) Վերաքենիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Հանձնաժողովն իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է, ինչպես «Տետեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի Էին հոդվածով նախանշված եպատակեերով, այնպես էլ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված' պատասխանապտվության կոնկրեր միջոցի կիրառման ժամանակ պարզման ենթակա հանգամանքներով, ըստ այդմ էլ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի Լին մասի ուժով Հանձնաժողովը բացահայտել է քենարկվող գործի բոլոր, այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները»:
Վճռաբեկ դատարանը, գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը, հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Ըստ վարչական վարույթի նյութերի՝ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն 24.01.2020 թվականին Հանձնաժողովի նախագահին ներկայացրած դիմումով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության առնտրի ցանցում հայտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված երկու տեսակի փաթեթավորված աղ, որոնցից մեկը փաթեթավորում է Ընկերությունը՝ «Աղ յոդացված էքստրա» անվանմամբ, մյուսը փաթեթավորում է «Էկոսոլթ» ՍՊ ընկերությունը՝ «Աղ կերակրի յոդացված» անվանմամբ: Երկու նմուշներն էլ շփոթեցնելու աստիճանի նմանեցված են «Ավանի աղի կոմբինատ»-ի կողմից արտադրվող «Էքստրա» աղի փաթեթին, ինչը կարող է ապակողմնորոշել գնորդին: «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն Հանձնաժողով է ներկայացրել նան Ընկերության ն «Էկոսոլթ» ՍՊԸ-ի կողմից փաթեթավորված աղի մեկական եմուշ:
«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի նշված դիմումի հիման վրա Հանձնաժողովի կողմից հարուցվել է վարույթ:
Վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովի կողմից պահանջվել Ա ստացվել են, մասնավորապես, հետնյալ փաստաթղթերը.
- ՀՇ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պատասխան գրությունը, որի համաձայն՝ հիմք ընդունելով «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենի դիմում-բողոքը ն առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետությունում
12
ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.1 մասով, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանների հիման վրա Ընկերությունում (ք. Երնան, Շիրակի փ. 1/68) իրականացվել|Սլ թէ ստուգում, որի ընթացքում իրականացվելլ|Սլթէ ներմուծված ն փաթեթավորվող կերակրի աղի նմուշառում ե տրվլ է 6«Հանրապետական անասնաբուժասանիտարական Ա բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպություն՝ լաբորատոր փորձարկման՝ կերակրի աղում յոդի զանգված ն կալիումի ֆեռոցիանիդ (է536) ցուցանիշներով: (...) Արձանագրված խախտումները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց տրվել են «արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագրեր: Հետկանչի արդյունքում Ընկերությունում պահեստավորվել է ոչնչացման կամ օգտահանման ենթակա 83 կգ կերակրի աղ:
- Ընկերության կողմից՝ արդյունաբերական ն կերակրի աղի ներմուծման ու իրացման ծավալների ն ստացված հասույթի վերաբերյալ տեղեկատվությունը՝ տրամադրված ինչպես Ընկերության, այնպես էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Հանձնաժողովի կողմից 05.05.2020 թվականին ընդունվել է «Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 152-Ա որոշումը, որի համաձայն` Ընկերության «կողմից փաթեթավորված ն իրացված «ԲՃ'ՄՕՔՈԱԷ 1000Գ ԱՂ ՅՈԴԱՑՎԱԾ ԷՔՍՏՐԱ» անվանումով ապրանքի փաթեթավորման վրա ֆեռոցիանիդի (Է536) նյութի առկայության վերաբերյալ մակնշման բացակայությունը համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն՝ հասարակության մոլորեցում, քանի որ սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել իրացվող ապրանքների վերաբերյալ»: Ըստ այդմ՝ Հանձնաժողովն Ընկերության կողմից ապրանքի փաթեթավորման վրա ֆեռոցիանիդի (է536) նյութի առկայության վերաբերյալ մակնշում չկատարելը Օրենքի 11-րդ Ա 14-րդ հոդվածներին համապատասխան որակել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում՝ Ընկերությանը տալով նախազգուշացում:
Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թվականի ««Սննդամթերքի մակնշման մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» թիվ 881 որոշմամբ հաստատվել է «Սննդամթերքի մակնշման մասին» ՄՄ ՏԿ 022/2011 մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ):
Կանոնակարգի 2-րդ հոդվածով «սննդամթերքի մակնշվածք» հասկացությունը սահմանվում է որպես սննդամթերքի մասին տեղեկատվություն, որը գրառումների, նկարների, նշանների, խորհրդանիշների, այլ նշագրումների ն (կամ) դրանց համակցության ձնով զետեղված է սպառողական փաթեթվածքի, տրանսպորտային փաթեթվածքի վրա կամ սպառողական փաթեթվածքին ն (կամ) տրանսպորտային փաթեթվածքին ամրացված կամ դրանց մեջ տեղադրված կամ դրանց կցվող տեղեկակրի այլ տեսակի վրա:
13
Կանոնակարգի 4.1-րդ հոդվածով նախատեսված են փաթեթավորված սննդամթերքի մակնշվածքին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, այն պետք է ներառի հետնյալ տեղեկությունները.
«1) սննդամթերքի անվանումը.
2) սննդամթերքի բաղադրությունը՝ բացառությամբ սույն հոդվածի 4.4 մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, ն եթե սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ.
3) սննդամթերքի քանակությունը.
4) սննդամթերքի պատրաստման ամսաթիվը.
5) սննդամթերքի պիտանիության ժամկետը.
6) սննդամթերքի պահպանման պայմանները, (...)»:
Վերոշարադրյալ դրույթների բովանդակությունից հետնում է, որ մակնշումն այն պարտադիր տեղեկատվությունն է, որը բնութագրում է տվյալ ապրանքը, հնարավորություն է տալիս նույնականացնել ապրանքը կամ դրա առանձին հատկանիշները ն ապահովել ապրանքախմբերի հսկումը ապրանքաշարժի բոլոր փուլերում այդ տեղեկատվությունը հասցնելով իրական ն ապագա սպառողին: Քանի որ փաթեթվածքը ժամանակակից ապրանքների մեծամասնության անբաժանելի մասը ն դրանց վերաբերյալ տեղեկատվության կրողն է, մակնշումը տեղադրվում է ապրանքի փաթեթվածքի վրա: Հաշվի առնելով, որ ապրանքի մակնշվածքն արտացոլում է ապրանքի սպառողական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքի փաթեթվածքի վրա թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկություններ) մակնշման դեպքն առկա է այն դեպքում, երբ բացակայում է տվյալ ապրանքի հատկանիշների վերաբերյալ բավարար անհրաժեշտ տեղեկատվությունը կամ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում տվյա:՝։ ապրանքի իրական հատկանիշներին:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքի փաթեթվածքի վրա թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկություններ) մակնշման փաստն ինքնին բավարար հիմք չէ տնտեսվարող սուբյեկտի վարքագիծն Օրենքի 11-րդ ն 14-րդ հոդվածներին համապատասխան անբարեխիղճ մրցակացություն՝ հասարակության մոլորեցում, որակելու համար. անհրաժեշտ պայման է նան նման մակնշմամբ ապրանքի իրացման ընթացքում գտնվելու հանգամանքը: Ըստ այդմ՝ նման վարքագծի առկայությունը կարող է հաստատված համարվել, եթե բավարար ապացույցների համակցությամբ հաստատվում է նան տվյալ ապրանքի իրացման ընթացքում գտնվելու հանգամանքը:
Վարչական դատավարությունում ապացույցների գնահատման ու ապացուցման կանոնները սահմանված են հետնյալ նորմերով.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նուն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի
14
հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Ապացուցման բեռը կրում է՝ վիճարկման հայցով՝ վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով. (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը չի կարող կրել ձնական բնույթ, այլ նման միջոցների ձեռնարկման դեպքում դատարանը պարտավոր է դրանց կատարման նկատմամբ լինել հետնողական: Իսկ այդպիսի հետնողականության ցուցաբերման անարդյունավետության դեպքում դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետնանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա՝ հաշվի առնելով նան, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը (տես, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ըեդդեմ «Միքանեդ» ՍՊԸի թիվ ՎԴՅ/0043/05//0 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվակա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/4139/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
